#MS_INSIDE
3.28K subscribers
3.86K photos
1.14K videos
581 links
Download Telegram
Եկեք 🔥🔥🔥

Ռուսաստանի առաջնության վերջնամասը ոչ պակաս թեժ է, քան Հայաստանի Պրեմիեր լիգայում:


🔸 Մինչև վերջերս չեմպիոնի տիտղոսի համար պայքարում էին «Զենիթն» ու «Կրասնոդարը, բայց այս թիմերի անհաջող խաղերից օգտվեց Մոսկվայի «Դինամոն», որը նախորդ 6 խաղում նույնքան հաղթանակ է տարել և վերջին տուրից առաջ 56 միավորով առաջին տեղում է:
🔹 Այս պահին երրորդ տեղում գտնվող 51 միավոր ունեցող «Զենիթը» նախավերջին տուրի խաղն անցկացնելու է վաղը: Հաղթանակի դեպքում «Զենիթը» կրկին կշրջանցի 53 միավորով երկրորդ տեղում գտնվող «Կրասնոդարին»: Բայց...

Մաս 1
7👍1
🔸 Բայց «Զենիթը» այնպիսի ճգնաժամային փուլում է, որ նման վատ մարզավիճակում չի եղել նախորդ 10-15 տարիների ընթացքում: Նախորդ 6 խաղում «Զենիթը» չի հաղթել: Ֆուտբոլիստները կորցրել են մոտիվացիան, և ներկայիս առաջատար լեգեոնականներից մի քանիսն ամռանը հեռանալու են: Միևնույն ժամանակ «Զենիթը» վաղը Գրոզնիում հանդիպելու է «Ախմատին», որը Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Մագոմեդ Ադիևի ղեկավարությամբ նախորդ 5 խաղում նույնքան հաղթանակ է տարել՝ այդ թվում հաղթելով ԲԿՄԱ-ին և «Կրասնոդարին»:
🔹 Մեծ է հավանականությունը, որը «Զենիթը» վաղը կրկին միավորներ կկորցնի, իսկ վերջին տուրում Սեմակի թիմը տանը խաղալու է «Ռոստովի» հետ: Վաղը «Ախմատին» չհաղթելու դեպքում «Զենիթը» կզրկվի հերթական չեմպիոնությունը նվաճելու հնարավորությունից:

Մաս 2
👍62👏1
🔸 Այդ շանսից քիչ էր մնում զրկվեր նաև «Կրասնոդարը», որը 26-ից 28-րդ տուրերում միայն մեկ միավոր էր վաստակել և 29-րդ տուրի 85-րդ րոպեի դրությամբ էլ պարտվում էր «Սոչիին», բայց 85-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ ավելացված ժամանակում «Կրասնոդարը» խփեց նաև հաղթական գոլը և, չնայած վերջին շրջանում անհաջող ելույթներին, դեռ պահպանում է չեմպիոն դառնալու շանսերը:
🔹 Ի՞նչ է պետք այդ չեմպիոնության համար: Պետք է, որ «Զենիթը» վերջին երկու խաղից գոնե մեկում չհաղթի: Ես դրան հավատում եմ:

Մաս 3
8👍1
🔸 Վերջին տուրում իսկական չեմպիոնական խաղ կարող է լինել՝ «Կրասնոդար» - «Դինամո»: Վերջին տուրից առաջ «Դինամոն» ունի 3 միավորի առավելություն: Թիմերի միջև այս մրցաշրջանի առաջին խաղում «Կրասնոդարը» հաղթել է (3-1) հաշվով: Վերջին տուրից առաջ երկու թիմերն էլ խփած և բաց թողած գոլերի ցուցանիշով ունեն +15, կատարյալ հավասարություն: Սա նշանակում է, որ «Կրասնոդարը» վերջին տուրում տանը հաղթում է «Դիամոյին» և դառնում չեմպիոն, եթե իհարկե «Զենիթը» միավորներ կորցնի առաջիկա երկու խաղում: Կրկնեմ, ես հավատում եմ, որ «Զենիթը» միավորներ կորցնելու է, քանի որ ֆուտբոլիստներից շատերը կորցրել են մոտիվացիան ու հոգեբանորեն այնքան էլ պատրաստ չեն առաջիկա խաղերին, չնայած դուրս եկան գավաթի խաղարկության եզրափակիչ:

Մաս 4
11🔥2👍1👏1
🇩🇪🇦🇲

Բունդեսլիգայի հայ ներկայացուցիչներն ավարտեցին իրենց ելույթը 2023-24 մրցաշրջանում:


Մյոնխենգլադբախի «Բորուսիան» մրցաշրջանն ավարտեց 14-րդ տեղում: Վերջին 8 խաղում «Բորուսիան» ընդամենը 1 հաղթանակ տարավ: Արդյունքները վատն էին:

Հրանտ-Լեոն Ռանոսի համար «Բորուսիայում» առաջին մրցաշրջանը ևս լավը չէր: Առաջին մրցաշրջանում Ռանոսն ընդամենը 10 խաղի մասնակցեց՝ ստանալով ընդամենը 60 րոպե խաղաժամանակ: Շատ տխուր պատկեր է: Ձմռանը Ռանոսը կարող էր վարձավճարով այլ թիմ տեղափոխվել, բայց չգնաց: Ժամանակը ցույց տվեց, որ գնալը ճիշտ կլիներ:

Մաս 1
😐7👏1
Միգուցե «Բորուսիայում» ամռանը մարզչական փոփոխություն լինի, և Ռանոսի համար էլ նոր շանս բացվի, բայց «Բորոիսիայում» մնալ և կրկին չխաղալ՝ չար կատակ կլինի:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Ռանոսին հիմա էլ ցանկանում է վարձակալել Դյուսելդորֆի «Ֆորտունան», որը Երկրորդ Բունդեսլիգայում զբաղեցրեց երրորդ տեղը և Բունդեսլիգայում 16-րդ տեղը գրաված «Բոխումի» հետ անցումային խաղեր կանցկացնի՝ փորձելով նվաճել բաղձալի ուղեգիր:

Պետք է սպասել զարգացումներին: Հասկանալ՝ «Ֆորտունան» նվաճու՞մ է ուղեգիր, Սեոանեն հեռանու՞մ է «Բորուսիայի» գլխավոր մարզչի պաշտոնից, կա՞ն այլ ակումբներ, որոնք ցանկանում են վարձակալել Ռանոսին, կամ գնել վերջինիս տրանսֆերը: Բայց, եթե առաջիկա ամիսներին կտրուկ քայլեր չձեռնարկվեն, Ռանոսը կրկին կմնա ստվերում, իսկ հետո շատ բարդ կլինի վերադարձնել այն լավ որակները, որը տեսել ենք հարձակվողի մեջ: Մինչև այդ էլ պետք է շատ մտածել՝ արդյո՞ք Ռանոսը ներկայումս Բունդեսլիգայի մակարդակի խաղացող է: Միգուցե խնդիրը հենց սրա մեջ է...

Մաս 2
👍2👏1
«Քյոլնը» լքեց Բունդեսլիգան: Ասեմ, որ այս արդյունքն էլ տրամաբանական էր: Ցավալին այն է, որ մրցաշրջանի երկրորդ հատվածում Սարգիս Ադամյանն արժանանում էր նոր գլխավոր մարզիչ Տիմո Շուլցի վստահությանը և լավ խաղ էր ցուցադրում: Հավանաբար կլինեն Բունդեսլիգան ներկայացնող թիմեր՝ միգուցե նորեկներից, որոնք կցանկանան հրավիրել Ադամյանին: Այստեղ էլ ամեն ինչ պետք է ծանր ու թեթև անել, նոր միայն որոշում կայացնել: Տիմո Շուլցը վստահեց Ադամյանին, նոր թիմում նոր մարզիչը կարող է կրկին չվստահել: Օրինակ՝ վատ սցենար չէր լինի, եթե Ադամյանը մնար «Քյոլնում», թիմին օգներ կրկին վերադառնալ Բունդեսլիգա: Ինձ համար նման սցենարն ավելի ընդունելի է: Այս տարբերակով ռիսկերն ավելի քիչ են, եթե իհարկե Շուլցը շարունակելու է աշխատել «Քյոլնում»:

Մաս 3
👍5👏1
Մատեո Կասյերա 😡

Հուսանք՝ Խորիկենք մի բան կանեն վերջին տուրում:
😁17👍5🤬2🌚1😡1
Տիգրան Բարսեղյանը ֆուտբոլիստների և ակումբների քվեարկության արդյունքներով ճանաչվել է Սլովակիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

🔹 Բարսեղյանը 13 գոլով ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու
🔸 Բարսեղյանը 11 գոլային փոխանցումով լավագույնն է լիգայում
🔹 13+11 ցուցանիշով Տիգրանը ճանաչվեց լիգայի ամենաարդյունավետ խաղացող
🔸 Հարձակվողն ընդգրկվեց լիգայի խորհրդանշական հավաքականում
🔹 Բարսեղյանը գերազանցեց անձնական ռեկորդները թե՛ խփած գոլերի, թե՛ կատարած ասիստների ցուցանիշով

Մի քանի անգամ ասել եմ, ևս մեկ անգամ հաստատեմ: Տիգրան Բարսեղյանն անցկացրեց կարիերայի լավագույն մրցաշրջանը և կարող է ևս մեկ քայլ առաջ կատարել: «Սլովանում» մնալը Տիգրանին այլևս նոր բան չի տալու, եթե թիմը չկարողանա ավելի երկար ճանապարհ անցնել Եվրոպայում:
28👍3👀2
🇮🇹🥇 🇸🇰🥇 🇭🇺🥇

