#MS_INSIDE
3.27K subscribers
3.86K photos
1.15K videos
581 links
Download Telegram
Հենրիխ Մխիթարյանի պատմական նվաճման և անցած հիանալի ճանապարհի մասին:

Տարիներ առաջ, երբ Հենոն առաջին քայլերն էր անում եվրոպական թոփ մակարդակում, երազանքի նման բան էր մի օր նրա անցած ճանապարհի մասին խոսելը և վերհիշելը: Նախ, Մխիթարյանը դեռ պետք է անցներ այդ ճանապարհը, հետո էլ պետք է լիներ խոսելու, հպարտությունն այսպես կիսելու համար համապատասխան հարթակ:

Շնորհակալ եմ Աստծուն, որ երկուսն էլ իրականություն դարձան: Շնորհակալ եմ Fast Sports -ին երազանքն իրականություն դարձնելու համար:

Never Give Up
Never Stop Believing

https://youtu.be/8oeRVWBfA4s?si=IknzLaNWdT9ScZBQ
5🔥1
«Արարատ Արմենիայի» և «Գանձասարի» նախկին պաշտպան Ալեքս Քրիստիան Ջունիորը ծավալուն և հետաքրքիր հարցազրույց է տվել meta-ratings.kz -ին, որտեղ անդրադարձ է կատարել նաև կարիերայի Հայաստանյան ժամանակահատվածին ⬇️

«Արարատ-Արմենիայում» խաղալու ընթացքում հրավեր ստացա «Ատիրաուի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանից և տեղափոխվեցի Ղազախստան: Մինչև տեղափոխվելս մի քանի տարի մտածում էի Ղազախստանում խաղալու մասին:

«Ատիրաուից» հետո խաղացի նաև «Տարազում»: Այնտեղ էլ սկզբում ամեն ինչ լավ էր, բայց ակումբի ղեկավարությունը մեծ պահանջներ ուենր: Նրանք ցանկանում էին, որ մենք տեղ զբաղեցնենք լավագույն քառյակում (Այդ ժամանակ «Տարազի» գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանն էր):

Ինձ համար ծանր ժամանակահատված էր, քանի որ երկար ժամանակ չէի տեսել ընտանիքիս: Ցանկանում էի վերադառնալ ԱՄՆ, բայց գործակալս ասաց, որ դեռ պետք է մնալ Եվրոպայում: Այդպես տեղափոխվեցի վրացական «Թելավի» (Կրկին գլխավոր մարզիչը Մինասյանն էր), հետո էլ պայմանագիր կնքեցի ղազախական մեկ այլ ակումբի՝ «Ակսուի» հետ:

Մաս 1
1👍1👏1
«Ակսուն» վատագույն ակումբն է, որտեղ երբևէ խաղացել եմ: Մենք շաբաթ օրը խաղ էինք ունենում, բայց հինգշաբթի և ուրբաթ օրերի մարզումներին անգամ 11 ֆուտբոլիստ չէր գալիս: Միայն խաղի օրն էին բոլորը ներկայանում: Նրանք 6 ամսվա ընթացքում միայն 1 անգամ են աշխատավարձ տվել (Վերջերս «Ակսուում» էին խաղում նաև «Արարատ Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկու Մաիլսոն Լիման, ինչպես նաև «Նորավանքի» և «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստ Եվգենի Կոբզարը):

«Արարատ-Արմենիայում» ավելի բարձր աշխատավարձ էի ստանում, քան «Ատիրաուում» և «Տարազում»:

«Ակտոբեի» դեմ 4 արտագնա խաղ եմ անցկացրել: Նրանք բոլորց տարբերվում էին: Խաղի սկզբից մինչև վերջ մթնոլորտն այլ էր: Կարծես՝ դա ոչ թե Ղազախստանում էր, այլ՝ Եվրոպայում:

Ղազախստանում միշտ ապրում էի ակումբների բազայում: Կինս հետս չէր, և դա շատ լուրջ խնդիր էր ինձ համար:

Մաս 2
1👍1👏1
ԱՄՆ-ում ես հիմնականում Երկրորդ լիգան ներկայացնող ակումբներում եմ խաղացել: Ղազախստանի առաջնության մակարդակը մի քանի անգամ ավելի բարձր է, բայց խաղացել եմ նաև Պորտուգալիայում, որտեղ մակարդակը մի քանի անգամ գերազանցում է Ղազախստանի առաջնությանը:

«Գանձասարաը» Հայաստանի առաջնության չափանիշով համեստ ակումբ էր, սակայն ուներ բավականին ուժեղ ֆուտբոլիստներ: Մենք դարձանք բրոնզե մեդալակիր և գավաթակիր, այնուհետև տեղափոխվեցի «Արարատ-Արմենիա»:

