#MS_INSIDE
3.18K subscribers
3.9K photos
1.18K videos
586 links
Download Telegram
🔹 «Ռոմայի» և «Ինտերի» միջև կայացած նախորդ 14 խաղից 7-ում հաղթել է «Ինտերը», 1-ում՝ «Ռոման»:
🔸 2018-2021 թվականներին թիմերի միջև կայացած 6 անընդմեջ հանդիպում ոչ-ոքի է ավարտվել:
🔹 «Օլիմպիկոյում» կայացած նախորդ երկու խաղում հաղթել է «Ինտերը»՝ խփելով 5 գոլ և սեփական դարպասը պահելով անառիկ:
Ադ երկու խաղերին նախորդած 3 հանդիպումները, որոնք տեղի են ունեցել «Օլիմպիկոյում», ավարտվել են 2-2 հաշվով:
❗️ «Ռոման» նախորդ անգամ «Ինտերին» «Օիմպիկոյում» հաղթել է 2016 թվականին՝ 7 մրցաշրջան առաջ: Այդ հանդիպմանը մասնակցել է «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսսին:

Մաս 3
9👍1
🔹 Երեկոյան «Օլիմպիկոյում» թեժ է լինելու: Դե Ռոսսիի գալուց հետո «Ռոման» 3 խաղ է անցկացրել և տոնել նույնքան հաղթանակ:
«Ինտերն» էլ, որն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մեկ անգամ է պարտվել (Սեպտեմբերի 27-ին՝ «Սասուոլոյին»), հանդիպմանը մոտենում է 6 անընդմեջ հաղթանակով, իսկ նախորդ 4 խաղում անգամ գոլ չի ընդունել:

🔸 Ընթացիկ մրցաշրջանում «Ռոման» տնային խաղերից միայն մեկում է պարտվել (Սեպտեմբերի 1-ին՝ «Միլանին»): Եվս 2 տնային ոչ-ոքի, իսկ «Օլիմպիկոյի» մյուս բոլոր խաղերում «Գայլերը» հաղթել են:

Մաս 4
10👍3
«Ինտեր» 💣💣💣

«Ինտերն» ինձ ևս մեկ անգամ ապացուցեց, թե որքան հասուն ու կայուն է: «Ինտերն» այսօր Եվրոպայի առնվազն 3 ամենակայուն ու հարցեր լուծելու համար պատրաստ թիմն է: Հանգիստ կարող եք չհամաձայնել:)

«Յուվենտուսի» նկատմամբ ունեցած 7 միավորի առավելությունը լուրջ հայտ է չեմպիոնության համար: Չեմպիոնների լիգայում էլ «Ինտերից» սպասելքներս շատ մեծ են: Տեսնենք...
24👍10👎1😁1
#MS_INSIDE

«Ալաշկերտի» երկրորդ թիմի ֆուտբոլիստ Նարեկ Գյոզալյանը մի քանի օրից միանալու է իսպանական «Ռայո Վալյեկանոյին»:
18-ամյա հենակետային կիսապաշտպանն ամենայն հավանականությամբ իսպանական ակումբի հետ պայմանագիր կկնքի, որը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի ամառ:
Նախատեսվում է, որ Նարեկը մինչև առաջիկա ամառ կխաղա «Ռայո Վալյեկանոյի» մինչև 19 տարեկանների թիմում, այնուհետև կմիանա երկրորդ թիմին:
24😱6👍1
Բրահիմ 💣

