#MS_INSIDE
3.29K subscribers
3.84K photos
1.14K videos
576 links
Download Telegram
#MS_INSIDE

«Հրազդան» ստադիոնում բարեկարգման աշխատանքներ են ընթանում:


Այս պահին խոտածածկը բավականին լավ վիճակում է, վերակառուցվելու են հանդերձարանները:

Այժմ ստադիոնում իր մարզումներն է անցկանում «Փյունիկը»: Չի բացառվում, որ Հայաստանի չեմպիոնն առաջնության տնային հանդիպումներն անցկացնի հենց «Հրազդանում»:
👍5734😱10🍾7🤔6❤‍🔥4
Կարոտեցինք 🔥🇦🇲
👍13
Forwarded from Fast Sports
🇦🇲🏆ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

🎥Fast Sports-ը հեռարձակման բացառիկ իրավունքով ցուցադրելու է 2024/25 մրցաշրջանի հանդիպումները:

💪Անհաշտ պայքար ու անկանխատեսելի խաղեր. Հայաստանի առաջնությունը միշտ սպասված է ու դրամատիկ:

📲Սպորտային լավագույն իրադարձությունները դիտելու համար այցելեք www.Fasttv.am կամ ներբեռնեք FastTV հավելվածն ԱՅՍՏԵՂ:

FastSports
22🔥5
❗️❗️❗️
Live շփվե՞նք մի քիչ: Հարցերը գրեք, տեսնենք:))
🤩104🤷‍♂1🔥1🤗1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Շիրակի» ստադիոնի տանիքից հետո երկրորդ մեկնաբանելս էր էքստրեմալ պայմաններում: 😂🔥
18👍8😁3😱2🤣1🖕1
Live stream started
Live stream finished (21 minutes)
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ռուսաստանի Առաջին լիգայի 4-րդ տուրում «Ուֆան» 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Տյումենի» հետ:

«Ուֆայի» առաջին գոլը խփեց 20-ամյա հարձակվող Միհրան Աղեյանը:
12👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Վերջին անգամ հայկական ու վրացական ֆուտբոլների համեմատականի մասին:
👍15😁2🥱2👎1👌1
🇭🇺🇦🇲

Հունգարիայի առաջնության երկրորդ տուրում «Դեբրեցենն» արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթեց «Դյորին»:

Ժիրայր Շաղոյանը փոխարինման մտավ 86-րդ րոպեին, իսկ 85-րդ րոպեին երրրոդ գոլը խփեց «Շիրակի» և «Արարատի» նախկին հարձակվող Յակուբա Սիլուեն, որը սերբական «Մլադոստից» է տեղափոխվել «Դեբրեցեն» և Շաղոյանի հետ պաշտոնապես նորամուտը նշեց հունգարական ակումբում:

«Դեբրեցենի» առաջին տուրի խաղը հետաձգվել էր:
👍141
«Գանձասարի» գլխավոր ռմբարկու Սալեհ Նասրը պայմանագիր է կնքել Ալբանիայի Բարձրագույն լիգան ներկայացնող «Տեուտայի» հետ:

24-ամյա եգիպտոսցին կապանյան ակումբում անցկացրած 37 խաղում խփել է 49 գոլ:
👍14👏61👎1
🟡🟡🟡

Վարզդատ Հարոյանը «Ցինդաո Վեսթ Քոսթի» կազմում 19 խաղի է մասնակցել և ստացել 8 դեղին քարտ: 😏
😁60🤯62🤡2🤣2🤪1
🇧🇾🇦🇲

20-ամյա կիսապաշտպան Մաքսիմ Խաչատրյանը պայմանագիր է կնքել Բելառուսի Բարձրագույն լիգան ներկայացնող «Սլավիայի» հետ, որն այս պահին 16 թիմերի մեջ 6-րդ տեղում է:


Խաչատրյանը նախկինում խաղացել է միայն ռուսական թիմերում:

Այսպիսով, այս պահին Բելառուսի առաջնությունում ունենք 4 հայ ֆուտբոլիստ՝

1) Մաքսիմ Խաչատրյան՝ «Սլավիա»
2) Կարեն Վարդանյան և Յան Մոսեսով՝ «Վիտեբսկ»
3) Վադիմ Հարությունյան՝ «Արսենալ»:
15👍3
#MS_INSIDE

