Չնայած դեռ Շվեյցարիա-Հայաստան խաղի ավարտին մի ամբողջական խաղակես կա, չեմ կարծում, թե երկրորդում էապես պատկերը կփոխվի։ Անգամ եթե հաղթենք, ասածս խաղից հետո էլ կլինի արդիական`
❗️Մեր հավաքականի խաղում չեմ նկատում մարզչական ձեռագիր։ Ամենայն հարգանքով հավաքականի մարզչական շտաբի նկատմամբ, բայց տպավորություն ա, որ տղերքը դաշտում փորձում են անել էն, ինչն էդ պահին խելամիտ ու ճիշտ կհամարեն։
❗️Վատ ֆուտբոլիստներ չկան մեր ներկայիս երիտասարդականում, ու եթե լավ աշխատանք կատարվեր, հաստատ կարելի էր ավելի լավ պատկեր ունենալ թե՜ որակի, թե՜ արդյունքի առումով։
✅️ Տղերքի նվիրվածության ու տրամադրվածության առումով խոսք չկա, ապրեն իրանք։
Մի երկու տեղ անհատական խաղը չարաշահեցին, մի քիչ պահի տակ տաքացան, խաղը նյարդային դարձավ, բայց էդ ամենն էլ մեկը մյուսի հետ կապ ունեցող հանգամանքների փունջ ա։
❗️11-մետրանոցի պահով էլ առնվազն կասկածներ ունեմ, քանի որ Համլետ Մնացականյանն առաջինը գնդակին խաղաց, եթե ճիշտ եմ նկատել։

❤11👍5
❗️❗️❗️ Երիտասարդականի թեմայով սա էլ գրեմ`
Ցավոք, մեր երիտասարդական, պատանեկան հավաքականների խաղերում քիչ չեն խոշոր հաշվով պարտությունները։ Հիմնականում դրանք պայմանավորված են լինում մեր ֆուտբոլիստների վատ, թույլ խաղով։ Բայց Շվեյցարիայից կրած պարտության գլխավոր պատճառը ֆուտբոլիստների թուլությունը չէր, այլ նրանց անօգնական լինելը։
Կրկնում եմ, հնարավոր ա շատ սուր եմ խոսում, բայց էսօր մեր տղերքը կարծես չգիտեին, թե ինչի համար են դուրս եկել դաշտ։
Ամենևին չեմ ցանկանում վիրավորել, կամ նսեմացնել որևէ մարզչի կատարած աշխատանքը, հնարավոր ա մեր մարզիչները շատ են աշխատել, փորձել տարբերակներ գտնել, բայց խաղում դա չերևաց։
Ի վերջո ի՞նչ նպատակի են ծառայում մեր երիտասարդականի խաղերը։ Չկա որևէ կոնկրետություն։ Ընտրական փուլի կեսն անցել ենք ու մենակ առաջին խաղում ենք ունեցել Գլխավոր մարզիչ։ Մնացած խաղերում էլ տարբեր մարզիչներ, որոնք աշխատել են որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Չկա հստակություն, չկա կոնկրետ նպատակ։ Պարտականություն կատարելու նման խաղեր ա, անցկացնում ենք։
Մեկ բան ա ունենալ շատ թույլ ֆուտբոլիստներ ու գիտակցել, որ էսպես, թե էնպես արդյունք չի լինելու, մեկ այլ բան ա ունենալ ֆուտբոլիստներ, որոնցից կարելի ա ստանալ X մակարդակի թիմ, բայց կոնկրետ քայլերի բացակայության պատճառով ստանալ X-ից մի 5 անգամ վատ որակ ու արդյունք:
Շատ բան կարելի ա գրել, բայց շատի համար տրամադրություն ու ցանկություն չկա։ Ովքեր էլ կնեղսրտեն էս գրածիս պատճառով, թող իմ 20 տոկոսի չափ սիրեն հայկական ֆուտբոլը, մտահոգվեն մեր ֆուտբոլի համար նոր իրենց իրավունք վերապահեն նեղսրտելու...

