Forwarded from Скаут ЯН
18-летний вингер выступал в академии московского ЦСКА.
На данный момент Артур будет выступать за команду (U23)
#Инсайд
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤33
‼️‼️‼️ 👇🏻👇🏻👇🏻
Ցանկություն չունեի անդրադառնալու Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան խաղին, բայց՝
Երեկվա խաղից հետո բնականաբար հազարավոր դատարկաբանություններ եմ կարդացել: Մարդիկ, որոնք կապ չունեն ֆուտբոլի հետ, ամբախ զամբախ ինչ ասես գրում են: Մարդիկ էլ կան, որ շունչները պահած սպասում են, որ մի տեղ մերոնք ձախողեն, որ խնդալով չարախոսեն: Բայց հիմա դրանց մասին ցանկություն չունեմ խոսելու: Հիմա ավելի աբսուրդ դեպքի անդրադառնամ:
Քիչ առաջ աչքս ընկավ Ազգային ժողովի պատգամավորներից մեկի գրառումն այն մասին, որտեղ վերջինս մեղադրում է Օգնյեն Չանչարևիչին միտումնավոր 2 գոլ բաց թողնելու մասին և հավելում, որ Օգնյենը մինչև այդ էլ ամեն ինչ անում էր գոլեր բաց թողնելու համար:
Պատգամավորը կոնկրետ մեղադրում է խաղ «ծախելու» մեջ: Արդյո՞ք սա իրավական հարցեր չի առաջացնում: Արդյո՞ք պետք չէ զբաղվել այս հարցով:
Պարոն պատգամավորը մեղադրում է մի ֆուտբոլիստի, որը սերբ լինելով շատ հայերից ավելի թասիբով հայ է: Եվ, եթե ԱԺ պատգամավորն է ազգային թիմի դարպասապահի մասին նման բան գրում, էլ ինչու՞ ենք բողոքում հասարակ ֆուտբոլասերների սիրողական գրառումներից...

👍64🤡7🗿3
https://fastnews.am/sport/post/hayastanvoum-khaghacats-legevonakanneri-hetqervov-mas-2?category=%D5%8D%D5%8A%D5%88%D5%90%D5%8F
Հայաստանում խաղացած լեգեոնականների հետքերով: Իմ նոր շարքի երկրորդ մասում շատ հետաքրքիր անուններ կան:

👍8❤5👏1
Պաշտոնական հայտարարություն
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խաղարկության երկրորդ տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հասցեին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի կողմից հնչել են անհարկի վիրավորանքներ և մեղադրանքներ՝ կապված վերոնշյալ հանդիպման ընթացքում մեր դարպասապահի կողմից բաց թողած 2 գնդակների դրվագների հետ։
Ֆուտբոլային հանդիպումներից հետո քննարկումներն ու քննադատությունները միշտ տեղին են և կարևոր, իսկ չհիմնավորված վիրավորանքներն ու մեղադրանքները՝ անտեղի և անընդունելի։
Օգնյեն Չանչարևիչը հավաքական հրավիրվելու առաջին օրից ինչպես իր խաղով, այնպես էլ խաղադաշտից դուրս իր մարդկային որակներով մշտապես ապացուցել է, որ առավել քան արժանի է կրելու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը, իսկ առանձին վերցրած որևէ խաղում թույլ տրված ենթադրյալ սխալները չեն կարող անհիմն մեղադրանքների պատճառ հանդիսանալ, հատկապես, որ նույն խաղի առաջին խաղակեսում մեր դարպասապահը մի քանի անգամ հուսալի խաղաց՝ փրկելով մեր թիմին:
ՀՖՖ-ն դատապարտում է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրող ցանկացած ֆուտբոլիստի հասցեին հիմնազուրկ մեղադրանքների և վիրավորանքների արտահայտումը:
Մենք վստահ ենք, որ ինչպես Հայաստանի ազգային հավաքականում, այնպես էլ ակումբային մակարդակում Օգնյեն Չանչարևիչը բազմիցս ուրախացնելու է հայաստանցի երկրպագուներին իր հուսալի խաղով։
©️ Football Federation of Armenia

