#MS_INSIDE
3.17K subscribers
3.9K photos
1.19K videos
589 links
Download Telegram
🇦🇲🇧🇷🇰🇿

Ակտյոբինսկում կայացավ Մարկոսի հրաժեշտի հանդիպումը, որը կազմակերպել էր "Ակտոբեն"։

42 ժամ թռիչք, որից հետո Մարկոսին օդանավակայանում դիմավորեցին հազարից ավելի երկրպագուներ։ Մեկուկես ժամից ավելի Մարկոսը ստորագրություններ էր բաժանում և լուսանկարվում երկրպագուների հետ, իսկ ցերեկը տեղի ունեցավ հրաժեշտի հանդիպումը։ 👏🏻👏🏻👏🏻
26🔥4
❤‍🔥41
Ես, իհարկե, ընտրական փուլից առաջ էլ ասել եմ, որ չեմ ակնկալում մեր հավաքականին տեսնել ԵՎՐՈ 2024-ի եզրափակիչ փուլում, քանի որ մենք դեռ չունենք այդ հավաքականը։ Եվ այժմ էլ կարծիքս չի փոխվել։ Բայց, քանի որ վերջին օրերին անդադար հարցնում եք, թե ինչ շանսեր ունենք, ասեմ. Լավ է, որ Ուելսը հաղթեց Խորվաթիային։ Անգամ ոչ-ոքին գրեթե կզրոյացներ մեր շանսերը, որոնք հիմա էլ մոտ են զրոյին։ Բայց այսպես ավելի լավ է։ Մեզ պետք է հաղթել Ուելսին ու Խորվաթիային, ընդ որում եթե հաշվի առնենք, որ Խորվաթիան մեծ հավանականությամբ հաղթելու է Լատվիային, մեզ պետք է Խորվաթիային հաղթել երկու գոլի առավելությամբ։ Սրանից բացի պետք է, որ Թուրքիան հաղթի Ուելսին։ Այսինքն մեր երկու հաղթանակը, Ուելսի երկու պարտությունը։ Հենց սա է միակ ճանապարհը, որով կարող ենք ուղեգիր նվաճել։ Հիմա դուք որոշեք, ունե՞նք շանսեր, թե՞ ոչ։

Մաս 1
18👍4😁2🔥1
Բայց որ ինձ լսեք, կմոռանաք այս հեքիաթային ճանապարհի մասին և կսպասեք մյուս ընտրական փուլին, քանի որ իսկապես ունենք լավ սերունդ, որը ճիշտ աշխատանքի դեպքում կարող է արդյունք ապահովել։ Կարևորը, որ հաջորդ ընտրական փուլից առաջ չենք կարող բողոքել, որ ռեսուրս չունենք։ Ռեսուրս ունենալու ենք։ Մնում է ճիշտ աշխատել։ Իսկ ես վստահ եմ, որ նախքան մյուս ընտրական փուլի մեկնարկը մեր հավաքականի ներկայիս կազմից առնվազն 3-4 ֆուտբոլիստ տեղափոխված է լինելու բավականին բարձրակարգ առաջնություն և ակումբ։

Մաս 2
22👍5🔥3
Ասեմ ավելին, եթե մենք հացթենք մեր 2 խաղում, էլ կարիք էլ չկա, որ Թուրքիան հաղթի Ուելսին, քանի որ իրար մեջի խաղերով մենք առաջ ենք լինելու Ուելսից։ Հետևաբար մեզ պետք ա հաղթել 2 խաղում, բայց Խորվաթիային` 2 գոլի առավելությամբ, եթե խորվաթները միավորներ չկորցնեն Լատվիայի դեմ խաղում։
🔥177
‼️‼️‼️
Ժողովուրդ, ի՞նչ 16000 դրամանոց տոմս։ Ո՞վ է էս "հրաշալի" գաղափարի հեղինակը։ Դեռ չպարզած, թե ինչպես եղավ, որ Խորվաթիայի հարյուրավոր երկրպագուներ ձեռք էին բերել Արևմտյան տրիբունայի տոմսեր, ու հայ երկրպագուներն այդ տրիբունայում անգամ կանգնելու տեղ չունեին, հերթական ՄԵԳԱ որոշումն եք ընդունում։
Դուք գիտե՞ք, որ հազարավոր մարդիկ 16000 դրամի համար մի սուտկա արև-անձրևի տակ տանջվում են։ Գիտե՞ք, որ մարզում ապրող ծնողը իրա երեխուն ուրախացնելու համար հարյուրավոր կիլոմետրեր ա կտրում, բացի էդ 16000 դրամը մի 30000 էլ ծախսում ա, որ երեխու աչքը մնացածի վրա չմնա։ Գիտե՞ք, որ հազարավոր մարդիկ 16000 դրամով մի քանի օր ծերը ծերին հասցնում են։ Չի կարելի էլի էսքան հիասթափեցնել մարդկանց։
Հիմա, որ էդ շատ կարևոր խաղին տրիբունաները լեփ-լեցուն չլինեն, կասեք մենք ֆուտբոլային երկիր չենք, մարդիկ էլի լայաղ չարին տոմս առնեն գան հավաքականի կողքին լինեն։
Չի կարելի...
43💯12👍7😢2🔥1
🇦🇲🇩🇪🔥

16-ամյա կիսապաշտպան Միկա Առաքելյանը տեղափոխվել է "Բավարիայի" ակադեմիա։
43🔥12👍6🤩2😱1