#MS_INSIDE
3.28K subscribers
3.85K photos
1.14K videos
579 links
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
ՉԼ-ի որակավորման փուլում «Փյունիկի» առաջիկա մրցակցի մասին:
👏126👍4🔥1💋1
Ջերդան Շաքիրին 2014 թվականից սկսած գոլ է խփել 6 անընդմեջ խոշոր մրցաշարում: 🇨🇭🔥
👍16
🇰🇿🇦🇲
Ղազախստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ատիրաուն» 4-0 հաշվով հաղթեց «Տոբոլին» և դուրս եկավ եզրափակիչ: «Ատիրաուի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Գևորգ Նաջարյանը, որը դարձել է թիմի առանցքային խաղացողներից մեկը:

Սեպտեմբերի 29-ին կայանալիք եզրափակիչում «Ատիրաուն» կխաղա առաջնության առաջատար «Ակտոբեի» հետ:
👍92
#MS_INSIDE

Գանացի ձախ վինգեր Էրիկ Օկենսին կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայի» կազմում:


26-ամյա ֆուտբոլիսն ամբողջ կարիերայի ընթացքում խաղացել է բելգիական ակումբնեում:

Բարձրագույն խումբ՝ 150 խաղ, 17+11
Երկրորդ լիգա՝ 59 խաղ, 9+1
👍202🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
ԿԼ-ի որակավորման փուլում «Նոայի» առաջիկա մրցակցի մասին:
👍82🔥1
#MS_INSIDE

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի տնային հանդիպումը «Փյունիկը» կանցկացնի «Ուրարտուի» ստադիոնում:

Անկախ հանգամանքից, թե երկրորդ տնային խաղը որ մրցաշարում կլինի (կամ ՉԼ 2-րդ փուլ, կամ ԿԼ 2-րդ փուլ), «Փյունիկը» կրկին կխաղա «Ուրարտուի» ստադիոնում:
19😭8👍5🤬3😡1
#MS_INSIDE 🚨🚨🚨

Արթուր Սերոբյանը կարիերան կշարունակի արտերկրում:


Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Սլովենիայի «Ցելյեն» և ռուսական «Կռիլյա Սովետովը»: «Ցելյեն» և «Արարատ-Արմենիան» ֆինանսական առումով համաձայնության չեն հասել, և Սերոբյանը մեծ հավանականությամբ կմիանա Սամարան ներկայացնող ակումբին:

«Կռիլյա Սովետովը» հավանաբար կվարձակալի ֆուտբոլիստին, իսկ կարճ ժամանակ հետո կգնի վերջինիս տրանսֆերը: Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 350-400 հազար եվրո:

Նշվում է, որ վերջին խոսքը լինելու է «Կռիլյա Սովետովի» գլխավոր մարզիչ Իգոր Օսինկինինը, որն այժմ ուսումնասիրում է բոլոր թեկնածուներին:
👎21👍10😭32😁1
#MS_INSIDE UPDATE 🚨🚨🚨

2 նոր տեղեկություն Արթուր Սերոբյանի մասին:


Քիչ առաջ ռուս ինսայդեր Իվան Կարպովը հայտնել էր, որ Սերոբյանի տեղափոխության հարցում վերջին խոսքը գլխավոր մարզիչ Օսինկինինն է, և վերջինս պետք է ընտրություն կատարի թեկնածուների մեջ: Իրականում Սերոբյանի հնարավոր տեղափոխության գլխավոր նախաձեռնողը հենց Օսինկինն է:

«Ցելյեից» և «Կռիլյա Սովետովից» բացի, Սերոբյանի ծառայություններով հետաքրքրված է նաև Շվեյցարիայի Սուպերլիգան ներկայացնող «Իվերդոնը»: Շվեյցարական ակումբը ֆուտբոլիստին ցանկացել է ձեռք բերել նաև նախքան վերջինիս «Կասա Պիա» տեղափոխվելը: Այժմ նույնպես «Իվերդոնը» հետաքրքրված է Արթուրի ծառայություններով:
👍21🤣42
#MS_INSIDE

«Ալաշկերտը» նոր մրցաշրջանում մեծ հավանականությամբ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ կմարզվի Ավանի ակադեմիայում, իսկ տնային խաղերը կանցկացնի Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան ստադիոնում:
😁5👍4🥱31🤬1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր՝ 20:30-ին
🖥️ Fast Sports

Կազմել ենք ՀՊԼ-ի 2023/24 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը և ոչ միայն...
4🔥2🥰1
#MS_INSIDE

