#MS_INSIDE
3.28K subscribers
3.85K photos
1.14K videos
578 links
Download Telegram
«Փյունիկը» Երևան է վերադառնում բավարար արդյունքով, բայց ոչ բավարար խաղով:

«Դինամոյի» դեմ խաղի սկզբում «Փյունիկը» կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, եթե Ագդոնն օգտագործեր իր պահը, բայց «Դինամոն» խաղի ընթացքում ավելի ռեալ պահեր ստեղծեց «Փյունիկի» դարպասին, չնայած դարպասին ընդամենը մեկ հարված էր ավելի կատարել, քան «Փյունիկը»:

Զգացվեց, որ «Դինամոն» շատ ավելի խաղակցված թիմ է, և որ նրանք խաղային տոնուսի առումով առավելություն ունեն: Այնինչ «Փյունիկի» նորեկները դեռ պետք է փորձեն ավելի բարելավվել խաղակցվածությունը մյուս թիմակիցների հետ:

Զարմանալի էր մեկնարկային կազմում տեսնել Հենրի Ավագյանին, բայց Հենրին շատ լավ խաղաց և «Փյունիկի» կազմում երևի լավագույնն էր, որքանով հասցրի նկատել, քանի որ մյուս աչքով էլ դիտում էի Անգլիայի և Նիդերլանդների միջև կիսաեզրափակիչը:

Երևանյան խաղից առաջ հնարավորությունները կրկին հավասար են, բայց «Փյունիկին» պետք է օգնի տնային խաղի և երկրպագուների առկայությունը: Վստահաբար պատասխան խաղում երկրպագուների դերը մեծ է լինելու:
👍319
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արշակ Կորյանը պայմանագիր է կնքել Մոսկվայի «Տորպեդոյի» հետ:
10👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
13👍2🔥1🍓1
#MS_INSIDE

Արսեն Եղիազարյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Գանձասարում»:
15👍3
#MS_INSIDE

Դարպասապահ Հարություն Մելքոնյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Գանձասարում»:
👍204
#MS_INSIDE

Արմեն Մանուչարյանը, Արմեն Հովհաննիսյանը և Վահագն Հայրապետյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակեն «Ալաշկերտում»:
16👍2
#MS_INSIDE

Ավենտիս Ավենտիսյանը կարող է տեղափոխվել «Վեսթ Արմենիա»:
😱1911🤷‍♂10🥴9👎2😡2
🖥️ Fast Sports
16
Հայկական ակումբներն առայժմ դրական նոտայի վրա են:

«Նոան» և «Շկենդիան» մոտավորապես նույն խաղամակարդակի թիմեր էին, ինչպես ցույց տվեց առաջին խաղը: Զգացվում է, որ «Նոայի» նորեկները լավ որակներ ունեն, բայց դեռ ժամանակ է պետք: Գոռ Մանվելյանը տպավորեց, լավ տեսք ուներ: 0-0 հաշիվը շատ վտանգավոր կլիներ, բայց խաղավերջում խփած 2 գոլերը հարմար առավելություն տվեցին «Նոային»:

«Ուրարտուն» լուրջ կադրային խնդիրներով կամային հաղթանակ տարավ, որն իհարկե ուրախալի է: Կարծում եմ՝ Երևանում, արդեն առանց կադրային կորուստների, Դմիտրի Գունկոյի թիմն ավելի վստահ է հաղթելու, բայց դա դեռ չափանիշ չի լինի, քանի որ մրցակիցը շատ ցածր մակարդակ ունի: Երեկվա խաղն էլ դրա վառ ապացույցն է: Ամեն դեպքում պատասխան խաղում ավելի վստահ հաղթանակն «Ուրարտուին» հոգեբանական առումով շատ բան կարող է տալ հաջորդ փուլում, որտեղ մրցակիցը շատ ավելի ուժեղ է լինելու:
27👍5
🔥🔥🔥🔜🔜🔜
28🔥12🌚4🥱2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
33👏4😍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
30👏5🥱2🐳1
#MS_INSIDE 🚨🚨🚨

Ժիրայր Շաղոյանը հաջողությամբ բուժզննում է անցել և պայմանագիր կնքել հունգարական «Դեբրեցենի» հետ:

Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Շաղոյանն այսօր մասնակցելու է «Դեբրեցեն» - «Ռապիդ Վիեննա» ընկերական խաղին, որը մեկնարկելու է ժամը 18:30-ին:
🔥7311🥱6😱32🍾2😘1
🔥🔥🔥
36🔥14🤯21
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ժիրայր Շաղոյանի՝ «Դեբրեցեն» տեղափոխության մասին և ոչ միայն:
👍2612❤‍🔥1👏1
Ժիրոյի առաջին խաղը «Դեբրեցենում»:
👍3215🔥7
#MS_INSIDE

Ջոնել Դեսիրեն և Օլաուլովա Օջետունդեն մոտ են վրացական «Թելավի» տեղափոխվելուն:

Օրեր առաջ հայտնել էի, որ Ալեքս Ջունիորը կարող է տեղափոխվել «Ալաշկերտ», իսկ Արման Մկրտչյանը՝ «Գանձասար»: Այդ տեղափոխությունները չեն ստացվել, և երկու ֆուտբոլիստները մեծ հավանականությամբ ելույթները կշարունակեն «Վեստ Արմենիայում»:
15👍2