#MS_INSIDE
3.18K subscribers
3.9K photos
1.19K videos
587 links
Download Telegram
#RIP 🥲

Քիչ առաջ Ալբանիայի առաջնության 13-րդ տուրի "Էգնատիա"-"Պարտիզանի" խաղում գիտակցությունը կորցրել է "Էգնատիայի" 28-ամյա հարձակվող Ռաֆայել Դվամենան, որը հիվանդանոց տեղափոխելուց կարճ ժամանակ անց մահացել է։
Ալբանիայի առաջնության լավագույն ռմբարկուն ամռանը Կոնֆերենցիաների լիգայում երկու անգամ մրցեց "Արարատ-Արմենիայի" հետ, իսկ երևանյան հանդիպման ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ իր թիմին փրկեց պարտությունից։
Ալբանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Դվամենան նախկինում ևս երկու անգամ հանդիպման ընթացքում կորցրել է գիտակցությունը։
😢223💔2👍1😐1😨1
Media is too big
VIEW IN TELEGRAM
⚽️ ЭДОООООО! ДААААА!

Выходим вперёд в Санкт-Петербурге 🔥

#ЗенитКраснодар — 0:1
28🔥8👍5
🏟 🇦🇲 Van-Urartu
🕐 14:30
🖥 Fast Sports

🏟 🇮🇹 Inter-Frosinone
🕐 23:45
🖥 Fast Sports
15👍1🔥1
Էդուարդ Սպերցյան

🎙 "Զենիթի" դեմ մարտական դիմակայություն տեղի ունեցավ։ Իհարկե, մենք ցանկանում էինք հասնել լավագույն արդյունքի, սակայն գլխավորն այն է, որ առաջին հատվածն ավարտեցինք առաջատարի դերում։
Կշարունակենք կռվել ազգային հավաքականների խաղերից հետո։
🔥221
🇸🇰🇦🇲

Սլովակիայի առաջնության 14-րդ տուրում "Սլովանը" (1-0) հաշվով հաղթեց "Սկալիցային"։
84-րդ րոպեին միակ ու հաղթական գոլը խփեց Տիգրան Բարսեղյանը։
🔥191
Media is too big
VIEW IN TELEGRAM
Առանց բառերի 🔥🔥🔥
🔥30👍21
Յուրայի անցած ճանապարհի մասին երևի մի քանի տասնյակ տեսանյութեր եմ դիտել էս մի քանի տարվա մեջ, բայց մեկ ա ինչքան էլ դրանք շատ լինեն, երբեք չեմ ալարի, չեմ կշտանա...
Բոլոր մտերիմներս գիտեն, որ իր բոլոր թերություններով հանդերձ Յուրան մինչև էս պահը եղել ա իմ ամենասիրելի հայ ֆուտբոլիստը։
Շատ կուզեի, որ էսօր էլ մեր հավաքականում ունենայինք Յուրայի նման կերպար։ Ամենայն հարգանքով մեր բոլոր ֆուտբոլիստների նկատմամբ։

https://youtu.be/e54vKSt9-N4?si=pMLRQGmzrw9FG2Kp
👏147👍7
Media is too big
VIEW IN TELEGRAM
ՖԱԼ-ի 18-րդ տուրում Տուլայի "Արսենալը" մրցակցի դաշտում (3-0) հաշվով հաղթեց "Սարատովին"։
Երկրորդ րոպեին հաշիվը բացեց Իշխան Գելոյանը։
👍82
Հենրիխ Մխիթարյանի հետ ամենաշատ համատեղ խաղեր անցկացրած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։
42👏3👎2
Չնայած դեռ Շվեյցարիա-Հայաստան խաղի ավարտին մի ամբողջական խաղակես կա, չեմ կարծում, թե երկրորդում էապես պատկերը կփոխվի։ Անգամ եթե հաղթենք, ասածս խաղից հետո էլ կլինի արդիական`
❗️Մեր հավաքականի խաղում չեմ նկատում մարզչական ձեռագիր։ Ամենայն հարգանքով հավաքականի մարզչական շտաբի նկատմամբ, բայց տպավորություն ա, որ տղերքը դաշտում փորձում են անել էն, ինչն էդ պահին խելամիտ ու ճիշտ կհամարեն։
❗️Վատ ֆուտբոլիստներ չկան մեր ներկայիս երիտասարդականում, ու եթե լավ աշխատանք կատարվեր, հաստատ կարելի էր ավելի լավ պատկեր ունենալ թե՜ որակի, թե՜ արդյունքի առումով։
✅️ Տղերքի նվիրվածության ու տրամադրվածության առումով խոսք չկա, ապրեն իրանք։
Մի երկու տեղ անհատական խաղը չարաշահեցին, մի քիչ պահի տակ տաքացան, խաղը նյարդային դարձավ, բայց էդ ամենն էլ մեկը մյուսի հետ կապ ունեցող հանգամանքների փունջ ա։
❗️11-մետրանոցի պահով էլ առնվազն կասկածներ ունեմ, քանի որ Համլետ Մնացականյանն առաջինը գնդակին խաղաց, եթե ճիշտ եմ նկատել։
11👍5
❗️❗️❗️ Երիտասարդականի թեմայով սա էլ գրեմ`

Ցավոք, մեր երիտասարդական, պատանեկան հավաքականների խաղերում քիչ չեն խոշոր հաշվով պարտությունները։ Հիմնականում դրանք պայմանավորված են լինում մեր ֆուտբոլիստների վատ, թույլ խաղով։ Բայց Շվեյցարիայից կրած պարտության գլխավոր պատճառը ֆուտբոլիստների թուլությունը չէր, այլ նրանց անօգնական լինելը։
Կրկնում եմ, հնարավոր ա շատ սուր եմ խոսում, բայց էսօր մեր տղերքը կարծես չգիտեին, թե ինչի համար են դուրս եկել դաշտ։
Ամենևին չեմ ցանկանում վիրավորել, կամ նսեմացնել որևէ մարզչի կատարած աշխատանքը, հնարավոր ա մեր մարզիչները շատ են աշխատել, փորձել տարբերակներ գտնել, բայց խաղում դա չերևաց։
Ի վերջո ի՞նչ նպատակի են ծառայում մեր երիտասարդականի խաղերը։ Չկա որևէ կոնկրետություն։ Ընտրական փուլի կեսն անցել ենք ու մենակ առաջին խաղում ենք ունեցել Գլխավոր մարզիչ։ Մնացած խաղերում էլ տարբեր մարզիչներ, որոնք աշխատել են որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Չկա հստակություն, չկա կոնկրետ նպատակ։ Պարտականություն կատարելու նման խաղեր ա, անցկացնում ենք։

Մեկ բան ա ունենալ շատ թույլ ֆուտբոլիստներ ու գիտակցել, որ էսպես, թե էնպես արդյունք չի լինելու, մեկ այլ բան ա ունենալ ֆուտբոլիստներ, որոնցից կարելի ա ստանալ X մակարդակի թիմ, բայց կոնկրետ քայլերի բացակայության պատճառով ստանալ X-ից մի 5 անգամ վատ որակ ու արդյունք:

Շատ բան կարելի ա գրել, բայց շատի համար տրամադրություն ու ցանկություն չկա։ Ովքեր էլ կնեղսրտեն էս գրածիս պատճառով, թող իմ 20 տոկոսի չափ սիրեն հայկական ֆուտբոլը, մտահոգվեն մեր ֆուտբոլի համար նոր իրենց իրավունք վերապահեն նեղսրտելու...
👍164
Պարզ տարբերակի, բայց բարդ ճանապարհի առաջին արգելքը պետք է հաղթահարել այսօր։

Եթե Ղազախստանի ու Մոլդովայի հավաքականները Եվրոյի ընտրական փուլի վերջին տուրում կարող են ունենալ եզրափակիչի գին ունեցող խաղ, ուրեմն մենք էլ կարող ենք։
❤️💙🧡
38👍12🫡2🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ֆուտբոլի Ազգային լիգայի 19-րդ տուրում "ԲՄԱ-Խաբարովսկը" մրցակցի դաշտում (1-1) հաշվով ոչ-ոքի խաղաց "Կուբանի" հետ։ Ավելացված ժամանակում հյուրերին պարտությունից փրկեց Արտյոմ Սիմոնյանը։
👍9👏1
Էլ էս տղուն բան չասեք 😄😄
😁36👍175🤣4
Ղազախստանի հավաքականի կյանքի խաղը

🌎 ԵՎՐՈ-2024
Սլովենիա 🇸🇮-🇰🇿 Ղազախստան
Սլովենիային կբավարարի նաև ոչ-ոքին, իսկ ղազախները հաղթելու դեպքում պատմության մեջ առաջին անգամ կնվաճեն խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր։

🕐 23։30
🖥 Fast Tv (OTT հավելված)
👍5🤔2👎1
Ես գիտեմ, որ շատերն ինձ կքննադատեն նրա համար, ինչ հիմա կգրեմ, բայց ես երբեք խնդիր չեմ ունեցել և չունեմ առողջ քննադատություն լսելու։
Ես ցանկություն ունեի, որ ղազախները դուրս գան Եվրոյի եզրափակիչ փուլ։ Կարծում եմ` ունեմ իրավունք նման ցանկության։ Հիմա բացատրեմ, թե ինչու ունեի նման ցանկություն։
Նախ, ի տարբերություն ձեզնից շատերի, ես առնվազն 15 տարի շատ ուշադիր հետևում եմ ղազախական ֆուտբոլում տեղի ունեցողին։ Ես համարում եմ, որ իրանց մոտ ֆուտբոլը դրական դինամիկայի վրա յա։ Ու դա ընդհանրապես ակումբային ֆուտբոլի մասին չի, այլ ֆուտբոլիստներ պատրաստելու։ Իհարկե, կան շատ ու շատ բացասական կողմեր։ Ղազախստանում ուղղակի անհնար ա առանց էդ բացասական տարրերի։ Ես ճիշտ եմ, թե սխալ, ցույց կտան առաջիկա մի քանի տարիները։

Մաս 1
15👍1👎1🔥1
Եվ հետո, էն մարդիկ, որ ասում են, եթե մեր հավաքականը չի անցել, էդ բոմժերը չպիտի անցնեն։ Ուզում եմ հասկանալ, որ ղազախները չանցան, մեր հավաքականին դրանից ի՞նչ օգուտ եղավ։ Կա՞ մեկը, որ կարա հիմնավոր բացատրի` ո՞րն էր մեր հավաքականի օգուտը։ Թե՞ մտածում եք, որ ինձնից շատ եք մտածում հայկական ֆուտբոլի մասին։
Շատ բան չեմ ուզում գրել։ Ամեն մեկդ ունեք ձեր կարծիքը, իմ կարծիքի հետ էլ կարող եք համաձայնել, կարող եք չհամաձայնել...

Մաս 2
👍106👎1🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Խորվաթիա 🇭🇷-🇦🇲 (1-0) Հայաստան խաղից առաջ ամփոփեցինք ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլը մեր հավաքականի համար։
8👍3🍓2