Yerevan Live!
2.9K subscribers
14.2K photos
5.76K videos
4.08K links
Մայրաքաղաքի ամենահետաքրքիր նորություններն ու ամենահետաքրքիր պատմությունները։ Միջոցառումներ, համերգներ, տոնակատարություններ։
Download Telegram
🔵Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, օրեր առաջ կալանքից ազատվել է քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Գեւորգ Մելիքյանը՝ Օշականցի Գեւորիկը։

Դատարանը նրա նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառել` տնային կալանքը, համակցված բացակայելու արգելքով եւ 13 միլիոն դրամ գրավով։ Քրեական գործով անցնում են Օշականցի Գեւորիկը եւ մեկ այլ օրենքով գող՝ Սամվել Հասանյանը՝ «Մանգո» մականվամբ։

Քրգործն այն մասին է, որ նշված անձինք, լինելով «օրենքով գողեր», օգտագործել են իրենց անունն ու կապերը՝ գումարի դիմաց կենցաղային հարցեր լուծելու համար։ Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ Արագածոտնի մարզի դատարանն այս եւ ամիսներ առաջ նախաձեռնված քրեական վարույթը, որով Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել Օշականում գտնվող իր տան բակում թմրանյութ աճեցնելու համար, միացրել է իրար եւ ընդդատության կարգով ուղարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Դատարանը գտել է՝ քանի որ նույն վարույթով անցնող Մանգոն վանաձորցի է, գործը պետք է քննվի այնտեղ։ Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումը բողոքարկելու են վերաքննիչ դատարան։
2
🔵ՔՊ-ականներին սկսել է հունից հանել Հայկ Սարգսյանի ինքնագոհ պահվածքը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ականներին սկսել է հունից հանել նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ինքնագոհ պահվածքը. «Հռոմի պապից ավելի կաթոլիկ ա իրեն պահում, իբր հա էլի…»,-վրդովված նշեց ՔՊ աղբյուրը:

Նաեւ դժգոհեց, թե նրա թեւերի տակ ձմերուկը հենց Նիկոլ Փաշինյանն է դրել. «Ավելին՝ եթե, իրոք, Փաշինյանից նեղված լիներ կամ հակառակը, Սարգսյան Հայկը հիմա խի նո՞ր էր ճաղերի հետեւում»:
🔵Պուտին-Փաշինյան կոշտ զրույցից հետո Մոսկվան անցել է գործնական քայլերի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան ապրիլմեկյան հանդիպումից եւ կոշտ զրույցից հետո, մեր տեղեկություններով, էլ ավելի կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետեւում:

Պաշտոնական Մոսկվան, ըստ մեզ հասած լուրերի, հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ որեւէ պայմանավորվածության հանգել հնարավոր չէ, եւ անցել է գործնական քայլերի։

Մասնավորապես, Կրեմլում որոշում են կայացրել արգելել փաշինյանական իշխանության հետ փոխկապակցված բոլոր բիզնեսների, ընկերությունների, անգամ մշակութային կազմակերպությունների մուտքը Ռուսաստան: Երեկ խոսում էին, որ դադարեցվել է Պռոշյանի կոնյակի գործարանի լիցենզիան, որով Ռուսաստան ալկոհոլային խմիչքներ էին արտահանում:

Անգամ ռուսների հետ բավականին ջերմ հարաբերություններ հաստատած Գուրգեն Արսենյանն ու նրա շրջապատն են հայտնվել «պերսոնա նոն գրատա» կարգավիճակում։
2
🔵ՔՊ-ի նախընտրական ցուցակը կազմվել է մեկ կենտրոնից. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ՔՊ-ի կուլիսներում շրջանառվող շշուկների, ամիսներ շարունակ գովազդված ներկուսակցական ընտրությունները՝ այսպես կոչված, փրայմերիզը, իրականում ընդամենը ձեւական ծես է եղել՝ հանրությանը ներկայացվող ժողովրդավարության պատրանք ստեղծելու համար։

Ասում են, թե ՔՊ-ի նախընտրական ցուցակը կազմելու գործում իրականում ներքին քվեարկությունն ազդեցություն չի ունեցել։ Ավելին՝ թեկնածուների վերջնական դասավորությունը կազմվել է մեկ կենտրոնից՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ՝ «հատիկ առ հատիկ» ընտրելով հավատարիմ եւ վերահսկելի գործիչների։
👍2
Ընտրական օրենսգրքի փոփոխության ժամանակ ՔՊ-ականներն ամբիոնին էին մոտենում «շպառգալկաներով». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում երեկ կատարված փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՔՊ-ականները, գրեթե առանց բացառության, ԱԺ ամբիոնին էին մոտենում «շպառգալկաներով» եւ թղթից էին կարդում իրենց ելույթները։

