#MS_INSIDE
3.18K subscribers
3.9K photos
1.17K videos
585 links
Download Telegram
Հենրիխ Մխիթարյանը 35 տարեկան է...

Էն դեպքերից ա, որ ուզում ես շնորհավորական բառեր գրես, բայց ևս մեկ անգամ հասկանում ես, թե որքան արագ ա ժամանակն անցնում, ու հեքիաթն էլ աստիճանաբար մոտենում ա ավարտին: Ես վստահ եմ, որ էս հեքիաթի վերջում դեռ լավ անակնկալներ ենք ունենալու:

Էսօրվա պես հիշում եմ Հենոյի վերջին գոլը «Փյունիկում»: 11 տարեկան էի, բայց լավ եմ հիշում, ինչպես դրանից հետո Հենոյի խփած ցանկացած գոլ:

2 եվրագավաթ, ամենաթոփ մակարդակի 5 ակումբ, 600-ից ավելի հանդիպում ամենաբարձր մակարդակում: Սրանք թվեր են, որոնց նշանակությունը դեռ ոչ մեկս չենք հասկանում: Վստահ եմ բառերիս մեջ: Մխիթարյանի՝ կարիերան ավարտելուց հետո կանցնեն տարիներ, մի անգամ էլ կնայենք էս թվերին, որոնք ավելի ճոխացած տեսք կունենան, ու էդ ժամանակ կգիտակցենք, թե ինչ բախտ ենք ունեցել, որ ապրել ենք ոչ միայն Մեսիի ու Ռոնալդոի, այլև մեր Հենոյի դարաշրջանում:

Ծնունդդ շնորհավո՛ր, Հենո 🇦🇲🇦🇲🇦🇲🔝🔝🔝
59👏5❤‍🔥2🔥2👍1
🏟️Osasuna-Getafe
⏱️17:00
🖥️ Fast Sports
🔥7👍21
«Ալանիայի» 22-ամյա կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը 3,5 տարվա պայմանագիր է կնքել «Նիժնի Նովգորոդի» հետ:
21👍5🔥3
21.01.24 Լա Լիգա, 21-տուր
«Օսասունա»-«Խետաֆե» (3-2)

«Օսասունայի» երկու հրաշալի գոլերը 🫨🔥
10🔥52👍1
🇷🇴🇦🇲🅰️

Ռումինիայի առաջնության 22-րդ տուրում «Ֆարուլը» մրցակցի դաշտում (2-1) հաշվով հաղթեց «Կրայովային»:
«Ֆարուլի» մեկնարկային կազմում էր Նարեկ Գրիգորյանը, որը մասնակցեց առաջին գոլային գրոհին, իսկ երկրորդ գոլի դրվագում կատարեց արդյունավետ փոխանցում: Նարեկը փոխարինվեց 59-րդ րոպեին:
22🔥15👍5
Ժողովուրդ, կուզե՞ք շփվենք մի քիչ ուշոտ:) Հարցեր գրեք, հասկանամ, արժի՞ լայվ մտնել էսօր: 😂
8👍2👎1🔥1🥰1
Live stream started
Live stream finished (6 seconds)
Live stream started
Live stream finished (1 hour)
#MS_INSIDE

Հունական «Արիսը» հետաքրքրված է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Տենտոն Յենեի ծառայություններով:
Իմ ունեցած տեղեկություններով հունական ակումբը պատրաստ է Տենտոնի տրանսֆերի դիմաց վճարել 250 հազար եվրո:
12
#MS_INSIDE

Արթուր Քարտաշյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Զոբ Ահանում», որն Իրանի առաջնությունում 16 թիմերի մեջ զբաղեցնում է 5-րդ տեղը:
17👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Մենք ենք, մեր ֆուտբոլը» վերադառնում է Fast Sport-ի եթեր:
17🍓2
Ռուս ինսայդեր Իվան Կարպովը հայտնում է, որ Տուլայի «Արսենալի» հարձակվող Մոմո Տուրեն ռուսական ակումբի հետ չի մեկնել արտասահմանյան հավաքի և մեծ հավանականությամբ տեղափոխվելու է Չարենցավանի «Վան»:
22-ամյա հարձակվողն աշնանային հատվածում «Արսենալի» կազմում 8 հանդիպման է մասնակցել և գոլ չի խփել:
🤔10👍2👌1
Յանա Ռոմաշկինան հաստատեց Նաիր Տիկնիզյանի՝ «Զենիթ» տեղափոխությունը: 😂

Իրականում ուրախանալու չի: Նաիրը կխաղա «Զենիթում». հարցը դա չի: Բայց Եվրոպա տեղափոխվելու համար սա լուրջ խոչընդոտ ա լինելու:
Սպերցյանին էլ ա «Զենիթը» առաջարկություն արել, բայց Եվրոպա ձգտող Էդուարդը մերժել ա: Ու ճիշտ ա արել...
👍275👎5😢3💯1
⚡️ Переход Тикнизяна в «Зенит» сорвался – стороны не смогли согласовать зарплату и завершили переговоры: защитник «Локомотива» хотел получать в петербургском клубе около 2 млн евро в год, что не устроило «Зенит» — «Чемпионат»

))))
27👍6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Չգնաց «Զենիթ»: Շատ ուրախ եմ:
33😁14👍3
#MS_INSIDE Հրատապ 🚨🚨🚨

Իմ ունեցած տեղեկություններով Ռաֆայել Նազարյանը, որը դեռևս պաշտոնական հանդիպում չի անցկացրել «Արարատի» ղեկին, ամենայն հավանականությամբ կհեռանա երևանյան ակումբից:
😁41🤨3🔥2🤡21🥱1
#MS_INSIDE

Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ բելառուս մասնագետ Լեոնիդ Կոչուկը կարող է գլխավորել «Արարատը»:
Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
11