#MS_INSIDE
3.29K subscribers
3.84K photos
1.14K videos
576 links
Download Telegram
🇩🇪
«Բավարիայի» երկրպագուներ կա՞ն իմ ալիքում:)

⏱️ 19:30
🖥️ Fast Sports 1
👍173🏆1
🇵🇱🇦🇲 2 🅰️
Լեհաստանի առաջնության 7-րդ տուրում «Պոգոնը» 5-3 հաշվով հաղթեց «Շլյոնսկին»:


Վահան Բիչախչյանը կատարեց 2 գոլային փոխանցում: Վահանը շատ լավ մարզավիճակում է, ու ասածս ընդհանրապես կապ չունի արղյունավետ գործողությունների հետ:

Սևիկյանը չունի խաղային պրակտիկա: Բիչախչյանը Լատվիայի դեմ խաղում հավանաբար լինելու է մեկնարկային կազմի աջ հարձակվողը:
👍2612
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲
Սպերցյանի և Հարությունյանի «Կրասնոդարն» ուժեղ էր Թիկնիզյանի «Լոկոմոտիվից»:

Սպերցյանը խփեց մրցաշրջանի առաջին գոլը և այն տոնեց հատուկ ժեստով, որով փակում էր ոմանց բերանը, իսկ Նաիրն անհաջող խաղակես անցկացրեց ու փոխարինվեց ընդմիջմանը:

«Կրասնոդարը, չնայած մրցաշրջանի ծանր մեկնարկին, շատ լավ թափ է հավաքել և «Լոկոմոտիվի» հետ ընդամենը 2 միավոր է զիջում «Զենիթին»:

«Ցլերը» 9 խաղ անընդմեջ անպարտելի են և այդ խաղերում ընդամենը 3 գոլ են բաց թողել:
👍21🔥41
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վահան Բիչախչյանի 2 գոլային փոխանցումները «Շլյոնսկի» դեմ խաղում: 💥
👏27🔥73
Խփած 2 գոլերը շատ կարևոր բաղադրիչ են Մբապեի՝ «Ռեալի» խաղին ադապտացվելու համար:

Հարց կծագի՝ ինչպե՞ս կարող է Մբապեի նման գերաստղը ադապտացիայի խնդիր ունենալ. կարող է, քանի որ նա այնպիսի մեծագույն ակումբ է տեղափոխվել, որ չէր կարող խուսափել մեկնարկային անհարմարությունից և ոչ միայն զուտ ֆուտբոլային առումով:

Մբապեի խաղը ստացվում էր, թե ոչ, դա հարցի մի կողմն է: Նախորդ խաղերում նկատվում էր, որ Մբապեն կաշկանդված է, միգուցե ինչ-որ չափ էլ ճնշված: Սա իմ անձնական տեսակետն է: Եվ այս գոլերն առաջին հերթին կօգնեն հենց այդ կաշկանդվածությունը հանել, որից հետո ամեն ինչ աստիճանաբար տեղը կընկնի նաև ֆուտբոլային դետալների առումով:

Ֆեդե Վալվերդեն ֆանտաստիկ գոլային փոխանցում կատարեց, բայց գրածս դրա մասին չի լինելու: Կրոսը չկա, Մոդրիչն այլևս այն չէ: Կամա, թե ակամա Վալվերդեն աստիճանաբար պետք է ստանձնի միջին գծի գլխավոր դերակատարի դերը, եթե դեռ չի ստանձնել: Ու խաղ առ խաղ համոզվում եմ, որ նա «Ռեալի» ամենաթանկ ու արժեքավոր խաղացողներից մեկն է լինելու մի քանի տարի շարունակ: Շատերն ասում են՝ նա չի կարող անել այն, ինչ արել են Մոդրիչն ու Կրոսը: Իսկ ո՞վ է ասել, որ պարտադիր պետք է անի այն, ինչ նրանք են արել: Վալվերդեն կարող է իր փոխարեն անել շատ բան, չնայած վաղուցվանից անում է: Շատ ֆուտբոլիստներ կարող են գալ «Ռեալ» ու գնալ «Ռեալից», բայց ես առաջիկա մի քանի տարիներին առանց Վալվերդե «Ռեալին» չեմ պատկերացնում:
👍18🔥54🤡1
Էդուարդ Սպերցյանը դարձավ «Կրասնոդարի» առաջին սանը, որն ակումբի գլխավոր թիմում 30 գոլ է խփել:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայում Էդուարդն անցկացրել է 94 խաղ, խփել 30 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում, իսկ բոլոր մրաշարերը ներառյալ Սպերցյանն անցկացրած 119 խաղում դարձել է 34 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ:
👍3012
«Նոայի» հարձակվող Գոնսալու Գրեգորիոն՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի գլխավոր ռմբարկու:
👍4818🔥6
🇬🇪🇦🇲
«Թելավիի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը վրացական ակումբի հետ:


Հեռացել են նաև մարզիչներ Արտաշես Ադամյանը և Ալբերտ Սաֆարյանը:

«Թելավիի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել նախկինում «Սևանը» գլխավորած կիպրոսցի մասնագետ Պամբոս Խրիստոդուլուն:

«Թելավին», որի սեփականատերը մեր հայրենակից Տիգրան Հակոբյանն է, Վրաստանի առաջնությունում 23 տուրից հետո 10 թիմերի մեջ 8-րդ տեղում է:

«Թելավիում» են խաղում Միխաիլ Ստրելնիկը, Անդրե Մենսալաոն,Նիկոլայ Կիպիանին, Ջոնել Դեսիրեն և Օլաուլովա Օջետունդեն, որոնք վերջերս ներկայացնում էին Հայաստանի առաջնության տարբեր ակումբներ:
12👍6🥱2🤣1
Շատ հետաքրքիր շարք եմ սկսել Հայաստանում խաղացած լեգեոնականների մասին, որոնք հեռանալուց հետո կարիերայի հետաքրքրիր շարունակություն են գտել: ՄԱՍ 1 ⤵️

https://fastnews.am/sport/post/hayastanvoum-khaghacats-legevonakanneri-hetqervov-mas-1?category=%D5%8D%D5%8A%D5%88%D5%90%D5%8F
👍233
Լատվիայի դեմ խաղում կուզեի այսպիսի դասավորություն ու մեկնարկային կազմ տեսնել: Ի՞նչ կասեք:)
👍5214👎10🤔4🔥32
Ուշադրություն ‼️‼️‼️

Շուտով նոր ձևաչափով կմեկնարկի Չեմպիոնների լիգան:

Վստահ եմ՝ բավականին շատ են fantasy խաղի սիրահարները:

Ես քիչ առաջ բացել եմ #MS_INSIDE լիգան, որին կարող եք միանալ ցանկացածդ:

Ներբեռնեք UEFA Gaming ծրագիրը, fantasy բաժնում կազմեք ձեր թիմը, իսկ իմ լիգային կարող եք միանալ՝ հավաքելով հետևյալ կոդը ⤵️

ch9FE4

https://gaming.uefa.com/en/uclfantasy/leagues/ch9FE4/0023004D0053005F0049004E0053004900440045/suren-meliksetyan
11👍2🔥2
#MS_INSIDE pinned a photo
«Ֆեյենորդի» և Պրահայի «Սլավիայի» տարօրինակ գործարքը ⤵️

Նախորդ ամռանը «Ֆեյենորդը» 1 տարով «Սլավիայից» վարձակալել էր կիսապաշտպան Օնդրժեյ Լինգրին:

Այս ամռանը՝ վարձավճարի ժամկետը լրանալուց հետո հոլանդական ակումբը 4 միլիոն եվրոյով գնել էր ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:

Գործարքից 2 ամիս անց «Ֆեյենորդը» «Սլավիային» հետ վաճառեց Լինգրի տրանսֆերը, սակայն 4 միլիոն եվրոյի փոխարեն ընդամենը 2,2 միլիոն եվրոյով:

Տարօրինակ գործարքի պատճառն էլ այն է եղել, որ ֆուտբոլիստը չի ցանկացել մնալ «Ֆեյենորդում, քանի որ վստահ չի եղել, որ շատ խաղաժամանակ է ստանալու:
👍124🤣1
Ֆուտբոլ Plus-ի 1454-րդ համարն է: Առնվազն 1000-ը մեր տանը կա:

Հիշում եմ՝ առաջին խոշոր մրցաշարը, որին հետել եմ, 2006 թվականի աշխարհի առաջնությունն էր: Բայց ոչ մի խաղ չեմ նայել՝ անգամ եզրափակիչը: Խաբեցի. Անգլիա-Պարագվայ խաղը միակն էր, որ նայել եմ: 😂Բա էլ ինչպե՞ս եմ հետևել: Ես այդ ժամանակ սարում էի՝ պապիկիս ու տատիկիս հետ: Հայրս ամեն շաբաթ ուղարկում էր սար, ու այդպես քրոջս հետ հետևում էինք աշխարհի առաջնության ընթացքին:

Քանի տարի էր, չէի գնում: Կոնկրետ պատճառ չկար, ուղղակի չէի գնում: Այսօր կրպակի կողքով անցնելիս աչքս ընկավ: Միանգամից տարավ մանկություն, ամենաքաղցր բանը, որ ապրածիս ընթացքում եղել է ինձ հետ: Լացելու աստիճան հուզող երևույթ է: Ու ինձ թվում է, այս համարից սկսած կվերականգնեմ հին ու բարի ավանդույթը...
43😘1
4👍2👏1
Forwarded from Fast Sports
Հայաստանի հավաքականը պատրաստ է Ազգերի լիգային, պատրաստ ենք նաև մենք🇦🇲🇱🇻

🎙🗣Միացեք Fast Sports-ին սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ից:

Մենք կունենանք նախախաղային և հետխաղային քննարկում «Հանրապետական» մարզադաշտից, բացառիկ հարցազրույցներ ազգային հավաքականի խաղացողների հետ:

🎥Հանդիպման մեկնարկը՝ 20:00-ին: Դիտեք Ազգերի լիգայի բոլոր հանդիպումները Fast TV հավելվածով:Ներբեռնեք ԱՅՍՏԵՂ:

FastSports
👍163🤩1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
10🔥4
Արման Ծառուկյան 🤝🏻 Էդուարդ Սպերցյան 🇦🇲
👍43🔥1413
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲🙏🏻
Անձրևի ուղեկցությամբ հավաքականը սկսեց նախախաղային մարզումը:
35👍4
❤️💙🧡
51🔥13