Խոստովանում եմ՝ «Արարատ-Արմենիան» կարիերայիս լավագույն ակումբն է և ոչ միայն նրա համար, որ ուժեղ ակումբ էր: Ինձ համար կարևոր է զգալ մարզչի և թիմակիցների 100 տոկոսանոց վստահությունը: Այդ ամենը ես զգում էի, և հենց այդ պատճառով «Արարատ-Արմենիան» իմ սրտում յուրահատուկ տեղ ունի:

ԱՄՆ-ում լավագույն ենթակառուցվածքներն էին: Անգամ Պորտուգալիայում նման պայմաններ չկային:

Մաս 3
5👏2👍1
🏟️ West Ham - Liverpool
⏱️ 15:30
🖥️ Fast Sports
🔥21
Ցանկացած ֆուտբոլային սեր ունի չէ՞ ինչ-որ նախապատմություն:

Համաշխարհային ֆուտբոլում մեկ մարզիչ է եղել, որին համակրել եմ: Մարսելո Բիելսան, որը սիրում էր կիրառել մի շարք խենթ մեթոդներ: Բիելսայից հետո ոչ մի այլ մարզչի առանձնապես չեմ երկրպագել:

Հիմա համարձակվում եմ ասել, որ Չաբի Ալոնսոն համաշխարհային ֆուտբոլում իմ սիրելի մարզիչն է: Նա դեռ շատ աշխատելու տեղ ունի: Ալոնսոյից ավելի ուժեղ մարզիչներ միանշանակ կան՝ Գվարդիոլա, Կլոպ, Սիմեոնե, Անչելոտի... Ալոնսոն դեռ պետք է երկար ճանապարհ անցնի, ապացուցի, որ ինքն էլ այդ հզոր մասնագետների շարքին է դասվելու:

Բայց ինձ այսքանն էլ հերիք էր, որ սկսեմ երկրպագել իսպանացուն: Չեմ ուզում ավելորդ ռոմանտիկ բառեր գրել: Խոսքը բացառապես ֆուտբոլի մասին է: Եվ ինձ չի գրավել միայն այն, թե ինչ գեղեցիկ ֆուտբոլ է խաղում «Բայերը»: Ինձ ամենաշատը տպավորել է Ալոնսոյի համեստ տեսակը, նրա հանգստությունը հատկապես այն խաղերում, որտեղ «Բայերը» պարտվելիս է լինում: Կարծես՝ նա գիտի, որ անպայման ամեն անգամ իր թիմը դուրս է գալու բարդ իրավիճակից: Եվ առ այսօր հենց այդպես էլ լինում է:

Մաս 1
13👏2
Իհարկե, հնարավոր չէ հավերժ անպարտելի մնալ: Վաղ, թե ուշ պարտություններ էլ կլինեն, դժվար ժամանակաշրջաններ էլ կլինեն: Այ հենց այդ ժամանակ եմ ցանկանում տեսնել, թե որքանով է Ալոնսոն պահում իր համեստ և համբերատար տեսակը: Ֆուտբոլի փիլիսոփայության առումով կասկած չունեմ, որ նրա մոտ ամեն ինչ ստացվելու է, քանի որ նախքան մարզիչ լինելը Ալոնսոն տարիներ շարունակ դա ապացուցել է ֆուտբոլիստի կարգավիճակում:

Մաս 2
9👏3
🏟️ Inter - Torino
⏱️ 14:30
🖥️ Fast Sports
12🔥3👍1
#MS_INSIDE 🚨🚨🚨

Նաիր Տիկնիզյանի՝ «Վերդեր» չկայացած տրանսֆերի մասին


Ցանկանում եմ կիսվել իմ ունեցած տեղեկություններով, թե ինչպես Տիկնիզյանը չտեղափոխվեց Բունդեսլիգա:

Հնարավոր տրանսֆերի գլխավոր գործող անձինք եղել են Գերմանիայում բնակվող, ՖԻՖԱ-ի լիցենզավորված գործակալներ Արկադի Վասիլյանը և վերջինիս որդին՝ Արթուր Վասիլյանը։
2023 թվականի ամռանը Վասիլյանները նախաձեռնել են Տիկնիզյանի տեղափոխության բանակցությունների փուլը: ԹՈՓ-5 լիգաները ներկայացնող մի քանի ակումբներ ևս հետաքրքրված են եղել պաշտպանի ծառայություններով և կրկին Վասիլյանների ջանքերի շնորհիվ:

Մաս 1
👏91
Կազմակերպվել է տեսակապ, որին մասնակցել են Վասիլյանները, Տիկնիզյանը, «Վերդերի» ղեկավարներից Յոհանես Յանսը, Կլեմենս Ֆրիտցը, ինչպես նաև գլխավոր մարզիչ Օլե Վերները:
Տեսակապի ընթացքում Տիկնիզյանը մեծ ցանկություն է հայտնել տեղափոխվելու «Վերդեր» և տվել է իր համաձայնությունը:

Այնուհետև «Վերդերի» ղեկավարները Վասիլյաններին հրավիրել են Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում «Թուլուզի» դեմ ընկերական խաղին, որտեղ պետք է տեղի ունենար բանակցությունների երկրորդ՝ հավանաբար եզրափակիչ փուլը:

«Վերդերը» տրանսֆերի համար նախապես հայտարարած 2,5 միլիոն եվրոն բարձրացրել է 3,2 միլիոն եվրո և պլյուս բոնուսներ, բայց անգամ դա չի բավարարել «Լոկոմոտիվին»: Արդյունքում բանակցությունները դադարել են:
Իհարկե այդ ընթացքում Արկադի և Արթուր Վասիլյանների անմիջական կապերի շնորհիվ շատ այլ ակումբներ նույնպես հետաքրքրված են եղել ձեռք բերել Նաիրի տրանսֆերը, բայց այդ ամենի մասին առայժմ չեմ ցանկանում խոսել...

(Նկարում հայր և որդի Վսիլյաններն են «Վերդեր» - «Թուլուզ» ընկերական խաղի ժամանակ):

Մաս 2
👏111
«Ինտեր» - «Տորինո» 2-0

🅰️ Հենոյի գոլային փոխանցումը
🕺🏼Ինձագիի պարը
🔥 Էն մեկն էլ բոնուս 😂
🔥181👍1😁1👌1
Հայկական ֆուտբոլի սակավաթիվ նվիրյալներից մեկը...
Մաքուր նվիրյալներից մեկը...
Արածդ գործը միշտ կհիշվի ախպերս: Մենք էլ կխոսենք արած-դրածիդ մասին ու կփորձենք ավելացնել...
Աստված հոգիդ լույսերի մեջ պահի Դավ ջան 😢😢😢
🙏37😭14😨3😢1
«Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդման հերթական հյուրն էր ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, որի հետ զրուցել ենք Երանում այսօր մեկնարկող Չեմպիոնների լիգայի 4-ի եզրափակիչի, Հայաստանի հավաքականի, առաջնության և այլ հետաքրքիր և կարևոր թեմաների մասին:

https://youtu.be/DnGLa1kPLmo?si=8StQQw-goYdptCt9
👏4
Media is too big
VIEW IN TELEGRAM
Երևանում մենարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 4-ի եզրափակիչում կայացան կիսաեզրափակիչ հանդիպումները:

Կիրակի օրը կկայանան երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները: Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը հնարավորություն ունի երկրորդ տարին անընդմեջ դառնալ ՉԼ-ի հաղթող:
😍5👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Լուան Մյուլլերի գոլը ֆուտզալի ՉԼ-ի կիսաեզրափակիչում: 🇦🇲⚽️
14👍5👏3
Զրուցել եմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանի հետ:

https://www.vnews.am/sport/post/valeri-tsarvoukyan
🔥41
Նախորդ տարվա ամռանը բոլորս անհամբեր սպասում էինք Էդուարդ Սպերցյանի՝ «Այաքս» տեղափոխությանը, որն այդպես էլ չկայացավ:
Փոխարենը հոլանդական ակումբը 16 միլիոն եվրո վճարեց Վրաստանի հավաքականի և ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեի համար, որը Լիգա 2-ում 23 գոլով ճանաչվել էր լավագույն ռմբարկու և «Մեցի» հետ նվաճել Լիգա 1-ի ուղեգիր: Ի՞նչ եղավ հետո:

Ժամանակը ցույց տվեց, որ «Այաքսում» շատ բան այնպես չէ:

Միկաուտաձեի հետ տեղի ունեցածը ևս դրա վառ ապացույցն է: Վրացի հարձակվողը որևէ կերպ չհարմարվեց «Այաքսում», որտեղ մրցաշրջանի առաջին հատվածում ընդամենը 6 խաղի մասնակցեց և որևէ արդյունավետ գործողությունով աչքի չընկավ:

23-ամյա ֆուտբոլիստը ձմռանը վարձավճարով վերադարձավ «Մեց» ու կրկին սկսեց փայլել: Գարնանային հատվածում Միկաուտաձեն Լիգա 1-ում անցկացրած 14 խաղում դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Այդ 11 գոլից 7-ը խփել է նախորդ 5 խաղում ու կրկին վայելում է խաղադաշտում անցկացրած յուրաքանչյուր վայրկյան, ինչը չէր կարողանում անել Ամստերդամում:

Մաս 1
👍7👏1
Իսկ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» հետ շարունակում է չօգտվել «Զենիթի» մատուցած նվերներից և այսօր սեփական դաշտում պարտվեց «Ախմատին», որը վերջին 4 խաղում նույնքան հաղթանակ է տարել: Ի դեպ, «Ախմատին» հաղթանակ պարգևեց «Փյունիկի» նախկին հարձակվող Մոհամեդ Կոնատեն, որը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերջին 4 խաղում նույնքան գոլ է խփել:

Մաս 2
👏4👍2