#MS_INSIDE
3.28K subscribers
3.85K photos
1.14K videos
578 links
Download Telegram
«Փյունիկն» այսօր հայկական ակումբների համար ազդարարում է եվրագավաթների 2024/25 մրցաշրջանի մեկնարկը:

Կարծիքս մեր ակումբների և առաջիկա մրցակիցների մասին արդեն հայտնել եմ: Հիմա նույն բանը չեմ գրի:

Պարզապես ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր ակումբներին և հավատում եմ, որ բոլոր 4 ակումբները կարող են հաղթահարել առաջին արգելքը:

Բայց պետք է նաև պատրաստ լինել ոչ ցանկալի սցենարի, քանի որ ԵՎՐՈ 2024-ը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ թղթի վրա ֆավորիտ լինելը հաղթանակ չի երաշխավորում, և, որ այսօրվա ֆուտբոլը շատ ավելի հավասար ու բալանսավորված է:
👍228🔥1
СССР

«Փյունիկի» խաղի մասին ավելի ուշ: Հիմա՝ նախկին ԽՍՀՄ տարածաշրջանը ներկայացնող մյուս ակումբների եվրագավաթային ելույթների մասին:

Չեմպիոնների լիգա, որակավորման 1-ին փուլ

🇰🇿🇲🇩
«Օրդաբասի» - «Պետրոկուբ» 0-0

🇪🇪
Էստոնական «Ֆլորան» տանը 0-5 հաշվով պարտվեց սլովենական «Ցելյեին»:

🇱🇻
Լատվիական ՌՖՇ-ն տանը 3-0 հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիայի «Լարնեին»:

🇬🇪
Բաթումիի «Դինամոն» մրցակցի դաշտում 1-3 հաշվով պարտվեց բուլղարական «Լուդոգորեցին»:

Այլ հետաքրքիր խաղեր ևս եղան: Տիգրան Բարսեղյանի «Սլովանը» 4-2 հաշվով հաղթեց մակեդոնական «Ստրուգային»: Ֆարերյան Կղզիների «Կլակսվիկն» էլ 2-0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժին»:

Հիմա էլի կգրեք, թե սրանք մեր ինչին են պետք: Ժամանակը կգա, կասեմ: 😉
👍16🥱4🤔31👎1
«Փյունիկը» Երևան է վերադառնում բավարար արդյունքով, բայց ոչ բավարար խաղով:

«Դինամոյի» դեմ խաղի սկզբում «Փյունիկը» կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, եթե Ագդոնն օգտագործեր իր պահը, բայց «Դինամոն» խաղի ընթացքում ավելի ռեալ պահեր ստեղծեց «Փյունիկի» դարպասին, չնայած դարպասին ընդամենը մեկ հարված էր ավելի կատարել, քան «Փյունիկը»:

Զգացվեց, որ «Դինամոն» շատ ավելի խաղակցված թիմ է, և որ նրանք խաղային տոնուսի առումով առավելություն ունեն: Այնինչ «Փյունիկի» նորեկները դեռ պետք է փորձեն ավելի բարելավվել խաղակցվածությունը մյուս թիմակիցների հետ:

Զարմանալի էր մեկնարկային կազմում տեսնել Հենրի Ավագյանին, բայց Հենրին շատ լավ խաղաց և «Փյունիկի» կազմում երևի լավագույնն էր, որքանով հասցրի նկատել, քանի որ մյուս աչքով էլ դիտում էի Անգլիայի և Նիդերլանդների միջև կիսաեզրափակիչը:

Երևանյան խաղից առաջ հնարավորությունները կրկին հավասար են, բայց «Փյունիկին» պետք է օգնի տնային խաղի և երկրպագուների առկայությունը: Վստահաբար պատասխան խաղում երկրպագուների դերը մեծ է լինելու:
👍319
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արշակ Կորյանը պայմանագիր է կնքել Մոսկվայի «Տորպեդոյի» հետ:
10👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
13👍2🔥1🍓1
#MS_INSIDE

Արսեն Եղիազարյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Գանձասարում»:
15👍3
#MS_INSIDE

Դարպասապահ Հարություն Մելքոնյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Գանձասարում»:
👍204
#MS_INSIDE

Արմեն Մանուչարյանը, Արմեն Հովհաննիսյանը և Վահագն Հայրապետյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակեն «Ալաշկերտում»:
16👍2
#MS_INSIDE

Ավենտիս Ավենտիսյանը կարող է տեղափոխվել «Վեսթ Արմենիա»:
😱1911🤷‍♂10🥴9👎2😡2
🖥️ Fast Sports
16
Հայկական ակումբներն առայժմ դրական նոտայի վրա են:

«Նոան» և «Շկենդիան» մոտավորապես նույն խաղամակարդակի թիմեր էին, ինչպես ցույց տվեց առաջին խաղը: Զգացվում է, որ «Նոայի» նորեկները լավ որակներ ունեն, բայց դեռ ժամանակ է պետք: Գոռ Մանվելյանը տպավորեց, լավ տեսք ուներ: 0-0 հաշիվը շատ վտանգավոր կլիներ, բայց խաղավերջում խփած 2 գոլերը հարմար առավելություն տվեցին «Նոային»:

«Ուրարտուն» լուրջ կադրային խնդիրներով կամային հաղթանակ տարավ, որն իհարկե ուրախալի է: Կարծում եմ՝ Երևանում, արդեն առանց կադրային կորուստների, Դմիտրի Գունկոյի թիմն ավելի վստահ է հաղթելու, բայց դա դեռ չափանիշ չի լինի, քանի որ մրցակիցը շատ ցածր մակարդակ ունի: Երեկվա խաղն էլ դրա վառ ապացույցն է: Ամեն դեպքում պատասխան խաղում ավելի վստահ հաղթանակն «Ուրարտուին» հոգեբանական առումով շատ բան կարող է տալ հաջորդ փուլում, որտեղ մրցակիցը շատ ավելի ուժեղ է լինելու:
27👍5
🔥🔥🔥🔜🔜🔜
28🔥12🌚4🥱2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
33👏4😍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
30👏5🥱2🐳1
#MS_INSIDE 🚨🚨🚨

Ժիրայր Շաղոյանը հաջողությամբ բուժզննում է անցել և պայմանագիր կնքել հունգարական «Դեբրեցենի» հետ:

Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Շաղոյանն այսօր մասնակցելու է «Դեբրեցեն» - «Ռապիդ Վիեննա» ընկերական խաղին, որը մեկնարկելու է ժամը 18:30-ին:
🔥7311🥱6😱32🍾2😘1
🔥🔥🔥
36🔥14🤯21
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ժիրայր Շաղոյանի՝ «Դեբրեցեն» տեղափոխության մասին և ոչ միայն:
👍2612❤‍🔥1👏1
Ժիրոյի առաջին խաղը «Դեբրեցենում»:
👍3215🔥7