#MS_INSIDE
3.28K subscribers
3.85K photos
1.14K videos
579 links
Download Telegram
#MS_INSIDE

Դավիդ Դավիդյանի տեղափոխությունը նորվեգական «Վիկինգ» վերջին պահին չի ստացվել:


Ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում կնախապատրաստվի եվրագավաթային խաղերին:
👍18🤣53👎1
#MS_INSIDE 📝

Էդգար Մովսեսյանը պայմանագիր է կնքել «Ուրարտուի» հետ:
16👍8😁2
#MS_INSIDE 🚨🚨🚨

Վահե Գևորգյանը կարող է գլխավորել «Վանը», իսկ Արթուր Հովհաննիսյանն այդ դեպքում հավանաբար կընդգրկվի Գևորգյանի մարզչական շտաբում:
12👍8👎2😁1
#MS_INSIDE

Բենիկ Հովհաննիսյանը, Ռումյան Հովսեփյանը և Տիգրան Այունցը կարող են տեղափոխվել «Ալաշկերտ»: Առայժմ ֆուտբոլիստները բանակցում են հավանական նոր ակումբի հետ:
10😁3👎2
#MS_INSIDE

ԲԿՄԱ-ի 20-ամյա պաշտպան Արմեն Սարգսյանը կարիերան կշարունակի «Ալաշկերտի» կազմում:


Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եղել բելառուսական «Իսլոչը» և Սլովենիան ներկայացնող «Ռոգասկան»: Գործակալների կողմից բանակցություններ են վարվել նաև ուկրաինական «Վերեսի» հետ, սակայն որոշում է կայացվել ևս մեկ մրցաշրջան խաղալ Հայաստանի առաջնությունում:
👍122😁1
#MS_INSIDE

Արտյոմ Ավանեսյանը կարիերան կշարունակի «Նոայում»:


«Ուրարտուի» տարբերակն այդպես էլ մնաց օդում:
👍141
#MS_INSIDE

Գրենիկ Պետրոսյանը ելույթները կշարունակի «Նոայում»:


«Նոայում» փորձաշրջան է անցնում նաև 24-ամյա հարձակվող Արմեն Հովհաննիսյանը, որը նախորդ 1,5 տարին անցկացրել է Մալթայի առաջնությունում:
18🔥5👏2🤣2👍1😁1
#MS_INSIDE

Նորայր Նիկողոսյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Վանում»:
9👏1
ՉԼ-ի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» կխաղա Մինսկի «Դինամոյի» հետ:

Պոտենցիալ 4 մրցակիցներից միայն Սան Մարինոյի «Վիրտուսը» կհամարվեր ավելի լավ տարբերակ, քան «Դինամոն» է:

«Օրդաբասին» շատ պինդ թիմ է, Բաթումիի «Դինամոն»՝ նույնպես: Չնայած այդ թիմերի արգելքը ևս կարելի էր հաղթահարել:

Մինսկի «Դինամոն» Բելառուսի ընթացիկ առաջնությունում երրորդ տեղում է: 2024 թվականին ներքին առաջնությունում պարտություն չունի:

Կազմի առումով «Փյունիկն» առնվազն չի զիջում մրցակցին, բայց «Դինամոն» 2 կետում առավելություն կունենա: Նախ, բելառուսական ակումբը խաղային տոնուսի մեջ է, և ֆուտբոլիստներն էլ ավելի խաղակցված են: Այնինչ, «Փյունիկը» մոտենալու է կազմում լուրջ փոփոխություններով:

Ամեն դեպքում շանսերի առումով հավատում եմ «Փյունիկին» 55-45 %-ային հարաբերակցությամբ:
🔥187👍7
ԿԼ-ի առաջին փուլում «Ուրարտուի» մրցակիցն էստոնական «Կալևն» է:

Հավանական 5 մրցակիցներից թերևս ամենահարմար տարբերակն է բաժին հասել «Ուրարտուին»: Էստոնիայի առաջնությունն ընթացքի մեջ է, և «Կալևը» 10 թիմերի մեջ 7-րդ տեղում է: Նախորդ 3 խաղում պարտվել է և դրանցից յուրաքանչյուրում առնվազն 3 գնդակ է ընդունել:

Կազմով «Ուրարտուն» գերազանցում է մրցակցին և պետք է, որ առանց լուրջ խնդիրների հաղթահարի առաջին փուլը:

Մտահոգիչ է «Ուրարտուի» անցկացրած անբավարար մրցաշրջանը: Հուսանք՝ Դմիտրի Գունկոյի թիմը նախկին դառը փորձերից դասեր քաղած կմոտենա եվրագավաթային ամռանը:

Կարևոր է նաև սելեկցիոն աշխատանքը: Արդեն գրել եմ Էդգար Մովսեսյանին ձեռք բերելու մասին: Քիչ առաջ էլ «Ուրարտուն» հայտնեց ուկրաինացի Արտյոմ Պոլյարուսին ձեռք բերելու լուրը:

«Ուրարտուն», ըստ իս, վերջին շրջանում շատ է ձախողվել ֆուտբոլիստների ընտրության հարցում: Եվ այս ֆոնին Պոլյարուսը կարծես շատ ավելի որակյալ համալրում է:
10👍4🥰2🤔2
#MS_INSIDE 🚨🚨🚨

Արթուր Միրանյանը հրաժեշտ է տվել «Նոային»:


Հարձակվողը մոտ է արտասահմանյան ակումբ տեղափոխվելուն:
👍329💔1
#MS_INSIDE

«Ալաշկերտի» նախկին հարձակվող Լևան Կուտալիան ցանկանում է վերադառնալ Հայաստանի առաջնություն և պատրաստ է քննարկել առաջարկներ:


34-ամյա հարձակվողը մրցաշրջանի գարնանային հատվածում Բաթումիի «Դինամոյի» կազմում 11 խաղ է անցկացրել և խփել 1 գոլ:
🤣13👍6👎21
#MS_INSIDE 🚨🚨🚨

Քիչ առաջ ստացածս տեղեկությունների համաձայն՝ Աբրահամ Խաշմանյանն «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է:


Վերջին օրերին նոր մարզչի թեկնածուների մեջ նշվում էին նաև Կարեն Բարսեղյանի և Խորեն Վերանյանի անունները, սակայն այս պահին հիմնական թեկնածուն հենց Խաշմանյանն է:
🤣55🔥5😁4👍21
#MS_INSIDE

Արթուր Քարտաշյանը հեռացել է վրացական «Թելավիից»:
👍9👎1
#MS_INSIDE

🚨🚨🚨
#Ստացեք 😎

Պորտուգալացի աջ վինգեր Հելդեր Ֆերեյրան կարիերան կշարունակի «Նոայի» կազմում:


27-ամյա ֆուտբոլիստը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 650 հազար եվրո, Պորտուգալիայի առաջնությունում անցկացրած 111 խաղում դարձել է 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Հելդերը 2022 թվականից մինչև օրս հանդիսանում է Կիպրոսի «Անորտոսիսի» ֆուտբոլիստ, որտեղ եղել է Վարազդատ Հարոյանի և Հովհաննես Համբարձումյանի թիմակիցը, և որի կազմում անցկացրած 71 խաղում դարձել է 12 գոլի, 11 գոլային փոխանցման հեղինակ:

Պորտուգալիայի մինչև 20 տարեկանների հավաքականում Ֆերեյրան 5 խաղում 2 գոլ է խփել: Այնտեղ եղել է Ռուբեն Դիաշի, Դիոգու Դալոյի, Դիոգու Կոշտայի, Լուիշ Մաշիմիանուի, Դիոգու Գոնսալվեշի, ինչպես նաև «Ալաշկերտի» կիսապաշտպան Միմիտոյի թիմակիցը:
🔥24👍122😁2
#MS_INSIDE

«Նոան» հունիսի 29-ին ընկերական հանդիպում կանցկացնի լեհական «Շլյոնսկի» հետ:
👍263
Media is too big
VIEW IN TELEGRAM
ՉԼ-ի որակավորման փուլում «Փյունիկի» առաջիկա մրցակցի մասին:
👏126👍4🔥1💋1
Ջերդան Շաքիրին 2014 թվականից սկսած գոլ է խփել 6 անընդմեջ խոշոր մրցաշարում: 🇨🇭🔥
👍16
🇰🇿🇦🇲
Ղազախստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ատիրաուն» 4-0 հաշվով հաղթեց «Տոբոլին» և դուրս եկավ եզրափակիչ: «Ատիրաուի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Գևորգ Նաջարյանը, որը դարձել է թիմի առանցքային խաղացողներից մեկը:

Սեպտեմբերի 29-ին կայանալիք եզրափակիչում «Ատիրաուն» կխաղա առաջնության առաջատար «Ակտոբեի» հետ:
👍92