🇦🇲🇦🇲🇦🇲💪🏻💪🏻💪🏻
👏305❤‍🔥4🐳1
🇭🇺🇦🇲 🏆

Էդգար Սևիկյանն ավարտեց առաջին մրցաշրջանը «Ֆերենցվարոշում»


Էդգարը դարձավ Հունգարիայի չեմպիոն, կարող էր նվաճել նաև երկրի գավաթը, բայց որոշիչ խաղում «Ֆերենցվարոշը» պարտվեց:

Սևիկյանը մասնակցեց 16 խաղի, դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Սկզբնական հատվածում կիսապաշտպանն ընդհանրապես չէր խաղում, բայց աստիճանաբար Ստանկովիչը սկսեց վստահել Էդգարին, վերջինս էլ օգտագործեց շանսը:

Կարելի է ասել՝ առաջին կես տարին Էդգարի համար հաջող դասավորվեց հունգարական ակումբում, բայց նոր մրցաշրջանում այլ իրականություն է լինելու, քանի որ Դեյան Ստանկովիչը հեռացավ, և «Ֆերենցվարոշը» գալիք մրցաշրջանը սկսելու է նոր մարզչի գլխավորությամբ, որին ևս Սևիկյանը պետք է ապացուցի, որ արժանի է շատ խաալու:

🔹 Իմ էջերում պարբերաբար կանդրադառնամ արտերկրում խաղացող հայ ֆուտբոլիստներին, կամփոփեմ նրանց ելույթները, բայց դուք անպայման հետևեք «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդմանը, որի «Մերոնք դրսում» խորագրում միշտ փորձում եմ ուշադրություն դարձնել հատկապես այն հայ խաղացողներին, որոնց մասին Հայաստանում քիչ են խոսում, կամ ընդհանրապես չեն խոսում:
12👏2
Տարվա գլխավոր խաղը 🔥🏆

Այսօր կարող ենք իմանալ Հայաստանի չեմպիոնի անունը, կամ էլ այդ հարցի պատասխանը կստանանք վերջին տուրում:

🏟️ «Փյունիկ» - «Նոա»
⏱️ 17:00
🖥️ Fast Sports
👍178
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Առաջին փորձից 11 տարի անց Հենրիխ Մխիթարյանը չեմպիոն է և երգում է 😂🔥
👍2714🔥4
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Փյունիկ» - «Նոա» հանդիպման և առաջնության թեժ վերջնամասի մասին:
12😍2👍1
#MS_INSIDE

Ինձ հասած լուրերի համաձայն՝ «Արարատ-Արմենիան» գլխավոր մարզչի նոր թեկնածուներ է դիտարկում, և այդ թեկնածուներից մեկը 40-ամյա Վիտալի Ժուկովսկին է:
Բելառուս մասնագետը գրեթե 11 տարի գլխավորել է բելառուսական «Իսլոչը», որից հետո մեկ տարի աշխատել է ԲԱՏԷ-ում, իսկ 2022 թվականից մինչև այսօր հանդիսանում է ղազախական «Ատիրաուի» գլխավոր մարզիչը:

MS 🗣️ Վարդան Մինասյանի հետ պայմանագիրը չերկարաձգելը չի կարող դրական ազդել «Արարատ-Արմենիայի» ելույթների վրա: Ակումբն իր բոլոր հաջողություններն ու տիտղոսները նվաճել է Մինասյանի գլխավորությամբ: Այս պահին անձամբ ես չեմ տեսնում որևէ այլ մասնագետի, որը կկարողանա ակումբին տալ ավելին, քան՝ Վարդան Մինասյանը:
22👍7💯2👎1👌1
#MS_INSIDE 🚨🚨🚨

Քիչ առաջ զրուցեցի «Արարատ-Արմենիայի» տնօրեն Պողոս Գալստյանի հետ: Պարոն Գալստյանը հավաստիացրեց, որ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում գտնվող որևէ մարզչի հետ որևէ բանակցություն տեղի չի ունեցել՝ այդ թվում Վիտալի Ժուկովսկիի:

Ավելին, Պողոս Գալստյանը հայտնեց, որ «Արարատ-Արմենիան» արդեն, իսկ Վարդան Մինասյանին առաջարկ է կատարել պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու համար և սպասում է Մինասյանի պատասխանին:
37👍9
‼️‼️‼️
Ժողովուրդ, Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուներ ունե՞նք: Բայց իսկական երկրպագու, ոչ թե նրանք, ովքեր եզրափակիչում զուտ «Ռեալին» հակառակ «Բորուսիա» են երկրպագելու:
Եթե ունենք, մեկնաբանություններում արձագանքեք ու մի փոքր տեղեկություն տվեք, թե երբանից ու ինչպես եք սկսել երկրպագել «Բորուսիային»:
👍6
Channel photo updated