Forwarded from 🎙 Записки с Арарата|Мамбреян Арарат
👕👨⚖️ Дорогие подписчики канала!
В преддверии Нового года я выставляю на благотворительный аукцион футболку Генриха Мхитаряна в котором он выступал за лондонский «Арсенал» в сезоне 2018/19. Именно в этой футболке Генрих Мхитарян играл за лондонский клуб в еврокубках, когда «Арсенал» вышел в финал Лиги Европы в том же сезоне.
Саму футболу мне любезно передал мой именитый приятель, экс-футболист лондонского «Арсенала», «Барселоны», БАТЭ Александр Глеб, который тогда специально выпросил ее для меня у Генриха после финального свистка матча БАТЭ -«Арсенал». Все было обговорено! Сам Генрих в курсе насчет данного аукциона.
Начальный лот футболки 250$. Аукцион начинается с этого дня – закончится 4 января. Вся сумма с продажи пойдет на закупку атрибутики и инвентаря для местных детишек футбольной школы в городе Арташат.
Правила максимально просты: нужно быть подписанным на тг-канал и именно под этим постом нужно оставить свою заявленную сумму(шаг ставки 10$) на лот в этом аукционе! Подведем итоги вечером 4 января. Чья заявленная сумма окажется последней, тот и заберет футболку, которую я вышлю в любую точку мира.
Всех с наступающим! 🎄
🎙Записки с Арарата|Мамбреян Арарат

👍8❤2
#MS_INSIDE
Հարձակվող Սարգիս Մեթոյանը պատրաստ է դիտարկել կարիերայի շարունակության նոր առաջարկներ:
Հայաստանի առաջնության աշնանային հատվածում Մեթոյանը 17 խաղում 6 գոլ է խփել:

❤14🥱2
Forwarded from Fast Sports
🎥🇦🇲#FastSports-ի հյուրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն էր:
🗣️🎙️Խոսել ենք ազգային հավաքականից, ակումբային ֆուտբոլից և ֆեդերացիայի առաջիկա աշխատանքներից:
📺 Դիտե՛ք բացառիկ հարցազրույցը դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:00-ին:
👕🤩#FastSports-ը նաև նվեր ստացավ Հայաստանի հավաքականի 7 համարի մարզաշապիկ՝ բոլոր ֆուտբոլիստների ստորագրությամբ:
#FastSports #FastTV

🤡13🔥7😡3👍2❤1
Դե Կետելարեն հայտնվել է համապատասխան ափսեում❗️
2022 թվականի ամռանը «Միլանը» «Բրյուգեից» ձեռք բերեց բելգիական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկին՝ Շառլ դե Կետելարեին:
Այն, որ առաջին անգամ թոփ լիգայում ուժերը փորձելը խոչընդոտներ էր բերելու, սպասելի էր, բայց հարձակողական ոճի կիսապաշտպանն առաջին մրցաշրջանում ուղղակի կորցրեց այն փայլը, որով պետք է հպարտանային «ռոսոներիները»:
Պիոլին երիտասարդին օգտագործեց մի քանի դիրքում՝ հարազատ ենթահարձակվողի, հաճախ աջ վինգերի, երբեմն էլ խորքից գործող կիսապաշտպանի դիրքում: Մեկ է, ինչպես «Միլանի» գրեթե բոլոր նորեկների մոտ, դե Կետելարեի մոտ ևս ոչինչ չստացվեց. 40 խաղում ընդամենը մեկ գոլային փոխանցում:
Մաս 1

👍4
2023/24 մրցաշրջանի մեկնարկից առաջ որոշում կայացվեց կիսապաշտպանին վարձակալությամբ ուղարկել «Ատալանտա»՝ վերջինիս կարիերան փրկելու նպատակով: Շատ ֆուտբոլիստներ չեն կարողանում դիմանալ Գասպերինիի ճնշմանը, վերջինիս պահանջներին, ու սա էլ ռիսկային տարբերակ էր: Օրինակ դե Կետելարեին խաղաոճով նման Ալեքսեյ Միրանչուկը մինչև հիմա չի կարողանում Բերգամոյում իր լավագույն որակները դրսևորել:
Բայց բելգիացին կրկին խոսել է տալիս իր մասին: «Միլանում» անհաջող մրցաշրջանից հետո շատերը մոռացել էին նրա գոյության մասին: Ջան Պյեռո Գասպերինիի հետ նրա աշխատանքը տվեց պտուղները: 65-ամյա մասնագետը դե Կետելարեին հիմնականում երկու դիրքում է օգտագործում՝ կամ ենթահարձակվողի, կամ երկու հարձակվողներից մեկի: Եվ նոր կոլեկտիվի օգնությամբ ու ինչ-որ տեղ նոր դերում 22-ամյա ֆուտբոլիստը կրկին շունչ է տվել իր կարիերային:
«Ատալանտայում» անցկացրած 21 խաղում Շառլ դե Կետելարեն դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Մաս 2

