#MS_INSIDE
3.28K subscribers
3.86K photos
1.14K videos
581 links
Download Telegram
Կազմակերպվել է տեսակապ, որին մասնակցել են Վասիլյանները, Տիկնիզյանը, «Վերդերի» ղեկավարներից Յոհանես Յանսը, Կլեմենս Ֆրիտցը, ինչպես նաև գլխավոր մարզիչ Օլե Վերները:
Տեսակապի ընթացքում Տիկնիզյանը մեծ ցանկություն է հայտնել տեղափոխվելու «Վերդեր» և տվել է իր համաձայնությունը:

Այնուհետև «Վերդերի» ղեկավարները Վասիլյաններին հրավիրել են Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում «Թուլուզի» դեմ ընկերական խաղին, որտեղ պետք է տեղի ունենար բանակցությունների երկրորդ՝ հավանաբար եզրափակիչ փուլը:

«Վերդերը» տրանսֆերի համար նախապես հայտարարած 2,5 միլիոն եվրոն բարձրացրել է 3,2 միլիոն եվրո և պլյուս բոնուսներ, բայց անգամ դա չի բավարարել «Լոկոմոտիվին»: Արդյունքում բանակցությունները դադարել են:
Իհարկե այդ ընթացքում Արկադի և Արթուր Վասիլյանների անմիջական կապերի շնորհիվ շատ այլ ակումբներ նույնպես հետաքրքրված են եղել ձեռք բերել Նաիրի տրանսֆերը, բայց այդ ամենի մասին առայժմ չեմ ցանկանում խոսել...

(Նկարում հայր և որդի Վսիլյաններն են «Վերդեր» - «Թուլուզ» ընկերական խաղի ժամանակ):

Մաս 2
👏111
«Ինտեր» - «Տորինո» 2-0

🅰️ Հենոյի գոլային փոխանցումը
🕺🏼Ինձագիի պարը
🔥 Էն մեկն էլ բոնուս 😂
🔥181👍1😁1👌1
Հայկական ֆուտբոլի սակավաթիվ նվիրյալներից մեկը...
Մաքուր նվիրյալներից մեկը...
Արածդ գործը միշտ կհիշվի ախպերս: Մենք էլ կխոսենք արած-դրածիդ մասին ու կփորձենք ավելացնել...
Աստված հոգիդ լույսերի մեջ պահի Դավ ջան 😢😢😢
🙏37😭14😨3😢1
«Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդման հերթական հյուրն էր ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, որի հետ զրուցել ենք Երանում այսօր մեկնարկող Չեմպիոնների լիգայի 4-ի եզրափակիչի, Հայաստանի հավաքականի, առաջնության և այլ հետաքրքիր և կարևոր թեմաների մասին:

https://youtu.be/DnGLa1kPLmo?si=8StQQw-goYdptCt9
👏4
Media is too big
VIEW IN TELEGRAM
Երևանում մենարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 4-ի եզրափակիչում կայացան կիսաեզրափակիչ հանդիպումները:

Կիրակի օրը կկայանան երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները: Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը հնարավորություն ունի երկրորդ տարին անընդմեջ դառնալ ՉԼ-ի հաղթող:
😍5👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Լուան Մյուլլերի գոլը ֆուտզալի ՉԼ-ի կիսաեզրափակիչում: 🇦🇲⚽️
14👍5👏3
Զրուցել եմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանի հետ:

https://www.vnews.am/sport/post/valeri-tsarvoukyan
🔥41
Նախորդ տարվա ամռանը բոլորս անհամբեր սպասում էինք Էդուարդ Սպերցյանի՝ «Այաքս» տեղափոխությանը, որն այդպես էլ չկայացավ:
Փոխարենը հոլանդական ակումբը 16 միլիոն եվրո վճարեց Վրաստանի հավաքականի և ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեի համար, որը Լիգա 2-ում 23 գոլով ճանաչվել էր լավագույն ռմբարկու և «Մեցի» հետ նվաճել Լիգա 1-ի ուղեգիր: Ի՞նչ եղավ հետո:

