#MS_INSIDE
3.18K subscribers
3.9K photos
1.18K videos
586 links
Download Telegram
20-ամյա Աբոսբեկ Ֆայզուլաևը համարվում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը:
Մոսկվայի ԲԿՄԱ-ն 2023 թվականի օգոստոսին «Պախտակորից» ձեռք բերեց հարձակողական ոճի կիսապաշտպանի տրանսֆերը:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆայզուլաևը ԲԿՄԱ-ի կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Ուզբեկստանի հավաքականն այս օրերին Կատարում մասնակցում էր Ասիայի առաջնությանը, որտեղ քառորդ եզրափակիչում պարտվեց Կատարին: Ֆայզուլաևը մասնակցեց բոլոր 5 խաղերին և խփեց 2 գոլ:
Այդ խաղերի ընթացքում կիսապաշտպանի խաղին հետևել են «Տոտենհեմի» սկաուտները և ցանկություն հայտնել ԲԿՄԱ-ից գնել Աբոսբեկի տրանսֆերային իրավունքը:
11👍3🤷‍♂1🔥1
«Բոկա Խունիորսի» նախագահ Խուան Ռոման Ռիկելմե

🎙️ Թիմի կազմը համալրելու համար մի քանի թեկնածու ենք դիտարկում: Մեզ շատ է դուր գալիս Լուկաս Սելարայանը, բայց ցավոք մենք չենք կարող նրան վճարել համապատասխան գումար:
13
«Ինտերի» հրաշալի վիճակագրությունն իտալական ուժեղագույն ակումբների դեմ:
Կայունությունն ու հասունությունն այս մրցաշրջանում պետք է լինեն Ինձագիի թիմի հաջողության բանալին թե՛ Ա Սերիայում, թե՛ Չեմպիոնների լիգայում:
👍219
Forwarded from Fast Sports
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲🤔Ի՞նչ է կատարվել հայկական ֆուտբոլում անցնող շաբաթ: Որո՞նք են կարևոր իրադարձությունները և ինսայդները:

🎙️🗣️Ինչպես նաև զրույց-քննարկում Սարգիս Ադամյանի և Գրանտ Լեոն-Ռանոսի մասին:

🎥 Այս ամենը և ոչ միայն՝ «Մենք ենք մեր ֆուտբոլի» հերթական թողարկման ընթացքում: Դիտե’ք հինգշաբթի՝ ժամը 20:30-ին, #FastSports-ի եթերում:

#FastSports #FastTV #միացիրևմիացրու
7🔥3
Հայկական ֆուտբոլով հետաքրքրվողների համար՝

Գերմանական «Մայնցը» գլխավորում է 41-ամյա Յան Զիվերտը:
2016/17 մրցաշրջանում Զիվերտը եղել է «Բոխումի» մինչև 19 տարեկանների թիմի մարզիչը, և նրա գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հայկ Գալստյանը, որը հիմա խաղում է «Ուրարտուի» երկրորդ թիմում, անցկացրած 33 խաղում դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
11👍6🤡2😐1
«Ռոմա» - «Ինտեր»

Երեկոյան Ա Սերիայի 21-րդ տուրում կկայանա խաղային օրվա երեք գլխավոր հանդիպումներից մեկը, որն առհասարակ Իտալիայի առաջնության ամենասպասված դիմակայություններից է, իսկ հայ ֆուտբոլասերի ու առաջիկա խաղի միակ հայ ներկայացուցիչ Հենրիխ Մխիթարյանի համար անչափ առանձնահատուկ:

🔸 «Ռոմայից» «Ինտեր» տեղափոխվելուց հետո Մխիթարյանը «Գայլերի» դեմ 3 խաղ է անցկացրել, ունի 2 հաղթանակ և 1 պարտություն:
🔹 2022 թվականի ապրիլին Հենոն «Ռոմայի» կազմում վերջին հանդիպումն է անցկացրել «Ինտերի» դեմ և խփել իր թիմի միակ գոլը, իսկ այդ խաղում «Ինտերը» հաղթել է 3-1 հաշվով:
❗️Մխիթարյանը մինչև այժմ «Ռոմայի» դեմ 5 խաղ է անցկացրել («Շախտյորում» 2 խաղ, 2 հաղթանակ, «Ինտերում» 3 խաղ, 2 հաղթանակ, 1 պարտություն):
‼️ «Ռոմայի» դեմ նախորդ 5 խաղում Հենոն գոլով կամ գոլային փոխանցումով աչքի չի ընկել, ինչպես նաև այդ խաղերից 5-ում էլ փոխարինվել է:

