#MS_INSIDE
3.28K subscribers
3.86K photos
1.14K videos
579 links
Download Telegram
Մի քիչ երկար գրեմ, բայց հասկանալի 😂

Երբ խոսքը ազգային հավաքականների մասին է, ինձ համար չկա որևէ այլ երկրի հավաքական, որի մեծ երկրպագուն եմ եղել կամ կլինեմ ապագայում, քանի որ ինձ համար լավագույն հավաքականը ՀԱՅԱՍՏԱՆԻ ազգային հավաքականն է: 🇦🇲🇦🇲🇦🇲

Ամեն դեպքում, փոքր տարիքից քիչ, թե շատ համակրանք եմ ունեցել Բրազիլիայի հավաքականի նկատմամբ, որն այսօր իրեն նման չէ: Նախորդ ԵՎՐՈ-ի ժամանակ որոշել էի երկրպագել Իտալիայի հավաքականին, որի նկատմամբ նախկինում երբեք համակրանք չեմ ունեցել: 2021 թվականին 2 պատճառ կար. շատ լավ թիմ էր, ու գլխավորը՝ էդ ժամանակ իմ ամենասիրելի խաղացողներից Լորենցո Ինսինյեն առաջատարներից մեկն էր: Ստացվեց այնպես, որ Իտալիան դարձավ չեմպիոն:

Մաս 1
15👍2🔥1🗿1
Էս անգամ էլ որոշել եմ լինել Նիդեռլանդների հավաքականի հետ: Նախ, ԵՎՐՈ-ից առաջ 2 ստուգողական խաղ ունեցան, 2-ն էլ ես մեկնաբանեցի ու հաճելիորեն տպավորվեցի: 2 խաղում համատեղ 8-0:

Եվ ամենագլխավորը. Նիդեռլանդների հավաքականում իմ ամենասիրելի խաղացողն է խաղում: 2014 թվականի աշխարհի առաջնությունից Մեմֆիսն իմ ամենասիրելի խաղացողներից մեկն է, իսկ վերջին տարիներին՝ ընդգծված ֆավորիտը:

Ասել է, թե ես, չլինելով որևէ այլ երկրի հավատարիմ երկրպագու, էս անգամ երկրպագելու եմ Մեմֆիս Դեպային ու Նիդեռլանդների հավաքականին...

Մաս 2
17👍1🤡1🐳1
Ֆրենկի դե Յոնգն ու Տեոն Կոպմեյներսը վնասվածքի պատճառով չեն մասնակցի ԵՎՐՈ 2024-ին:
Բացի պահեստային 2 դարպասապահներից, միայն նրանք չմասնակցեցին Կանադայի և Իսլանդիայի դեմ ընկերական խաղերին:
Կոպմեյներսը երեկվա խաղի մեկնարկային կազմում էր լինելու, բայց նախավարժանքի ժամանակ վնասվածք է ստացել:
Այսօր Գերմանիայում հավաքականին կմիանա «Բորուսիայի» ձախ պաշտպան Յան Մաթսենը:

Նիդեռլանդների հավաքականի կիսապաշտպանությունում այսպես, թե այնպես կան բավարար քանակի և որակի ֆուտբոլիստներ, որոնք կլրացնեն վնասվածք ունեցողների բացը: Լավ հնարավորություն է լինելու Ռեյնդերսի, Ֆերմանի, Սխոուտենի համար: Կան նաև Գրավենբերխը և Վեյնալդումը:
💔11👍2
Հայաստանի հավաքականի և «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլլերն ընդգրկվել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի ավարտված խաղարկության խորհրդանշական թիմում:
20👍8
#MS_INSIDE pinned «ԵՎՐՈ 2024-ում ու՞մ եք երկրպագելու: »
Քութաիսիի «Տորպեդոն» լրջորեն աղմկում է Վրաստանում: 🔥

Վրացական ակումբն այսօր պայմանագիր է կնքել Մամադու Սախոյի հետ, իսկ առաջիկայում ցանկանում է հրավիրել Լուիշ Նանիին, Իվան Պերիշիչին և ոչ միայն...

Ակումբի սեփականատերը նպատակ ունի մեծ գումար ներդնել և նվաճել ՉԼ-ի ուղեգիր:
👍205🤔3🔥1
#MS_INSIDE

«Նոայի» կիսապաշտպան Մարտիմ Մայան կարիերան կշարունակի «Փյունիկում»:

Մեծ հավանականությամբ «Փյունիկում» կխաղան նաև Դոնալդ Կոդիան, Սանի Բուհարին և Գաբա Ջոսուեն:
28😱5👍3
#MS_INSIDE

Ինչպես գործընկերներս օրեր առաջ հայտնել էին, Ալեմաոն ևս կարիերան կշարունակի «Փյունիկում»:
Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են եղել նաև «Ուրարտուն» և «Նոան», սակայն պաշտպանը համաձայնության է հասել «Փյունիկի» հետ:

Ֆինն մասնագետ Սիմո Վալակարին օրերս Երևանում էր և բանակցում էր «Նոայի» հետ, սակայն վերջինս չի գլխավորի հայկական ակումբը:
«Նոայի» նոր գլխավոր մարզչի անունը կիմանանք շատ շուտով: 😉🔜
👍186
#MS_INSIDE 🔥🔥🔥

Պորտուգալացի պաշտպան Գոնսալու Սիլվան կարիերան կշարունակի «Նոայում:

33-ամյա պաշտպանը Պորտուգալիայի Բարձրագույն խմբի առաջնությունում 174 խաղ է անցկացրել, ևս 136 խաղ՝ Երկրորդ լիգայում:
Սիլվան ավարտված մրցաշրջանում «Ֆարենսեի» կազմում մասնակցել է Պորտուգալիայի առաջնության 33 խաղի և խփել 1 գոլ:
❤‍🔥12🤣64👍3🤔3
#MS_INSIDE 🚨🚨🚨

«Զալցբուրգի» աջ պաշտպան Մարկ Գևորգյանը պայմանագիր է կնքել գերմանական «Հանովերի» հետ:


19-ամյա պաշտպանը սկզբնական հատվածում կխաղա «Հանովերի» երկրորդ թիմում, որից հետո կմիանա գլխավոր թիմին, որը ելույթ է ունենում Երկրորդ Բունդեսլիգայում:
24👍7
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այսօր՝ ժամը 20:30-ին
🖥️ Fast Sports
4🔥2
#MS_INSIDE

Սարգիս Մեթոյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Ալաշկերտում»:
👍11😢65😐1
Համաձա՞յն եք հերթականության հետ: Դուք ի՞նչ կփոխեիք:

https://fastnews.am/sport/post/evrvopayi-thvoph-5-liganeri-10-lavagvouyn-transfernern-avartvats-mrcashrjanvoum
3
#MS_INSIDE

«Նոան» հետաքրքրված է հարձակվող Գոնսալու Գրեգորիուի ծառայություններով:


30-ամյա ֆուտբոլիստը խաղացել է պորտուգալական տարբեր ակումբներում, լեհական «Զագլեբիեում» և Բուխարեստի «Դինամոյում», որտեղից հեռացել է օրերս:

Ռումինական ակումբում Գրեգորիուն անցկացրել է մեկ տարի, որի ընթացքում անցկացրել է 41 խաղ, խփել է 8 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:
12👍3
ԵՎՐՈ 2024

Այսօր մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը: Ամփոփենք օրեր առաջ տեղադրած քվեարկության արդյունքները: Իմ տելեգրամյան ալիքի հետևորդների մեծ մասը, փաստորեն, Ֆրանսիայի հավաքականի երկրպագու է: Քվեարկությանը մասնակցել է 571 ֆուտբոլասեր:

1) Ֆրանսիա 🇫🇷 157 ձայն (27%)
2) Անգլիա 🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿 88 ձայն (15%)
3) Իսպանիա 🇪🇸 87 ձայն (15%)
4) Պորտուգալիա 🇵🇹 82 ձայն (14%)
5) Գերմանիա 🇩🇪 56 ձայն (10%)
6) Իտալիա 🇮🇹 43 ձայն (8%)
6) Նիդեռլանդներ 🇳🇱 43 ձայն (8%)
8) Խորվաթիա 🇭🇷 9 ձայն (2%)
9) Բելգիա 🇧🇪 6 ձայն (1%)

Ձեր թույլտվությամբ Եվրոպայի առաջնության ընթացքում ավելի հաճախ կշեղվեմ հայկական ֆուտբոլից: 😂
Միևնույն ժամանակ շատ ակտիվ լինելով հայկական ֆուտբոլի կարևոր իրադարձությունների մասով:
18👍9
#MS_INSIDE

Գոռ Մանուկյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Ալաշկերտում»:
👍155👏3😁2
ԲԱ նկատե՞լ էիք 😂

Իտալիա-Ալբանիա խաղում ովքեր են գոլ խփել՝
ԲԱ յրամին
ԲԱ ստոնին
ԲԱ րելան

Բարձալին չկա, ափսոս 😂
16😁7🤣3👍1🤪1
#MS_INSIDE

«Նոան» հետաքրքրված է 22-ամյա կենտրոնական պաշտպան Ժուլիեն Լոմբոտոյի ծառայություններով:

Ֆրանսիացին խաղացել է «Ստրասբուրում», «Ռիու Ավեում», իսկ ավարտված մրաշրջանում՝ Պորտուգալիայի Երկրորդ լիգան ներկայացնող «Օլիվեյրենսեում»:
13👍1