#MS_INSIDE
3.18K subscribers
3.9K photos
1.19K videos
588 links
Download Telegram
29.10.23 🌎
Ֆուտբոլի հանդիպումներ մեկնաբանելիս միշտ ուշադրություն ենք դարձնում տվյալ հանդիպման հետ կապված կարևոր վիճակագրական տվյալներին։
Հիմա անդրադառնամ մեկնաբանածս հերթական հանդիպման գլխավոր վիճակագրությանը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի "Լիվերպուլ"-"Նոթինգեմ" (3-0) խաղը միշտ կհիշեմ։

Նախ, հանդիպումն ինձ համար ինքնին հիշարժան է մի քանի պատճառով`
1) Առաջին անգամ մեկնաբանեցի "Լիվերպուլի" մասնակցությամբ հանդիպում։
2) Այս խաղը հոբելյանական էր, քանի որ լրացավ "Լիվերպուլի" օրհներգ դարձած You’ll Never Walk Alone հրաշալի երգի 60-ամյակը։
3) Խաղից մեկ օր առաջ Կոլումբիայում առևանգել էին "Լիվերպուլի" ֆուտբոլիստ Լուիս Դիասի ծնողներին։ Արդեն խաղի օրը Դիասի մայրն ազատ էր արձակվել, բայց հոր մասին տեղեկություններ չկային և դեռևս չկան։ Բնականաբար ֆուտբոլիստը չէր կարող հոգեբանական ծանր վիճակում մասնակցել խաղին և դուրս էր մնացել հայտացուցակից։

Այս ամենն արդեն տվյալ խաղը երկար հիշելու համար բավարար էր, բայց...

Մաս 1
6🤔1
2021 թվականի հոկտեմբերի 24-ին Ֆասթ Մեդիայի ուղիղ եթերում առաջին անգամ մեկնաբանեցի հոկեյի Ազգային լիգայի "Փիթսբուրգ"-"Տորոնտո" հանդիպումը և այդպես սկսեցի մեկնաբանական ճանապարհս։ Բնականաբար այս երկու տարվա ընթացքում շատ խաղեր եմ մեկնաբանել։ 8 մարզաձև, որոնցից 4-ը հոկեյ, ֆուտբոլ, ֆուտզալ և լողափնյա վոլեյբոլ, Ֆասթ Մեդիայի եթերում։
Սկսած առաջին եթերից առ այսօր գրի եմ առնում բոլոր եթերներս
ամսաթիվ, մրցաշար, հաշիվ և այլ նշումներ։ Բայց այսքան ժամանակ այդ եթերները չէի համարակալել։ Քիչ առաջ որոշեցի վերջապես համարակալել։ Հետաքրքիր էր։ Չգիտեմ, թե ինչու հենց այսօր որոշեցի զբաղվել դրանով, երևի Աստված այդպես կամեցավ։ Եվ...
Եվ ինչ պատկեր ստացա. "Լիվերպուլ"-"Նոթինգեմ" խաղն այս երկու տարիների ընթացքում հոբելյանական 250-րդ եթերս էր` հաշվի առնելով բոլոր մարզաձևերը, և մեկնաբանածս 100-րդ ֆուտբոլային հանդիպումը։

Never Stop Believing
Never Give Up

Մաս 2
11🔥2👍1
🇨🇭🇦🇲

Շվեյցարիայի Երրորդ լիգայի 14-րդ տուրում "Ռապերսվիլը" մրցակցի դաշտում (2-0) հաշվով հաղթել է "Բավուային"։ Հյուրերի գոլերից մեկը խփել է Յուրի Ջորկաեֆի որդին` Օան Ջորկաեֆը։
26-ամյա կիսապաշտպանը 5-րդ գոլը խփեց ընթացիկ մրցաշրջանում։
"Ռապերսվիլը" 18 թիմերի պայքարում 6-րդ տեղում է և 7 միավոր է զիջում առաջատար "Էտուալին"։
6👍2😁2🤔1🤮1
26-ամյա կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը հեռացել է ղազախական "Ակժայիկից", որտեղ ելույթ էր ունենում ապրիլից։
Կես տարվա ընթացքում կիսապաշտպանը Ղազախստանի Առաջին լիգան ներկայացնող ակումբում մասնակցել է 27 հանդիպման և կատարել 2 գոլային փոխանցում։

