#MS_INSIDE
3.28K subscribers
3.86K photos
1.14K videos
581 links
Download Telegram
🇮🇹🥇 🇸🇰🥇 🇭🇺🥇

🇦🇲🇦🇲🇦🇲💪🏻💪🏻💪🏻
👏305❤‍🔥4🐳1
🇭🇺🇦🇲 🏆

Էդգար Սևիկյանն ավարտեց առաջին մրցաշրջանը «Ֆերենցվարոշում»


Էդգարը դարձավ Հունգարիայի չեմպիոն, կարող էր նվաճել նաև երկրի գավաթը, բայց որոշիչ խաղում «Ֆերենցվարոշը» պարտվեց:

Սևիկյանը մասնակցեց 16 խաղի, դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Սկզբնական հատվածում կիսապաշտպանն ընդհանրապես չէր խաղում, բայց աստիճանաբար Ստանկովիչը սկսեց վստահել Էդգարին, վերջինս էլ օգտագործեց շանսը:

Կարելի է ասել՝ առաջին կես տարին Էդգարի համար հաջող դասավորվեց հունգարական ակումբում, բայց նոր մրցաշրջանում այլ իրականություն է լինելու, քանի որ Դեյան Ստանկովիչը հեռացավ, և «Ֆերենցվարոշը» գալիք մրցաշրջանը սկսելու է նոր մարզչի գլխավորությամբ, որին ևս Սևիկյանը պետք է ապացուցի, որ արժանի է շատ խաալու:

🔹 Իմ էջերում պարբերաբար կանդրադառնամ արտերկրում խաղացող հայ ֆուտբոլիստներին, կամփոփեմ նրանց ելույթները, բայց դուք անպայման հետևեք «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդմանը, որի «Մերոնք դրսում» խորագրում միշտ փորձում եմ ուշադրություն դարձնել հատկապես այն հայ խաղացողներին, որոնց մասին Հայաստանում քիչ են խոսում, կամ ընդհանրապես չեն խոսում:
12👏2
Տարվա գլխավոր խաղը 🔥🏆

Այսօր կարող ենք իմանալ Հայաստանի չեմպիոնի անունը, կամ էլ այդ հարցի պատասխանը կստանանք վերջին տուրում:

🏟️ «Փյունիկ» - «Նոա»
⏱️ 17:00
🖥️ Fast Sports
👍178
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Առաջին փորձից 11 տարի անց Հենրիխ Մխիթարյանը չեմպիոն է և երգում է 😂🔥
👍2714🔥4
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Փյունիկ» - «Նոա» հանդիպման և առաջնության թեժ վերջնամասի մասին:
12😍2👍1
#MS_INSIDE

Ինձ հասած լուրերի համաձայն՝ «Արարատ-Արմենիան» գլխավոր մարզչի նոր թեկնածուներ է դիտարկում, և այդ թեկնածուներից մեկը 40-ամյա Վիտալի Ժուկովսկին է:
Բելառուս մասնագետը գրեթե 11 տարի գլխավորել է բելառուսական «Իսլոչը», որից հետո մեկ տարի աշխատել է ԲԱՏԷ-ում, իսկ 2022 թվականից մինչև այսօր հանդիսանում է ղազախական «Ատիրաուի» գլխավոր մարզիչը:

MS 🗣️ Վարդան Մինասյանի հետ պայմանագիրը չերկարաձգելը չի կարող դրական ազդել «Արարատ-Արմենիայի» ելույթների վրա: Ակումբն իր բոլոր հաջողություններն ու տիտղոսները նվաճել է Մինասյանի գլխավորությամբ: Այս պահին անձամբ ես չեմ տեսնում որևէ այլ մասնագետի, որը կկարողանա ակումբին տալ ավելին, քան՝ Վարդան Մինասյանը:
22👍7💯2👎1👌1
#MS_INSIDE 🚨🚨🚨

Քիչ առաջ զրուցեցի «Արարատ-Արմենիայի» տնօրեն Պողոս Գալստյանի հետ: Պարոն Գալստյանը հավաստիացրեց, որ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում գտնվող որևէ մարզչի հետ որևէ բանակցություն տեղի չի ունեցել՝ այդ թվում Վիտալի Ժուկովսկիի:

Ավելին, Պողոս Գալստյանը հայտնեց, որ «Արարատ-Արմենիան» արդեն, իսկ Վարդան Մինասյանին առաջարկ է կատարել պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու համար և սպասում է Մինասյանի պատասխանին:
37👍9
‼️‼️‼️
Ժողովուրդ, Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուներ ունե՞նք: Բայց իսկական երկրպագու, ոչ թե նրանք, ովքեր եզրափակիչում զուտ «Ռեալին» հակառակ «Բորուսիա» են երկրպագելու:
Եթե ունենք, մեկնաբանություններում արձագանքեք ու մի փոքր տեղեկություն տվեք, թե երբանից ու ինչպես եք սկսել երկրպագել «Բորուսիային»:
👍6
Channel photo updated
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մենք ենք մեր ֆուտբոլը»
4❤‍🔥1🔥1
Աննորմալ ֆուտբոլային օր 🔥🔥🔥

