#MS_INSIDE
3.28K subscribers
3.85K photos
1.14K videos
579 links
Download Telegram
#MS_INSIDE

«Ալաշկերտի» նախկին հարձակվող Լևան Կուտալիան ցանկանում է վերադառնալ Հայաստանի առաջնություն և պատրաստ է քննարկել առաջարկներ:


34-ամյա հարձակվողը մրցաշրջանի գարնանային հատվածում Բաթումիի «Դինամոյի» կազմում 11 խաղ է անցկացրել և խփել 1 գոլ:
🤣13👍6👎21
#MS_INSIDE 🚨🚨🚨

Քիչ առաջ ստացածս տեղեկությունների համաձայն՝ Աբրահամ Խաշմանյանն «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է:


Վերջին օրերին նոր մարզչի թեկնածուների մեջ նշվում էին նաև Կարեն Բարսեղյանի և Խորեն Վերանյանի անունները, սակայն այս պահին հիմնական թեկնածուն հենց Խաշմանյանն է:
🤣55🔥5😁4👍21
#MS_INSIDE

Արթուր Քարտաշյանը հեռացել է վրացական «Թելավիից»:
👍9👎1
#MS_INSIDE

🚨🚨🚨
#Ստացեք 😎

Պորտուգալացի աջ վինգեր Հելդեր Ֆերեյրան կարիերան կշարունակի «Նոայի» կազմում:


27-ամյա ֆուտբոլիստը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 650 հազար եվրո, Պորտուգալիայի առաջնությունում անցկացրած 111 խաղում դարձել է 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Հելդերը 2022 թվականից մինչև օրս հանդիսանում է Կիպրոսի «Անորտոսիսի» ֆուտբոլիստ, որտեղ եղել է Վարազդատ Հարոյանի և Հովհաննես Համբարձումյանի թիմակիցը, և որի կազմում անցկացրած 71 խաղում դարձել է 12 գոլի, 11 գոլային փոխանցման հեղինակ:

Պորտուգալիայի մինչև 20 տարեկանների հավաքականում Ֆերեյրան 5 խաղում 2 գոլ է խփել: Այնտեղ եղել է Ռուբեն Դիաշի, Դիոգու Դալոյի, Դիոգու Կոշտայի, Լուիշ Մաշիմիանուի, Դիոգու Գոնսալվեշի, ինչպես նաև «Ալաշկերտի» կիսապաշտպան Միմիտոյի թիմակիցը:
🔥24👍122😁2
#MS_INSIDE

«Նոան» հունիսի 29-ին ընկերական հանդիպում կանցկացնի լեհական «Շլյոնսկի» հետ:
👍263
Media is too big
VIEW IN TELEGRAM
ՉԼ-ի որակավորման փուլում «Փյունիկի» առաջիկա մրցակցի մասին:
👏126👍4🔥1💋1
Ջերդան Շաքիրին 2014 թվականից սկսած գոլ է խփել 6 անընդմեջ խոշոր մրցաշարում: 🇨🇭🔥
👍16
🇰🇿🇦🇲
Ղազախստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ատիրաուն» 4-0 հաշվով հաղթեց «Տոբոլին» և դուրս եկավ եզրափակիչ: «Ատիրաուի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Գևորգ Նաջարյանը, որը դարձել է թիմի առանցքային խաղացողներից մեկը:

Սեպտեմբերի 29-ին կայանալիք եզրափակիչում «Ատիրաուն» կխաղա առաջնության առաջատար «Ակտոբեի» հետ:
👍92
#MS_INSIDE

Գանացի ձախ վինգեր Էրիկ Օկենսին կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայի» կազմում:


26-ամյա ֆուտբոլիսն ամբողջ կարիերայի ընթացքում խաղացել է բելգիական ակումբնեում:

Բարձրագույն խումբ՝ 150 խաղ, 17+11
Երկրորդ լիգա՝ 59 խաղ, 9+1
👍202🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
ԿԼ-ի որակավորման փուլում «Նոայի» առաջիկա մրցակցի մասին:
👍82🔥1
#MS_INSIDE

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի տնային հանդիպումը «Փյունիկը» կանցկացնի «Ուրարտուի» ստադիոնում:

Անկախ հանգամանքից, թե երկրորդ տնային խաղը որ մրցաշարում կլինի (կամ ՉԼ 2-րդ փուլ, կամ ԿԼ 2-րդ փուլ), «Փյունիկը» կրկին կխաղա «Ուրարտուի» ստադիոնում:
19😭8👍5🤬3😡1
#MS_INSIDE 🚨🚨🚨

Արթուր Սերոբյանը կարիերան կշարունակի արտերկրում:


Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Սլովենիայի «Ցելյեն» և ռուսական «Կռիլյա Սովետովը»: «Ցելյեն» և «Արարատ-Արմենիան» ֆինանսական առումով համաձայնության չեն հասել, և Սերոբյանը մեծ հավանականությամբ կմիանա Սամարան ներկայացնող ակումբին:

«Կռիլյա Սովետովը» հավանաբար կվարձակալի ֆուտբոլիստին, իսկ կարճ ժամանակ հետո կգնի վերջինիս տրանսֆերը: Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 350-400 հազար եվրո:

Նշվում է, որ վերջին խոսքը լինելու է «Կռիլյա Սովետովի» գլխավոր մարզիչ Իգոր Օսինկինինը, որն այժմ ուսումնասիրում է բոլոր թեկնածուներին:
👎21👍10😭32😁1
#MS_INSIDE UPDATE 🚨🚨🚨

2 նոր տեղեկություն Արթուր Սերոբյանի մասին:


Քիչ առաջ ռուս ինսայդեր Իվան Կարպովը հայտնել էր, որ Սերոբյանի տեղափոխության հարցում վերջին խոսքը գլխավոր մարզիչ Օսինկինինն է, և վերջինս պետք է ընտրություն կատարի թեկնածուների մեջ: Իրականում Սերոբյանի հնարավոր տեղափոխության գլխավոր նախաձեռնողը հենց Օսինկինն է:

«Ցելյեից» և «Կռիլյա Սովետովից» բացի, Սերոբյանի ծառայություններով հետաքրքրված է նաև Շվեյցարիայի Սուպերլիգան ներկայացնող «Իվերդոնը»: Շվեյցարական ակումբը ֆուտբոլիստին ցանկացել է ձեռք բերել նաև նախքան վերջինիս «Կասա Պիա» տեղափոխվելը: Այժմ նույնպես «Իվերդոնը» հետաքրքրված է Արթուրի ծառայություններով:
👍21🤣42
#MS_INSIDE

«Ալաշկերտը» նոր մրցաշրջանում մեծ հավանականությամբ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ կմարզվի Ավանի ակադեմիայում, իսկ տնային խաղերը կանցկացնի Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան ստադիոնում:
😁5👍4🥱31🤬1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր՝ 20:30-ին
🖥️ Fast Sports

Կազմել ենք ՀՊԼ-ի 2023/24 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը և ոչ միայն...
4🔥2🥰1
#MS_INSIDE

Վասպուրակ Մինասյանը և Վալերիո Վիմերկատին կարիերան կշարունակեն «Ալաշկերտում»:
👍114
Media is too big
VIEW IN TELEGRAM
ԿԼ-ի որակավորման փուլում «Ուրարտուի» առաջիկա մրցակցի մասին:
👍7🔥1
Լեհաստանի դեմ խաղում Ռոնալդ Կումանը Չավի Սիմոնսին օգտագործեց հարձակման աջ եզրում, բայց դա էդքան էլ աշխատող տարբերակ չէր: Այսօր մտածում էի, որ ավելի լավ կլինի, որ Սիմոնսը դառնա 3 կիսապաշտպաններից մեկը, իսկ աջ հարձակվողի դիրքում կարելի է օգտագործել Ֆրիմպոնգին: Կա նաև Մալենի տարբերակը:

Արդեն հայտնի է Ֆրանսիայի դեմ խաղի մեկնարկային կազմը, ու Կումանը կատարել է մտածածս փոփոխությունը: Սիմոնսը կլինի դաշտի կենտրոնում, իսկ աջ եզրում կհամագործակցեն շատ սուր ու արագ Ֆրիմպոնգը և Դյումֆրիսը:

Սիմոնսին կենտրոն տեղափոխելը ֆրանսիացիների դեմ կարող է դառնալ Նիդերլանդների հավաքականի հաղթանակի բանալին: Տեսնենք...
7👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Մենք ենք մեր ֆուտբոլը»

Team of the season
Armenian Premier league 2023/24
👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
👇🏻👇🏻👇🏻
Վրաստանի հավաքականն առաջին կեսից հետո հաղթում է Չեխիային: Սա ԵՎՐՈ 2024-ն է: Պարզ չէ՝ վրացիները կպահե՞ն հաղթական հաշիվը: Միգուցե անգամ ոչ-ոքի չխաղան, բայց գրածս դրա մասին չէ:

Տեսեք՝ ինչպես են վրացի երկրպագուները գնում այսօրվա խաղին: Այս Եվրոյում միայն Նիդերլանդների հավաքականի երկրպագուներն են իրենց «նարնջագույն գետով» ավելի տպավորել: Ինչ տոն է վրացիների մոտ:

Նախ, եթե շատերդ զարմանում եք Վրաստանի հավաքականի ցուցադրած համարձակ խաղից, ինձ համար զարմանալի ոչինչ չկա: Հակառակը, ինչ ցանկանում և ակնկալում էի տեսնել, տեսնում եմ: Նրանք տարիներ շարունակ հետևողական աշխատանքով մոտեցել են այս օրվան:

Մենք ինչ պետք է անենք. ոչ թե պետք է նախանձենք, չարախոսենք, այլ պետք է ինքներս մեզ համար նպատակ դարձնենք, որպեսզի առաջիկայում մենք էլ հնարավորություն ունենանք վայելելու, ինչպես այսօր վրացիներն են վայելում: Դրա համար շաաատ-շատ մեծ աշխատանք է հարկավոր:

Մաս 1
👍124