#MS_INSIDE
3.28K subscribers
3.86K photos
1.14K videos
581 links
Download Telegram
#MS_INSIDE

Ինձ հասած լուրերի համաձայն՝ «Արարատ-Արմենիան» գլխավոր մարզչի նոր թեկնածուներ է դիտարկում, և այդ թեկնածուներից մեկը 40-ամյա Վիտալի Ժուկովսկին է:
Բելառուս մասնագետը գրեթե 11 տարի գլխավորել է բելառուսական «Իսլոչը», որից հետո մեկ տարի աշխատել է ԲԱՏԷ-ում, իսկ 2022 թվականից մինչև այսօր հանդիսանում է ղազախական «Ատիրաուի» գլխավոր մարզիչը:

MS 🗣️ Վարդան Մինասյանի հետ պայմանագիրը չերկարաձգելը չի կարող դրական ազդել «Արարատ-Արմենիայի» ելույթների վրա: Ակումբն իր բոլոր հաջողություններն ու տիտղոսները նվաճել է Մինասյանի գլխավորությամբ: Այս պահին անձամբ ես չեմ տեսնում որևէ այլ մասնագետի, որը կկարողանա ակումբին տալ ավելին, քան՝ Վարդան Մինասյանը:
22👍7💯2👎1👌1
#MS_INSIDE 🚨🚨🚨

Քիչ առաջ զրուցեցի «Արարատ-Արմենիայի» տնօրեն Պողոս Գալստյանի հետ: Պարոն Գալստյանը հավաստիացրեց, որ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում գտնվող որևէ մարզչի հետ որևէ բանակցություն տեղի չի ունեցել՝ այդ թվում Վիտալի Ժուկովսկիի:

Ավելին, Պողոս Գալստյանը հայտնեց, որ «Արարատ-Արմենիան» արդեն, իսկ Վարդան Մինասյանին առաջարկ է կատարել պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու համար և սպասում է Մինասյանի պատասխանին:
37👍9
‼️‼️‼️
Ժողովուրդ, Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուներ ունե՞նք: Բայց իսկական երկրպագու, ոչ թե նրանք, ովքեր եզրափակիչում զուտ «Ռեալին» հակառակ «Բորուսիա» են երկրպագելու:
Եթե ունենք, մեկնաբանություններում արձագանքեք ու մի փոքր տեղեկություն տվեք, թե երբանից ու ինչպես եք սկսել երկրպագել «Բորուսիային»:
👍6
Channel photo updated
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մենք ենք մեր ֆուտբոլը»
4❤‍🔥1🔥1
Աննորմալ ֆուտբոլային օր 🔥🔥🔥

🇦🇲 Իմանալու ենք Հայաստանի չեմպիոնի անունը: Պայքարում են «Փյունիկը» և «Նոան»
🇷🇺 Իմանալու ենք Ռուսաստանի չեմպիոնի անունը: Պայքարում են «Կրասնոդարը», «Դինամոն» և «Զենիթը»
🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿 Անգլիայի գավաթի եզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»
🇫🇷 Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ՝ «Լիոն» - ՊՍԺ
🇩🇪 Գերմանիայի գավաթի եզրափակիչ: «Բայեր» - «Կայզերսլաուտերն»
🏴󠁧󠁢󠁳󠁣󠁴󠁿 Շոտլանդիայի գավաթի եզրափակիչ՝ «Սելթիկ» - «Ռեյնջերս»
🇪🇸 Տոնի Կրոսի վերջին խաղը՝ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում
🔥214👍2
Չեմ խոստանում, բայց կփորձեմ այսօր մի քիչ խոսել օրվա կարևոր խաղերի մասին: Բայց դա կլինի ոչ թե տելեգրամում, այլ ինստագրամում: Եթե ունեք հարցեր և միանալու եք, հետևեք ինստագրամյան էջիս, որպեսզի բաց չթողնեք:))
7👍2
Արշակ Կորյանը «Խիմկիի» կազմում դարձավ ֆուտբոլի Ազգային լիգայի չեմպիոն և նվաճեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր:

Արթուր Գալոյանի «Ակրոնը» գրավեց երրորդ տեղը և ՌՊԼ-ի ուղեգրի համար անցումային խաղեր կանցկացնի:

Իշխան Գելոյանի «Արսենալը» ևս մոտ էր անցումային խաղերի հնարավորությունը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 5-րդ տեղը և զրկվեց այդ շանսից:
👍81
«Փյունիկն» արժանիորեն դարձավ Հայաստանի չեմպիոն: Շնորհավորում եմ ակումբի բոլոր ֆուտբոլիստներին, երկրպագուներին, աշխատակազմին, մարզիչներին և ղեկավար անձնակազմին:

Մանրամասն անդրադարձ կկատարեմ ավելի ուշ:
36👍4
Վահան Բիչախչյանը և Ստյոպա Մկրտչյանն ավարտեցին ակումբային ելույթները 2023/24 մրցաշրջանում:

🔸 «Պոգոնը» Լեհաստանի առաջնությունում գրավեց չորրորդ տեղը և չնվաճեց եվրագավաթների ուղեգիր: Բիչախչյանը մասնակցեց առաջնության 34 խաղից 33-ին, դարձավ 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

🔹 «Օսիեկը» Խորվաթիայի առաջնությունում գրավեց չորրորդ տեղը և նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր: Ստյոպա Մկրտչյանը մասնակցեց առաջնության 36 խաղից 14-ին և խփեց 1 գոլ:
👍101
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սա էլ Արտակ Դաշյանի չեմպիոնական գոլը, որը վերջինն էր «Փյունիկի» մարզաշապիկով: Եղիշե Մելիքյանն օգնեց Արտակին, իսկ վերջինս սկսեց երկրորդ երիտասարդություն ապրել և հետագայում ազգային հավաքականի համար դառնալ անչափ կարևոր ֆուտբոլիստ:
❤‍🔥2310👍2
🇧🇾🇦🇲
Բելառուսում խաղացող հայ ֆուտբոլիստները շարունակում են արդյունավետ ելույթները:


Բելառուսի առաջնության 10-րդ տուրում «Վիտեբսկը» 2-0 հաշվով հաղթեց «Նաֆթանին»: Հաշվիվը բացեց 20-ամյա հարձակվող Կարեն Վարդանյանը՝ եզրափակելով հայկական արմատներ ունեցող 24-ամյա պաշտպան Յան Մոսեսովի փոխանցումը: Ընթացիկ մրցաշրջանում Վարդանյանը մասնակցել է բոլոր խաղերին և դարձել 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: Մոսեսովը ևս մասնակցել է բոլոր խաղերին:

«Արսենալն» էլ 2-0 հաշվով հաղթեց ԲԱՏԷ-ին: 18-ամյա կիսապաշտպան Վադիմ Հարությունյանը կատարեց 2 գոլային փոխանցում: Կենտրոնական կիսապաշտպանը մասնակցել է 10 խաղից 9-ին և կատարել 3 ասիստ:
👍71
32
©️ Скаут Ян

🎙️ Մարկ Գևորգյանը պայմանագիր կկնքի «Հանովերի» հետ:

«Զալցբուրգի» աջ պաշտպան Մարկ Գևորգյանը կարիերան կշարունակի Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հանովերում»:
Սկզբնական շրջանում Մարկը կխաղա «Հանովերի» երկրորդ թիմում, որը պայքարում է Երրորդ լիգա մտնելու համար:

https://t.me/scoutyan
24
Media is too big
VIEW IN TELEGRAM
Վաղը՝ 20:30-ին
Fast Sports
3🔥1
🇷🇺🇦🇲
Գելոյանի և Գալոյանի թիմերը կարևոր քայլ կատարեցին ՌՊԼ մտնելու հարցում


Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգրի համար անցումային առաջին խաղում Տուլայի «Արսենալը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Նիժնի Նովգորոդին»: «Արսենալի» մեկնարկային կազմում էր Իշխան Գելոյանը, որը փոխարինվեց ավելացված ժամանակում: Վալերի Ծառուկյանը մնաց «Նիժնի Նովգորոդի» պահեստայինների նստարանին:

«Ակրոնը» մրցակցի» դաշտում 2-0 հաշվով հաղթեց «Ուրալին»: «Ակրոնի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց խաղին:

Պատասխան խաղերը կկայանան հունիսի 1-ին:
8👍2
#MS_INSIDE

Իմ ունեցած տեղեկություններով Էդգար Մովսեսյանը ելույթները չի շարունակելու «Նոայի» կազմում:


Ավարտված մրցաշրջանում Էդգարը մասնակցել է 35 խաղի, խփել 8 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: Մովսեսյանը 2023/24 մրցաշրջանում ՀՊԼ-ի 4 ամենաարդյունավետ հայ ֆուտբոլիստներից մեկն է:
13💔4🔥1