«Վեստ Արմենիայի» նախկին պաշտպան Սալիա Կադեր Տրաորեն կարիերան կշարունակի «Գանձասարում»:

Հենակետային կիսապաշտպան Նիկիտա Ստեպանովը «Գանձասարի» մյուս նորեկն է: Ռուս ֆուտբոլիստը նախորդ տարի խաղացել է «Օնորում»:

«Գանձասար» է տեղափոխվել նաև դարպասապահ Սերգեյ Դոցենկոն, որը խաղացել է ռուսական ցածր լիգաներ ներկայացնող ակումբներում, ինչպես նաև՝ Ղազախստանի Երկրորդ լիգայում:
👎174🍌2🤔1
#MS_INSIDE

28-ամյա բրազիլացի Լուիս Պաուլո Դե Սոուզան կարիերան կշարունակի «Գանձասարում»: ՊԵՊԻ-ն ժամանակին խաղացել է ուկրաինական «Վերեսում», իսկ վերջին տարիներն՝ հայրենիքում:

«Գանձասարում» կխաղան նաև Գրիշա Պարոնյանը, Գրիգոր Մուրադյանը, Կարեն Դավթյանը և Էրիկ Սողոմոնյանը:
10👍3😁1
#MS_INSIDE

Քիչ առաջ զրուցում էի Լևան Կուտալիայի հետ: Հարձակվողը մինչև այս տարվա վերջ պայմանագիր է կնքել Վրաստանի Բարձրագույն լիգան ներկայացնող «Սամգուրալիի» հետ:


Լևանն ասաց, որ ձմռանը «Ալաշկերտից» հեռացել է ընտանեկան խնդիրների պատճառով: Այդ ժամանակ առաջարկ է ստացել «Փյունիկից», սակայն նույն պատճառով չի ընդունել այն:

Այս ամռանը՝ Բաթումիի «Դինամոյից» հեռանալուց հետո Լևանն անձամբ կապ է հաստատել Եղիշե Մելիքյանի հետ, սակայն «Փյունիկի» գլխավոր մարզիչը չի ցանկացել վերջինիս հրավիրել թիմ:

Կուտալիան նշեց, որ, երբ ավարտվի «Սամգուրալիի» հետ պայմանագրի ժամկետը, կրկին դիտարկելու է Հայաստան վերադառնալու տարբերակը:
17👍2🥱2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Սա էլ նորամուտի խաղում Կուտալիայի խփած հաղթական գոլը:
👍10
🥈🇦🇲

Փարիզ 2024-ի առաջին մեդալը բերում է Արթուր Դավթյանը: 👏🏻👏🏻👏🏻


Համ շատ ուրախալի է, համ էլ մի քիչ ափսոսանքի զգացում կա, որ ոսկի չէր: Ամեն ցատկի ժամանակ այնպիսի ադրենալին էի ստանում, որ վաղուց սպորտից չէի ստացել: 😂

Աշխարհի չեմպիոն 🥇
Եվրոպական խաղերի չեմպիոն 🥇
Եվրոպայի առաջնության 7-ակի մեդալակիր 🥇🥇🥈🥈🥈🥉🥉
Օլիմպիական խաղերի կրկնակի մեդալակիր 🥉🥈

Մեծ կարիերա, մեծ ճանապահ: Ու դեռ պետք չի բացառել, որ 4 տարի անց Լոս Անջելեսում Արթուրը կարող է դառնալ նաև Օլիմպիական չեմպիոն:
51👍16❤‍🔥4🔥1
«Ինտերի» գլխավոր մարզիչն ու «խաղադաշտում մարզիչը» 🇮🇹🇦🇲🔥
🔥5419🥰5👍3
#MS_INSIDE

Արտակ Եդիգարյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Գանձասարում»:
👍244🤡1
#MS_INSIDE 🇮🇷

Իրանը ներկայացնող «Նասաջի Մազանդարանը» ցանկացել է ձեռք բերել Արթուր Միրանյանի տրանսֆերը, սակայն կողմերը ֆինանսական առումով համաձայնության չեն հասել:

Միրանյանը շարունակում է դիտարկել տարբերակներ: Առաջիկայում կարող ենք նորություններ ունենալ: 🔜
👍22