#MS_INSIDE
3.18K subscribers
3.9K photos
1.18K videos
587 links
Download Telegram
Հերթական վրացին՝ Ա Սերիայում: 🇬🇪➡️🇮🇹

Քութաիսիի «Տորպեդոյի» 19-ամյա պաշտպան Սաբա Գոգլիչիձեն վաղը 5 տարվա պայմանագիր է ստորագրելու «Էմպոլիի» հետ:
Վրացական ակումբը տրանսֆերի դիմաց ստանալու է 450 հազար եվրո:

Ես «Հայկական ֆուտբոլ» ասվածն ինձ համար բաժանել եմ 7 կարևոր ճյուղի: Այդ ճյուղերից մեկը երկրի ներսից ֆուտբոլիստ դուրս հանելն է: Այս առումով վրացիները մի քանի անգամ գերազանցում են մեզ: Սրա պահով ոչ ոք չի կարող ինձ հետ վիճել:

Նախորդ ամռանը Հայաստանի առաջնությունից ավելի բարձրակարգ առաջնություններ տեղափոխվեցին 4-5 ֆուտբոլիստներ: Նույն ժամանակահատվածից մինչև հիմա վրացիներն արտերկիր են ուղարկել առնվազն երկու անգամ ավելի շատ ֆուտբոլիստներ:
Մենք այդ ֆուտբոլիստների տրանսֆերներից ստացել ենք x գումար, վրացիները՝ առնվազն 3-4 անգամ ավելի շատ:
Մերոնցից միայն Ուգոչուկվու Իվուն է ստանում պատշաճ խաղաժամանակ, իսկ վրացիների գերակշիռ մասը խաղում է:

Մաս 1
👍62💯2
Հայաստանի առաջնությունից առայժմ մեծ հույսեր ունենալ պետք չէ: Հիմնականում ովքեր պետք է գնային, գնացել են, բայց դեռ չեն արդարացնում: Իհարկե, կան ևս 2-3 հայ ֆուտբոլիստներ, որոնք միգուցե ձմռանը տեղափոխվեն արտերկիր, սակայն այդ տեղափոխությունն էլ պետք է չլինի ✔️ դնելու համար:

Հուսանք, գոնե Սպերցյան, Տիկնիզյան, Սևիկյան շարքից թոփ լիգա տեղափոխություններ կունենանք: Մենք էլ դրանով կուրախանանք...

Մաս 2
15👍3💯1
Իլզատ Ախմետովի տեղափոխությունը «Կրասնոդարից» «Զենիթ» գրեթե կայացած է: Ախմետովն ու Էդգար Սևիկյանը խաղաոճով շատ նման ֆուտբոլիստներ են: Հիմա «Կրասնոդարը» կփորձի նոր ֆուտբոլիստ հրավիրելով լրացնել Իլզատի բացը: Վերջերս Էդուարդ Սպերցյանն իր ակումբի ղեկավարներին խորհուրդ էր տվել ձեռք բերել Սևիկյանին:
Այժմ, երբ Ախմետովը հեռանում է, Սևիկյանի տրանսֆերն ավելի իրատեսական է թվում:
28👍3🔥3
Վերջին շրջանում Բրունու Ֆերնանդեշն ամենաշատ քննադատվող ֆուտբոլիստներից մեկն է:
Այն, որ «Մանչեսթեր Յունայթեդում» շատ բան տեղում չէ, պարզ է յուրաքանչյուր ֆուտբոլասերի համար: Եվ այս ֆոնին հնարավոր չէ չարժանանալ քննադատության: Շատ են խոսում Բրունուի «վատ մարդ» լինելուց: Նշում են, որ Ֆերնանդեշը վատ ավագ է: Միգուցե երկու դեպքում էլ ճիշտ են: Բայց լինել վատ մարդ ու վատ ավագ չի նշանակում լինել վատ ֆուտբոլիստ:

ՄՅՈւ-ի այսօրվա կազմից մի քանի հոգի է արժանի կրելու այդ լեգենդար ակումբի մարզաշապիկը, և Բրունուն նրանցից մեկն է:
Ֆերնանդեշը «հանգած հրաբուխ» չէ, նա հիմա էլ շատ բան է անում իր թիմի համար, բայց մյուսների «տխուր» ֆոնին նրա աշխատանքը չի երևում:

2023 թվականին կիսապաշտպանը Անգլիայի Պրեմիեր լիգայի ամեաշատ գոլային հնարավորություն ստեղծած ֆուտբոլիստն է, իսկ 2023/24 մրցաշրջանում զիջում է միայն Կիրան Տրիպյերին:
👍9
Մի փոքր ուշ, բայց ոչ ուշացած՝

Ալեքսանդր Պետրակովը ճանաչվեց Հայաստանի՝ 2023 թվականի լավագույն մարզիչ: Հիմա չեմ ընկնելու մանրամասն վերլուծությունների գիրկը, քանի որ բոլորդ ինձնից լավ գիտեք, թե մեր մարզիչների գլխավորած թիմերը նախորդ տարվա ընթացքում ինչ արդյունքներ գրանցեցին և ինչ որակի ֆուտբոլ խաղացին:
Պետրակովի մասով կասեմ հետևյալը. ԵՎՐՈ 2024-ի որակավորման փուլի ավարտից հետո առաջիններից մեկն եմ եղել, որը ցանկացել է, որ ուկրաինացին շարունակի աշխատել մեր հավաքականում: Բայց նրա կատարած աշխատանքը որքան էլ դրական եմ համարում, չեմ կարծում, թե Պետրակովից ավելի արժանի թեկնածու չկար լավագույնը ճանաչվելու համար:

Ես անձամբ չեմ մասնակցել ընտրությանը և, հարգելով յուրաքանչյուրի կատարած ընտրությունը, ցանկանում եմ ներկայացնել իմ տարբերակը: Ինձ համար 2023 թվականի լավագույն մարզիչը Եղիշե Մելիքյանն է: Սա իմ տարբերակն է հետևյալ հերթականությամբ՝

1) Եղիշե Մելիքյան
2) Դմիտրի Գունկո
3) Ալեքսանդր Պետրակով
19👍12👎3💘1
#MS_INSIDE

2024 թվականի 1-ինը:

Հարձակվող Սերժ Դեբլեն, որը «Փյունիկից» հեռանալուց հետո 1,5 տարի խաղում էր ղազախական «Տոբոլում», մոտ է Հայաստան վերադառնալուն:
Դեբլեի ծառայություններով հետաքրքրված է հայկական մի քանի ակումբ: Իմ ունեցած տեղեկություններով Դեբլեն մեծ հավանականությամբ տեղափոխվելու է «Փյունիկ»:
20👍4🐳2🤣2🤬1
#MS_INSIDE

Մրցաշրջանի երկրորդ հատվածում Լուկա Յուրիչիչին կրկին կարող ենք տեսնել Հայաստանի առաջնություում: 🔥
Առայժմ այսքանը 😎🔜
20👍6😁3🌚1
#MS_INSIDE

Լուրջ փոփոխություններ՝ «Նոայի» կազմում

Ալեքսանդր Լովեն
Քրիստոֆեր Մաֆումբին
Ալեքսանդր Գլիշիչը
Ալեֆը
Ահմադ Սվիտատը
Հայկ Ղևոնդյանը
Տիգրան Սարգսյանը
ամենայն հավանականությամբ ելույթները չեն շարունակի «Նոայում»:

Այս ֆուտբոլստների մի մասը գլխավոր թիմից տեղափոխվել է երկրորդ թիմ, սակայն մեծ է հավանականությունը, որ երկրորդ թիմում ևս չեն մնա:
8🥴7😐2🌚1
#MS_INSIDE

28-ամյա խորվաթ պաշտպան Մատեո Մուժեկն ամենայն հավանականությամբ ելույթները չի շարունակի «Ալաշկերտում»:

«Արարատ-Արմենիայի» արդեն նախկին պաշտպան Կառլոս Պերեսը պայմանագիր է կնքել Կոլումբիան ներկայացնող «Տեկնիկո» ակումբի հետ:
10👍1
#MS_INSIDE 🇲🇰➡️🇦🇲

