#MS_INSIDE
3.28K subscribers
3.86K photos
1.15K videos
581 links
Download Telegram
🏟️ Stadio Olimpico
💣 Roma - Milan UEL 1/4 final
⏱️ 22:45
🖥️ Fast Sports 1
❤‍🔥52🔥1
«Ռոմա» - «Միլան» խաղին Fast Sports 1-ով կմիանանք «Ֆիորենտինա» - «Պլզեն» խաղի ավարտից հետո: Մինչև դա կարող եք հետևել Fast Tv հավելվածով:
👍6🌚1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇱🇻🇦🇲

Լատվիայի առաջնության 7-րդ տուրում «Լիեպայան» մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվեց «Գրոբինային»: «Լիեպայայի» երկրորդ գոլը խփեց 17-ամյա հարձակվող Արամ Բաղդասարյանը, որը մասնակցել է թիմի 7 խաղերից 5-ին:
15👍5
🇩🇪🏟️ Köln - Darmstadt
⏱️ 17:30
🖥️ Fast Sports 2
👍3👏1
🇧🇾🇦🇲

18-ամյա Վադիմ Հարությունյանն աստիճանաբար ամրապնդվում է Ձերժինսկի «Արսենալի» հիմնական կազմում: Հենակետային կիսապաշտպանը ձմռանն է Մոսկվայի «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմից տեղափոխվել «Արսենալ»:

Բելառուսի առաջնությունում «Արսենալը» 5 խաղում գրանցել է 2-ական հաղթանակ և ոչ-ոքի, միակ պարտությունը կրել է առաջին տուրում: Հարությունյանը բաց է թողել միայն 1 խաղ, մյուս 4-ում եղել է մեկնարկային կազմում և դրանցից յուրաքանչյուրում ստացել նվազագույնը 87 րոպե խաղաժամանակ:
👍1210👏2
Մինչև իրիկվա Էլ Կլասիկոն պետք ա վայելել ՄԵՐ Կլասիկոն 💣

🏟️ «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»
⏱️ 16:00
🖥️ Fast Sports
18👍2
Բնավորություն 👏🏻👏🏻👏🏻

Ընթացիկ մրցաշրջանում «Բայերը» ավելացված ժամանակում 12 գոլ է խփել, որոնցից 5-ը եղել է հաղթական, 4-ը թիմին փրկել է պարտությունից: Այսկերպ Ալոնսոյի թիմը ժամանակից շուտ դարձավ երկրի չեմպիոն, հասավ ԵԼ-ի կիսաեզրափակիչ և մինչև այս պահն անպարտելի է:

Բացի այս 12 գոլից, ևս 2 գոլ «Բայերը» խփել է 90-րդ րոպեին, 10-ից ավելի գոլ էլ 80-րդ րոպեից մինչև հիմնական ժամանակի ավարտը:
14🔥3🤯1
Միլանյան դերբին կարող է պատմական նշանակություն ունենալ հայ ֆուտբոլասերի համար

«Միլանին» հաղթելու դեպքում «Ինտերը» կդառնա Իտալիայի չեմպիոն: Հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչը վերջապես թոփ լիգայում կդառնա հաղթող: Հնարավոր է՝ այս տուրում չդառնա, բայց մեկ է, պահը հասունացել է: Շատ լավ կլինի, որ հենց մեծ դերբիում հաղթանակի արդյունքում Մխիթարյանը հաստատի չեմպիոնությունը: Մանավանդ, որ վերջին շրջանում Հենրիխը փայլում է «Միլանի» դեմ խաղերում:

Ընդհանուր առմամբ Հենոն «Միլանի» դեմ անցկացրած 12 խաղում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Այդ թվում՝ գոլ ՉԼ-ի նախորդ մրցաշրանի կիսաեզրափակիչում, այդ խաղի լացագույն ֆուտբոլիստ: Թիմերի միջև այս մրցաշրջանի առաջին խաղում «Ինտերը» 5-1 հաշվով հաղթեց «Միլանին», Մխիթարյանն էլ դարձավ դուբլի և ասիստի հեղինակ՝ անցկացնելով կարիերայի լավագույն խաղերից մեկը:

Շատ չգրեմ՝ շուտով բավականին ծավալուն անդրադարձ եմ կատարելու Հենրիխի փառահեռ, մեծագույն կարիերային...

