#MS_INSIDE
3.18K subscribers
3.9K photos
1.18K videos
587 links
Download Telegram
💪🏻⭐️ К нам приехал Арас Озбилиз

Провел для него небольшую экскурсию со стадиона, показал всю инфраструктуру и рассказал про то, как здесь любят футбол. Цитирую Араса: «es inch sirun texa». Арас был впечатлен, особенно видами. Правда мой тезка сегодня был закрыт под туманом и облаками. Но я показал фотографии, как отсюда красиво виднеется Арарат.

Ему было интересно, как обстоят дела с футболом в Араратской долине. Оказывается, что жена Араса с этих краев. Сами же ребята не знали, что к ним приедет Арас, для них это был небольшой сюрприз. Мини автограф сессия и подаренные футбольные мячи сделали день многих ребятишек, которые хотят стать таким же, как Озбилиз.

Выражаю огромное спасибо ФК «Урарту», в особенности генеральному директору клуба Гоар Варданян, которая охотно согласилась посодействовать в этом добром деле.




🎙Записки с Арарата|Мамбреян Арарат
7
🇸🇰🇦🇲 ⚽️🅰️🅰️
Սլովակիայի առաջնության 17-րդ տուրում «Սլովանը» մրցակցի դաշտում 6-0 հաշվով հաղթեց «Պոդբրեզովային»:
Տիգրան Բրսեղյանը դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Ընթացիկ առաջնությունում Տիգրանը խփել է 7 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում:
13👍8🤡2
#MS_INSIDE

«Իստիկլոլի» կազմում Տաջիկստանի չեմպիոն և գավաթակիր դարձած Արթուր Քարտաշյանը ելույթները չի շարունակի տաջիկական ակումբում:
Քարտաշյանի ծառայություններով հետաքրքրված են ղազախական «Օրդաբասին», «Ժետիսուն», Իրաքի չեմպիոն «Ալ Քուվան», ռուսական «Կուբանը» և Սաուդյան Արաբիան ներկայացնող մեկ ակումբ:
12👍1
🌍 🇫🇷
🏟️ Nice - Reims
⏱️ 16:00
📺 Fast Sports

«Նիսի» ու «Ռեյմսի» միջև նախորդ 6 խաղից 5-ը ավարտվել է (0-0) հաշվով:😒
Աշխարհի ամենամոտիվացնող վիճակագրությունը 😂
😁5🤣21👍1
#MS_INSIDE

Իմ ունեցած տեղեկություններով Ալբերտ Խաչումյանն ամենայն հավանականությամբ կարիերան շարունակելու է «Արարատում»:
❤‍🔥9👍32
#MS_INSIDE

Իմ ունեցած տեղեկություններով Արթուր Գրիգորյանը կարող է ելույթները շարունակել «Արարատում»:
❤‍🔥81🌚1😐1
Happy World Football Day

Շնորհավորում եմ յուրաքանչյուրին, ում համար ֆուտբոլը թթվածին է և կյանքի անբաժան մասնիկ:

Անբացատրելի երջանկություն է, երբ կարողանում ես այդ թթվածինը փոխանցել ֆուտբոլային երազանքներով պարուրված թեկուզ մի քանի տասնյակ երեխաների: Նպաստել, որ նրանց աչքերը վառվեն հանուն ֆուտբոլի...
10🔥3👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Կրասնոդարը» (1-0) հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին:
90-րդ րոպեին Նիկիտա Կրիվցովը գոլի հեղինակ դարձավ՝ եզրափակելով Էդուարդ Սպերցյանի փոխանցումը:
Գեորգի Հարությունյանը ևս մասնակցեց ամբողջ խաղին:
«Կրասնոդարը» վաստակեց 38 միավոր և կրկին 2 միավորի առավելություն ստացավ «Զենիթի» նկատմամբ:
34👍5👏2
Էդո 🔥

ՌՊԼ-ի 18 տուրից հետո Էդուարդ Սպերցյանը Sofascore-ի վարկածով «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստն է և ունի ամենաբարձր՝ 7,29 գնահատականը:

⚽️ Սպերցյանը 8 գոլով Ջոն Կորդոբայի հետ թիմի լավագույն ռմբարկուներից մեկն է:
🅰️ 3 գոլային փոխանցումով թիմի առաջատարն է:
⚽️+🅰️ 11 միավորով թիմի ամենաարդյունավետ խաղացողն է:

Էդոն այսքան կարևոր դերակատարում ունի «Կրասնոդարի» չեմպիոնական մրցավազքում:
🔥22👍84❤‍🔥1
Էդուարդ Սպերցյանը և Նաիր Տիկնիզյանը transfermarkt-ի վարկածով ընդգրկվել են ՌՊԼ-ի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
👍302
Չեմպիոնների լիգայի D խմբում «Ինտերն» ու «Ռեալ Սոսյեդադն» արդեն ապահովել են տեղը փլեյ-օֆֆում: Միակ ինտրիգն այն է, թե, որ թիմը խմբային փուլը կավարտի առաջին տեղով:
Այսօրվա խաղում կա մեկ այլ հետաքրքիր դրվագ: Արսեն Զախարյանը մեծ հավանականությամբ կմասնակցի հանդիպմանը և կկատարի երազանքներից մեկը՝ խաղալ Հենրիխ Մխիթարյանի դեմ:

Անկախ ամեն ինչից, Զախարյանը հայ է, և այսօր առաջին անգամ ՉԼ-ի մեկ խաղում կարող ենք տեսնել երկու հայ ֆուտբոլիստ:

Խնդրում եմ, որևէ վիրավորական բառ չգրեք էս նյութի տակ, թե չէ ջնջելու եմ վիրավորական մեկնաբանությունները:

🏟️ Inter - Real Sociedad
⏱️ 23:45
📺 Fast Tv (OTT)
23👍7❤‍🔥3
Հայկական դիմակայությունը ՉԼ-ում կայացավ:

Մխիթարյանը երեկ լավ հանդիպում չանցկացրեց: Շատ էր սխալվում ու շատ էր լարվում: Հենոն ինձ հիշեցրեց «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնող Մխիթարյանին, երբ ամենապարզ բաները չէին ստացվում: Բայց սա չընդունեք որպես քննադատություն: Սա փաստերի արձանագրում է: Մխիթարյանը շատ հաջող մրցաշրջան է անցկացնում. թող մի խաղ էլ այսպես ստացվի: Հետո էլ, երեկվա խաղում մեծ հաշվով ոչինչ չէր որոշվում:

Զախարյանի խաղին կարելի է միջին գնահատական տալ: Ոչ շատ լավ էր, ոչ շատ վատ: Մեկ անգամ Հենոյից գնդակ խլեց😂: Մեկ անգամ էլ շատ մոտ էր գոլ խփելուն, բայց պաշտպանը փրկեց «Ինտերին»: «Ռեալ Սոսյեդադում» վնասվածք ունեն առաջատարներից երկուսը՝ Բարենեչեան և Մենդեսը: Նրանք խաղում են այն դիրքում, որտեղ հաճախ տեսնում ենք Արսենին: Նրանց բացակայության պայմաններում Զախարյանն ավելի շատ կխաղա և պետք է օգտագործի այս շանսը, որպեսզի ամրապնդվի հիմնական կազմում:
7