Սպերցյանը և «Կրասնոդարը» լավ թափ են հավաքել:
Էդուարդ Սպերցյանը նախորդ 4 խաղում 4 գոլ է խփել (2 խաղ ակումբում, 2 խաղ հավաքականում): Էդոն փորձում է կրկին լավ մարզավիճակի հասնել, բայց ես, ցավոք, դադարել եմ հավատալ, որ Սպերցյանին մի օր կտեսնենք թոփ ակումբում: Դուք կարող եք ինձ քննադատել, բայց Էդուարդին չենք տեսնի անգամ մի փոքր մոտ Հենրիխ Մխիթարյանի կարիերային: Պատճառը շատ պարզ է. նա խաղում է Ռուսաստանում և արդեն 24 տարեկան է, իսկ մրցաշրջանի ավարտին կլինի 25:
Սպերցյանի առավելագույնը կարող է լինել մի քանի տարի անց ՊԱՕԿ-ում, «Հավրում» կամ «Ատալանտայում» խաղալը: Դալեր Կուզյաևը 30 տարեկանում տեղափոխվեց Լիգա 1, Ալեքսեյ Միրանչուկը՝ 24 տարեկանում Ա Սերիա, Անտոն Միրանչուկը՝ 28 տարեկանում Շվեյցարիա, Ֆյոդոր Չալովն էլ 26 տարեկանում՝ Հունաստան: Սա է Ռուսաստանում խաղացող ֆուտբոլիստների ճակատագիրը:
Դրա համար ոչ թե պետք է դարդերը հիշել ու սին հույսեր փայփայել, այլ հուսալ, որ գոնե իր թիմում Սպերցյանը լավ կխաղա և այդպես կօգնի նաև հավաքականին: Միակ լավ բանը կարող է լինել այն, որ Ռուսաստանը դուրս գա պատժամիջոցներից, և «Կրասնոդարին» գոնե տեսնենք եվրագավաթներում:
«Կրասնոդարը», չնայած բարդ մեկնարկին, 11 խաղ անպարտելի է, նախորդ 7 խաղում հաղթել է, իսկ նախորդ 4 խաղում գոլ բաց չի թողել: Կրկին նշմարվում է այն, որ «Ցլերը» հիմնական պայքարողն են լինելու «Զենիթի» հետ: Բայց «Կրասնոդարն» էլ երբեմն նմանվում է Լոնդոնի «Արսենալին». թվում է՝ մոտենում է տիտղոս նվաճելու պահը, բայց ամեն անգամ «Զենիթը» կարողանում է մեկ քայլ առաջ կատարել:
Իմ սպասելիքներն այս մրցաշրջանում կապված են «Կրասնոդարի» հնարավոր չեմպիոնության հետ: Սա էլ կլինի բոլորիս սփոփանքը Էդուարդ Սպեցյանի մասով:

👍25❤7😭1
Էդուարդ Սպերցյանը ճանաչվեց «Ռոստովի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Տիգրան Բարսեղյանն էլ գրավել է «Դունայսկա Ստրեդայի» դարպասը:

❤29👍7
Վերջին շրջանում այսպիսի թեժ խաղ չէի մեկնաբանել: 16 դեղին քարտ 🤯
Կարո՞ղ եք ԹՈՓ-5 լիգաներից հիշեցնել խաղեր, որոնցում այսքան շատ դեղիններ եղած լինեն:

👍11😱1
«Ուրրատուի» տպավորիչ մեկնարկը 🦁
«Ուրարտուն» 5 խաղից հետո 13 միավորով Fastex Պրեմիեր լիգայի առաջատարներից մեկն է: Դմիտրի Գունկոյի թիմը մրցաշրջանը սկսեց չեմպիոնի հետ ոչ-ոքիով, որից հետո 4 անընդմեջ հաղթանակ է տարել:
«Ուրարտուն» առաջնության երկրորդ ամենաարդյունավետ թիմն է, ինչպես նաև «Նոայի» հետ ամենաքիչ՝ ընդամենը 1 գոլ է բաց թողել: Բայց, ի տարբերություն «Նոայի», Գունկոյի տղաները 5 խաղում են 1 գոլ ընդունել:
Պաշտպանությունում առայժմ ամեն ինչ կարգին է, իսկ հարձակվող Իվան Իգնատևն արդեն 4 գոլ է խփել: Նրա արդյունավետությունից պետք չէ զարմանալ: Իգնատևն ունի լավ որակներ, պարզապես մտահոգիչ է նախկինում նրա ոչ կարգապահ լինելը, սակայն հայկական ակումբում այդ առումով էլ այս պահին ամեն ինչ կարգին է:
Այս պահի դրությամբ «Ուրարտուն» և «Վանը» շատ են տպավորում: Առջևում «Վեստ Արմենիայի» և ԲԿՄԱ-ի դեմ խաղերն են, որտեղ Գունկոյի թիմի շանսերը բնականաբար ավելի մեծ են հաղթելու հարցում, իսկ սեպտեմբերի 29-ին տեղի կունենա «Ուրարտու» - «Նոա» հանդիպումը, որը կարող է պատասխանել այն հարցին, թե որքանով է պատրաստ «Ուրարտուն» մտնել չեմպիոնական պայքարի մեջ:

👍14❤5🤔2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տիգրան Բարսեղյանի 2 գեղեցիկ գոլերը «Դունայսկա Ստրեդայի» դեմ խաղում:
❤18👍6🔥2
Հարցնում են՝ ո՞րն է քո ամենասիրելի թիմը:
Ահա իմ ամենասիրելի թիմը՝ իմ փոքրիկ ֆուտբոլային ընտանիքը, որն ապագայում կստիպի շատ խոսել իր մասին:
Այսօր իմ ծննդավայր Շնողում մի քանի տասնյակ երեխաներ զբաղվում են իրենց սիրելի մարզաձևով: Նրանց աչքերը փայլում են: Դա կյանքիս գլխավոր ձեռքբերումներից է:
Ընկերներս, ինչպես նաև բարի ու պատրաստակամ մարդիկ շատ են օգնում, և մենք վստահաբար ունենալու ենք լուրջ նվաճումներ:
Never Stop Believing

❤38🔥8❤🔥2👍1
Էդգար Մովսեսյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում 150-րդ խաղն անցկացրեց:
Շատ ուրախ եմ Էդգարի համար: Նա ցույց է տալիս, թե ինչպես կարող են գյուղում ծնվել, ապրել և հասնել այսպիսի նվաճման:
Էդգարը պորֆեսիոնալ ֆուտբոլիստի շատ լավ օրինակ է: Վստահեցնում եմ, որ նրա նման պրոֆեսիոնալ հայ ֆուտբոլիստներն այդքան էլ շատ չեն:

❤33👍4⚡1
Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգան: Fantasy խաղացողներ, չմոռանաք ուղղել ձեր մեկնարկային կազմերը: Դեռ կարող եք միանալ մեր լիգային: Լիգայում այս պահին 73 մասնակից կա: 🔥
❤7