#MS_INSIDE
3.29K subscribers
3.84K photos
1.14K videos
576 links
Download Telegram
Բաչկա Տոպոլա - Նոա

Սերբիայում 🔥🔥🔥
👍242👌2🔥1
Նոա - Վիկինգուր

Երևանում 🔥🔥🔥
17👍10🔥1
Չելսի 🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿-🇦🇲 Նոա
Նոա 🇦🇲-🇨🇾 ԱՊՕԵԼ
Ռապիդ 🇦🇹-🇦🇲 Նոա
Նոա 🇦🇲-🇨🇿Մլադա Բոլեսլավ
Բաչկա Տոպոլա 🇷🇸-🇦🇲 Նոա
Նոա 🇦🇲-🇮🇸 Վիկինգուր
👍368👏1
‼️‼️‼️

Երեկոյան երկար կքննարկենք եվրագավթներում մեր ակումբների ելույթները, ինչպես նաև վիճակահանության արդյունքները:
🔥31👍73🥰1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
👍175🔥3🍓2
Սկսում ենք քննարկումը: Հարցերը գրեք))
🔥7❤‍🔥1👍1
Live stream started
Live stream finished (1 hour)
Media is too big
VIEW IN TELEGRAM
Եվրագավաթներում հայկական թիմերի ելույթների
Վիճակահանության
Հավաքականի ու այլ թեմաների մասին
👍20👏63
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
👍122👌1🤡1💯1
🇲🇹 👏🏻👏🏻👏🏻

Մալթայի «Սլիեման» շնորհավորել է «Նոային» Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ փուլ դուրս գալու կապակցությամբ:
64👍15👏7🤩1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արա դե ասա մի քիչ հեշտ ազգանուններ ունեցեք էլի 😂😂😂
😁37😭4
🇷🇺🇦🇲
Ռուսաստանի Երկրորդ լիգայի 7-րդ տուրում «Վոլգարը» 3-0 հաշվով հաղթեց «Կուբանին»:


«Վոլգարի» կազմում դուբլ գրանցեց Արտյոմ Պողոսովը: 25-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանի 7 խաղում 3 գոլ է խփել:
👍11👎1🥰1
🇷🇺🇦🇲
ՌՊԼ-ի 7-րդ տուրում շատ ուժեղ խաղ կա: 🔥

🏟️ «Լոկոմոտիվ» - «Կրասնոդար»


«Լոկոմոտիվը» խաղին մոտենում է 7 անընդմեջ հաղթանակով (ներառյալ առաջնության ու գավաթային խաղերը):

«Կրասնոդարն» էլ 5 անընդմեջ հաղթանակ ունի և այս մրցաշրջանում դեռևս չի պարտվել:
28👍5🔥1
🇩🇪
«Բավարիայի» երկրպագուներ կա՞ն իմ ալիքում:)

⏱️ 19:30
🖥️ Fast Sports 1
👍173🏆1
🇵🇱🇦🇲 2 🅰️
Լեհաստանի առաջնության 7-րդ տուրում «Պոգոնը» 5-3 հաշվով հաղթեց «Շլյոնսկին»:


Վահան Բիչախչյանը կատարեց 2 գոլային փոխանցում: Վահանը շատ լավ մարզավիճակում է, ու ասածս ընդհանրապես կապ չունի արղյունավետ գործողությունների հետ:

Սևիկյանը չունի խաղային պրակտիկա: Բիչախչյանը Լատվիայի դեմ խաղում հավանաբար լինելու է մեկնարկային կազմի աջ հարձակվողը:
👍2612
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲
Սպերցյանի և Հարությունյանի «Կրասնոդարն» ուժեղ էր Թիկնիզյանի «Լոկոմոտիվից»:

Սպերցյանը խփեց մրցաշրջանի առաջին գոլը և այն տոնեց հատուկ ժեստով, որով փակում էր ոմանց բերանը, իսկ Նաիրն անհաջող խաղակես անցկացրեց ու փոխարինվեց ընդմիջմանը:

«Կրասնոդարը, չնայած մրցաշրջանի ծանր մեկնարկին, շատ լավ թափ է հավաքել և «Լոկոմոտիվի» հետ ընդամենը 2 միավոր է զիջում «Զենիթին»:

«Ցլերը» 9 խաղ անընդմեջ անպարտելի են և այդ խաղերում ընդամենը 3 գոլ են բաց թողել:
👍21🔥41
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վահան Բիչախչյանի 2 գոլային փոխանցումները «Շլյոնսկի» դեմ խաղում: 💥
👏27🔥73
Խփած 2 գոլերը շատ կարևոր բաղադրիչ են Մբապեի՝ «Ռեալի» խաղին ադապտացվելու համար:

Հարց կծագի՝ ինչպե՞ս կարող է Մբապեի նման գերաստղը ադապտացիայի խնդիր ունենալ. կարող է, քանի որ նա այնպիսի մեծագույն ակումբ է տեղափոխվել, որ չէր կարող խուսափել մեկնարկային անհարմարությունից և ոչ միայն զուտ ֆուտբոլային առումով:

Մբապեի խաղը ստացվում էր, թե ոչ, դա հարցի մի կողմն է: Նախորդ խաղերում նկատվում էր, որ Մբապեն կաշկանդված է, միգուցե ինչ-որ չափ էլ ճնշված: Սա իմ անձնական տեսակետն է: Եվ այս գոլերն առաջին հերթին կօգնեն հենց այդ կաշկանդվածությունը հանել, որից հետո ամեն ինչ աստիճանաբար տեղը կընկնի նաև ֆուտբոլային դետալների առումով:

Ֆեդե Վալվերդեն ֆանտաստիկ գոլային փոխանցում կատարեց, բայց գրածս դրա մասին չի լինելու: Կրոսը չկա, Մոդրիչն այլևս այն չէ: Կամա, թե ակամա Վալվերդեն աստիճանաբար պետք է ստանձնի միջին գծի գլխավոր դերակատարի դերը, եթե դեռ չի ստանձնել: Ու խաղ առ խաղ համոզվում եմ, որ նա «Ռեալի» ամենաթանկ ու արժեքավոր խաղացողներից մեկն է լինելու մի քանի տարի շարունակ: Շատերն ասում են՝ նա չի կարող անել այն, ինչ արել են Մոդրիչն ու Կրոսը: Իսկ ո՞վ է ասել, որ պարտադիր պետք է անի այն, ինչ նրանք են արել: Վալվերդեն կարող է իր փոխարեն անել շատ բան, չնայած վաղուցվանից անում է: Շատ ֆուտբոլիստներ կարող են գալ «Ռեալ» ու գնալ «Ռեալից», բայց ես առաջիկա մի քանի տարիներին առանց Վալվերդե «Ռեալին» չեմ պատկերացնում:
👍18🔥54🤡1