Քիչ առաջ զրուցեցի Հայրապետյանի հետ, և վերջինս պատմեց "Ակժայիկում" անցկացրած ժամանակահատվածի մասին` ⬇️

🎙 "Ակժայիկում" խաղալու տարբերակը պատահական առաջացավ։ Իմ դիրքի խաղացող էին փնտրում։ Իմ տարբերակն առաջարկել էին ակումբին, և այդպես տեղափոխվեցի։
🎙 Այնտեղ շատ բան տեսա, շատ բան սովորեցի։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Կարող եմ ասել, որ հանգիստ սրտով եմ վերադառնում տուն։
🎙 Այնտեղ ավելի շատ ուժային ու երկար փոխանցումներով ֆուտբոլ են խաղում։ Միայն այն ակումբներն են խաղում կարճ փոխանցումներով, որոնք շանս են տալիս իրենց ակադեմիայի սաներին։
🎙 Այժմ պատրաստվում եմ մի քիչ հանգստանալ և ժամանակ անցկացնել հարազատներիս հետ։ Առաջիկայում կտեսնենք, թե որտեղ եմ շարունակելու կարիերաս։
3👍3
🇹🇯🇦🇲 🏆
Արթուր Քարտաշյանը "Իստիկլոլի" կազմում դարձավ Տաջիկստանի գավաթակիր։ Եզրափակիչում "Իստիկլոլը" հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով հաղթեց "Ռավշանին"։
👍5❤‍🔥2👎21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲 🏆⚽️

Ռուսաստանի գավաթի խաղարկության մարզային գոտու վերջին` 6-րդ փուլում "Խիմկին" (2-0) հաշվով հաղթում է Վլադիվոստոկի "Դինամոյին"։ "Խիմկիի" առաջին գոլը խփել է Պետրոս Ավետիսյանը։ Սա 27-ամյա ֆուտբոլիստի առաջին գոլն էր ռուսական ակումբում։
👌8🥱21👍1
🇷🇺🇦🇲 🏆⚽️

Ռուսաստանի գավաթի խաղարկության մարզային գոտու վերջին` 6-րդ փուլում "Խիմկին" (4-0) հաշվով հաղթեց Վլադիվոստոկի "Դինամոյին"։ "Խիմկիի" առաջին գոլը խփեց Պետրոս Ավետիսյանը։ Սա 27-ամյա ֆուտբոլիստի առաջին գոլն էր ռուսական ակումբում։
Փոխարինման դուրս եկած Արշակ Կորյանն էլ դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
🔥9👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲 🏆⚽️

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում "Լոկոմոտիվը" (1-0) հաշվով հաղթում է "Ռուբինին"։
21-րդ րոպեին հաշիվը բացել է Նաիր Տիկնիզյանը։
13👍6
🇷🇺🇦🇲 🏆⚽️

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում "Լոկոմոտիվը" (2-0) հաշվով հաղթում է "Ռուբինին"։
21-րդ րոպեին հաշիվը բացել է Նաիր Տիկնիզյանը։
27-րդ րոպեին Տիկնիզյանի փոպանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Անտոն Միրանչուկը։
16
Արթուր Քարտաշյանը գավաթի եզրափակիչում մասնակցեց ամբողջ խաղին ու դիպուկ իրացրեց որոշիչ 11-մետրանոցը։

Նաիր Տիկնիզյանը հերթական արդյունավետ խաղից առաջ ստացավ "Լոկոմոտիվի"` ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, որը Նաիրի համար ընթացիկ մրցաշրջանում երկրորդն էր։
30
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲 🏆⚽️

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի "Դինամո"-"Նիժնի Նովգորոդ" խաղում այս պահին հաշիվը (1-1) է։
13-րդ րոպեին առաջին գոլը խփել է Էդգար Սևիկյանը։ 🔥
🔥298👍6
Forwarded from Fast Sports
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲🏆Չեմպիոնները չեն սխալվում լավագույնի ընտրության հարցում😎

😍Մեզ հետ էմոցիաները հաղթական են օրը 24 ժամ:

📱Հետևե՛ք նրանց օրինակին և ներբեռնե՛ք #FastTV հավելվածը։

🎥 Բաց մի թողեք սպորտային լավագույն եթերները, դիտե՛ք մեզ հետ։ Ներբեռնեք հավելվածն այստեղ՝ https://onelink.to/hudhw2