Վասպուրակ Մինասյանը և Վալերիո Վիմերկատին կարիերան կշարունակեն «Ալաշկերտում»:
👍114
Media is too big
VIEW IN TELEGRAM
ԿԼ-ի որակավորման փուլում «Ուրարտուի» առաջիկա մրցակցի մասին:
👍7🔥1
Լեհաստանի դեմ խաղում Ռոնալդ Կումանը Չավի Սիմոնսին օգտագործեց հարձակման աջ եզրում, բայց դա էդքան էլ աշխատող տարբերակ չէր: Այսօր մտածում էի, որ ավելի լավ կլինի, որ Սիմոնսը դառնա 3 կիսապաշտպաններից մեկը, իսկ աջ հարձակվողի դիրքում կարելի է օգտագործել Ֆրիմպոնգին: Կա նաև Մալենի տարբերակը:

Արդեն հայտնի է Ֆրանսիայի դեմ խաղի մեկնարկային կազմը, ու Կումանը կատարել է մտածածս փոփոխությունը: Սիմոնսը կլինի դաշտի կենտրոնում, իսկ աջ եզրում կհամագործակցեն շատ սուր ու արագ Ֆրիմպոնգը և Դյումֆրիսը:

Սիմոնսին կենտրոն տեղափոխելը ֆրանսիացիների դեմ կարող է դառնալ Նիդերլանդների հավաքականի հաղթանակի բանալին: Տեսնենք...
7👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Մենք ենք մեր ֆուտբոլը»

Team of the season
Armenian Premier league 2023/24
👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
👇🏻👇🏻👇🏻
Վրաստանի հավաքականն առաջին կեսից հետո հաղթում է Չեխիային: Սա ԵՎՐՈ 2024-ն է: Պարզ չէ՝ վրացիները կպահե՞ն հաղթական հաշիվը: Միգուցե անգամ ոչ-ոքի չխաղան, բայց գրածս դրա մասին չէ:

Տեսեք՝ ինչպես են վրացի երկրպագուները գնում այսօրվա խաղին: Այս Եվրոյում միայն Նիդերլանդների հավաքականի երկրպագուներն են իրենց «նարնջագույն գետով» ավելի տպավորել: Ինչ տոն է վրացիների մոտ:

Նախ, եթե շատերդ զարմանում եք Վրաստանի հավաքականի ցուցադրած համարձակ խաղից, ինձ համար զարմանալի ոչինչ չկա: Հակառակը, ինչ ցանկանում և ակնկալում էի տեսնել, տեսնում եմ: Նրանք տարիներ շարունակ հետևողական աշխատանքով մոտեցել են այս օրվան:

Մենք ինչ պետք է անենք. ոչ թե պետք է նախանձենք, չարախոսենք, այլ պետք է ինքներս մեզ համար նպատակ դարձնենք, որպեսզի առաջիկայում մենք էլ հնարավորություն ունենանք վայելելու, ինչպես այսօր վրացիներն են վայելում: Դրա համար շաաատ-շատ մեծ աշխատանք է հարկավոր:

Մաս 1
👍124
Հարկավոր է, որ՝
❗️ Լրագրողն ու մեկնաբանը լավ անի իր գործը: Օրինակ ես իմ առջև նոր նպատակներ եմ դրել, որպեսզի ավելի կատարելագործվեմ, ավելի մասնագիտանամ ու կարողանամ տարիներ անց նաև արտերկրում իմ երկրի անունը բարձր պահել:
❗️Ֆեդերացիան աշխատի մեծ նվիրումով: Մանավանդ, որ մեր ֆեդերացիայի ղեկավարները սերտ հարաբերություններ ունեն վրացի գործընկերների հետ և նրանց հետ ակտիվ շփումներով էլ շատ օգտակար խորհուրդներ կարող են ստանալ:
❗️ Ակումբների նախագահներն աշխատեն ֆուտբոլը բիզնես դարձնելու համար, ոչ թե կարճաժամկետում մեկ տիտղոս փախցնելու, և վերջ...
❗️Հայ ֆուտբոլիստների ծնողները սխալ խորհուրդներով չփչացնեն իրենց տղաների հեռանկարային ապագան և կարիերան:
❗️Հայ գործակալներն ամեն ինչ անեն, որպեեզի Եվրոպայում իրենց խոսքն ավելի ծանրակշիռ լինի:
❗️Մարզային ու մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման և կարևորության մասին խոսելն էլ ավելորդ եմ համարում:

Մաս 2
👏125👍5
Եվ որն ամենակարևորն է.