👍16❤4
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ֆուտբոլի Ազգային լիգայի 19-րդ տուրում "ԲՄԱ-Խաբարովսկը" մրցակցի դաշտում (1-1) հաշվով ոչ-ոքի խաղաց "Կուբանի" հետ։ Ավելացված ժամանակում հյուրերին պարտությունից փրկեց Արտյոմ Սիմոնյանը։
👍9👏1
Ես գիտեմ, որ շատերն ինձ կքննադատեն նրա համար, ինչ հիմա կգրեմ, բայց ես երբեք խնդիր չեմ ունեցել և չունեմ առողջ քննադատություն լսելու։
Ես ցանկություն ունեի, որ ղազախները դուրս գան Եվրոյի եզրափակիչ փուլ։ Կարծում եմ` ունեմ իրավունք նման ցանկության։ Հիմա բացատրեմ, թե ինչու ունեի նման ցանկություն։
Նախ, ի տարբերություն ձեզնից շատերի, ես առնվազն 15 տարի շատ ուշադիր հետևում եմ ղազախական ֆուտբոլում տեղի ունեցողին։ Ես համարում եմ, որ իրանց մոտ ֆուտբոլը դրական դինամիկայի վրա յա։ Ու դա ընդհանրապես ակումբային ֆուտբոլի մասին չի, այլ ֆուտբոլիստներ պատրաստելու։ Իհարկե, կան շատ ու շատ բացասական կողմեր։ Ղազախստանում ուղղակի անհնար ա առանց էդ բացասական տարրերի։ Ես ճիշտ եմ, թե սխալ, ցույց կտան առաջիկա մի քանի տարիները։
Մաս 1

❤15👍1👎1🔥1
Եվ հետո, էն մարդիկ, որ ասում են, եթե մեր հավաքականը չի անցել, էդ բոմժերը չպիտի անցնեն։ Ուզում եմ հասկանալ, որ ղազախները չանցան, մեր հավաքականին դրանից ի՞նչ օգուտ եղավ։ Կա՞ մեկը, որ կարա հիմնավոր բացատրի` ո՞րն էր մեր հավաքականի օգուտը։ Թե՞ մտածում եք, որ ինձնից շատ եք մտածում հայկական ֆուտբոլի մասին։
Շատ բան չեմ ուզում գրել։ Ամեն մեկդ ունեք ձեր կարծիքը, իմ կարծիքի հետ էլ կարող եք համաձայնել, կարող եք չհամաձայնել...
Մաս 2

👍10❤6👎1🔥1
Դեժավյու
👍7👌1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Խորվաթիա 🇭🇷-🇦🇲 (1-0) Հայաստան խաղից առաջ ամփոփեցինք ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլը մեր հավաքականի համար։
❤8👍3🍓2
#MS_INSIDE
Իսպանացի մասնագետ Ժոան Էստեվան այժմ ներկա է Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի "Վան"-"Վեսթ Արմենիա" խաղին։
Էստեվան լինելու է չարենցավանցիների նոր գլխավոր մարզիչը։ 50-ամյա մասնագետը աշխատել է իսպանական ցածր լիգաները ներկայացնող ակումբներում, իսկ վերջին աշխատավայրը Հոնգկոնգը ներկայացնող "Արևելյան շրջան" ակումբն էր։

👍10❤2🤔1
Իմ տեսած ամենատաղանդավոր հայ ֆուտբոլիստներից մեկն ավարտեց կարիերան։
Կյանքումս մի անգամ եմ ուրախությունից լացել։ Հայաստան-Բուլղարիա խաղում Արասի խփած ֆանտաստիկ գոլն էր պատճառը։
Այլ հավասար պայմաններում (ինչպես տնտեսագետներն են սիրում ասել) մենք կարող էինք Արաս Օզբիլիզ անունը տեսնել համաշխարհային թոփ ակումբների մարզաշապիկներին, եթե չլինեին այդ չարաբաստիկ վնասվածքներն ու կարիերայի երկու սխալ որոշումները (սա իմ սուբյեկտիվ կարծիքն է)։ Այդ սխալներից մեկը ժամանակին "Այաքսից" Ռուսաստան տեղափոխվելն էր։ Երկրորդը

"Բեշիկթաշ" տեղափոխությունը։ Ֆուտբոլիստին չեմ մեղադրում, իրավունք էլ չունեմ։ Ուղղակի այդ որոշումներն իմ անձնական տեսանկյունից Արասի ճանապարհը շատ խոչընդոտեցին։
Մեկ է, դրանից իմ սերն Օզբիլիզի խաղի նկատմամբ երբեք քիչ չի եղել։ Հետևաբար միշտ կհիշվեն այն հրաշալի դրիբլինգներն ու գոլերը, որոնք Արասը նվիրել է մեզ։
Միայն կասեմ շնորհակալ եմ բոլոր էմոցիաների համար, շնորհակալ եմ ուրախության արցունքների համար...Մաս 1
❤16🔥6👍5
Ներկայացնում եմ այն ֆուտբոլւստների տասնյակը, որոնց հետ Արաս Օզբիլիզը համատեղ ամենաշատ հանդիպումներն է անցկացրել` 👇
1) Վուրնոն Անիտա 41 խաղ
2) Յուրա Մովսիսյան 39
3) Դմիտրի Կոմբարով 35
4) Դենիս Գլուշակով 34
4) Հենրիխ Մխիթարյան 34
4) Յան Վերտոնգեն 34
7) Սիմ դե Յոնգ 33
8) Եվգենի Մակեև 31
8) Սերգեյ Պարշիվլյուկ 31
8) Տոբի Ալդերվեյրելդ 31
8) Քրիստիան Էրիկսեն 31
12) Մարկոս Պւզելի 30
Մաս 2
1) Վուրնոն Անիտա 41 խաղ
2) Յուրա Մովսիսյան 39
3) Դմիտրի Կոմբարով 35
4) Դենիս Գլուշակով 34
4) Հենրիխ Մխիթարյան 34
4) Յան Վերտոնգեն 34
7) Սիմ դե Յոնգ 33
8) Եվգենի Մակեև 31
8) Սերգեյ Պարշիվլյուկ 31
8) Տոբի Ալդերվեյրելդ 31
8) Քրիստիան Էրիկսեն 31
12) Մարկոս Պւզելի 30
Մաս 2
❤22🔥5👍3
🏟 3 խաղ
⚽️ 5 գոլ
🅰️ 4 գոլային փոխանցում
Այն, ինչը պակասում էր Ռոդրիգոյին` բարձր արդյունավետություն։
Հետաքրքիր է, որ "Ռեալը" բարձր արդյունավետությունը և հարձակման գծում լավ համագործակցությունը պահում էր, երբ չկար Բելինգեմը, հիմա էլ պահում է, երբ չկա Վինիսիուսը։ Ինձ հատկապես հենց այս հանգամանքն է շատ ուրախացնում։
Ռոդրիգոն զգաց, որ կարող է տեղը կորցնել մեկնարկային կազմում և սկսեց փայլել նաև արդյունավետությամբ։

❤19👏5👍4
🎙 Ժոան Լապորտա
- Մենք Չավիի հետ ենք։ Նա ունի ակումբի 100 տոկոսանոց վստահությունը
Ֆուտբոլում հաճախ մարզիչները ձախողում են, քանի որ ակումբի ղեկավարության կողմից չեն ունենում պատշաճ աջակցություն և չեն զգում այն վստահությունը, որն այժմ ունի Չավին։ Նախքան խաղադաշտում բուն ֆուտբոլային գործողությունները սա շատ կարևոր նախադրյալ և գրավական է։
- Մենք Չավիի հետ ենք։ Նա ունի ակումբի 100 տոկոսանոց վստահությունը
չնայած որոշ կասկած հարուցող խոսակցություններին։ Նա մեր մարզիչն է, և մենք շատ հպարտ ենք, որ Չավին այս նախագծի մի մասնիկն է կազմում։
🎙 Չավի
Ակումբի և անձամբ նախագահի կողմից զգում եմ բավականին ուժեղ աջակցություն։
Ժամանակը ցույց կտա, թե որքանով են արդարացված այս արտահայտությունները, բայց կողմերի նման մոտեցումն ինձ համար միշտ շատ կարևոր է եղել։ Հնարավոր է "Բարսելոնայի" ղեկավարները սխալվում են, հնարավոր է` Չավին չկարողանա արդարացնել սպասելիքները, բայց երբ ակումբն այսպես վստահում է մարզչին, իսկ մարզիչն իսկապես զգում է այդ ամուր մեջքը, հավանականությունը շատ է մեծանում, որ վաղ թե ուշ նպատակները կիրականանան։Ֆուտբոլում հաճախ մարզիչները ձախողում են, քանի որ ակումբի ղեկավարության կողմից չեն ունենում պատշաճ աջակցություն և չեն զգում այն վստահությունը, որն այժմ ունի Չավին։ Նախքան խաղադաշտում բուն ֆուտբոլային գործողությունները սա շատ կարևոր նախադրյալ և գրավական է։
👍7🤔1🥱1
🇺🇦🇦🇲 ⚽️🟥
Ուկրաինայի առաջնության 15-րդ տուրում "Չեռնոմորեցը" մրցակցի դաշտում (2-5) հաշվով պարտվեց "Դնեպր-1"-ին։ Հյուրերի կազմում Արթուր Ավագիմյանը դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ, այնուհետև կարմիր քարտ ստացավ։

❤15👍3😁3👎1