Մաս 1
11👍3
Այսօր խաղադաշտ դուրս գալու դեպքում Մխիթարյանն «Ինտերի» կազմում կանցկացնի հոբելյանական՝ 80-րդ խաղը և «Ներաձուրիի» կազմում անցկացրած խաղերի քանակով կբարձրանա 197-րդ տեղ:
Այսօրվա մրցակցի՝ «Ռոմայի» կազմում անցկացրած 117 խաղով հայ կիսապաշտպանը «Գայլերի» պատմության 141-րդ ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստն է:

Մաս 2
14👍3
🔹 «Ռոմայի» և «Ինտերի» միջև կայացած նախորդ 14 խաղից 7-ում հաղթել է «Ինտերը», 1-ում՝ «Ռոման»:
🔸 2018-2021 թվականներին թիմերի միջև կայացած 6 անընդմեջ հանդիպում ոչ-ոքի է ավարտվել:
🔹 «Օլիմպիկոյում» կայացած նախորդ երկու խաղում հաղթել է «Ինտերը»՝ խփելով 5 գոլ և սեփական դարպասը պահելով անառիկ:
Ադ երկու խաղերին նախորդած 3 հանդիպումները, որոնք տեղի են ունեցել «Օլիմպիկոյում», ավարտվել են 2-2 հաշվով:
❗️ «Ռոման» նախորդ անգամ «Ինտերին» «Օիմպիկոյում» հաղթել է 2016 թվականին՝ 7 մրցաշրջան առաջ: Այդ հանդիպմանը մասնակցել է «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսսին:

Մաս 3
9👍1
🔹 Երեկոյան «Օլիմպիկոյում» թեժ է լինելու: Դե Ռոսսիի գալուց հետո «Ռոման» 3 խաղ է անցկացրել և տոնել նույնքան հաղթանակ:
«Ինտերն» էլ, որն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մեկ անգամ է պարտվել (Սեպտեմբերի 27-ին՝ «Սասուոլոյին»), հանդիպմանը մոտենում է 6 անընդմեջ հաղթանակով, իսկ նախորդ 4 խաղում անգամ գոլ չի ընդունել:

🔸 Ընթացիկ մրցաշրջանում «Ռոման» տնային խաղերից միայն մեկում է պարտվել (Սեպտեմբերի 1-ին՝ «Միլանին»): Եվս 2 տնային ոչ-ոքի, իսկ «Օլիմպիկոյի» մյուս բոլոր խաղերում «Գայլերը» հաղթել են:

Մաս 4
10👍3
«Ինտեր» 💣💣💣

«Ինտերն» ինձ ևս մեկ անգամ ապացուցեց, թե որքան հասուն ու կայուն է: «Ինտերն» այսօր Եվրոպայի առնվազն 3 ամենակայուն ու հարցեր լուծելու համար պատրաստ թիմն է: Հանգիստ կարող եք չհամաձայնել:)

«Յուվենտուսի» նկատմամբ ունեցած 7 միավորի առավելությունը լուրջ հայտ է չեմպիոնության համար: Չեմպիոնների լիգայում էլ «Ինտերից» սպասելքներս շատ մեծ են: Տեսնենք...
24👍10👎1😁1
#MS_INSIDE

«Ալաշկերտի» երկրորդ թիմի ֆուտբոլիստ Նարեկ Գյոզալյանը մի քանի օրից միանալու է իսպանական «Ռայո Վալյեկանոյին»:
18-ամյա հենակետային կիսապաշտպանն ամենայն հավանականությամբ իսպանական ակումբի հետ պայմանագիր կկնքի, որը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի ամառ:
Նախատեսվում է, որ Նարեկը մինչև առաջիկա ամառ կխաղա «Ռայո Վալյեկանոյի» մինչև 19 տարեկանների թիմում, այնուհետև կմիանա երկրորդ թիմին:
24😱6👍1
Բրահիմ 💣