Ի դեպ, նկարի մեջ Մխիթարյանի թիկունքում Սիմոն Կյաերն է, որին Հենոն ամենաշատն է հանդիպել կարիերայում՝ 15 անգամ:
10👍2
Տիգրան Բարսեղյանի և Էդգար Սևիկյանի մասին 🇸🇰🇭🇺🇦🇲🥇
11👍1🔥1
Մխիթարյանը մի բան գիտեր, որ էսքան տարի ԹՈՓ-5 լիգաներում չեմպիոն չէր դառնում: Ինչպես ասում են՝ ուշ լինի, նուշ լինի:

Ավելի գեղեցիկ չեմպիոնություն ուղղակի հնարավոր չէր պատկերացնել: Աշխարհի լավագույն ստադիոններից մեկում՝ «Սան Սիրոյում», աշխարհի լավագույն դերբիներից մեկում, ամենասկզբունքային մրցակցի դեմ խաղում... Ավելի քան տպավորիչ էր:

Այս ամենից զատ, սա վերջին տարիների ամենադիտարժան դերբիներից մեկն էր՝ համեմված իրեն բնորոշ հրմշտոցներով, քաշքշոցներով և ինտրիգներով:

Մեսին, Ռոնալդուն, Մբապեն ու մնացածը կներեն: Ես ուրախ եմ, որ տեսել եմ Հենրիխ Մխիթարյանի անցած փայլուն ճանապարհը:

Հպարտություն 🇦🇲🇦🇲🇦🇲👏🏻👏🏻👏🏻🔝🔝🔝
Henrikh Mkhitaryan
45👍28🔥4🍾3🤣1🏆1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🤩 ЭДООООО!

Разделил радость после гола с болельщиками 👏

#КраснодарБалтика — 2:0
19
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բրունու Ֆերնանդեշ 💣
🔥6👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այսօր՝ ժամը 20:30-ին
🖥️ Fast Sports
4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Մենք ենք մեր ֆուտբոլը» Լեգեոնականների լիմիտի մասին #FastSports #Հայկականֆուտբոլ
3🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մենք ենք մեր ֆուտբոլը»

Հենրիխ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի պատմության մեջ ևս մեկ անհավատալի թվացող նվաճման հասավ: Կարևոր է, որ այս ամենը նպաստի հայ երիտասարդ ֆուտբոլիստների մոտիվացիայի մեծացմանը:

@micki_taryan 🇦🇲🔝 #Fastsports #Հայկականֆուտբոլ
👍8👏2🔥1
Հենրիխ Մխիթարյանի պատմական նվաճման և անցած հիանալի ճանապարհի մասին:

Տարիներ առաջ, երբ Հենոն առաջին քայլերն էր անում եվրոպական թոփ մակարդակում, երազանքի նման բան էր մի օր նրա անցած ճանապարհի մասին խոսելը և վերհիշելը: Նախ, Մխիթարյանը դեռ պետք է անցներ այդ ճանապարհը, հետո էլ պետք է լիներ խոսելու, հպարտությունն այսպես կիսելու համար համապատասխան հարթակ:

Շնորհակալ եմ Աստծուն, որ երկուսն էլ իրականություն դարձան: Շնորհակալ եմ Fast Sports -ին երազանքն իրականություն դարձնելու համար:

Never Give Up
Never Stop Believing

https://youtu.be/8oeRVWBfA4s?si=IknzLaNWdT9ScZBQ
5🔥1
«Արարատ Արմենիայի» և «Գանձասարի» նախկին պաշտպան Ալեքս Քրիստիան Ջունիորը ծավալուն և հետաքրքիր հարցազրույց է տվել meta-ratings.kz -ին, որտեղ անդրադարձ է կատարել նաև կարիերայի Հայաստանյան ժամանակահատվածին ⬇️