Գործընկերներիս հետ քննարկումների ժամանակ շատ հաճախ եմ լսում էն միտքը, որ x ֆուտբոլիստը բազմաթիվ կարևոր խաղերում ու կարևոր դրվագներում անհատական վարպետության հաշվին գոլ է խփել ու եղանակ է փոխել: Ու էդ միտքը մեջբերելով գնահատվում է նաև տվյալ ֆուտբոլիստի բարձր արժեքը: Ճիշտն ասած ես էդքան էլ չեմ կիսում էդ միտքը, քանի որ ֆուտբոլիստի իրական արժեքը պետք է երևա ոչ թե կոնկրետ դրվագում որոշում կայացնելով, այլ նրա ընդհանրսկան խաղը գնահատելով: Բայց պարզ է նաև մի բան. էն ֆուտբոլիստը, որը կարողանում է բարդ իրավիճակում ճիշտ որոշում կայացնելով խաղի ընթացք փոխել, ուրեմն ունի նաև բավարար հմտություններ գլոբալ առումով լավ խաղ ցուցադրելու համար:

Բրահիմ Դիասի գոլը «Լայպցիգի» դարպասը նշածս մտքի ամենավառ ու ամենաթարմ օրինակն է: Փաստացի մարդը կոնկրետ դրվագում հիանալի անցում կատարելու ու նույնքան հիանալի հարվածի շնորհիվ որոշեց էսօրվա խաղի ելքը:

2023/24 մրցաշրջանում որպես x ակումբի նոր համալրում Բրահիմն ու Մարկուս Թյուրամն ինձ համար լավագույններից երկուսն են, եթե ոչ երկու լավագույնները:

Մաս 1
14👍4
Անկեղծ ասած, Թյուրամից հենց նման օգտակար ու արդյունավետ խաղ էլ սպասում էի, բայց Դիասից ոչ: Բրահիմն իսկական բացահայտում էր, բայց ոչ թե նրա համար, որ կարեղ է նման հրաշալի ֆուտբոլ խաղալ, այլ նրա, որ այդ հրաշալի խաղը կցուցադրի «Ռեալի» կազմում:

Ցավոք, տեսնելով, թե թիմում ինչ խենթացնող մրցակցություն է, մինչև էս պահը չեմ հավատում, որ անգամ էս տեմպը պահելով Բրահիմը մի օր կդառնա «Ռեալի» մեկնարկային կազմի անվիճելի ֆուտբոլիստ:

Մաս 2
11👍3
Յուրգեն Կլոպն ու Դարիո Սռնան :)))
😁15🤝43
Forwarded from Fast Sports
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🎥🇦🇲 Հայաստանի Պրեմիեր լիգան վերադառնում է: Ինչպես են համալրվել թիմերը և ինչ սպասել մրցաշրջանի երկրորդ հատվածում:

📺 Դիտե՛ք հինգշաբթի՝ ժամը 20:30-ին:

📲Ավելի մանրամասն մեր մասին իմանալու համար այցելեք FastSports Ցերեբրում Երևանում, որտեղ մեր նվիրված թիմը պատրաստ է 24/7 աջակցություն ցույց տալ:

Հղումը՝ https://space.fastexverse.com/dashboard/300929652
8🔥2
«Ինտերի» սելեկցիոն բաժնի աշխատանքի մասին 👌🏻
❤‍🔥314👍4🤯3🤔1
Տիգրան Բարսեղյանի «Սլովանը» պայքարի մեջ է մտնում Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում:

🏟️ «Շտուրմ» 🇦🇹-🇸🇰 «Սլովան»
⏱️ 21:30
🖥️ Fast Sports
14👍5
#MS_INSIDE

Դիոմերսի Մբոկանին մեծ հավանականությամբ ելույթները չի շարունակի «Նոայի» կազմում:
Իմ ունեցած տեղեկություններով Մբոկանին Կատարում անցկացված ուսումնամարզական հավաքից հետո «Նոայի» հետ չի ժամանել Երևան:
😁10👍5😢3🤡3
#MS_INSIDE

Մորի Կոնեն կարիերան կշարունակի «Շիրակի» կազմում:
Հարձակվողն արդեն միացել է գյումրեցիներին:
25👍4
Շվեդիայի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին խաղում «Բրոմապոյկարնան» 3-0 հաշվով հաղթեց «Լանդսկրոնային»:
«Բրոմապոյկարնայի» երկրորդ գոլը խփեց Անդրե Կալիզիրը, որը փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը:
25
#MS_INSIDE

