#MS_INSIDE
3.28K subscribers
3.86K photos
1.14K videos
581 links
Download Telegram
🇷🇺🇦🇲
Գելոյանի և Գալոյանի թիմերը կարևոր քայլ կատարեցին ՌՊԼ մտնելու հարցում


Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգրի համար անցումային առաջին խաղում Տուլայի «Արսենալը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Նիժնի Նովգորոդին»: «Արսենալի» մեկնարկային կազմում էր Իշխան Գելոյանը, որը փոխարինվեց ավելացված ժամանակում: Վալերի Ծառուկյանը մնաց «Նիժնի Նովգորոդի» պահեստայինների նստարանին:

«Ակրոնը» մրցակցի» դաշտում 2-0 հաշվով հաղթեց «Ուրալին»: «Ակրոնի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց խաղին:

Պատասխան խաղերը կկայանան հունիսի 1-ին:
8👍2
#MS_INSIDE

Իմ ունեցած տեղեկություններով Էդգար Մովսեսյանը ելույթները չի շարունակելու «Նոայի» կազմում:


Ավարտված մրցաշրջանում Էդգարը մասնակցել է 35 խաղի, խփել 8 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: Մովսեսյանը 2023/24 մրցաշրջանում ՀՊԼ-ի 4 ամենաարդյունավետ հայ ֆուտբոլիստներից մեկն է:
13💔4🔥1
#MS_INSIDE

«Նոայի» կազմը լուրջ փոփոխությունների է ենթարկվելու:


Իմ ունեցած տեղեկություններով «Նոայում» ելույթները չեն շարունակելու Իլիաս Ալհաֆթը, Ջասթին Մեթյուն, Պոլ Խլադոնը, Վասպուրակ Մինասյանը, Հարություն Մելքոնյանը և Արթուր Դանիելյանը:

Երեկ Նիկո Վարելան ևս հայտնել էր, որ հեռանում է «Նոայից»:
🤣17👍4🤨4
#MS_INSIDE

«Արարատի» արդեն նախկին հարձակվող Ռանսոմ Իբեհի ծառայություններով հետաքրքրված են եղել հայկական մի քանի ակումբներ, այդ թվում՝ «Նոան»:

Սակայն, իմ ունեցած տեղեկություններով Իբեհը մեծ հավանականությամբ կարիերան շարունակելու է Իսրայելում:
8🤣6👍1
#MS_INSIDE

Ալֆրեդ Նդիայեն, Դավիթ Մալեմբանան և Չապի Կատոն ելույթները չեն շարունակի «Նոայում»:
👍9🤨5
#MS_INSIDE

«Ալաշկերտում» ևս զգալի փոփոխություններ են տեղի ունենալու:


Ներկայիս կազմից բազմաթիվ ֆուտբոլիստներ ելույթները չեն շարունակելու «Ալաշկերտում»: Չի բացառվում, որ մարզչական շտաբը ևս հեռանա:
13
#MS_INSIDE

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետաքրքրված է «Շիրակի» եզրային հարձակվող Դոնալդ Կոդիայի ծառայություններով:

Այս մասին Մելիքյանը խոսեց նաև «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդման ընթացքում:
👍201
Արթուր Գալոյանի «Ակրոնը» նվաճեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր:
👍172
«Նիժնի Նովգորոդը», որն օրեր առաջ 1-2 հաշվով պարտվել էր «Արսենալին», պատասխան խաղում հաղթեց 2-0 հաշվով և պահպանեց տեղը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում:

«Նիժնի Նովգորոդի» մեկնարկային կազմում էր Վալերի Ծառուկյանը, որը փոխարինվեց 75-րդ րոպեին:
«Արսենալի» մեկնարկային կազմում էր Իշխան Գելոյանը, որը փոխարինվեց 25-րդ րոպեին:
12👍1
Եվրագավաթային 2023/24 մրցաշրջան

39 խաղի ճշգրիտ հաշիվ...
👏8🤩1