«Արարատ-Արմենիայում» խաղալու ընթացքում հրավեր ստացա «Ատիրաուի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանից և տեղափոխվեցի Ղազախստան: Մինչև տեղափոխվելս մի քանի տարի մտածում էի Ղազախստանում խաղալու մասին:

«Ատիրաուից» հետո խաղացի նաև «Տարազում»: Այնտեղ էլ սկզբում ամեն ինչ լավ էր, բայց ակումբի ղեկավարությունը մեծ պահանջներ ուենր: Նրանք ցանկանում էին, որ մենք տեղ զբաղեցնենք լավագույն քառյակում (Այդ ժամանակ «Տարազի» գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանն էր):

Ինձ համար ծանր ժամանակահատված էր, քանի որ երկար ժամանակ չէի տեսել ընտանիքիս: Ցանկանում էի վերադառնալ ԱՄՆ, բայց գործակալս ասաց, որ դեռ պետք է մնալ Եվրոպայում: Այդպես տեղափոխվեցի վրացական «Թելավի» (Կրկին գլխավոր մարզիչը Մինասյանն էր), հետո էլ պայմանագիր կնքեցի ղազախական մեկ այլ ակումբի՝ «Ակսուի» հետ:

Մաս 1
1👍1👏1
«Ակսուն» վատագույն ակումբն է, որտեղ երբևէ խաղացել եմ: Մենք շաբաթ օրը խաղ էինք ունենում, բայց հինգշաբթի և ուրբաթ օրերի մարզումներին անգամ 11 ֆուտբոլիստ չէր գալիս: Միայն խաղի օրն էին բոլորը ներկայանում: Նրանք 6 ամսվա ընթացքում միայն 1 անգամ են աշխատավարձ տվել (Վերջերս «Ակսուում» էին խաղում նաև «Արարատ Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկու Մաիլսոն Լիման, ինչպես նաև «Նորավանքի» և «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստ Եվգենի Կոբզարը):

«Արարատ-Արմենիայում» ավելի բարձր աշխատավարձ էի ստանում, քան «Ատիրաուում» և «Տարազում»:

«Ակտոբեի» դեմ 4 արտագնա խաղ եմ անցկացրել: Նրանք բոլորց տարբերվում էին: Խաղի սկզբից մինչև վերջ մթնոլորտն այլ էր: Կարծես՝ դա ոչ թե Ղազախստանում էր, այլ՝ Եվրոպայում:

Ղազախստանում միշտ ապրում էի ակումբների բազայում: Կինս հետս չէր, և դա շատ լուրջ խնդիր էր ինձ համար:

Մաս 2
1👍1👏1
ԱՄՆ-ում ես հիմնականում Երկրորդ լիգան ներկայացնող ակումբներում եմ խաղացել: Ղազախստանի առաջնության մակարդակը մի քանի անգամ ավելի բարձր է, բայց խաղացել եմ նաև Պորտուգալիայում, որտեղ մակարդակը մի քանի անգամ գերազանցում է Ղազախստանի առաջնությանը:

«Գանձասարաը» Հայաստանի առաջնության չափանիշով համեստ ակումբ էր, սակայն ուներ բավականին ուժեղ ֆուտբոլիստներ: Մենք դարձանք բրոնզե մեդալակիր և գավաթակիր, այնուհետև տեղափոխվեցի «Արարատ-Արմենիա»:

Խոստովանում եմ՝ «Արարատ-Արմենիան» կարիերայիս լավագույն ակումբն է և ոչ միայն նրա համար, որ ուժեղ ակումբ էր: Ինձ համար կարևոր է զգալ մարզչի և թիմակիցների 100 տոկոսանոց վստահությունը: Այդ ամենը ես զգում էի, և հենց այդ պատճառով «Արարատ-Արմենիան» իմ սրտում յուրահատուկ տեղ ունի:

ԱՄՆ-ում լավագույն ենթակառուցվածքներն էին: Անգամ Պորտուգալիայում նման պայմաններ չկային:

Մաս 3
5👏2👍1
🏟️ West Ham - Liverpool
⏱️ 15:30
🖥️ Fast Sports
🔥21