Արթուր Քարտաշյանը կարիերան կշարունակի վրացական «Թելավիում»: Պաշտպանի՝ իրանական «Զոբ Ահան» տեղափոությունը վերջին պահին չի կայացել:

«Թելավի» է տեղափոխվել նաև «Նոայի» և «Ուրարտուի» նախկին հարձակվող Մաքսիմ Մայրովիչը:
8🤣5👍3👎1
Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի քառակի չեմպիոն: 🇦🇲💣

Կիսաեզրափակչում՝ 10-0 ադրբեջանցուն
Եզրափակչում՝ 10-0, 52 վայրկյանում թուրքին

Հալալ ա
🔥5016👍3
⏱️ 18:00
🖥️ Fast Sports
5👎3👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ինտեր» - «Աթլետիկո» 💣💣💣

Վերջին շրջանում որևէ դիմակայության այսպես չեմ սպասել: Տեսանյութի մեջ կլսեք, թե ինչ եմ կանխատեսել: Այն ժամանակ դեռ տեղի չէր ունեցել 1/8 եզրափակիչի վիճակահանությունը: «Ինտերն» ու «Աթլետիկոն» ՉԼ-ի փլեյ-օֆֆ ֆորմատին ամենաշատը համապատասխանող խաղաոճերն ունեն: Միգուցե այս թիմերն ամենաուժեղը չեն, բայց նրանց դավանած ֆուտբոլը շատ հարմար է փլեյ-օֆֆում երկար ճանապարհ անցնելու համար: Ստացվեց այնպես, որ իմ երկու թաքնված ֆավորիտներն ընկան իրար հետ, ու նրանցից մեկը կլքի պայքարը: Այսպես, թե այնպես ես «Ինտերի» շանսերն ավելի բարձր եմ գնահատում: Նախորդ մրցաշրջանում եզրափակիչ հասնելուց հետո Ինձագիի թիմն ուժեղացել է կազմի առումով, շատ ավելի հասուն և կայուն է խաղում: Վառ ապացույցն էլ Ա Սերիայում զբաղեցրած վստահ դիրքը:
12👍3
🔸Հենրիխ Մխիթարյանն «Ինտերում» 81 խաղ է անցկացրել, խփել է 7 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում:
🔹 ՉԼ-ում անցկացրած 60 խաղում Հենոն դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
🔸 Մխիթարյանն «Աթլետիկոյի» դեմ մեկ անգամ է խաղացել: 2017/18 մրցաշրջանում Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում կիսապաշտպանը փոխարինման դուրս եկավ մադրիդցիների դեմ հանդիպման 78-րդ րոպեին: Առաջին խաղն «Արսենալի» ֆուտբոլիստը բաց էր թողել վնասվածքի պատճառով:
🔹 «Ինտերն» ու «Աթլետիկոն» մինչև այս պաշտոնական մեկ խաղ են անցկացրել: 2010 թվականին «Աթլետիկոն» 2-0 հաշվով հաղթել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում:
🔸 2018 թվականին էլ «Ինտերը» 1-0 հաշվով հաղթել է ընկերական խաղում:
🔹 Դիեգո Սիմեոնեի համար հանդիպումն առանձնահատուկ է, քանի որ «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչը ժամանակին 85 խաղ է անցկացրել «Ինտերում»:
🔸 «Ինտերը» նախորդ 10 խաղից 9-ում հաղթել է, 1-ում ոչ-ոքի խաղացել: Այդ 10 խաղից 6-ում Ինձագիի թիմը գոլ չի ընդունել:
🔹 «Աթլետիկոն» նախորդ 10 արտագնա խաղից 3-ում է հաղթել, 2 խաղ ավարտել ոչ-ոքի և կրել 5 պարտություն:

Մաս 2
13👍4👏1
Լսեք էլի, որ մի բան ասում եմ 😂
👍12👏3👎21💘1