❤71👍14👏3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ջոն Բատիգիի հրաշալի փոխանցումից հետո ծնվեց «Վանի» հաղթական գոլը:
👍15
🏴🇦🇲
Մինչև 18 տարեկանների Անգլիայի առաջնության 4-րդ տուրում «Սանդերլենդը» 3-0 հաշվով հաղթեց «Միդլսբրոյին»:
«Սանդերլենդի» կազմում գոլի հեղինակ դարձավ Հայաստանի մինչև 19 տարեկանների հարձակվող Ֆինն Գերագուսյանը:
«Սանդերլենդը» 3 խաղում տարել է նույնքան հաղթանակ և «Հյուսիս» դիվիզիոնի առաջատարներից մեկն է:

🔥31❤15👍5
«Արարատ-Արմենիայի» լեգենդը
«Արարատ-Արմենիայի» 30-ամյա ավագ Արմեն Համբարձումյանն այսօր հայկական ակումբում անկացրեց 188-րդ խաղը, խփեց 10-րդ գոլը և արդյունավետ գործողությունների թիվը հասցրեց 30-ի:
Արմենն «Արարատ-Արմենիայում» է ակումբի հիմնադրման առաջին օրվանից, և նրա դերակատարումը Վարդան Մինասյանի գլխավորած թիմում չափազանց մեծ է: Համբարձումյանն «Արարատ-Արմենիայում» ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստն է:

👍22❤11🫡4
Սպերցյանը և «Կրասնոդարը» լավ թափ են հավաքել:
Էդուարդ Սպերցյանը նախորդ 4 խաղում 4 գոլ է խփել (2 խաղ ակումբում, 2 խաղ հավաքականում): Էդոն փորձում է կրկին լավ մարզավիճակի հասնել, բայց ես, ցավոք, դադարել եմ հավատալ, որ Սպերցյանին մի օր կտեսնենք թոփ ակումբում: Դուք կարող եք ինձ քննադատել, բայց Էդուարդին չենք տեսնի անգամ մի փոքր մոտ Հենրիխ Մխիթարյանի կարիերային: Պատճառը շատ պարզ է. նա խաղում է Ռուսաստանում և արդեն 24 տարեկան է, իսկ մրցաշրջանի ավարտին կլինի 25:
Սպերցյանի առավելագույնը կարող է լինել մի քանի տարի անց ՊԱՕԿ-ում, «Հավրում» կամ «Ատալանտայում» խաղալը: Դալեր Կուզյաևը 30 տարեկանում տեղափոխվեց Լիգա 1, Ալեքսեյ Միրանչուկը՝ 24 տարեկանում Ա Սերիա, Անտոն Միրանչուկը՝ 28 տարեկանում Շվեյցարիա, Ֆյոդոր Չալովն էլ 26 տարեկանում՝ Հունաստան: Սա է Ռուսաստանում խաղացող ֆուտբոլիստների ճակատագիրը:
Դրա համար ոչ թե պետք է դարդերը հիշել ու սին հույսեր փայփայել, այլ հուսալ, որ գոնե իր թիմում Սպերցյանը լավ կխաղա և այդպես կօգնի նաև հավաքականին: Միակ լավ բանը կարող է լինել այն, որ Ռուսաստանը դուրս գա պատժամիջոցներից, և «Կրասնոդարին» գոնե տեսնենք եվրագավաթներում:
«Կրասնոդարը», չնայած բարդ մեկնարկին, 11 խաղ անպարտելի է, նախորդ 7 խաղում հաղթել է, իսկ նախորդ 4 խաղում գոլ բաց չի թողել: Կրկին նշմարվում է այն, որ «Ցլերը» հիմնական պայքարողն են լինելու «Զենիթի» հետ: Բայց «Կրասնոդարն» էլ երբեմն նմանվում է Լոնդոնի «Արսենալին». թվում է՝ մոտենում է տիտղոս նվաճելու պահը, բայց ամեն անգամ «Զենիթը» կարողանում է մեկ քայլ առաջ կատարել:
Իմ սպասելիքներն այս մրցաշրջանում կապված են «Կրասնոդարի» հնարավոր չեմպիոնության հետ: Սա էլ կլինի բոլորիս սփոփանքը Էդուարդ Սպեցյանի մասով:

👍25❤7😭1