#MS_INSIDE
3.17K subscribers
3.9K photos
1.19K videos
588 links
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲 ⚽️

ՖԱԼ 2-ի 17-րդ տուրում Լիպեցկի "Մետալուրգը" մրցակցի դաշտում (4-0) հաշվով հաղթեց "Սալյուտին"։
Հյուրերի չորրորդ գոլը խփեց կիսապաշտպան Արթուր Առուստամյանը։
26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի 10 խաղում 4 գոլ է խփել։
4👍1
😄
😁25🤣9
Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում "Կրասնոդարը" (2-1) հաշվով հաղթեց երրորդ տեղով ընթացող "Կռիլյա Սովետեվին" և կրկին բարձրացավ առաջին տեղ։ Այժմ "Ցլերը" 2 միավորով գերազանցում են "Զենիթին"։

Զուգահեռ իրականության մեջ "Այաքսը" կռիվ է տալիս Նիդեռլանդների առաջնությունում վտանգավոր գոտուց դուրս գալու համար։ Հասկանալի է, որ "Այաքսը" մի կերպ էլ լինի, կհեռանա վտանգավոր գոտուց և հնարավորինս կբարձրանա, բայց ամստերդամցիների գրանցած արդյունքները փաստում են, թե ինչպիսի խառնաշփոթի մեջ է այդ ակումբը և առաջին հերթին ֆուտբոլային դաշտից դուրս։ Ղեկավար կազմում կան տարաձայնություններ, հնարավոր են նոր փոփոխություններ։

Մաս 1
14
Այս ամենի ֆոնին ինձ համար շատ ուրախալի է, որ Էդուարդ Սպերցյանը չտեղափոխվեց Ամստերդամ։ Ինձ համար ավելի նախընտրելի է, որ Էդուարդը պայքարի և, տա Աստված, կարողանա դառնալ Ռուսաստանի չեմպիոն, քան լիներ "Այաքսում" ու այդ խառը իրավիճակների "զոհը" դառնար։

Հավանաբար ձմռանն էլ Էդոն չի հեռանա։ Նախ ակումբն ամեն ինչ կանի, որպեսզի առաջատարներից մեկին պահի և փորձի նվաճել բաղձալի չեմպիոնությունը, հետո էլ Սպերցյանն էլ ունի երազանք, որը մոտ էր նախորդ ամռանն իրականանալուն, բայց գավաթի եզրափակիչում "Կրասնոդարը" պարտվեց։ Հրաշալի կլինի Եվրոպա տեղափոխվելուց առաջ նվաճել սպասված տիտղոսը, նոր հեռանալ։
Գումարած, որ ձմռանը պատասխանատու քայլ կատարելը շատ ավելի ռիսկային է, հաշվի առնելով, որ Եվրոպայում մրցաշրջանն ընթացքի մեջ է լինելու, ու կարող են լրացուցիչ բարդություններ առաջ գալ։

Մաս 2
13👍2
Սպերցյանը, համեմատած նախորդ մրցաշրջանի, մի փոքր ավելի համեստ խաղ է ցուցադրում, բայց կրկին շարունակում է անչափ կարևոր դեր ունենալ չեմպիոնության հավակնություններ ունեցող թիմում։

Մաս 3
11👍2
🌎
🇷🇺🇦🇲
Ֆուտբոլի Ազգային լիգայի 17-րդ տուրում "Խիմկին" մրցակցի դաշտում (3-1) հաշվով հաղթեց "Չեռնոմորեցին"։ Հյուրերի կազմում Արշակ Կորյանը դարձավ գոլի հեղինակ և մասնակցեց ևս մեկ գոլային դրվագի։ Օրեր առաջ գավաթային խաղում էլ Կորյանը գոլային փոխանցում էր կատարել։

🇨🇭🇦🇲
Շվեյցարիայի Երրորդ լիգայի 15-րդ տուրում "Ռապերսվիլը" (3-0) հաշվով հաղթեց "Չամին"։ Դուբլի հեղինակ դարձավ Օան Ջորկաեֆը։ 26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի 10 խաղում 7 գոլ է խփել։
Օրեր առաջ էլ "Ռապերսվիլը" գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում (0-2) հաշվով պարտվել էր "Յանգ Բոյզին"։ Ջորկաեֆը մասնակցել էր ամբողջ խաղին։
6👍1😁1
Հենրիխ Մխիթարյանի ուղերձը երեկ մարզչական կարիերային հրաժեշտ տված Միրչա Լուչեսկուին

🎙 Տեղեկանալով ձեր մարզչական կարիերան ավարտելու մասին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ տաղանդի նկատմամբ ձեր հավատի համար։
Շնորհակալություն ձեր վստահության համար։ Շնորհակալություն իմ կարիերայում ձեր ունեցած դերի համար։ Դուք ինձ համար ավելին եք, քան պարզապես մարզիչ։ Ձեր ներդրումը մեծ է իմ
որպես պրոֆեսիոնալ մարզիկ ձևավորվելու մեջ։
Շնորհակալություն միստեր։ Ձեզ ամենալավն եմ մաղթում։
29👏8🥰4👍3👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՖԱԼ-ի 17-րդ տուրում "Կամազը" (1-0) հաշվով հաղթում է "ԲՄԱ-Խաբարովսկին"։ Հաշիվը բացել է Պավել Գորելովը։
👍4
+3 ✅️
6
Էս խաղը չի կարելի բաց թողնել։
Ու մեկնարկային կազմը խաղից 3 ժամ առաջ տվել են։)
😁108
Պավել Գորելովն ընդգրկվել է ՖԱԼ-ի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։
👍5
+3 ✅️
🔥7👍21
📍 Conference League
🏟 Slovan 🇸🇰-🇨🇵 Lille

🕐 23:45
🖥 Fast Sports
👍83🔥1
Արտերկրում խաղացող հայ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որոնք չեն հրավիրվել առաջիկա հավաքին։
14👍1
"Փյունիկը" եվրագավաթներում պայքարը զիջեց մի թիմի, որը երկու շաբաթում երկու անգամ հաղթեց "Բեշիկթաշին"։
Սա ևս մեկ փաստ է, որը արժեքավորում է "Փյունիկի" անցած ճանապարհը։
32👍6😁6
Հայկ Մուսախանյանը, տեղափոխվելով Ֆինլանդիայի առաջնություն, առանց փոխարինման մասնակցել է "Հակայի" բոլոր 8 հանդիպումներին։
Մուսախանյանը շատ ունիվերսալ ֆուտբոլիստ է և կարող է խաղալ ինչպես կենտրոնական և եզրային պաշտպանի դիրքում, այնպես էլ կիսապաշտպանությունում։ "Հակայի" կազմում Հայկը հիմնականում խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում։
Կարծում եմ` Մուսախանյանը արժանի է Հայաստանի հավաքականից հրավեր ստանալուն, թեկուզ որպես պահեստային տարբերակ։
Հասկանալի է, որ առջևում շատ կարևոր խաղեր են, և կազմում մեծ փոփոխությունները տեղին չէին լինի, բայց ապագայում Հայկին կցանկանամ տեսնել հավաքականի հայտացուցակում, հատկապես որ մեր խնդիիները պաշտպանությունում դեռ արդիական են։
👍195🥰1