#Fasttv #sporttv #միալիքիվրաենք #միացրումիացիր #7 #armeniansportstv
3👎2👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲 ⚽️

ՖԱԼ 2-ի 17-րդ տուրում Լիպեցկի "Մետալուրգը" մրցակցի դաշտում (4-0) հաշվով հաղթեց "Սալյուտին"։
Հյուրերի չորրորդ գոլը խփեց կիսապաշտպան Արթուր Առուստամյանը։
26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի 10 խաղում 4 գոլ է խփել։
4👍1
😄
😁25🤣9
Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում "Կրասնոդարը" (2-1) հաշվով հաղթեց երրորդ տեղով ընթացող "Կռիլյա Սովետեվին" և կրկին բարձրացավ առաջին տեղ։ Այժմ "Ցլերը" 2 միավորով գերազանցում են "Զենիթին"։

Զուգահեռ իրականության մեջ "Այաքսը" կռիվ է տալիս Նիդեռլանդների առաջնությունում վտանգավոր գոտուց դուրս գալու համար։ Հասկանալի է, որ "Այաքսը" մի կերպ էլ լինի, կհեռանա վտանգավոր գոտուց և հնարավորինս կբարձրանա, բայց ամստերդամցիների գրանցած արդյունքները փաստում են, թե ինչպիսի խառնաշփոթի մեջ է այդ ակումբը և առաջին հերթին ֆուտբոլային դաշտից դուրս։ Ղեկավար կազմում կան տարաձայնություններ, հնարավոր են նոր փոփոխություններ։

Մաս 1
14
Այս ամենի ֆոնին ինձ համար շատ ուրախալի է, որ Էդուարդ Սպերցյանը չտեղափոխվեց Ամստերդամ։ Ինձ համար ավելի նախընտրելի է, որ Էդուարդը պայքարի և, տա Աստված, կարողանա դառնալ Ռուսաստանի չեմպիոն, քան լիներ "Այաքսում" ու այդ խառը իրավիճակների "զոհը" դառնար։

Հավանաբար ձմռանն էլ Էդոն չի հեռանա։ Նախ ակումբն ամեն ինչ կանի, որպեսզի առաջատարներից մեկին պահի և փորձի նվաճել բաղձալի չեմպիոնությունը, հետո էլ Սպերցյանն էլ ունի երազանք, որը մոտ էր նախորդ ամռանն իրականանալուն, բայց գավաթի եզրափակիչում "Կրասնոդարը" պարտվեց։ Հրաշալի կլինի Եվրոպա տեղափոխվելուց առաջ նվաճել սպասված տիտղոսը, նոր հեռանալ։
Գումարած, որ ձմռանը պատասխանատու քայլ կատարելը շատ ավելի ռիսկային է, հաշվի առնելով, որ Եվրոպայում մրցաշրջանն ընթացքի մեջ է լինելու, ու կարող են լրացուցիչ բարդություններ առաջ գալ։

Մաս 2
13👍2
Սպերցյանը, համեմատած նախորդ մրցաշրջանի, մի փոքր ավելի համեստ խաղ է ցուցադրում, բայց կրկին շարունակում է անչափ կարևոր դեր ունենալ չեմպիոնության հավակնություններ ունեցող թիմում։

Մաս 3
11👍2
🌎
🇷🇺🇦🇲
Ֆուտբոլի Ազգային լիգայի 17-րդ տուրում "Խիմկին" մրցակցի դաշտում (3-1) հաշվով հաղթեց "Չեռնոմորեցին"։ Հյուրերի կազմում Արշակ Կորյանը դարձավ գոլի հեղինակ և մասնակցեց ևս մեկ գոլային դրվագի։ Օրեր առաջ գավաթային խաղում էլ Կորյանը գոլային փոխանցում էր կատարել։

🇨🇭🇦🇲
Շվեյցարիայի Երրորդ լիգայի 15-րդ տուրում "Ռապերսվիլը" (3-0) հաշվով հաղթեց "Չամին"։ Դուբլի հեղինակ դարձավ Օան Ջորկաեֆը։ 26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի 10 խաղում 7 գոլ է խփել։
Օրեր առաջ էլ "Ռապերսվիլը" գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում (0-2) հաշվով պարտվել էր "Յանգ Բոյզին"։ Ջորկաեֆը մասնակցել էր ամբողջ խաղին։
6👍1😁1