👍9❤1🤷♂1
Հերթական վրացին՝ Ա Սերիայում: 🇬🇪➡️🇮🇹
Քութաիսիի «Տորպեդոյի» 19-ամյա պաշտպան Սաբա Գոգլիչիձեն վաղը 5 տարվա պայմանագիր է ստորագրելու «Էմպոլիի» հետ:
Վրացական ակումբը տրանսֆերի դիմաց ստանալու է 450 հազար եվրո:
Ես «Հայկական ֆուտբոլ» ասվածն ինձ համար բաժանել եմ 7 կարևոր ճյուղի: Այդ ճյուղերից մեկը երկրի ներսից ֆուտբոլիստ դուրս հանելն է: Այս առումով վրացիները մի քանի անգամ գերազանցում են մեզ: Սրա պահով ոչ ոք չի կարող ինձ հետ վիճել:
Նախորդ ամռանը Հայաստանի առաջնությունից ավելի բարձրակարգ առաջնություններ տեղափոխվեցին 4-5 ֆուտբոլիստներ: Նույն ժամանակահատվածից մինչև հիմա վրացիներն արտերկիր են ուղարկել առնվազն երկու անգամ ավելի շատ ֆուտբոլիստներ:
Մենք այդ ֆուտբոլիստների տրանսֆերներից ստացել ենք x գումար, վրացիները՝ առնվազն 3-4 անգամ ավելի շատ:
Մերոնցից միայն Ուգոչուկվու Իվուն է ստանում պատշաճ խաղաժամանակ, իսկ վրացիների գերակշիռ մասը խաղում է:

👍6❤2💯2
Հայաստանի առաջնությունից առայժմ մեծ հույսեր ունենալ պետք չէ: Հիմնականում ովքեր պետք է գնային, գնացել են, բայց դեռ չեն արդարացնում: Իհարկե, կան ևս 2-3 հայ ֆուտբոլիստներ, որոնք միգուցե ձմռանը տեղափոխվեն արտերկիր, սակայն այդ տեղափոխությունն էլ պետք է չլինի ✔️ դնելու համար:
Հուսանք, գոնե Սպերցյան, Տիկնիզյան, Սևիկյան շարքից թոփ լիգա տեղափոխություններ կունենանք: Մենք էլ դրանով կուրախանանք...

❤15👍3💯1
Իլզատ Ախմետովի տեղափոխությունը «Կրասնոդարից» «Զենիթ» գրեթե կայացած է: Ախմետովն ու Էդգար Սևիկյանը խաղաոճով շատ նման ֆուտբոլիստներ են: Հիմա «Կրասնոդարը» կփորձի նոր ֆուտբոլիստ հրավիրելով լրացնել Իլզատի բացը: Վերջերս Էդուարդ Սպերցյանն իր ակումբի ղեկավարներին խորհուրդ էր տվել ձեռք բերել Սևիկյանին:
Այժմ, երբ Ախմետովը հեռանում է, Սևիկյանի տրանսֆերն ավելի իրատեսական է թվում:

❤28👍3🔥3
Վերջին շրջանում Բրունու Ֆերնանդեշն ամենաշատ քննադատվող ֆուտբոլիստներից մեկն է:
Այն, որ «Մանչեսթեր Յունայթեդում» շատ բան տեղում չէ, պարզ է յուրաքանչյուր ֆուտբոլասերի համար: Եվ այս ֆոնին հնարավոր չէ չարժանանալ քննադատության: Շատ են խոսում Բրունուի «վատ մարդ» լինելուց: Նշում են, որ Ֆերնանդեշը վատ ավագ է: Միգուցե երկու դեպքում էլ ճիշտ են: Բայց լինել վատ մարդ ու վատ ավագ չի նշանակում լինել վատ ֆուտբոլիստ:
ՄՅՈւ-ի այսօրվա կազմից մի քանի հոգի է արժանի կրելու այդ լեգենդար ակումբի մարզաշապիկը, և Բրունուն նրանցից մեկն է:
Ֆերնանդեշը «հանգած հրաբուխ» չէ, նա հիմա էլ շատ բան է անում իր թիմի համար, բայց մյուսների «տխուր» ֆոնին նրա աշխատանքը չի երևում:
2023 թվականին կիսապաշտպանը Անգլիայի Պրեմիեր լիգայի ամեաշատ գոլային հնարավորություն ստեղծած ֆուտբոլիստն է, իսկ 2023/24 մրցաշրջանում զիջում է միայն Կիրան Տրիպյերին:

👍9
Մի փոքր ուշ, բայց ոչ ուշացած՝
Ալեքսանդր Պետրակովը ճանաչվեց Հայաստանի՝ 2023 թվականի լավագույն մարզիչ: Հիմա չեմ ընկնելու մանրամասն վերլուծությունների գիրկը, քանի որ բոլորդ ինձնից լավ գիտեք, թե մեր մարզիչների գլխավորած թիմերը նախորդ տարվա ընթացքում ինչ արդյունքներ գրանցեցին և ինչ որակի ֆուտբոլ խաղացին:
Պետրակովի մասով կասեմ հետևյալը. ԵՎՐՈ 2024-ի որակավորման փուլի ավարտից հետո առաջիններից մեկն եմ եղել, որը ցանկացել է, որ ուկրաինացին շարունակի աշխատել մեր հավաքականում: Բայց նրա կատարած աշխատանքը որքան էլ դրական եմ համարում, չեմ կարծում, թե Պետրակովից ավելի արժանի թեկնածու չկար լավագույնը ճանաչվելու համար:
Ես անձամբ չեմ մասնակցել ընտրությանը և, հարգելով յուրաքանչյուրի կատարած ընտրությունը, ցանկանում եմ ներկայացնել իմ տարբերակը: Ինձ համար 2023 թվականի լավագույն մարզիչը Եղիշե Մելիքյանն է: Սա իմ տարբերակն է հետևյալ հերթականությամբ՝
1) Եղիշե Մելիքյան
2) Դմիտրի Գունկո
3) Ալեքսանդր Պետրակով

❤19👍12👎3💘1