ՀՀ ԱԳՄԱՆ/MFAIT of Armenia
✔
8.42K subscribers
3.79K photos
427 videos
3.01K links
ՀՀ ԱԳՄԱՆ պաշտոնական ալիք
The official channel of MFAIT of Armenia

🌐Website: www.mfa.am

🔵 Facebook: facebook.com/MFAIT.Armenia

☑️ X: x.com/MFAofArmenia

🟠 Instagram: instagram.com/mfa_of_armenia
Download Telegram
🇦🇲🤝🇪🇪 Նոյեմբերի 9-ին Տալլինում ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հրավերով որպես պատվավոր հյուր մասնակցել է Էստոնիայի ԱԳՆ հիմնադրման 108-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

Միջոցառմանը մասնակցել են Էստոնիայի նախագահը, խորհրդարանի նախագահը, ինչպես նաև Լիտվայի և Շվեդիայի ԱԳ նախարարները:

💬Նախարար Միրզոյանն իր ելույթում նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր ձեզ հետ միասին նշել Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 108-ամյակը և Երևանից փոխանցել իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։

(…)

Սակայն այսօր մեզ միավորում է շատ ավելին, քան այս հանդիսավոր առիթը։ Մեզ միավորում է հավատարմությունն այն հիմնարար արժեքներին ու սկզբունքներին, որոնք ավելի քան մեկ դար առաջ ոգեշնչել են մեր ժողովուրդներին և որոնք մենք շարունակում ենք արժևորել ու պաշտպանել այսօր։ Դրանք են անկախությունը, ինքնիշխանությունը և մեր ժողովուրդների համար ժողովրդավարական, խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու անսասան վճռականությունը»։

🔗 Ելույթն ամբողջությամբ
🔗 English
🏅Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև ամուր և փոխվստահության վրա հիմնված գործընկերության կառուցման գործում նրա անձնական նշանակալի ներդրումը՝ ՀՀ ԱԳՄԱ նախարար Միրզոյանը Մարգուս Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ:
🗓️Նոյեմբերի 11
📍Երևան

🔷ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը մասնակցել է Հայաստանում ֆրանսիական համալսարանում անցկացված «Աշխատանքի տոնավաճառ 2026» միջոցառմանը։

💼Միջոցառման շրջանակներում ԱԳՄԱ նախարարության տաղավար այցելած երիտասարդներին ներկայացվել են նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, դիվանագիտական ծառայության առանձնահատկությունները, ինչպես նաև ԱԳՄԱ դիվանագիտական ակադեմիայում ուսումնառության և նախարարության համակարգում աշխատանքի անցնելու հնարավորություններն ու համապատասխան ընթացակարգերը։

🔗 Ամբողջությամբ