#MS_INSIDE
3.18K subscribers
3.9K photos
1.17K videos
585 links
Download Telegram
Live stream started
Live stream finished (1 hour)
#MS_INSIDE

Հունական «Արիսը» հետաքրքրված է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Տենտոն Յենեի ծառայություններով:
Իմ ունեցած տեղեկություններով հունական ակումբը պատրաստ է Տենտոնի տրանսֆերի դիմաց վճարել 250 հազար եվրո:
12
#MS_INSIDE

Արթուր Քարտաշյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Զոբ Ահանում», որն Իրանի առաջնությունում 16 թիմերի մեջ զբաղեցնում է 5-րդ տեղը:
17👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Մենք ենք, մեր ֆուտբոլը» վերադառնում է Fast Sport-ի եթեր:
17🍓2
Ռուս ինսայդեր Իվան Կարպովը հայտնում է, որ Տուլայի «Արսենալի» հարձակվող Մոմո Տուրեն ռուսական ակումբի հետ չի մեկնել արտասահմանյան հավաքի և մեծ հավանականությամբ տեղափոխվելու է Չարենցավանի «Վան»:
22-ամյա հարձակվողն աշնանային հատվածում «Արսենալի» կազմում 8 հանդիպման է մասնակցել և գոլ չի խփել:
🤔10👍2👌1
Յանա Ռոմաշկինան հաստատեց Նաիր Տիկնիզյանի՝ «Զենիթ» տեղափոխությունը: 😂

Իրականում ուրախանալու չի: Նաիրը կխաղա «Զենիթում». հարցը դա չի: Բայց Եվրոպա տեղափոխվելու համար սա լուրջ խոչընդոտ ա լինելու:
Սպերցյանին էլ ա «Զենիթը» առաջարկություն արել, բայց Եվրոպա ձգտող Էդուարդը մերժել ա: Ու ճիշտ ա արել...
👍275👎5😢3💯1
⚡️ Переход Тикнизяна в «Зенит» сорвался – стороны не смогли согласовать зарплату и завершили переговоры: защитник «Локомотива» хотел получать в петербургском клубе около 2 млн евро в год, что не устроило «Зенит» — «Чемпионат»

))))
27👍6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Չգնաց «Զենիթ»: Շատ ուրախ եմ:
33😁14👍3
#MS_INSIDE Հրատապ 🚨🚨🚨

Իմ ունեցած տեղեկություններով Ռաֆայել Նազարյանը, որը դեռևս պաշտոնական հանդիպում չի անցկացրել «Արարատի» ղեկին, ամենայն հավանականությամբ կհեռանա երևանյան ակումբից:
😁41🤨3🔥2🤡21🥱1
#MS_INSIDE

Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ բելառուս մասնագետ Լեոնիդ Կոչուկը կարող է գլխավորել «Արարատը»:
Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
11
#MS_INSIDE

22-ամյա Կոտ դ՛ իվուարցի հարձակվող Յակուբա Սիլուեն հնարավոր է՝ վերադառնա Հայաստանի առաջնություն: Սիլուեն, որը նախկինում խաղացել է «Շիրակում» և «Արարատում», կարող է վերադառնալ Գյումրին ներկայացնող ակումբ:

Հայաստանից հեռանալուց հետո հարձակվողը խաղացել է Ավստրիայի Երկրորդ լիգան ներկայացնող «Սենտ-Պյոլտենում», որտեղ 37 խաղում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

2023 թվականի ամռանը իվուարցին տեղափոխվել Սերբիայի Բրձրագույն խմբի ներկայացուցիչ «Մլադոստ», որտեղ 19 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Սիլուեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 700 հազար եվրո:
👍162🤣1
#MS_INSIDE 🚨🔥

Արգենտինացի հարձակվող Լուիս Մարսելո Տոռեսը առաջարկներ ունի հայկական և ղազախական ակումբներից:
Աղբյուրներս հայտնում են, որ Հայաստանում Տոռեսի հավանական նոր ակումբը կարող է լինել «Ուրարտու» - «Աարատ-Արմենիա» տարբերակներից մեկը:
Իմ տեղեկություններով «Աարատ-Արմենիան» այլևս հարձակման գծում չի նախատեսում նոր ֆուտբոլիստ ձեռք բերել, հետևաբար մնում է «Ուրարտուի» տարբերակը:

Լուիս Տոռեսը «Բոկա Խունիորսի» սան է, երկար ժամանակահատված անցկացրել է Կիպրոսի առաջնությունում, խաղացել է նաև լատվիական «Ռիգայում»:

Արգենտինայի երիտասարդական հավաքականում Տոռեսը եղել է մի շարք հայտնի ֆուտբոլիստների թիմակիցը, որոնցից ամենահայտնին «Ինտերի» ավագ Լաուտարո Մարտինեսն է:
Երիտասարդական հավաքականում անցկացրած 10 խաղում հարձակվողը 7 գոլ է խփել և 2017 թվականին ճանաչվել Լատինական Աերիկայի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու:
18👍4
#MS_INSIDE

«Շիրակի» կիսապաշտպան Դիմիտրիյե Պոբուլիչը կարիերան կշարունակի Չինաստանում:
Գյումրին ներկայացնող ակումբն առաջիկայում ունենալու է նորեկներ, որոնց մասին ավելի մանրամասն կիմանանք շուտով: 😉🔜
👍87
#MS_INSIDE

26-ամյա պորտուգալացի Բրունո Ալեշանդրե Վիեյրան առաջարկներ է ունեցել հայկական և ղազախական ակումբներից, սակայն իմ տեղեկություններով ընտրել է կարիերան «Ակտոբեում» շարունակելու տարբերակը:
«Շադաշ» մականունով հայտնի կիսապաշտպանը Պորտուգալիայի Բարձրագույն խմբի առաջնությունում 103 հանդիպում է անցկացրել, ներկայացրել է նաև Պորտուգալիայի երիտասարդական հավաքականը:
10👍1
#MS_INSIDE

Հակոբ Հակոբյանը ելույթները չի շարունակի «Արարատ-Արմենիայի» կազմում:
Ֆուտբոլիստը չի մեկնել «Արարատ-Արմենիայի» արտասահմանյան հավաքին:
👍53
Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի աշնանային հատվածում ամենաշատ գոլային գրոհներին մասնակցած երկու ֆուտբոլիստներից մեկն է:

Ռոման Բերեզովսկին Ռուսաստանի առաջնություններում չորրորդ ամենաշատ խաղ անցկացրած լեգեոնականն է:
23
Յուրգեն Կլոպից աջ «Բորնմութի» ֆիզպատրաստության մարզիչ Պաբլո Դե Լա Տոռեն է:
Իսպանացի մասնագետը 2023 թվականի ամռանը անգլիաան ակումբում աշխատանքի է անցել Անդոնի Իրաոլայի շտաբում:
Իրաոլան և Դե Լա Տոռեն միասին աշխատել են նաև Կիպրոսի ԱԵԿ-ում և «Ռայո Վալյեկանոյում:

2015/16 մրցաշրջանում Պաբլո Դե Լա Տոռեն աշխատել է նաև Երևանի «Բանանցում», որը 34-ամյա մասնագետի համար եղել է առաջին աշխատավայրը:
18👍10🥰1
«ԲՄԱ-Խաբարովսկի» յութուբյան ալիքի հերթական հերոսը կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանն է:
Ընթացիկ մրցաշրջանում Արտյոմը Ֆուտբոլի Ազգային լիգայի 20 խաղում 2 գոլ է խփել:
20 տուրից հետո Սիմոնյանի թիմը 18 թիմերի մեջ 12-րդ տեղում է:

https://youtu.be/-2C5faIaCKs?si=z2u-PC4aKFxc8-qc
1
Նիգերիացի հարձակվող Դավիթ Անկեյեն յուրահատուկ տրանսֆերի արդյունքում կարիերան կշարունակի իտալական «Ջենոայում»:
2023 թվականի ամռանը Տիրասպոլի «Շերիֆը» 100 հազար եվրոյի դիմաց կես տարով հարձակվողին վարձակալել է Թունիսի «Համամ» ակումբից:
Հունվարի մեկին «Շերիֆը» 300 հազար եվրոյի դիմաց ձեռք է բերել նաև Անկեյեի տրանսֆերային իրավունքը:
Այսօր նույն «Շերիֆը» 2,5 միլիոն եվրոյով ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառեց «Ջենոային»:

Կես տարվա հմուտ աշխատանքի արդյունքում Տիրասպոլը ներկայացնող ակումբը վաստակեց 2,1 միլիոն եվրո, և սա «Շերիֆի» ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին հաջողված գործարքն է:
👍124