#MS_INSIDE
3.17K subscribers
3.91K photos
1.19K videos
590 links
Download Telegram
Ռուսական "Վիստա" ակումբն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանում։
Այսօր "Վիստան" Չարենցավանում (1-1) հաշվով ոչ-ոքի է խաղացել "Վանի" հետ։ Չարենցավանցիների գոլը խփել է Վրեժ Չիլոյանը։
Հավաքի ընթացքում նախատեսված երկրորդ ընկերսկան խաղը "Վիստան" կանցկսցնի սեպտեմբերի 9-ին` մրցելով "Արարատ-Արմենիայի" հետ։
👍53
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ռուսաստանի Երրորդ լիգայի (ՖԱԼ 2) 8-րդ տուրում "Վելեսը" (3-0) հաշվով հաղթեց "Կրասնոդարի" երկրորդ թիմին։ Գևորգ Սարկիսյանը դարձավ գոլի հեղինակ։ ⚽️🇦🇲
👍15
Forwarded from ФК «Велес»
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Геворк Саркисян решил не отставать от партнеров и наверстал упущенное после выхода на замену 😉
👍7
Արտերկրում խաղացող հայ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որոնք չեն հրավիրվել հավաքականի առաջիկա խաղերին։
13👍1👏1
Այս պատկերը տեսնելով կարող ենք փաստել, որ մեր հավաքականը կազմի խորության առումով բավականին մեծ առաջընթաց է գրանցել։
Ընդ որում այստեղ չկա Սևիկյանի անունը։ Չկան այն ֆուտբոլիստների անունները, որոնք դեռ չեն հրավիրվել, բայց թեկնածու են համարվում։ Չկան Պետրոս Ավետիսյանը, Արշակ Կորյանը, Իշխան Գելոյանը, Արթուր Ավագիմյանը...
Հիմա կասեք` չկան, որովհետև համարժեք մարզավիճակում չեն և համարժեք խաղ չեն ցուցադրում։ Այո, ես էլ դա եմ ասում։ Փաստացի մեր հավաքականի կազմը թույլ է տալիս, որ մարզիչը չհրավիրի վերոնշյալ ֆուտբոլիստներին։ Իհարկե չեմ ցանկանում չհրավիրված խաղացողների մասին անհատապես գրել, քանի որ նրանց չհրավիրելը բացառապես մարզչի պատասխանատվության ներքո է, և մարզիչը գիտի, թե ինչու չի հրավիրել այս ֆուտբոլիստներին։
Գրածիս իմաստը կայանում է նրանում, որ տարիներ առաջ ուղղակի անհնար կլիներ պատկերացնել, որ մեր հավաքականի հայտացուցակից դուրս են մնացել "Ռոստովի" առաջատարներից մեկը, Դանիայի առաջնությունում խաղացող հայ ֆուտբոլիստը, ամենատաղանդավոր հայ ֆուտբոլիստներից մեկը, Ռումինիայի չեմպիոնի կազմը համալրած ֆուտբոլիստը, և այդպես շարունակ...
17👍4
Բարսեղյաաաննն 🔥🔥🔥⚽️⚽️🇦🇲🇦🇲

Սլովակիայի առաջնության 6-րդ տուրում "Սլովանը" (3-2) հաշվով հաղթեց "Պոդբրեզովային"։ 22-րդ րոպեին հաշիվը բացեց Տիգրան Բարսեղյանը։ 87-րդ րոպեին "Պոդբրեզովան" առաջ անցավ հաշվի մեջ։ Ավելացված ժամանակում նախ Գուրամ Կաշիան հավասարեցրեց հաշիվը, ապա վերջին վայրկյաններին Տիգրան Բարսեղյանը դարձավ դուբլի հեղինակ ու հաղթանակ պարգևեց "Սլովանին"։
32👍3🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
💣💣💣
🔥196😈3🍾1
#Մերոնք_դրսում 🌎 🇦🇲🇷🇴

Նարեկ Գրիգորյանը նորամուտը նշեց "Ֆարուլի" կազմում։ Ռումինիայի առաջնության 8-րդ տուրում "Ֆարուլը" մրցակցի դաշտում (0-4) հաշվով պարտվեց "Կրայովային"։ Գրիգորյանը փոխարինման մտավ ընդմիջմանը։
Գրիգորյանի վիճակագրությունը և գնահատականը ըստ Sofascore-ի`
Գնդակին հպում 35
Փոխանցումներ 20
Ճշգրիտ փոխանցումներ 17
Դրիբլինգի փորձ 5
Հաջողված դրիբլինգ 1
Օդային մենապայքար 1 ( Եվ հաջողված)
Պայքար դիրքի համար 7 (2 հաջողված)
Գնդակի կորուստ 12
Գնդակի խլում 1
Գնահատական 6,5
👍145😁1
"Ֆարուլի" 30 համարը 🇦🇲
15🔥6👍3
#Մերոնք_դրսում 🇭🇷🇦🇲

