#MS_INSIDE
3.17K subscribers
3.91K photos
1.19K videos
590 links
Download Telegram
#Մերոնք_դրսում 🌎

🇹🇯🇦🇲
Տաջիկստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում "Իստիկլոլը" (2-0) հաշվով հաղթեց "Ֆաիզկանդին" և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Արթուր Քարտաշյանը մասնակցեց ամբողջ խաղին։

🇺🇲🇦🇲
ԱՄՆ-ի Երրորդ լիգայի 24-րդ տուրում "Ռեալ Մոնարխսը" մրցակցի դաշտում (1-0) հաշվով հաղթեց "Լոս Անջելեսի" երկրորդ թիմին։ Դարոն Իսկենդերյանը մասնակցեց ամբողջ խաղին։

🇰🇿🇦🇲
Ղազախստանի առաջնության 21-րդ տուրում "Կասպին" մրցակցի դաշտում (3-3) հաշվով ոչ-ոքի խաղաց "Օկժետպեսի" հետ։ Սոլոմոն Ուդոն հյուրերի մեկնարկային կազմում էր, բայց փոխարինվեց ընդմիջմանը։

🇰🇿🇦🇲
"Մակտարալը" (3-1) հաշվով հաղթեց "Շախտյորին"։ Արամ Հայրապետյանը մնաց պահեստայինների նստարանին։

🇩🇪🇦🇲
Բունդեսլիգայի երկրորդ տուրում "Քյոլնը" (1-2) հաշվով պարտվեց "Վոլֆսբուրգին"։ Սարգիս Ադամյանը խաղադաշտ մտավ 27-րդ րոպեին և 55-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ։

🇷🇺🇦🇲
ՌՊԼ-ի 6-րդ տուրում "Ռուբինը" (2-2) հաշվով ոչ-ոքի խաղաց "Դինամոյի" հետ։ Ուգոչուկվու Իվուն մասնակցեց ամբողջ խաղին։
7👍6👏1
#Մերոնք_դրսում 🌎

🇷🇺🇦🇲
ՖԱԼ-ի 7-րդ տուրում "Խիմկին" գոլազուրկ ոչ-ոքի խաղաց "Վոլգարի" հետ։ Պետրոս Ավետիսյանը փոխարինման մտավ ընդմիջմանը։

🇷🇺🇦🇲
"Ալանիան" (1-0) հաշվով հաղթեց "Կուբանին"։ Վալերի Ծառուկյանը "Ալանիայի" մեկնարկային կազմում էր, բայց փոխարինվեց 63-րդ րոպեին։

🇩🇪🇦🇲
Բունդեսլիգայի երկրորդ տուրում Մյոնխենգլադբախի "Բորուսիան" (0-3) հաշվով պարտվեց "Բայերին"։ Հրանտ-Լեոն Ռանոսը փոխարինման մտավ 79-րդ րոպեին։

🇷🇺🇦🇲
ՌՊԼ-ի 6-րդ տուրում "Պարի Նիժնի Նովգորոդը" (1-0) հաշվով հաղթեց "Ռոստովին"։ Էդգար Սևիկյանը տանտերերի մեկնարկային կազմում էր, բայց փոխարինվեց 81-րդ րոպեին։ Խորեն Բայրամյանն էլ երկրորդ խաղն անընդմեջ մնաց "Ռոստովի" պահեստայինների նստարանին։
👍42
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⭕️⭕️⭕️
"Կրասնոդարը" "Ֆակելի" դեմ չորս պաշտոնական խաղ է անցկացրել և ոչ մի հաղթանակ չի տարել։
2011 թվականին "Ֆակելը" հաղթել է (2-1) հաշվով։
Հաջորդ երեք խաղերը, սկսած 2022 թվականից, ոչ-ոքի են ավարտվել։
Այդ երեք խաղերից յուրաքանչյուրում "Կրասնոդարը" 11-մետրանոց է վաստակել, բայց չի կարողացել այն գոլով ավարտել։ 😬
👍51🤔1🤡1
#Մերոնք_դրսում 🌎

🇧🇬🇦🇲
Բուլղարիայի առաջնության 7-րդ տուրում Սոֆիայի ԲԿՄԱ-ն (1-1) հաշվով ոչ-ոքի խաղաց "Չեռնո Մորեի" հետ։
Ժիրայր Շաղոյանը չորրորդ խաղն անընդմեջ ԲԿՄԱ-ի մեկնարկային կազմում էր, բայց փոխարինվեց 80-րդ րոպեին։
Շաղոյանը երկու շատ լավ պահ ուներ, երկու դեպքում էլ մրցակցի պաշտպանը գնդակը հանեց դարպասային գծի վրայից։

"Չեռնո Մորեի" գոլն էլ խփեց "Ուրարտուի" (Այն ժամանակ Բանանց) նախկին պաշտպան Վլատկո Դրոբարովը։
👍122
Ինչպե՞ս կարելի է չհարգել նման ֆուտբոլիստին։
Օլիվյե Ժիրուն մեկ ամսից կդառնա 37 տարեկան, բայց շարունակում է փայլել։
Նոր մրցաշրջանի մեկնարկային երկու խաղում` երեք գոլ և մեկ գոլային փոխանցում։ Չասեք, բայց գոլերից երկուսը 11-մետրանոցից է խփել։ Բայց ինչ սառնասրտությամբ է խփել։
Ժիրուն "Միլանի" վերջին հինգ խաղում ութ գոլ է խփել։ 👏🏻👏🏻👏🏻🔝🔝🔝

Ինձ համար Ժիրուն վերջին տարիների ամենաթերագնահատված հարձակվողներից մեկն է։
28👍4❤‍🔥3👌1
#Մերոնք_դրսում 🌎

🇭🇷🇦🇲
Խորվաթիայի առաջնության 6-րդ տուրում "Օսիեկը" մրցակցի դաշտում (2-2) հաշվով ոչ-ոքի խաղաց "Լոկոմոտիվի" հետ։ Ստյոպա Մկրտչյանը 6-րդ անընդմեջ խաղն անցկացրեց առանց փոխարինման։
👍1910
Մբապեի աննորմալ, բայց իրա պարագայում նորմալ վիճակագրությունը`
Ապրիլից սկսած 12 պաշտոնական խաղում 16 գոլ։ 12 խաղից ընդամենը մեկում գոլ չի խփել։
👍8🤪2
"ФНЛ с Ильёвым" տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ "Ուրարտուն" ցանկացել է ձեռք բերել "Ուրալի" կիսապաշտպան Ռամազան Գաջիմուրադովին, որը վարձավճարով խաղում է "Ռոտորում"։ Նշվում է, որ Ուրարտուն" պատրաստ է եղել գումար վճարել, որպեսզի ֆուտբոլիստը ժամանակից շուտ խզի վարձակալության պայմանագիրը և տեղափոխվի Հայաստան, սակայն Ռոտորը" և Գաջիմուրադովը չեն ընդունել առաջարկը։

Միայն դրանից հետո է "Ուրարտուն" պայնանագիր կնքել Նիկոլայ Պրուդնիկովի հետ։
😁75👎1
Էդգար Սևիկյանը ճանաչվել է "Պարի Նիժնի Նովգորոդ"-"Ռոստով" խաղի լավագույն ֆուտբոլիստ։
👍2413
🇦🇲🇦🇲🇦🇲
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը սեպտմեբերին կայանալիք Կիպրոսի դեմ ընկերական խաղերում կունենա երկու նորեկ

1) Վադիմ Հարությունյան, 08.09.2005
Կիսապաշտպանը խաղում է Մոսկվայի "Լոկոմոտիվի" երիտասարդական թիմում։

2) Արտյոմ Բանդիկյան, 20.09.2005
Կիսապաշտպանը խաղում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմում, իսկ վերջերս մասնակցեց նաև բանակայինների գլխավոր թիմի ընկերական խաղին։

Աղբյուրը
⬇️⬇️⬇️

https://t.me/scoutyan
👍145
Media is too big
VIEW IN TELEGRAM
Արթուր Սերոբյանը շատ ճիշտ ճանապարհին է։ Եթե չշեղվեց այս ճանապարհից, շատ շուտով կլսեք Արթուր Սերոբյան անունը, բայց արդեն եվրոպական մեծ ֆուտբոլում։ Դուք, չգիտեմ ոնց, բայց ես հավատում եմ Արթուրին։ Ու ինչպես իրեն եմ շատ ուժեղ երկրպագում, երկրպագելու եմ բոլոր այն հայ խաղացողներին, որոնք պրոֆեսիոնալ կերպով կնվիրվեն իրենց գործին ու կփորձեն հասնել մեծ նվաճումների։ 🇦🇲🇦🇲🇦🇲
36👍11
Forwarded from SPORTARAN
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
😔 Норберто Балекян получил травму в самой концовке матча с «Сармьенто».

Вновь это травма лодыжки, которая уже стала хронической. Будем ждать результаты обследования.

Сердце болит за этого парня 😤
😢17💔3👍2😐1
😒🤦‍♂️
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը չորս խաղ բացակայելուց հետո "Սարմիենտոյի" դեմ խաղի 69-րդ րոպեին փոխարինման մտավ "Բոկա Խունիորսի" կազմում, բայց ավելացված ժամանակում կոճի վնասվածք ստացավ ու փոխարինվեց։

Բալեկյանի մոտ երրորդ անգամ է կրկնվում այս վնասվածքը։
2021/22 մրցաշրջանում Բրիասկոն կոճի վնասվածքի պատճառով բաց թողեց գրեթե երեք ամիս, իսկ այս տարվա հունիս-հուլիս ամիսներին նույն վնասվածքի պատճառով` ևս չորս խաղ։

Սպասենք հետազոտությունների պատասխանին...
😢8💔2🙏1😡1
Գեորգի Հարությունյանը ընդգրկվել է ՌՊԼ-ի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ 🇦🇲🔝
👍3811👏3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ֆուտբոլի Ազգային լիգայի 7-րդ տուրում Տուլայի "Արսենալը" (1-1) հաշվով ոչ-ոքի է խաղում "Տորպեդոյի" հետ։ "Արսենալի" գոլը խփել է Իշխան Գելոյանը։ Սա հարձակվողի առաջին գոլն էր Տուլան ներկայացնող ակումբում։ 🇦🇲⚽️
14👍2
Walk by faith, not by sight

Memphis Depay 🔝
12🤩2
#Մերոնք_դրսում 🌎

🇩🇪🇦🇲
1) Արտյոմ Մուրադյան 20.02.2008
Աջ եզրային վինգերը Լևերկուզենի "Բայերի" մինչև 15 տարեկանների թիմից տեղափոխվել է Մյոնխենգլադբախի "Բորուսիայի" մինչև 16 տարեկանների թիմ։

🇷🇺🇦🇲
2) Յարոսլավ Կուզմին 12.02.2004
Ձախ եզրային վինգերի մայրը հայ է (Ազգանունը` Բարնաղյան)։ Խաղում է "Ռոստովի" երիտասարդական թիմում և պատրաստ է առաջարկի դեպքում խաղալ Հայաստանի հավաքականներում։

Աղբյուր
ը` ⬇️⬇️⬇️

https://t.me/scoutyan
16👍4