#MS_INSIDE
3.28K subscribers
3.85K photos
1.14K videos
579 links
Download Telegram
#MS_INSIDE

Սարգիս Շահինյանը, Նարեկ Հովհաննիսյանը և Արման Մկրտչյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակեն «Գանձասարում»:
👍17
#MS_INSIDE

Պետրոս Ավետիսյանը մարզվում է ԲԿՄԱ-ի կազմում:
🔥12😁9👍3👎3🥴2🤔1
🇦🇷 👿

Կոպա Ամերիկայի խմբային փուլում Արգենտինան հաղթեց բոլոր խաղերում, իսկ Լաուտարո Մարտինեսը ազգային թիմի նախորդ 4 խաղում 6 գոլ է խփել:

Հիշում եմ՝ ինչքան շատ էին աշխարհի առաջնության ժամանակ Լաուտարոյին քննադատում: Որոշակի հիմք կար իհարկե, բայց Լաուտարոն բոլոր խաղերին լուրջ ցավերով ու ցավազրկումներով էր մասնակցում, իսկ հիմա, երբ չկա վնասվածք, Toro-ն փայլում է: 🔝
🥰18👏71
#MS_INSIDE

Պորտուգալացի հարձակվող Ժոաու Պարեդեսը «Փյունիկի» կազմում մասնակցում է ուսումնամարզական հավաքի և մեծ հավանականությամբ պայմանագիր կկնքի Հայաստանի չեմպիոնի հետ:


28-ամյա ֆուտբոլիստն ամբողջ կարիերայի ընթացքում խաղացել է հայրենիքում, «Շավիշում» եղել է Գևորգ Ղազարյանի թիմակիցը:

Պորտուգալիայի Երկրորդ լիգայում Պարեդեսը մասնակցել է 73 խաղի և խփել 2 գոլ:
👍18😁93👎2🤣1
#MS_INSIDE

Ագդոն Մենեզեսը «Փյունիկի» կազմում մասնակցել է Վրաստանում կայացած ուսումնամարզական հավաքին և, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոնի կազմում:
👏115👎2😁2
🇪🇸🇦🇲

Հարություն Տարախչյան
Ծնվել է 2014 թվականի նոյեմբերի 7-ին: Գևորգ Տարախչյանի հորեղբոր տղան է:

2023 թվականի ամռանը Հարությունն ընտանիքի հետ մեկնել է Իսպանիայի Բարսելոնա քաղաք: Պատանի ֆուտբոլիստը խաղում է ինչպես հարձակման գծում, այնպես էլ՝ կիսապաշտպանության կենտրոնում:

Տարախչյանը 2023/24 մրաշրջանն անցկացրել է Unió Atlètica d’Horta ակումբի Benjamín S10(2014) կատեգորիայի առաջին թիմի կազմում, որտեղ 30 խաղում խփել է 50 գոլ:

Օրերս հայ պատանին մասնակցել է Barcelona Cup միջազգային մրցաշարին, որտեղ 6 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ, ինչպես նաև հասել կիսաեզրափակիչ:

2024/25 մրցաշրջանում Հարությունը խաղալու է նույն ակումբի Alevín S12 (2014) կատեգորիայի առաջին թիմի կազմում։

Տարախչյանը փորձաշրջան է անցել «Ժիրոնայում» և արժանացել է իսպանական ակումբի մարզիչների դրական գնահատականին: Չի բացառվում, որ առաջիկայում Հարությունը տեղափոխվի «Ժիրոնա»:
43👍13
Ուղիղ 2 տարի առաջ Հենրիխ Մխիթարյանը պայմանագիր կնքեց «Ինտերի» հետ:

Վերջերս մի առիթով էլ ասել էի, որ այն ժամանակ, ինչպես շատերը, ես էլ մտածում էի, որ Հենոն աստիճանաբար մոտենում է կարիերայի մայրամուտին, բայց...

2 տարում 4 տիտղոս՝ Իտալիայի չեմպիոն, գավաթակիր, կրկնակի սուպերգավաթակիր:

Մխիթարյանին 5 խաղ է պակասում «Ինտերում» 100 խաղի շեմը հատելուն: Ամենայն հավանականությամբ 2024/25 մրցաշրջանի ավարտից հետո Հենրիխը «Ներաձուրիում» անցկացրած խաղերի քանակով հետ կլինի միայն «Բորուսիայի» ժամանակաշրջանից:

Արդեն հիմա կարող ենք փաստել, որ «Ինտերը» Մխիթարյանի կարիերայի ամենահաջողակ ակումբներից մեկն է, բայց ժամանակի ընթացքում և իրադարձությունների հաջող զարգացման դեպքում միլանյան գրանդը կարող է դառնալ անվիճելի առաջատար ակումբ Հենրիխ Մխիթարյանի կարիերայում:
30👍9👏3
#MS_INSIDE

Սերոբ Գրիգորյանը և Անատոլի Այվազովն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակեն «Վանում»:
👍153
#MS_INSIDE

Արսեն Սադոյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Վանում»:
14👍1🤔1
Forwarded from Fast Sports
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇦🇷«Դեպորտիվո Արմենիոն» արյուն է, հայկական արյուն:

⭐️🎥Fast Sports-ի հերթական անակնկալը: Ֆիլմ Արգենտինայում գործունեություն ծավալող, բայց հայկական շնչով ակումբի մասին՝ «ԴԵՊՈՐՏԻՎՈ ԱՐՄԵՆԻՈ»:

📺Դիտեք հուլիսի 4-ին՝ ժամը 21:30-ին:

📲Սպորտային լավագույն իրադարձությունները դիտելու համար այցելեք www.Fasttv.am

FastSports
17👍4
#MS_INSIDE 📝

30-ամյա կիսապաշտպան Սամուել Ասամոան կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայի» կազմում:


Տոգոյի ազգային հավաքականում 6 խաղի մասնակցած ֆուտբոլիստը երկար տարիներ խաղացել է Բելգիայում՝ 111 խաղ Բարձրագույն խմբում, 93 խաղ Երկրորդ լիգայում:

Ասամոան 82 հանդիպում է անցկացրել նաև ռումինական «Կրայովայում», իսկ 2024 թվականի փետրվարից խաղում էր Յայա Սանոգոյի ներկայիս ակումբում՝ Չինաստանի Երկրորդ լիգան ներկայացնող «Ցինդաո Ռեդ Լայոնսում», որտեղ 13 խաղում խփել է 3 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:
👍146😐4
#MS_INSIDE 😔

Սամուել Ասամոայի մասին լուրը ճիշտ չէր:((

Ըստ երևույթին՝ կիսապաշտպանը «Արարատ-Արմենիա» չի տեղափոխվել:
8👍2🤔2🥱2😡1
Ռուս գործակալ Գերման Տկաչենկոն այսօր հաստատեց, որ «Ժիրոնան» կապի մեջ է «Կրասնոդարի» հետ, չնայած Սպերցյանի տրանսֆերի համար պաշտոնական առաջարկ չի կատարել:

Մի քանի դիտարկում իմ կողմից՝

🔹 Չգիտեմ ինչու, բայց ներքին վստահություն ունեմ, որ Սպերցայնն այսպես, թե այնպես ամռանը տեղափոխվելու է Եվրոպա:

🔸 Շատ ակումբների անուններ են շրջանառվում, բայց պետք չէ բոլոր շշուկներին ուշադրություն դարձնել: Ի վերջո այդ ակումբներից առավելագույնը 2-ը կամ 3-ն են լուրջ քայլերի անցնելու:

Մաս 1
10👍2
🔹 Այսքան ժամանակ հետևելով իրադարձություններին ու փորձելով վերլուծել՝ կարծում եմ, որ այս պահին հենց «Ժիրոնան» է ամենահավանական տարբերակը: Իսպանական ակումբը մյուսների նման չժխտեց, որ հետաքրքրված է Սպերցյանով, իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ որոշակի քայլեր կատարվում են:

🔸 Բայց ո՞րն է տրանսֆերային պատուհանի ամենագեղեցիկ կողմը, որը ես շատ եմ սիրում. երբեմն շատ անակնկալ իրադարձություններ կարող են տեղի ունենալ: Օրինակ օգոստոսի վերջում Սպերցյանը (ինչպես շատ այլ ֆուտբոլիստներ) կարող է հայտնվել այնպիսի ակումբում, որի կողմից հետաքրքրվածության մասին այսքան ժամանակ որևէ բառ չենք լսել:

Մաս 2
16
🔹 Ես որոշակի մտահոգություններ ունեմ «Կրասնոդարի» դիրքորոշման պահով: Ինչքանով տեղյակ եմ, Սպերցյանով հետաքրքրված որոշ ակումբներ դադարել են հետևել Էդուարդին, քանի որ ռուսական ակումբը բարձր գին է սահմանել: Եվ սա հետագայում կարող է լուրջ խնդիր լինել: Ռուսաստանում շատ են նման դեպքերը, երբ ակումբի պահանջած բարձր գումարի պատճառով ֆուտբոլիստը չի կարողացել տեղափոխվել Եվրոպա:

🔸 Մեկ այլ մտահոգություն: Մատվեյ Սաֆոնովը տեղափոխվեց ՊՍԺ: Սերգեյ Գալիցկին պատրա՞ստ է արդյոք մեկ տրանսֆերային պատուհանի ընթացքում բաց թողնել իր ակումբի երկրորդ սանին և առաջատարին: Կարծում եմ՝ եթե անգամ նման բան տեղի ունենա, կլինի միայն մեծ գումարի դիմաց: Իսկ եվրոպական ակումբները կարծես ցանկություն չունեն մեծ գումար վճարել Սպերցյանի համար, քանի որ նրա տարիքի և որակի ֆուտբոլիստներ Եվրոպայում շատ կան...

Ամեն դեպքում ես շարունակում եմ մնալ լավատես և դեռևս հավատում եմ, որ Սպերցյանն ամռանը հեռանալու է: Իսկ թե ո՞ր ակումբ, այս պահին արդեն առաջնային նշանակություն չունի, քանի որ ևս մեկ մրցաշրջան «Կրասնոդարում» մնալու դեպքում կսկսվի լճացման փուլը...

Մաս 3
22👍4
🥹
👍123
#MS_INSIDE

«Նոայի» նախկին կիսապաշտպան Չապի Կատոն կարիերան կշարունակի «Ալաշկերտում»:
19👍6
#MS_INSIDE

«Գանձասար-Կապանի» և «Արարատ-Արմենիայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքս Քրիստիան Ջունիորը կարող է տեղափոխվել «Ալաշկերտ»:
👍143
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
6️⃣5️⃣’ ГООООООООООЛ!

Какой же хитрец Эдо!☺️

⚽️⚽️ | 2:1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
34👍4👏4
🇺🇦🇦🇲

22-ամյա կիսապաշտպան Սիմոն Գալոյանը, որը խաղում էր Ուկրաինայի Երկրորդ լիգան ներկայացնող «Կրեմենում», պայմանագիր է կնքել «Ալեքսանդրիայի» հետ:

«Չեռնոմորեցում» վարձավճարով խաղացող Արթուր Ավագիմյանն էլ վարձակալության ժամկետը լրանալուց հետո վերադարձել է «Ալեքսանդրիա»:
16👍7😢1