#MS_INSIDE
3.17K subscribers
3.91K photos
1.19K videos
589 links
Download Telegram
#MS_INSIDE

Իմ ունեցած տեղեկություններով ՀՖՖ-ն "Փյունիկին" զրկել է տնային հանդիպումները Աբովյանի Վահագն Թումասյանի անվան "Քաղաքային" ստադիոնում անցկացնելու հնարավորությունից, ինչպես նաև պահեստային համարող Արմավիրի "Քաղաքային" ստադիոնից։

Քիչ առաջ փորձեցի "Փյունիկից" ճշտել տեղեկությունը, սակայն երևանյան ակումբից հայտնեցին, որ միայն Հայաստանի հավաքականի խաղերից հետո ակումբը հանդես կգա պաշտոնոկան հայտարարությամբ։
🤬26🤣5👍1🤡1
08.09.23
Հայկական ֆուտբոլի պատմության ևս մեկ կարևոր օր

Թուրքիա-Հայաստան խաղը բնականաբար օրվա կարևորագույնն է, սակայն մինչև այդ ևս մեկ շատ կարևոր խաղ ունենք։
Մեր երիտասարդական հավաքականը սկսում է պայքարը ԵՎՐՈ 2025-ի ընտրական փուլում։ Նախորդ տարիներին մեր երիտասարդական և պատանեկան հավաքականները շատ վատ արդյունքներ են գրանցել, բայց այս անգամ կարելի ավելի լուրջ ակնկալիքներ ունենալ։ ԲԿՄԱ-ն այս մրցաշրջանում շատ ավելի լավ է խաղում, և այդ թիմի մի շարք ֆուտբոլիստներ այսօր երիտասարդականի կազմում են լինելու։ Արտերկրից էլ շատ որակյալ նորեկներ ունենք։ Այնպես որ կան բոլոր նախադրյալները, որ Թուրքիա-Հայաստան խաղին կարող ենք մոտենալ դրական նոտայով, եթե հաջողության հասնենք Ալբանիայի երիտասարդականի նկատմամբ։

Հաղթանակ մեր երկու հավաքականներին 🇦🇲🇦🇲🇦🇲

Հայաստան 🇦🇲-🇦🇱 Ալբանիա U21
Այսօր` 🕑 19։00
🖥 Fast TV (Հավելվածով)

Թուրքիա 🇹🇷-🇦🇲 Հայաստան
Այսօ
ր` 🕑 22։45
🖥 Fast Sports
12👍4🔥2👌1
🇦🇲-🇦🇱 Հայաստան-Ալբանիա հանդիպման ընթացքին կարող եք հետևել այստեղ 👇

https://www.youtube.com/live/N_Zi8WbUqTw?feature=shared
👍9😁2😐1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Գևորգ Տարախչյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ վերջին շրջանում մեկ քայլ առաջ է կատարել։ Ամբողջ հանդիպման ընթացքում շատ սուր գրոհներ, հետաքրքիր որոշումներ։ Այո, երբեմն չարաշահում է անհատական խաղը, բայց դա ուղղվող հարց է։
28👍3🔥1
Ցավ կա այսպիսի սցենարից հետո։ Բայց այդ ցավի առկայությունը նշանակում է, որ մենք մեծացրել ենք սպասելիքները հավաքականից։ Ֆուտբոլիստներն իրենց խաղով են սովորեցրել։
Եկեք չառանձնացնենք անհատ ֆուտբոլիստների, չառանձնացնենք ու չհիշենք առանձին դրվագներ։ Ապրեն բոլոր ֆուտբոլիստները, որոնք ամեն ինչ տվեցին դաշտում։ Ապրեն մարզիչները։
32 հազարանոց ստադիոնը կես ժամից ավելի լռել էր։ Դա այսօր մեր գլխավոր հաղթանակն էր։ 🇦🇲🇦🇲🇦🇲👏🏻👏🏻👏🏻
71👍182👏2🤨1
Յուրա 🇦🇲
42👍6🔥1
Քանի՞ հոգու քունը չի տանում։ Արձագանքեք, եթե շատ անքուններ ունենք, շփվենք եթերով։)))
12😁4👍1
Live stream started
Live stream finished (25 minutes)
"Չեռնոմորեցի" կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը դեռևս Հայաստանի հավաքականից հրավեր չի ստացել, բայց երեկ հոգեպես մեր հավաքականի կողքին էր։ 👏🏻👏🏻👏🏻
54👍11
#MS_INSIDE 🛬 🇦🇲

Էդգար Սևիկյանը Հայաստանում է։ 🔜
72🔥10
09.09.23
Աստծո կամոք կատարվեց գլխավոր նպատակներիցս ևս մեկը։ Երբ 2022 թվականի մարտի 1-ին ծննդավայրումս` Լոռու մարզի Շնող գյուղում ստեղծեցինք Hay Mitq Football School-ը, այս ծրագրի հաջորդ կարևոր քայլերից մեկը պետք է լիներ Շնողում մրցաշար անցկացնելը։
Մեկուկես տարվա ընթացքում մի քանի մրցաշարերի մասնակցել ենք, բայց ինձ համար առանձնահատուկ կարևոր էր նման մրցաշար իմ ծննավայրում կազմակերպելը։ Փառք տիրոջը, ստացվեց։ Երեկվա ամենամեծ հաղթանակը Շնողում ֆուտբոլի շունչը զգալն էր։ Մենք այդ շունչը տվել ենք 2022 թվականի մարտի 1-ին, բայց երեկ զգացինք, թե ինչպես է Շնողը շնչում ֆուտբոլով։

Շնորհակալ եմ Hay Mitq հասարակական կազմակերպությանը, իմ ընկերներին։ Առանց նրանց օգնության այս ամենը իրականություն չէր լինի։ Շնորհակալ եմ բոլոր անձանց, որոնք նպաստեցին այս մրցաշարի անցկացմանը։ Կարևոր նպատակներից մեկն էլ այն է, որ այս մրցաշարը դառնա ամենամյ
ա` իհարկե շատ ավելի ընդլայնվելով։
13👍5🤩1
Երեկվա մրցաշարին մասնակցեց մոտավորապես 80 պատանի ֆուտբոլիստ։ 100 տոկոսով վստահեցնում եմ, որ նրանցից առնվազն 4-5 երեխա ունի այնպիսի պոտենցիալ, որով կարող է հասնել հայկական ֆուտբոլի ամենաբարձր կետին։ Ամեն ինչ անելու եմ, որ այդ երեխաների մասին անուն առ անուն իմանան բոլոր ֆուտբոլային մարդիկ։ Միգուցե կարողանանք նրանց համար պրոֆեսիոնալ ֆուտբոլ մուտք գործելու դռներ բացել...
29👍7🤩4🥰1