#MS_INSIDE
3.27K subscribers
3.86K photos
1.15K videos
581 links
Download Telegram
«Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդման հերթական հյուրն էր ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, որի հետ զրուցել ենք Երանում այսօր մեկնարկող Չեմպիոնների լիգայի 4-ի եզրափակիչի, Հայաստանի հավաքականի, առաջնության և այլ հետաքրքիր և կարևոր թեմաների մասին:

https://youtu.be/DnGLa1kPLmo?si=8StQQw-goYdptCt9
👏4
Media is too big
VIEW IN TELEGRAM
Երևանում մենարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 4-ի եզրափակիչում կայացան կիսաեզրափակիչ հանդիպումները:

Կիրակի օրը կկայանան երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները: Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը հնարավորություն ունի երկրորդ տարին անընդմեջ դառնալ ՉԼ-ի հաղթող:
😍5👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Լուան Մյուլլերի գոլը ֆուտզալի ՉԼ-ի կիսաեզրափակիչում: 🇦🇲⚽️
14👍5👏3
Զրուցել եմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանի հետ:

https://www.vnews.am/sport/post/valeri-tsarvoukyan
🔥41
Նախորդ տարվա ամռանը բոլորս անհամբեր սպասում էինք Էդուարդ Սպերցյանի՝ «Այաքս» տեղափոխությանը, որն այդպես էլ չկայացավ:
Փոխարենը հոլանդական ակումբը 16 միլիոն եվրո վճարեց Վրաստանի հավաքականի և ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեի համար, որը Լիգա 2-ում 23 գոլով ճանաչվել էր լավագույն ռմբարկու և «Մեցի» հետ նվաճել Լիգա 1-ի ուղեգիր: Ի՞նչ եղավ հետո:

Ժամանակը ցույց տվեց, որ «Այաքսում» շատ բան այնպես չէ:

Միկաուտաձեի հետ տեղի ունեցածը ևս դրա վառ ապացույցն է: Վրացի հարձակվողը որևէ կերպ չհարմարվեց «Այաքսում», որտեղ մրցաշրջանի առաջին հատվածում ընդամենը 6 խաղի մասնակցեց և որևէ արդյունավետ գործողությունով աչքի չընկավ:

23-ամյա ֆուտբոլիստը ձմռանը վարձավճարով վերադարձավ «Մեց» ու կրկին սկսեց փայլել: Գարնանային հատվածում Միկաուտաձեն Լիգա 1-ում անցկացրած 14 խաղում դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Այդ 11 գոլից 7-ը խփել է նախորդ 5 խաղում ու կրկին վայելում է խաղադաշտում անցկացրած յուրաքանչյուր վայրկյան, ինչը չէր կարողանում անել Ամստերդամում:

Մաս 1
👍7👏1
Իսկ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» հետ շարունակում է չօգտվել «Զենիթի» մատուցած նվերներից և այսօր սեփական դաշտում պարտվեց «Ախմատին», որը վերջին 4 խաղում նույնքան հաղթանակ է տարել: Ի դեպ, «Ախմատին» հաղթանակ պարգևեց «Փյունիկի» նախկին հարձակվող Մոհամեդ Կոնատեն, որը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերջին 4 խաղում նույնքան գոլ է խփել:

Մաս 2
👏4👍2
Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուանը երկրորդ տարին անընդմեջ կարող է դառնալ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

⏱️ 20:00
🖥️ Fast Sports
12👍5❤‍🔥1🔥1
Մարկոսից հետո մյուս ամենահայ բրազիլացին 👏🏻👏🏻👏🏻

Լուան Մյուլլերը հայկական ֆուտզալի համար մեծ պատմություն է գրում՝ երկրորդ մրցաշրջանն անընդմեջ հաղթելով Չեմպիոնների լիգան: 🇧🇷🇦🇲🏆

«Պալմա Ֆուտզալը» դարձավ ՉԼ-ի պատմության երրորդ ակումբը, որը երկու մրցաշրջան անընդմեջ դառնում է գավաթակիր:

Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին: Ֆուտզալի ՉԼ-ի 4-ի եզրափակիչը բավականին բարձր մակարդակով էր կազմակերպված:
24🔥2👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
05.05.24
Երևանում կայացած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հաղթող դարձավ «Պալմա Ֆուտզալը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը:
Լուանը «Պալմայի» կազմում երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ՉԼ գավաթը:
Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին: Մրցաշարը կազմակերպվել էր ամենաբարձր մակարդակով:
7👍1
1 շաբաթ առաջ լավ էր: Տեսնենք՝ էս անգամ ոնց կստացվի:
🔥8
Media is too big
VIEW IN TELEGRAM
Վաղը՝ ժամը 20:30-ին
🖥️ Fast Sports
🔥1
Անկեղծ, ինչպես երեկ մի վայրկյան չէի կասկածում, որ «Ռեալը» խփելու է պատասխան գոլը, այնպես էլ այսօր «Բայերի»՝ պարտությունից փրկվելուն էի հավատում:
Բառեր չկան, հեքիաթը շարունակվում է:

Մնաց ընդամենը 4 խաղ: Եթե «Բայերը» անպարտելիության 49 խաղը դարձնի 53, միգուցե հարյուրավոր տարիներ նման բան չկրկնվի:
18💯5👍1👏1
Ժամը 17:15-ից միացեք Fast Sports -ին: «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդման հատուկ թողարկումը լինելու է «Հանրապետական» ստադիոնից:
Forwarded from Fast Sports
🇦🇲🏆«Ուրարտուն» եզրափակիչում է երրորդ տարին անընդմեջ, իսկ «Արարատ Արմենիան» պատմության ընթացքում առաջին անգամ կփորձի տիրանալ գավաթին:

🎥 Դիտե՛ք Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումն այսօր՝ ժամը 18:00-ին:

📺 Միացեք «մենք ենք մեր ֆուտբոլի» հատուկ թողարկմանը խաղի մեկնարկից առաջ՝ ժամը 17:15-ին:

📲Ներբեռնեք FastTV հավելվածն ԱՅՍՏԵՂ:

FastSports
4👍1🔥1
Շնորհավորում եմ «Արարատ-Արմենիային» առաջին անգամ Հայաստանի գավաթակիր դառնալու կապակցությամբ: 🏆
🍾15🔥3👍1
Արսեն Բեգլարյանը «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդման վարկածով ճանաչվեց Հայաստանի գավաթի եզրափակիչ «Արարատ-Արմենիա» - «Ուրարտու» 1-1 (5-3) հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
👍12🔥5