#MS_INSIDE
3.28K subscribers
3.85K photos
1.14K videos
579 links
Download Telegram
Channel photo updated
«Սլովանը» ստուգողական խաղում 5-1 հաշվով հաղթեց ավստրիական «Բլաու-Վայս Լինցին»: Տիգրան Բարսեղյանը դարձավ դուբլի հեղինակ:
👍138👏1
Վրացիներին մի խաղակես ա պետք դիմանալ, ու դուրս կգան ԵՎՐՈ 2024-ի փլեյ-օֆֆ: Հասկանու՞մ եք, ինչի մասին է խոսքը:

Ու ամենևին նշանակություն չունի՝ նրանք կկարողանա՞ն պատմական նվաճման հասնել, թե՞ ոչ: Նրանք այդքան մոտ են:

Պետք է մտածել սրա մասին: Մենք էլ մի օր կարող ենք: Աշխատել է պետք բոլոր օղակներում, որպես թիմ, որպես միասնական մարմին...
30💯14👍2🔥2🤣1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
💯298👌1
«Մենք ենք մեր ֆուտբոլը»
2023/24 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը:
Top 11 🔝🔥
16👍2
#MS_INSIDE

Արթուր Քարտաշյանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»:
😁23👍8
«Մենք ենք մեր ֆուտբոլը»
ՀՊԼ-ի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստները:
🔝 3
👍73
«Մենք ենք մեր ֆուտբոլը»

Եղիշե Մելիքյանը՝ ՀՊԼ-ի 2023/24 մրաշրջանի լավագույն մարզիչ:
❤‍🔥238👍5
#MS_INSIDE

Դավիթ Տերտերյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Վանում»:
👍24
#MS_INSIDE

Գոռ Լուլուկյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Արարատում»:
13
#MS_INSIDE

Սարգիս Շահինյանը, Նարեկ Հովհաննիսյանը և Արման Մկրտչյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակեն «Գանձասարում»:
👍17
#MS_INSIDE

Պետրոս Ավետիսյանը մարզվում է ԲԿՄԱ-ի կազմում:
🔥12😁9👍3👎3🥴2🤔1
🇦🇷 👿

Կոպա Ամերիկայի խմբային փուլում Արգենտինան հաղթեց բոլոր խաղերում, իսկ Լաուտարո Մարտինեսը ազգային թիմի նախորդ 4 խաղում 6 գոլ է խփել:

Հիշում եմ՝ ինչքան շատ էին աշխարհի առաջնության ժամանակ Լաուտարոյին քննադատում: Որոշակի հիմք կար իհարկե, բայց Լաուտարոն բոլոր խաղերին լուրջ ցավերով ու ցավազրկումներով էր մասնակցում, իսկ հիմա, երբ չկա վնասվածք, Toro-ն փայլում է: 🔝
🥰18👏71
#MS_INSIDE

Պորտուգալացի հարձակվող Ժոաու Պարեդեսը «Փյունիկի» կազմում մասնակցում է ուսումնամարզական հավաքի և մեծ հավանականությամբ պայմանագիր կկնքի Հայաստանի չեմպիոնի հետ:


28-ամյա ֆուտբոլիստն ամբողջ կարիերայի ընթացքում խաղացել է հայրենիքում, «Շավիշում» եղել է Գևորգ Ղազարյանի թիմակիցը:

Պորտուգալիայի Երկրորդ լիգայում Պարեդեսը մասնակցել է 73 խաղի և խփել 2 գոլ:
👍18😁93👎2🤣1
#MS_INSIDE

Ագդոն Մենեզեսը «Փյունիկի» կազմում մասնակցել է Վրաստանում կայացած ուսումնամարզական հավաքին և, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոնի կազմում:
👏115👎2😁2
🇪🇸🇦🇲

Հարություն Տարախչյան
Ծնվել է 2014 թվականի նոյեմբերի 7-ին: Գևորգ Տարախչյանի հորեղբոր տղան է:

2023 թվականի ամռանը Հարությունն ընտանիքի հետ մեկնել է Իսպանիայի Բարսելոնա քաղաք: Պատանի ֆուտբոլիստը խաղում է ինչպես հարձակման գծում, այնպես էլ՝ կիսապաշտպանության կենտրոնում:

Տարախչյանը 2023/24 մրաշրջանն անցկացրել է Unió Atlètica d’Horta ակումբի Benjamín S10(2014) կատեգորիայի առաջին թիմի կազմում, որտեղ 30 խաղում խփել է 50 գոլ:

Օրերս հայ պատանին մասնակցել է Barcelona Cup միջազգային մրցաշարին, որտեղ 6 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ, ինչպես նաև հասել կիսաեզրափակիչ:

2024/25 մրցաշրջանում Հարությունը խաղալու է նույն ակումբի Alevín S12 (2014) կատեգորիայի առաջին թիմի կազմում։

Տարախչյանը փորձաշրջան է անցել «Ժիրոնայում» և արժանացել է իսպանական ակումբի մարզիչների դրական գնահատականին: Չի բացառվում, որ առաջիկայում Հարությունը տեղափոխվի «Ժիրոնա»:
43👍13
Ուղիղ 2 տարի առաջ Հենրիխ Մխիթարյանը պայմանագիր կնքեց «Ինտերի» հետ:

Վերջերս մի առիթով էլ ասել էի, որ այն ժամանակ, ինչպես շատերը, ես էլ մտածում էի, որ Հենոն աստիճանաբար մոտենում է կարիերայի մայրամուտին, բայց...

2 տարում 4 տիտղոս՝ Իտալիայի չեմպիոն, գավաթակիր, կրկնակի սուպերգավաթակիր:

Մխիթարյանին 5 խաղ է պակասում «Ինտերում» 100 խաղի շեմը հատելուն: Ամենայն հավանականությամբ 2024/25 մրցաշրջանի ավարտից հետո Հենրիխը «Ներաձուրիում» անցկացրած խաղերի քանակով հետ կլինի միայն «Բորուսիայի» ժամանակաշրջանից:

Արդեն հիմա կարող ենք փաստել, որ «Ինտերը» Մխիթարյանի կարիերայի ամենահաջողակ ակումբներից մեկն է, բայց ժամանակի ընթացքում և իրադարձությունների հաջող զարգացման դեպքում միլանյան գրանդը կարող է դառնալ անվիճելի առաջատար ակումբ Հենրիխ Մխիթարյանի կարիերայում:
30👍9👏3
#MS_INSIDE

Սերոբ Գրիգորյանը և Անատոլի Այվազովն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակեն «Վանում»:
👍153
#MS_INSIDE

Արսեն Սադոյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Վանում»:
14👍1🤔1
Forwarded from Fast Sports
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇦🇷«Դեպորտիվո Արմենիոն» արյուն է, հայկական արյուն:

⭐️🎥Fast Sports-ի հերթական անակնկալը: Ֆիլմ Արգենտինայում գործունեություն ծավալող, բայց հայկական շնչով ակումբի մասին՝ «ԴԵՊՈՐՏԻՎՈ ԱՐՄԵՆԻՈ»:

📺Դիտեք հուլիսի 4-ին՝ ժամը 21:30-ին:

📲Սպորտային լավագույն իրադարձությունները դիտելու համար այցելեք www.Fasttv.am

FastSports
17👍4