Ժամանակը ցույց տվեց, որ «Այաքսում» շատ բան այնպես չէ:

Միկաուտաձեի հետ տեղի ունեցածը ևս դրա վառ ապացույցն է: Վրացի հարձակվողը որևէ կերպ չհարմարվեց «Այաքսում», որտեղ մրցաշրջանի առաջին հատվածում ընդամենը 6 խաղի մասնակցեց և որևէ արդյունավետ գործողությունով աչքի չընկավ:

23-ամյա ֆուտբոլիստը ձմռանը վարձավճարով վերադարձավ «Մեց» ու կրկին սկսեց փայլել: Գարնանային հատվածում Միկաուտաձեն Լիգա 1-ում անցկացրած 14 խաղում դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Այդ 11 գոլից 7-ը խփել է նախորդ 5 խաղում ու կրկին վայելում է խաղադաշտում անցկացրած յուրաքանչյուր վայրկյան, ինչը չէր կարողանում անել Ամստերդամում:

Մաս 1
👍7👏1
Իսկ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» հետ շարունակում է չօգտվել «Զենիթի» մատուցած նվերներից և այսօր սեփական դաշտում պարտվեց «Ախմատին», որը վերջին 4 խաղում նույնքան հաղթանակ է տարել: Ի դեպ, «Ախմատին» հաղթանակ պարգևեց «Փյունիկի» նախկին հարձակվող Մոհամեդ Կոնատեն, որը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերջին 4 խաղում նույնքան գոլ է խփել:

Մաս 2
👏4👍2
Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուանը երկրորդ տարին անընդմեջ կարող է դառնալ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

⏱️ 20:00
🖥️ Fast Sports
12👍5❤‍🔥1🔥1
Մարկոսից հետո մյուս ամենահայ բրազիլացին 👏🏻👏🏻👏🏻

Լուան Մյուլլերը հայկական ֆուտզալի համար մեծ պատմություն է գրում՝ երկրորդ մրցաշրջանն անընդմեջ հաղթելով Չեմպիոնների լիգան: 🇧🇷🇦🇲🏆

«Պալմա Ֆուտզալը» դարձավ ՉԼ-ի պատմության երրորդ ակումբը, որը երկու մրցաշրջան անընդմեջ դառնում է գավաթակիր:

Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին: Ֆուտզալի ՉԼ-ի 4-ի եզրափակիչը բավականին բարձր մակարդակով էր կազմակերպված:
24🔥2👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
05.05.24
Երևանում կայացած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հաղթող դարձավ «Պալմա Ֆուտզալը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը:
Լուանը «Պալմայի» կազմում երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ՉԼ գավաթը:
Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին: Մրցաշարը կազմակերպվել էր ամենաբարձր մակարդակով:
7👍1
1 շաբաթ առաջ լավ էր: Տեսնենք՝ էս անգամ ոնց կստացվի:
🔥8
Media is too big
VIEW IN TELEGRAM
Վաղը՝ ժամը 20:30-ին
🖥️ Fast Sports
🔥1
Անկեղծ, ինչպես երեկ մի վայրկյան չէի կասկածում, որ «Ռեալը» խփելու է պատասխան գոլը, այնպես էլ այսօր «Բայերի»՝ պարտությունից փրկվելուն էի հավատում:
Բառեր չկան, հեքիաթը շարունակվում է:

Մնաց ընդամենը 4 խաղ: Եթե «Բայերը» անպարտելիության 49 խաղը դարձնի 53, միգուցե հարյուրավոր տարիներ նման բան չկրկնվի:
18💯5👍1👏1
Ժամը 17:15-ից միացեք Fast Sports -ին: «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդման հատուկ թողարկումը լինելու է «Հանրապետական» ստադիոնից: