#MS_INSIDE
3.17K subscribers
3.9K photos
1.19K videos
589 links
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ղազախստանի հավաքականը կանգ չի առնում։

Շատերը պատահական են համարում ղազախների այս շարքը, բայց հավատացնեւմ եմ, այս արդյունքների տակ շատ ճիշտ քաղաքականություն է թաքնված։
Գաղտնիք չէ, որ Ղազախստանի առաջնությունում բավականին մեծ ֆինանսների շնորհիվ շատ բարձրակարգ լեգեոնականներ են խաղացել։ Բայց մի քանի տարի առաջ Ղազախստանում հասկացան, որ պետք է արհեստականորեն կրճատել ակումբների բյուջեները, քանի որ այդ լեգեոնականների հոսքը խնդիր էր դարձել ղազախների համար, ու տեղի ֆուտբոլիստները թե՜ քչացել էին, թե՜ որակապես աճ չէին ապահովում։ Եվ, ի տարբերություն մեզ, նրանք չունեն սփյուռքի հրաշալի սերունդ, որոնցով կհամալրվեն և ցույց կտան, իբր ունեն զարգացած ֆուտբոլ։

Մաս 1
7👍4👏2👎1
Քայլ առ քայլ ղազախներն ընկան ճիշտ ուղու վրա, և վերջին տարիներին արդեն 3-4 ֆուտբոլիստ տեղափոխվել է եվրոպական որևէ ակումբ։ Ներկայիս հավաքականում էլ կան մի քանի տաղանդավոր տղաներ, որոնք ևս շուտով կտեղափոխվեն Եվրոպա։
Ղազախստանի հավաքականն այսօրվա հաղթանակով ավելի թեժացրեց պայքարը ԵՎՐՈ-ի ուղեգրի համար և մինչև վերջին տուրի ավարտը լինելու է այդ պայքարի կիզակետում։ Ղազախները ևս աստիճանաբար վերացնում են այն միֆը, ըստ որի ղազախ ֆուտբոլիստը չի կարող լավը լինել և արդյունք ապահովել։

Մաս 2
11👏2👍1👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Գոռ Մատինյանը շատ վստահ խաղ անցկացրեց Շվեյցարիայի դեմ։ Անդադար խոսում ենք դարպասապահի խնդրի մասին, և այդ ֆոնին կարծես աստիճանաբար կանաչ լույս է վառվում։ Իհարկե, դեռ շատ վաղ է ազգային հավաքականի մասին խոսելու համար, դեռ կան թերություններ, որոնք պետք է շտկել։ Բայց պետք է գիտակցել նաև, որ Գոռն ընդամենը 19 տարեկան է և պրոֆեսիոնալ մակարդակում հազիվ 50-ին մոտ խաղ է անցկացրել։ Ցավոք, նախորդ 10 տարիների ընթացքում առնվազն 10 դարպասապահ ենք ունեցել, որոնց ևս համարել ենք շատ հեռանկարային, հույսեր ենք կապել, բայց այդպես էլ ցանկալի արդյունք չենք տեսել։ Շատ եմ ցանկանում, որ Գոռը կոտրի սառույցը և շարունակի այնքան վստահ, ինչպես սկսել է։ Դեռ շատ աշխատանք կա, սա միայն սկիզբն է, բայց այն հասունությունը, որը նկատվում է նրա գործողություններում, կրկին հույս է տալիս, որ ի վերջո մոտ ապագայում կարող ենք ունենալ բարձրակարգ հայ դարպասապահ։ 🇦🇲
24👍11🔥1👏1
Европейские футболисты до 21 года, забившие наибольшее количество голов за взрослую сборную:

🇸🇮Беньямин Шешко – 9 голов
🇩🇰Расмус Хёйлунд – 7 голов
🇪🇸Гави - 5 голов
🇦🇲Грант-Леон Ранос – 4 гола
🇮🇪Эван Фергюсон – 3 гола
🇱🇺Ивандро Борхес Санчес – 3 гола
🇮🇸Хакон Арнар Харальдссон – 3 гола
🇮🇸Исак Бергманн Йоханнессон – 3 гола

Football Talent Scout
👍3115
Live stream started
Live stream finished (2 minutes)
Կներեք, բան էի փորձում 😀😀
7🎅3👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Լուկաս Սելարայանը ևս մեկ գոլ խփեց "Ալ-Ֆաթեհում"։ 🇦🇲⚽️🔥
🔥233❤‍🔥3
Սաուդյան Արաբիայի աստղաբույլի մեջ ևս մեկ անգամ հայկական աստղը շիկացնում է արաբական աշխարհի երկնակամարը։ 🇦🇲⭐️

Լուկասի "Ալ-Ֆաթեհը" շատ ավելի համեստ կազմով արդեն լրջորեն ձեռնոց է նետում չեմպիոնության հավակնորդներին։ 🔥⚽️
25🔥13👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇵🇹
Արթուր Սերոբյանն առաջին գոլը խփեց "Կասա Պիայի" կազմում։
Պորտուգալիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում "Կասա Պիան" այս պահին (1-0) հաշվով հաղթում է "Ռաբո Պեիշեին"։ 27-րդ րոպեին հաշիվը բացել է Սերոբյանը։ 🦅🦅🦅🤙🏼🤙🏼🤙🏼
👍3015
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🎯 ЭДО максимально хладнокровен!

Сравняли

#БалтикаКраснодар — 2:2
15👍5🔥1
Հենրիխ Մխիթարյանը "Տորինոյի" դեմ խաղում 60-րդ հանդիպումն անցկացրեց "Ինտերի" կազմում` շրջանցելով "Արսենալում" անցկացրած խաղերի քանակը։ Լոնդոնյան ակումբում Հենոն 59 խաղ է անցկացրել։
Եվս 4 խաղ, և "Ինտերը" խաղերի քանակով կդառնա Մխիթարյանի կարիերայի չորրորդ լավագույն ակումբը։ "Մանչեսթեր Յունայթեդում" Հայաստանի հավաքականի նախկին ավագը 63 խաղ է անցկացրել։
👍267👏3🥰1
#MS_INSIDE

Գևորգ Կասպարովի որդին Ավետ Կասպարովը մեկ շաբաթով փորձաշրջան է անցնելու Պրահայի "Սպարտայում"։
Չեխական ակումբի ներկայացուցիչները հետևել ու հավանել են Կասպարովի խաղը և վերջինիս հրավիրել փորձաշրջանի։

Ավետ Կասպարովը ծնվել է 2008 թվականին, խաղում է հենակետային կիսապաշտպանի և ենթահարձակվողի դիրքում։ Ավետը ներկայացնում է Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, ինչպես նաև "Ուրարտուի"
2008 թվականին ծնվածների թիմը։
28👍4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՖԱԼ 2-ի (Ռուսաստանի երրորդ լիգա) 15-րդ տուրում "Վելեսը" (2-0) հաշվով հաղթում է "Չաիկային"։ Երկրորդ գոլը խփել է հարձակվող Գևորգ Սարկիսյանը։ 23-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի 14 խաղում 4 գոլ է խփել։
👍14👏1
Նանա Անտվին և Հայաստանի հավաքականը 🇬🇭🇦🇲

Ռուսաստան🇷🇺, Բրազիլիա🇧🇷, Նիգերիա🇳🇬, Կոլումբիա🇨🇴, Սերբիա🇷🇸, Ռումինիա🇷🇴, Արգենտինա🇦🇷, Կամերուն🇨🇲: Եվ այս երկրներին կարող է ավելանալ Գանան։

Մինչև այժմ վերոնշյալ 8 երկրների ներկայացուցիչներ ստացել են Հայաստանի քաղաքացիություն և խաղացել Հայաստանի հավաքականում։ Իհարկե նրանցից քչերն են արդարացրել սպասելիքները։ Անխոս, առաջին տեղում պետք է նշել Մարկոսին և Ռոման Բերեզովսկիին, սակայն արդարացված կարելի է համարել նաև Ուգոչուկվու Իվուին և Օգնյեն Չանչարևիչին Հայաստանի հավաքական հրավիրելը։

Վերջին օրինակներից են Վբեյմար Անգուլոն և Սոլոմոն Իմե Ուդոն։ Անկեղծ լինենք. Նրանցից ունեցած սպասելիքները չարդարացան։ Այո, ժամանակ անցնելուց հետո հեշտ է գնահատական տալը։ Երբ նոր էին հրավիրվում, մենք այդ դիրքում խնդիրներ ունեինք և հիմա էլ ունենք։ Միգուցե այդ ժամանակ ճիշտ էր նրանց հրավիրելը, բայց Անգուլոն և Ուդոն այդպես էլ չամրապնդվեցին ազգային թիմում։

Մաս 1
17👍4👏2
‼️‼️‼️
Հիմա Նանա Անտվիի մասին։ Հայաստանի առաջնության 12-րդ տուրի "Նոայի" դեմ խաղում "Ուրարտուի" մեկնարկային կազմում 2 հայ էր ընդգրկվել։ Խաղից հետո պարզվեց, որ Նանա Անտվին արդեն հայկական ֆուտբոլային քաղաքացիություն է ստացել և մեր առաջնությունում այլևս լեգեոնական չի համարվում։ Սա պետք չէ շփոթել Հայաստանի հավաքականում խաղալու հնարավորության հետ։ Հիմա կբացատրեմ։ Նանան 2018 թվականից է խաղում մեր առաջնությունում։ Այդ ժամանակ եղել է 18 տարեկան, և քանի որ արդեն 5 տարի խաղացել է մեր առաջնությունում, ներքին առաջնության համար այլևս լեգեոնական չէ։ Իսկ ինչու՞ դեռ չի կարող խաղալ Հայաստանի հավաքականում. Քանի որ 2019 թվականին տեղափոխվեց "Լիլլ" և վերադարձավ մեկ մրցաշրջան անց։ Այդ վերադարձից հետո 4-րդ մրցաշրջանն է անցկացնում Հայաստանում։ Բացի ընթացիկ մրցաշրջանից, Անտվին ևս մեկ ամբողջական մրցաշրջան պետք է անցկացնի Հայաստանի առաջնությունում, որպեսզի մեր հավաքականում խաղալու հնարավորություն ստանա։

Այժմ ամենակարևորի մասին. Արդյո՞ք պետք է, որ Նանա Անտվին ապագայում հայտնվի մեր հավաքականում։ Հստակ կետերով փորձենք ստանալ պատասխանը
10👍2👏1
Նախ նշեմ, որ աջ պաշտպանն արդեն մեր Բարձրագույն խմբի առաջնությունում 107 հանդիպման է մասնակցել։ Կոնկրետ այս մրցաշրջանում նկատվում է ֆուտբոլիստի որակական աճը։ Բարելավվել է նաև արդյունավետությունը։ Ընթացիկ մրցաշրջանում Նանան դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

✅️ Արդեն իսկ արտասահմանյան ակումբների կողմից լուրջ հետաքրքրություն կա պաշտպանի նկատմամբ։ Ամռանը "Ֆարուլն" է փորձել ձեռք բերել Նանայի տրանսֆերը, բայց կողմերը համաձայնության չեն հասել։ Հիմա էլ վերջինիս ծառայություններով հետաքրքրված է "Ստյաուան"։ Սա նշանակում է, որ Հայաստանից Եվրոպա ևս մեկ տրանսֆեր է հասունանում։

✅️ Տեսականորեն այն ժամանակահատվածում, երբ Նանա Անտվին հնարավորություն կունենա հրավիրվել Հայաստանի հավաքական, կլինի 24 տարեկան ու շատ մոտ 25-ին։ Երիտասարդ տարիք է։

