#MS_INSIDE
3.28K subscribers
3.86K photos
1.14K videos
581 links
Download Telegram
Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուանը երկրորդ տարին անընդմեջ կարող է դառնալ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

⏱️ 20:00
🖥️ Fast Sports
12👍5❤‍🔥1🔥1
Մարկոսից հետո մյուս ամենահայ բրազիլացին 👏🏻👏🏻👏🏻

Լուան Մյուլլերը հայկական ֆուտզալի համար մեծ պատմություն է գրում՝ երկրորդ մրցաշրջանն անընդմեջ հաղթելով Չեմպիոնների լիգան: 🇧🇷🇦🇲🏆

«Պալմա Ֆուտզալը» դարձավ ՉԼ-ի պատմության երրորդ ակումբը, որը երկու մրցաշրջան անընդմեջ դառնում է գավաթակիր:

Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին: Ֆուտզալի ՉԼ-ի 4-ի եզրափակիչը բավականին բարձր մակարդակով էր կազմակերպված:
24🔥2👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
05.05.24
Երևանում կայացած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հաղթող դարձավ «Պալմա Ֆուտզալը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը:
Լուանը «Պալմայի» կազմում երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ՉԼ գավաթը:
Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին: Մրցաշարը կազմակերպվել էր ամենաբարձր մակարդակով:
7👍1
1 շաբաթ առաջ լավ էր: Տեսնենք՝ էս անգամ ոնց կստացվի:
🔥8
Media is too big
VIEW IN TELEGRAM
Վաղը՝ ժամը 20:30-ին
🖥️ Fast Sports
🔥1
Անկեղծ, ինչպես երեկ մի վայրկյան չէի կասկածում, որ «Ռեալը» խփելու է պատասխան գոլը, այնպես էլ այսօր «Բայերի»՝ պարտությունից փրկվելուն էի հավատում:
Բառեր չկան, հեքիաթը շարունակվում է:

Մնաց ընդամենը 4 խաղ: Եթե «Բայերը» անպարտելիության 49 խաղը դարձնի 53, միգուցե հարյուրավոր տարիներ նման բան չկրկնվի:
18💯5👍1👏1
Ժամը 17:15-ից միացեք Fast Sports -ին: «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդման հատուկ թողարկումը լինելու է «Հանրապետական» ստադիոնից:
Forwarded from Fast Sports
🇦🇲🏆«Ուրարտուն» եզրափակիչում է երրորդ տարին անընդմեջ, իսկ «Արարատ Արմենիան» պատմության ընթացքում առաջին անգամ կփորձի տիրանալ գավաթին:

🎥 Դիտե՛ք Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումն այսօր՝ ժամը 18:00-ին:

📺 Միացեք «մենք ենք մեր ֆուտբոլի» հատուկ թողարկմանը խաղի մեկնարկից առաջ՝ ժամը 17:15-ին:

📲Ներբեռնեք FastTV հավելվածն ԱՅՍՏԵՂ:

FastSports
4👍1🔥1
Շնորհավորում եմ «Արարատ-Արմենիային» առաջին անգամ Հայաստանի գավաթակիր դառնալու կապակցությամբ: 🏆
🍾15🔥3👍1
Արսեն Բեգլարյանը «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդման վարկածով ճանաչվեց Հայաստանի գավաթի եզրափակիչ «Արարատ-Արմենիա» - «Ուրարտու» 1-1 (5-3) հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
👍12🔥5
«Արարատ-Արմենիայի» նախկին հարձակվող Վիլֆրեդ Էզան մրցաշրջանի մեկնարկից առաջ տեղափոխվեց Ավստրիայի Երկրորդ լիգան ներկայացնող «Ռիդ» ակումբ, որն այս պահին զբաղեցնում է 2-րդ տեղը: Էզան անցկացրած 18 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ և առաջնության լավագույն ռմբարկուին զիջում է 4 գոլ:

«Փյունիկի» նախկին հարձակվող Մոհամեդ Կոնատեն արդեն 3 մրցաշրջան է՝ խաղում է ռուսական «Ախմատում»: 26-ամյա հարձակվողն «Ախմատում» անցկացրած 88 խաղում խփել է 33 գոլ և օրերս դարձավ ակումբի պատմության լավագույն ռմբարկու:
7👍3👏1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇧🇾🇦🇲

Football Federation of Armenia

Բելառուսի առաջնության 8-րդ տուրում Ձերժինսկի «Արսենալը» 1-0 հաշվով հաղթեց «Սլուցկին»: «Արսենալի» կազմում գոլային փոխանցում կատարեց 18-ամյա Վադիմ Հարությունյանը:
Կենտրոնական կիսապաշտպանը մասնակցել է առաջնության 8 խաղից 7-ին՝ բոլոր դեպքերում լինելով մեկնարկային կազմում:
7👍2
🏟️ Real Madrid - Alaves
⏱️ 23:30
🖥️ Fast Sports 1
👍2🔥21
Ինձ ճանաչողները գիտեն իմ վերաբերմունքը Վինիսիուսի նկատմամբ: Ես չեմ ընդունում Վինիսիուսի պահվածքը շատ դեպքերում, բայց ինքը իրոք շատ ուժեղ ա: Այսօր ևս մեկ անգամ դա ապացուցեց:
Բելինգեմն էլ այսօր «Ռեալի» 5 գոլից 4-ին մասնակցեց, ուղղակի 💣:
Կուրտուան էլ 10 սեյվով երևի, թե պատասխանեց, թե ով է պաշտպանելու «Ռեալի» դարպասը ՉԼ-ի եզրափակիչում:
👍75
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇷🇴🇦🇲

Ռումինիայի առաջնության չեմպիոնական գոտու 9-րդ տուրում «Ֆարուլը» 3-3 հաշվով ոչ-ոքի խաղաց «Կրայովայի» հետ՝ չկարողանալով պահել 3 գնդակի առավելությունը:
«Ֆարուլի» կազմում Նարեկ Գրիգորյանը մասնակցեց 18-րդ խաղին և կատարեց 5-րդ գոլային փոխանցումը:
Նարեկին «Ֆարուլում» վստահում և շանս են տալիս, և կրկնակի ուրախալի է այն, որ կիսապաշտպանն օգտվում է այդ շանսից:
Գրիգորյանը ճիշտ ուղու վրա է: Պետք է պահպանել այս ռիթմը, լինել աշխատասեր հոգեբանորեն ամուր և պրոֆեսիոնալ, և ապագայում Նարեկին կարող ենք տեսնել շատ ավելի ուժեղ առաջնությունում:
👍131