այս ամենը պետք է աշխատի որպես մեկ ամբողջական մարմին: Ես հիմա չեմ խոսում այն մասին, թե որքան բարդ է այս ճանապարհը: Բայց ես ավելի քան վստահ եմ, որ, եթե այս ճյուղերը միմյանց հետ ճիշտ համագործակցելով, հանուն մեկ նպատակի աշխատեն, առաջիկա տարիներին մենք էլ հնարավորություն կունենանք վայելելու այն, ինչն այս օրերին և հենց այս պահին վայելում են վրացիները...

Մաս 3
11👍2
#MS_INSIDE

Ռուս հարձակվող Իվան Իգնատևը կարող է տեղափոխվել «Ուրարտու»:


26-ամյա ֆուտբոլիստը խաղացել է «Կրասնոդարում», «Լոկոմոտիվում», «Ռուբինում» «Կռիլյա Սովետովեւմ» և «Սոչիում»: Ընդհանուր առմամբ ՌՊԼ-ում անցկացրած 111 խաղում Իգնատևը դարձել է 24 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ 6 ամիսները հարձակվողն անցկացրել է Սերբիայի Սուպերլիգան ներկայացնող «Ժելեզնիչարում», որտեղ 7 խաղում կատարել է 1 գոլային փոխանցում:
🤣13👍73👎2🤔1
Ռոնալդուն կրկին ցույց տվեց իր մեծությունը ու փակեց շատերի բերանը, որքան էլ դա դուր չգա մարդկանց:

Ռոնալդուին շատ են մեղադրում մթնոլորտ փչացնելու համար: Միգուցե նրա՝ հավաքականում լինելն իրոք հատուկ իրավիճակ է ստեղծում: Շատ էր խոսվում նաև Ռոնալդուի և Բրունուի վատ հարաբերությունների մասին: Հնարավոր է՝ իսկապես նրանց հարաբերությունները ջերմ չէին:

Բայց Ռոնալդուն ցույց տվեց, որ ինքը խաղում է հանուն թիմի, հանուն Պորտուգալիայի: Նման իրավիճակում 10 ֆուտբոլիստից 9-ը կհարվածեր: Այն էլ Ռոնալդուն, որը միշտ սիրում է գոլեր խփել: Բայց նա աշխարհին ցույց տվեց, որ սեփական անձն ավելի բարձր չի դասում, քան իր երկիրը:

Ես Ռոնալդուի երկրպագուներից չեմ, բայց ինձ համար տհաճ է, որ նրա դեմ բավականին շատ են պատեհ-անպատեհ բացասական արտահայտվում: Նման տեսակետ ունեցողները երևի հիմա էլ կասեն, որ ցուցամոլը ցուցադրաբար փոխանցում կատարեց, որպեսզի աշխարհը խոսի իր մեծահոգի լինելու մասին:

Ռոնալդուն մեծություն է, ու կապ չունի՝ նա Մեսիից 1 գլու՞խ է բարձր, թե՞ 3 գլուխ ցածր: Երկուսն էլ ֆուտբոլային մեծություն են: Ինձ համար սրանով ամեն բան ասված է...
38👍5😁1
#MS_INSIDE

«Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Ուրարտուի» կազմում:


25-ամյա մարոկկացի Այուբ Աբուն «Բարսելոնայի» սան է: Կատալոնական ակումբի մանկապատանեկան թիմում եղել է Էրիկ Վարդանյանի, Անդրե Օնանայի խաղընկերը:

2015 թվականին հենակետային կիսապաշտպանը հանդես է եկել «Պորտուի» մինչև 19 տարեկանների թիմում՝ լինելով Դիոգու Դալոյի և Դիոգու Կոշտայի թիմակիցը:

Աբուն 2017-2021 թվականներին խաղացել է «Խետաֆեի» և «Ռեալի» երիտասարդական թիմերում: «Կաստիլիայում» կիսապաշտպանի թիմակիցներն են եղել Ռոդրիգոն, Ֆրան Գարսիան, Ռենիերը, Վիկտոր Չուստը, Մարվին Պարկը: Իսկ գլխավոր մարզիչը եղել է Ռաուլը:

Նախորդ տարին մարոկկացին անցկացրել է բուլղարական «Պիրինի» կազմում, որտեղ մասնակցել է 35 հանդիպման:
14😱8🔥6😁6👍1