Խորվաթիայի առաջնության 7-րդ տուրում "Օսիեկը" (2-3) հաշվով պարտվեց Զագրեբի "Դինամոյին"։ 70-րդ րոպեի դրությամբ "Օսիեկը" հաղթում էր (2-0) հաշվով։ 86-րդ րոպեին Բրունո Պետկովիչը 11-մետրանոցից հավասարեցրեց հաշիվը։ Ավելացված 8-րդ րոպեին Խորվաթիայի հավաքականի հարձակվողը դիպուկ իրացրեց ևս մեկ 11-մետրանոց ու հաղթանակ պարգևեց "Դինամոյին"։ Ստյոպա Մկրտչյանը մասնակցեց ամբողջ խաղին։
Ի դեպ, ընդամենը 8 օրից Մկրտչյանը և Պետկովիչը կարող են միմյանց հանդիպել արդեն "Հանրապետական" ստադիոնում։

"Օսիեկը" շատ տարօրինակ վիճակագրություն ապահովող թիմ է։ 10 թիմերի պայքարում Ստյոպայի թիմը երկրորդ տեղում է։ Խփած գոլերի քանակով (19) առաջատար է, բայց բաց թողած գոլերի վիճակագրությամբ (13) ունի չորրորդ վատագույն ցուցանիշը։

Ընթացիկ մրցաշրջանում "Օսիեկը" 8 գոլ է բաց թողել 80-րդ րոպեից հետո ընկած ժամանակհատվածում, իսկ այդ գոլերից 5-ը` ավելացված ժամանակում։
👍8🤔41👎1
#MS_INSIDE

Իմ ունեցած տեղեկություններով Գևորգ Տարախչյանը կարիերան կշարունակի "Ուրարտուի" կազմում։
20👍4
Այսքան ժամանակ Հանրապետության հրապարակից ինսայդ չէի տվել։ 😀
Տարախչյանի` "Ուրարտու" տեղափոխության մասին եմ շարադրում։))

#MS_INSIDE 🤙🏼
👍22🤮1😘1
Արաս Օզբիլիզը սեպտմեբերի 9-ին Մոսկվայում կմասնակցի "Սպարտակի" լեգենդների հանդիպմանը, որոնք մրցելու են Աշխարհի հավաքականի հետ։ Հանդիպումը նվիրված է լինելու 2013 թվականին կյանքից հեռացած Իլյա Ցիմբալարի հիշատակին, հայտնում է Спорт-Экспресс-ը։

Match Tv-ի տեղեկություններով Աշխարհի հավաքականի կազմում խաղալու են Էմանուել Էմենիկեն, Մեթյու Բուտը, Գյոկդենիզ Կարադենիզը, Ալեխանդրո Դոմինգեսը, Գեորգի Պեևը, Դամ Նդոյեն, Օգնեն Կորոմանը, Մակբետ Սիբայան, Ալեքսանդր Գացկանը, Արաս Օզբիլիզը, Յուրիս Լայզանսը, Զախարի Սիրակովը և Անատոլի Տիմոշչուկը։
👍14👏43
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է Էդգար Սևիկյանի` Հայաստանի հավաքականում խաղալու որոշման մասին`

🎙 Սևիկյանի հետ չեմ շփվել։ Չի ընդունել մեր հրավերը, ուրեմն չի ընդունել։ Ի՞նչ կարող եմ անել։ Հայտնի չէ` արդյո՞ք նա կորուստ է Ռուսաստանի հավաքականի համար։ Հենց հիմա Սևիկյանը չէր խաղա մեր հավաքականի հիմնական կազմում։ Չեմ քննարկում Էդգարի` քաղաքացիությունը փոխելու որոշումը։ Նա հնարավորություն ունի խաղալ խոշոր մրցաշարի որակավորման փուլում։
👍204👏2
🚨🚨🚨

Ձմեռային տրանսֆերային պատուհանը հայ ֆուտբոլասերի համար ևս մեկ առիթով շատ հետաքրքիր է լինելու։