🇦🇲 Իմանալու ենք Հայաստանի չեմպիոնի անունը: Պայքարում են «Փյունիկը» և «Նոան»
🇷🇺 Իմանալու ենք Ռուսաստանի չեմպիոնի անունը: Պայքարում են «Կրասնոդարը», «Դինամոն» և «Զենիթը»
🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿 Անգլիայի գավաթի եզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»
🇫🇷 Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ՝ «Լիոն» - ՊՍԺ
🇩🇪 Գերմանիայի գավաթի եզրափակիչ: «Բայեր» - «Կայզերսլաուտերն»
🏴󠁧󠁢󠁳󠁣󠁴󠁿 Շոտլանդիայի գավաթի եզրափակիչ՝ «Սելթիկ» - «Ռեյնջերս»
🇪🇸 Տոնի Կրոսի վերջին խաղը՝ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում
🔥214👍2
Չեմ խոստանում, բայց կփորձեմ այսօր մի քիչ խոսել օրվա կարևոր խաղերի մասին: Բայց դա կլինի ոչ թե տելեգրամում, այլ ինստագրամում: Եթե ունեք հարցեր և միանալու եք, հետևեք ինստագրամյան էջիս, որպեսզի բաց չթողնեք:))
7👍2
Արշակ Կորյանը «Խիմկիի» կազմում դարձավ ֆուտբոլի Ազգային լիգայի չեմպիոն և նվաճեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր:

Արթուր Գալոյանի «Ակրոնը» գրավեց երրորդ տեղը և ՌՊԼ-ի ուղեգրի համար անցումային խաղեր կանցկացնի:

Իշխան Գելոյանի «Արսենալը» ևս մոտ էր անցումային խաղերի հնարավորությունը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 5-րդ տեղը և զրկվեց այդ շանսից:
👍81
«Փյունիկն» արժանիորեն դարձավ Հայաստանի չեմպիոն: Շնորհավորում եմ ակումբի բոլոր ֆուտբոլիստներին, երկրպագուներին, աշխատակազմին, մարզիչներին և ղեկավար անձնակազմին:

Մանրամասն անդրադարձ կկատարեմ ավելի ուշ:
36👍4
Վահան Բիչախչյանը և Ստյոպա Մկրտչյանն ավարտեցին ակումբային ելույթները 2023/24 մրցաշրջանում:

🔸 «Պոգոնը» Լեհաստանի առաջնությունում գրավեց չորրորդ տեղը և չնվաճեց եվրագավաթների ուղեգիր: Բիչախչյանը մասնակցեց առաջնության 34 խաղից 33-ին, դարձավ 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

🔹 «Օսիեկը» Խորվաթիայի առաջնությունում գրավեց չորրորդ տեղը և նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր: Ստյոպա Մկրտչյանը մասնակցեց առաջնության 36 խաղից 14-ին և խփեց 1 գոլ:
👍101
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սա էլ Արտակ Դաշյանի չեմպիոնական գոլը, որը վերջինն էր «Փյունիկի» մարզաշապիկով: Եղիշե Մելիքյանն օգնեց Արտակին, իսկ վերջինս սկսեց երկրորդ երիտասարդություն ապրել և հետագայում ազգային հավաքականի համար դառնալ անչափ կարևոր ֆուտբոլիստ:
❤‍🔥2310👍2
🇧🇾🇦🇲
Բելառուսում խաղացող հայ ֆուտբոլիստները շարունակում են արդյունավետ ելույթները:


Բելառուսի առաջնության 10-րդ տուրում «Վիտեբսկը» 2-0 հաշվով հաղթեց «Նաֆթանին»: Հաշվիվը բացեց 20-ամյա հարձակվող Կարեն Վարդանյանը՝ եզրափակելով հայկական արմատներ ունեցող 24-ամյա պաշտպան Յան Մոսեսովի փոխանցումը: Ընթացիկ մրցաշրջանում Վարդանյանը մասնակցել է բոլոր խաղերին և դարձել 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: Մոսեսովը ևս մասնակցել է բոլոր խաղերին:

«Արսենալն» էլ 2-0 հաշվով հաղթեց ԲԱՏԷ-ին: 18-ամյա կիսապաշտպան Վադիմ Հարությունյանը կատարեց 2 գոլային փոխանցում: Կենտրոնական կիսապաշտպանը մասնակցել է 10 խաղից 9-ին և կատարել 3 ասիստ:
👍71