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դարպասապահ Դամիան Շիշկովսկին մեծ հավանականությամբ կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում»:

Շիշկովսկին մակեդոնացիների ազգային թիմում 10 հանդիպում է անցկացրել, իսկ դրանցից վերջինը նախորդ տարվա հոկտեմբերին կայացած Հայաստանի դեմ հանդիպումն էր:
14👍6🥰2👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
2024 թվականի առաջին եթերս հիանալի ստացվեց: «Կոլորադոն» երեք անընդմեջ պարտությունից հետո հաղթեց «Բոստոնին»: Առհասարակ այսօր երկու թիմերն էլ շատ լավն էին:
Հետևե՛ք NHL-ի հանդիպումներին, շատ դիտարժան խաղեր են տեղի ունենում: 🏒
🔥3
#MS_INSIDE

Սերոժ Թիթիզյանը հեռացել է ԲԿՄԱ-ից: Կիսապաշտպանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի արտերկրում:

«Փյունիկի» կիսապաշտպան Վյաչեսլավ Աֆյանը վարձավճարով կխաղա ԲԿՄԱ-ում:
👍102👏1
#MS_INSIDE

Արթուր Սերոբյանը մրցաշրջանի երկրորդ հատվածում կխաղա «Արարատ-Արմենիայում»:
«Կասա Պիայի» ներկայացուցիչները ցանկացել են Սերոբյանին պահել թիմում, սակայն ֆուտբոլիստը բավարար խաղաժամանակ չստանալու պատճառով որոշել է հեռանալ պորտուգալական ակումբից:

Կիսապաշտպանը «Կասա Պիայի» կազմում նախորդ անգամ խաղացել է նախորդ տարվա հոկտեմբերին՝ գավաթային խաղում դառնալով գոլի հեղինակ:
👍11😢63👀1
#MS_INSIDE ©️ AFG

Հովհաննես Հարությունյանը կարիերան կշարունակի «Սոչիի» կազմում:
🤮36👎10🗿9👍7❤‍🔥3😱3😭32😐1
#MS_INSIDE 🔥🔥🔥

Լուկա Յուրիչիչը ելույթները կշարունակի «Փյունիկում»:
46🔥11👍6🤣5👏1
#MS_INSIDE

Օգնյեն Չանչարևիչը կարիերան կշարունակի «Նոայում»:
Դարպասապահն արդեն մեկ մարզում է անցկացրել նոր ակումբում:
👍283👎1👏1😁1
#MS_INSIDE

«Արարատ-Արմենիայի» դարպասապահ Վսևոլոդ Երմակովն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Ալաշկերտում»:
👍10😁7🌚1🤣1
Բռնցքամարտիկ Բիչախչյանը 🥊
28❤‍🔥2🥰2😁2
2016 թվականին հիմնադրված ռուսական «Վելեսի» ռմբարկուների ցուցակը, որտեղ առաջին տեղում Արթուր Գալոյանն է, երկրորդը՝ Գևորգ Սարկիսյանը:
👍13👏3🔥1
Լա Լիգայի 20-րդ տուրում «Սևիլիան» (2-3) հաշվով պարտվեց «Ալավեսին»:
Երկրորդ տուրում էլ «Ալավեսը» «Սևիլիային» հաղթել էր (4-3) հաշվով:

«Ալավեսի» հարձակվող Կիկե Գարսիան այսօր խփեց մրցաշրջանում իր երրորդ գոլը: Նախորդ երկու գոլերը Գարսիան խփել էր «Սևիլիայի» դեմ առաջին խաղում:
«Ալավեսի» պաշտպան Ռուբեն Դուարտեն խփեց մրցաշրջանում երկրորդ գոլը: Առաջին գոլը Դուարտեն խփել էր «Սևիլիայի» դեմ առաջին խաղում:
«Սևիլիայի» հարձակվող Ռաֆա Միրը խփեց մրցաշրջանում երկրորդ գոլը: Նախորդ գոլը Միրը խփել էր «Ալավեսի» դեմ առաջին խաղում:
😁22👍1