Մաս 3
8👏3👍2❤‍🔥1👎1
✅️ Մենք աջ պաշտպանի դիրքում միգուցե հիմա չունենք շատ լուրջ խնդիր։ Կան Կամոն, Դաշյանը, քանի որ մենք եզրային լատերալներով ենք խաղում։ Չմոռանանք նաև Հովհաննես Համբարձումյանին։ Բայց հասկանում ենք չէ՞, որ այս տղաները երկար չեն մնալու հավաքականում։ Նրանցից մեկը 31 տարեկան է, մյուսը` 33, երրորդն էլ շուտով կդառնա 34։ Այսինքն մեզ պետք է երիտասարդ աջ պաշտպան։

✅️ Հիշենք ևս մեկ կարևոր փաստ։ Ալեքսանդր Պետրակովն արդեն մի քանի անգամ ասել է, որ կցանկանար փոխել խաղային սխեման, եթե ունենար համապատասխան ռեսուրս։ Այդ սխեման հավանաբար լինելու է 4-3-3։ Ասել է, թե 3 կենտրոնական պաշտպանի փոխարեն 4 պաշտպան, որտեղ Նանան աջ եզրում կարող է լավ տարբերակ լինել։

Մաս 4
11👍4👏2❤‍🔥1
✅️ Եթե հաշվի առնենք սխեմայի հնարավոր փոփոխությունը, մեր այժմյան աջ եզրայինների տարիքը և այն, որ Անտվին շուտով կարող է տեղափոխվել եվրոպական շատ ավելի բարձրակարգ առաջնություն, ուրեմն վատ չէր լինի նրան տեսնել մեր հավաքականում։

✅️ Ի վերջո մեր հավաքականում շարունակվում է սահուն սերնդափոխությունը, և այժմ ունենք շատ ավելի երիտասարդ կազմ։ Նրանց կարող է միանալ ևս մեկը։

Մաս 5
13👍2👏1
‼️ Հիմա ևս մեկ կարևոր հանգամանքի մասին։ Խնդրում եմ, եթե պատրաստվում եք քննադատել ինձ այս հրապարակման համար, շատ ուշադիի կարդացեք այս և հաջորդ կետերը, ապա նոր քննադատեք։ 😀
Տպավորություն չստեղծվի, թե ես ամեն կերպ համոզում եմ, որ լավ կլինի, եթե Անտվին հրավիրվի մեր հավաքական։ Իրականում, հաշվի առնելով վերևում գրածս կետերը, իսկապես գտնում եմ, որ լավ կլինի, բայց դա հենց այնպես ձևավորված կարծիք չէ, այլ ամեն ինչ ծանր ու թեթև անելու արդյունք։

Մաս 6
👏63😁3👍2
‼️ Օրինակ այս պահին մեր հավաքականում հանգիստ կարող է խաղալ նաև "Ալաշկերտի" պաշտպան Անան Մենսահը, որը 6 տարի է, ինչ խաղում է մեր առաջնությունում։ Բայց ես նրա անունը չեմ տալիս, քանի որ
1) Լեգեոնականը պետք է մեր հավաքկանում խաղա, եթե իսկապես շատ ուժեղ է իր դիրքի հայ ֆուտբոլիստներից և կարող է մեծ օգուտ տալ
2) Մենք ունենք շատ հեռանկարային ու երիտասարդ կենտրոնական պաշտպաններ
Ստյոպա, Գեորգի, Արման Ղազարյան, Փիլոյան, Մուրադյան։ Եվ այս տղաներին պետք է շանս տալ։

‼️ Ես միշտ ամենաառաջիններից մեկն եմ դեմ, որ մեր հավաքականում շատ լինեն ոչ հայ ֆուտբոլիստները։ Ես երազում եմ, որ մի օր մեր հավաքականի մեկնարկային կազմում լինի ՅԱՆ ազգանունով 11 ֆուտբոլիստ։ Չգիտեմ էլ, երբ է նախորդ անգամ նման բան եղել։ Բայց...

Մաս 7
8👍3👏1