#MS_INSIDE
3.28K subscribers
3.86K photos
1.14K videos
579 links
Download Telegram
Forwarded from Fast Sports
🇦🇲Հայաստանի հավաքականի տնային հանդիպումները միշտ սպասված են:

🏟🎥Fast Sports-ը հունիսի 7-ին «Հանրապետական» մարզադաշտից ուղիղ միացմամբ կունենա նախախաղային և հետխաղային քննարկում: Հատուկ հյուր է լինելու Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը:

📺Դիտեք հունիսի 7-ին՝ ժամը 19:00-ից:

📲Ներբեռնեք FastTV հավելվածն ԱՅՍՏԵՂ:

FastSports
👍62🔥1
#MS_INSIDE

Գոռ Մատինյանը մեծ հավանականությամբ կարիերան կշարունակի «Ուրարտուի» կազմում:
🔥20👍95😱2🤡2
🌎 07.06.24
Armenia 🇦🇲-🇰🇿 Kazakhstan 2-1
👍1710👏1🤩1
#MS_INSIDE 🚨🚨🚨

Դավիդ Դավիդյանը մոտ է նորվեգական «Վիկինգի» հետ պայմանագիր կնքելուն:

Նորվեգիայի ընթացիկ առաջնությունում «Վիկինգը» 5-րդ տեղում է:
52👍14👎2
#MS_INSIDE 🇦🇲➡️🇪🇸

18-ամյա կիսապաշտպան Նարեկ Գյոզալյանը հաջողությամբ փորձաշրջան է անցել «Ռայո Վալյեկանոյի» մինչև 19 տարեկանների թիմում և իսպանական ակումբի հետ կնքել է 1 տարվա պայմանագիր:
🔥4113👍2
Մի քիչ երկար գրեմ, բայց հասկանալի 😂

Երբ խոսքը ազգային հավաքականների մասին է, ինձ համար չկա որևէ այլ երկրի հավաքական, որի մեծ երկրպագուն եմ եղել կամ կլինեմ ապագայում, քանի որ ինձ համար լավագույն հավաքականը ՀԱՅԱՍՏԱՆԻ ազգային հավաքականն է: 🇦🇲🇦🇲🇦🇲

Ամեն դեպքում, փոքր տարիքից քիչ, թե շատ համակրանք եմ ունեցել Բրազիլիայի հավաքականի նկատմամբ, որն այսօր իրեն նման չէ: Նախորդ ԵՎՐՈ-ի ժամանակ որոշել էի երկրպագել Իտալիայի հավաքականին, որի նկատմամբ նախկինում երբեք համակրանք չեմ ունեցել: 2021 թվականին 2 պատճառ կար. շատ լավ թիմ էր, ու գլխավորը՝ էդ ժամանակ իմ ամենասիրելի խաղացողներից Լորենցո Ինսինյեն առաջատարներից մեկն էր: Ստացվեց այնպես, որ Իտալիան դարձավ չեմպիոն:

Մաս 1
15👍2🔥1🗿1
Էս անգամ էլ որոշել եմ լինել Նիդեռլանդների հավաքականի հետ: Նախ, ԵՎՐՈ-ից առաջ 2 ստուգողական խաղ ունեցան, 2-ն էլ ես մեկնաբանեցի ու հաճելիորեն տպավորվեցի: 2 խաղում համատեղ 8-0:

Եվ ամենագլխավորը. Նիդեռլանդների հավաքականում իմ ամենասիրելի խաղացողն է խաղում: 2014 թվականի աշխարհի առաջնությունից Մեմֆիսն իմ ամենասիրելի խաղացողներից մեկն է, իսկ վերջին տարիներին՝ ընդգծված ֆավորիտը:

Ասել է, թե ես, չլինելով որևէ այլ երկրի հավատարիմ երկրպագու, էս անգամ երկրպագելու եմ Մեմֆիս Դեպային ու Նիդեռլանդների հավաքականին...

Մաս 2
17👍1🤡1🐳1
Ֆրենկի դե Յոնգն ու Տեոն Կոպմեյներսը վնասվածքի պատճառով չեն մասնակցի ԵՎՐՈ 2024-ին:
Բացի պահեստային 2 դարպասապահներից, միայն նրանք չմասնակցեցին Կանադայի և Իսլանդիայի դեմ ընկերական խաղերին:
Կոպմեյներսը երեկվա խաղի մեկնարկային կազմում էր լինելու, բայց նախավարժանքի ժամանակ վնասվածք է ստացել:
Այսօր Գերմանիայում հավաքականին կմիանա «Բորուսիայի» ձախ պաշտպան Յան Մաթսենը:

Նիդեռլանդների հավաքականի կիսապաշտպանությունում այսպես, թե այնպես կան բավարար քանակի և որակի ֆուտբոլիստներ, որոնք կլրացնեն վնասվածք ունեցողների բացը: Լավ հնարավորություն է լինելու Ռեյնդերսի, Ֆերմանի, Սխոուտենի համար: Կան նաև Գրավենբերխը և Վեյնալդումը:
💔11👍2
Հայաստանի հավաքականի և «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլլերն ընդգրկվել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի ավարտված խաղարկության խորհրդանշական թիմում:
20👍8
#MS_INSIDE pinned «ԵՎՐՈ 2024-ում ու՞մ եք երկրպագելու: »
Քութաիսիի «Տորպեդոն» լրջորեն աղմկում է Վրաստանում: 🔥

Վրացական ակումբն այսօր պայմանագիր է կնքել Մամադու Սախոյի հետ, իսկ առաջիկայում ցանկանում է հրավիրել Լուիշ Նանիին, Իվան Պերիշիչին և ոչ միայն...

Ակումբի սեփականատերը նպատակ ունի մեծ գումար ներդնել և նվաճել ՉԼ-ի ուղեգիր:
👍205🤔3🔥1
#MS_INSIDE

«Նոայի» կիսապաշտպան Մարտիմ Մայան կարիերան կշարունակի «Փյունիկում»:

Մեծ հավանականությամբ «Փյունիկում» կխաղան նաև Դոնալդ Կոդիան, Սանի Բուհարին և Գաբա Ջոսուեն:
28😱5👍3
#MS_INSIDE

Ինչպես գործընկերներս օրեր առաջ հայտնել էին, Ալեմաոն ևս կարիերան կշարունակի «Փյունիկում»:
Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են եղել նաև «Ուրարտուն» և «Նոան», սակայն պաշտպանը համաձայնության է հասել «Փյունիկի» հետ:

Ֆինն մասնագետ Սիմո Վալակարին օրերս Երևանում էր և բանակցում էր «Նոայի» հետ, սակայն վերջինս չի գլխավորի հայկական ակումբը:
«Նոայի» նոր գլխավոր մարզչի անունը կիմանանք շատ շուտով: 😉🔜
👍186
#MS_INSIDE 🔥🔥🔥

Պորտուգալացի պաշտպան Գոնսալու Սիլվան կարիերան կշարունակի «Նոայում:

33-ամյա պաշտպանը Պորտուգալիայի Բարձրագույն խմբի առաջնությունում 174 խաղ է անցկացրել, ևս 136 խաղ՝ Երկրորդ լիգայում:
Սիլվան ավարտված մրցաշրջանում «Ֆարենսեի» կազմում մասնակցել է Պորտուգալիայի առաջնության 33 խաղի և խփել 1 գոլ:
❤‍🔥12🤣64👍3🤔3