Գործընկերներիս հետ քննարկումների ժամանակ շատ հաճախ եմ լսում էն միտքը, որ x ֆուտբոլիստը բազմաթիվ կարևոր խաղերում ու կարևոր դրվագներում անհատական վարպետության հաշվին գոլ է խփել ու եղանակ է փոխել: Ու էդ միտքը մեջբերելով գնահատվում է նաև տվյալ ֆուտբոլիստի բարձր արժեքը: Ճիշտն ասած ես էդքան էլ չեմ կիսում էդ միտքը, քանի որ ֆուտբոլիստի իրական արժեքը պետք է երևա ոչ թե կոնկրետ դրվագում որոշում կայացնելով, այլ նրա ընդհանրսկան խաղը գնահատելով: Բայց պարզ է նաև մի բան. էն ֆուտբոլիստը, որը կարողանում է բարդ իրավիճակում ճիշտ որոշում կայացնելով խաղի ընթացք փոխել, ուրեմն ունի նաև բավարար հմտություններ գլոբալ առումով լավ խաղ ցուցադրելու համար:

Բրահիմ Դիասի գոլը «Լայպցիգի» դարպասը նշածս մտքի ամենավառ ու ամենաթարմ օրինակն է: Փաստացի մարդը կոնկրետ դրվագում հիանալի անցում կատարելու ու նույնքան հիանալի հարվածի շնորհիվ որոշեց էսօրվա խաղի ելքը:

2023/24 մրցաշրջանում որպես x ակումբի նոր համալրում Բրահիմն ու Մարկուս Թյուրամն ինձ համար լավագույններից երկուսն են, եթե ոչ երկու լավագույնները:

Մաս 1
14👍4
Անկեղծ ասած, Թյուրամից հենց նման օգտակար ու արդյունավետ խաղ էլ սպասում էի, բայց Դիասից ոչ: Բրահիմն իսկական բացահայտում էր, բայց ոչ թե նրա համար, որ կարեղ է նման հրաշալի ֆուտբոլ խաղալ, այլ նրա, որ այդ հրաշալի խաղը կցուցադրի «Ռեալի» կազմում:

Ցավոք, տեսնելով, թե թիմում ինչ խենթացնող մրցակցություն է, մինչև էս պահը չեմ հավատում, որ անգամ էս տեմպը պահելով Բրահիմը մի օր կդառնա «Ռեալի» մեկնարկային կազմի անվիճելի ֆուտբոլիստ:

Մաս 2
11👍3
Յուրգեն Կլոպն ու Դարիո Սռնան :)))
😁15🤝43
Forwarded from Fast Sports
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🎥🇦🇲 Հայաստանի Պրեմիեր լիգան վերադառնում է: Ինչպես են համալրվել թիմերը և ինչ սպասել մրցաշրջանի երկրորդ հատվածում:

📺 Դիտե՛ք հինգշաբթի՝ ժամը 20:30-ին:

📲Ավելի մանրամասն մեր մասին իմանալու համար այցելեք FastSports Ցերեբրում Երևանում, որտեղ մեր նվիրված թիմը պատրաստ է 24/7 աջակցություն ցույց տալ:

Հղումը՝ https://space.fastexverse.com/dashboard/300929652
8🔥2
«Ինտերի» սելեկցիոն բաժնի աշխատանքի մասին 👌🏻
❤‍🔥314👍4🤯3🤔1
Տիգրան Բարսեղյանի «Սլովանը» պայքարի մեջ է մտնում Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում:

🏟️ «Շտուրմ» 🇦🇹-🇸🇰 «Սլովան»
⏱️ 21:30
🖥️ Fast Sports
14👍5
#MS_INSIDE

Դիոմերսի Մբոկանին մեծ հավանականությամբ ելույթները չի շարունակի «Նոայի» կազմում:
Իմ ունեցած տեղեկություններով Մբոկանին Կատարում անցկացված ուսումնամարզական հավաքից հետո «Նոայի» հետ չի ժամանել Երևան:
😁10👍5😢3🤡3
#MS_INSIDE

Մորի Կոնեն կարիերան կշարունակի «Շիրակի» կազմում:
Հարձակվողն արդեն միացել է գյումրեցիներին:
25👍4
Շվեդիայի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին խաղում «Բրոմապոյկարնան» 3-0 հաշվով հաղթեց «Լանդսկրոնային»:
«Բրոմապոյկարնայի» երկրորդ գոլը խփեց Անդրե Կալիզիրը, որը փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը:
25
#MS_INSIDE

Արթուր Քարտաշյանը կարիերան կշարունակի վրացական «Թելավիում»: Պաշտպանի՝ իրանական «Զոբ Ահան» տեղափոությունը վերջին պահին չի կայացել:

«Թելավի» է տեղափոխվել նաև «Նոայի» և «Ուրարտուի» նախկին հարձակվող Մաքսիմ Մայրովիչը:
8🤣5👍3👎1