Էդգար Սևիկյանի գործակալները կարծես գործի են անցել։ Սևիկյանի տրանսֆերային հարցերով զբաղվում է հանրահայտ InterStarDeporte գործակալական կազմակերպությունը, որի անդամ են հանդիսանում այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են`
🔹️Պաու Տոռես 🔸️Մոյ Գոմես
🔸️ Բրաիս Մենդես 🔹️Խուան Բերնատ
🔹️ Ժորդի Ալբա 🔸️Մարկ Բարտրա
🔸️Ֆրան Բելտրան 🔹️Օսկար Խիլ
🔹️Հուգո Գիլյամոն
🔸️ Կոնրադ Դե Լա Ֆեւենտե

Transfermarkt-ը տեղեկացնում է, որ այս գործակալության 6 ֆուտբոլիստների վերաբերյալ արդեն հետաքրքրվածություն կա տարբեր ակումբների կողմից։ Այդ ֆուտբոլիստներից մեկը Էդգար Սևիկյանն է։

Սևիկյանի ծառայություններով հետաքրքրված է "Խետաֆեն", որը ձմռանը կարող է ձեռք բերել վերջինիս տրանսֆերը։ Տարբերակներից մեկն այն է, որ գործարքը ձևակերպելուց հետո Էդգարը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով կշարունակի խաղալ "Պարի Նիժնի Նովգորոդում", որից հետո կմիանա "Խետաֆեին"։
25👍6👏1
Forwarded from SPORTARAN
🐱🆕 Российский бизнесмен Антон Зингаревич, которому принадлежал английский «Рединг», станет новым владельцем чаренцаванского «Вана».

Как стало известно Sportball24.com, контрольный пакет акций армянского клуба перейдет к российскому бизнесмену, когда данные будут внесены в торговый регистр. На данный момент переговоры в завершающейся стадии.

Подробнее 👉 https://sportball24.com/post/rossijskij-biznesmen-anton-zingarevich-stanet-vladelcem-vana/


Sportball24 - подписаться
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍13😱9👎2🤔1😐1
❗️❗️❗️Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին:

Բարսեղյանը հավաքական էր ժամանել վնասվածքով: Մեր կիսապաշտպանը «Սլովանի» կազմում վերջին հանդիպումներին ևս մասնակցել էր վնասվածքով: Ազգային հավաքականի բուժանձնակազմի կողմից մանրակրկիտ զննման արդյունքում, ցավոք, պարզ դարձավ, որ Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին:

Տիգրան Բարսեղյանն արդեն լքել է հավաքականի ճամբարը: Ավելի վաղ, Հայաստանի Մ-21 հավաքականին էր միացել Սերգեյ Մուրադյանը: Այսպիսով, ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը 23 ֆուտբոլիստներով:

FFA
😢204👍2🥰1🤔1😐1
Բեն Կրյուգեր 27.02.2005
Հենակետային կիսապաշտպան
(Քյոլն U19)

Բենի մայրը հայ է, հայրը` գերմանացի։ Ծնվել է Վիսմար քաղաքում, որտեղ սկսել է ֆուտբոլով զբաղվել։ Որոշ Ժամանակ անց Կրյուգերը ընտանիքի հետ մեկնել է Իսպանիա։ Իսպանիայում նրա վերջին ակումբը "Փետրվարի 26"-ն էր, որի կազմում մասնակցել է Իսպանիայի մինչև 19 տարեկանների առաջնությանը։
Նախորդ տարի առաջարկ է ստացել "Քյոլնից" և այս ամռանը պայմանագիր կնքել Սարգիս Ադամյանի ակումբի հետ։

Աղբյու
ր` https://t.me/scoutyan
👍18👏2🥰1
Էդգար Նավասարդյան 🇸🇪🇦🇲 16.06.2004
Էդգարը խաղում է Շվեդիայի Երկրորդ լիգան ներկայացնող "ԻՖԿ Մալմյո" ակումաբում, սակայն վերջինիս տրանսֆերային իրավունքները պատկանում են "Մալմյոյին"։
Հարձակվողն այս պահին մարզվում է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում, որը նախապատրաստվում է ԵՎՐՈ 2024-ի որակավորման փուլի` Ալբանիայի և Չեռնոգորիայի դեմ խաղերին։ Սակայն Նավասարդյանը առաջիկա խաղերին չի մասնակցելու։

Աղբյու
ր` https://t.me/scoutyan
12👍1