Մեր տեղեկություններով, ՔՊ-ական պատգամավորներին նախապես գրել տվել են իրենց տեքստերը, դերաբաշխում են արել, թե ով ինչ ելույթ պետք է ունենա, շատերը չեն հասցրել անգիր սերտել ելույթները կամ իրենց բառերով վերաշարադրել միտքը եւ որոշել են, որ ավելի ապահով է կարդալը։

66 ձայն էր հարկավոր՝ նախագիծն անցկացնելու համար, եւ 2 անգամ ընդմիջում վերցրին, որ կոճակ սեղմողներին բերման ենթարկեն: ՔՊ-ական 65 պատգամավորներից բացի, կողմ քվեարկեց նաեւ երբեմնի ընդդիմադիր Գեղամ Նազարյանը, որի քվեարկությունից րոպեներ առաջ մոտեցավ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ, հավանաբար, հրահանգավորեց։

ՔՊ-ում թերեւս մտավախություն ունեին, որ թիմում կարող են «տակից» դավաճանել իրենց` հաջորդ խորհրդարանից դուրս մնացողները, եւ չքվեարկել կողմ, ուստի ՔՊ-ի ռեզերվային խաղացողին էին ներգրավել։
1
🔴Հրապարակվել է Իրանի 10 կետանոց հրադադարի ծրագիրը

Իրանական Mehr լրատվական գործակալությունը հրապարակել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի 10 կետանոց հրադադարի ծրագիրը։

«ԱՄՆ-ը վճռականորեն հանձնառու է.

🔵հրաժարվել ագրեսիայից,
🔵շարունակել Իրանի կողմից Հորմուզի նեղուցի վերահսկողությունը,
🔵ընդունել ուրանի հարստացումը,
🔵վերացնել բոլոր առաջնային պատժամիջոցները,
🔵վերացնել բոլոր երկրորդային պատժամիջոցները,
🔵չեղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերը,
🔵չեղարկել ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերը,
🔵փոխհատուցել Իրանին,
ԱՄՆ մարտական ​​ուժերը դուրս բերել տարածաշրջանից,
🔵դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, ներառյալ՝ Լիբանանում հերոսական իսլամական դիմադրության դեմ»,- հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
4👍1
🔵«Շառլոտ»-ի տնօրենը աշխատակցին առաջարկել է 150 հազարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է զանգահարել Ղազախստանի քաղաքացի 40-ամյա Ալեքսանդրա Պ․-ն և հայտնել, որ նույն օրը Բաղրամյան պողոտայի 25 հասցեում գտնվող «Շառլոտ» գիշերային ակումբի տնօրենը իրեն առաջարկել է 150 հազար ՀՀ դրամ գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալեքսանդրա Պ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը հրաժարվել է, ինչի արդյունքում տնօրենը իրեն հեռացրել է աշխատանքից՝ չվճարելով այս տարվա փետրվարի 10-ից մինչ մարտի 30-ը աշխատած 320 հազար ՀՀ դրամ գումարը։
🤬1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔴Եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի դասընկերները Մայրության տոնին անակնկալ են մատուցել նրա մայրիկին. փաստաբանը տեսանյութ է հրապարակել

Նրանք ծաղիկներով եկել էին շնորհավորելու տիկին Գայանեին։ «Այս երեխաներին տեսնելով ու նրանց հետ շփվելով գիտակցում ես, թե ինչ լուսավոր սերունդ ունենք, որոնց կյանքը, սակայն փոթորկվել է, լցվել ցավով ու տագնապով: Կյանքի նորամուտում նրանց ստիպեցին տեսնել ու զգալ, թե ինչ է անարդարությունն ու պայքարել դրա դեմ։ Այս երեխաները շատ մեծերից ավելին են գիտակցում»,–գրել է Լուսինե Մարտիրոսյանը։
👍52
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔵Ես էլ եմ արել, ցուլիկը, գառը գցում էինք գետնին, հողի վրա մորթում. Նիկոլ Փաշինյան
🚑Վանաձոր-Սպիտակ ճանապարհին բախվել են «DAF» բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը. կան զոհեր և վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են «DAF» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Սպիտակ» բժշկական կենտրոն։

«DAF» բեռնատարը բարձված է եղել երկաթե պարագաներով, այդ թվում՝ ամրաններով։
😢2👍1
🔴Նիկոլ Փաշինյանը «դոմփելն» ու «բոմժը» հռչակեց քույր արտահայտություններ. Mediahub

Նիկոլ Փաշինյանն առավոտյան լայվով իր «անհանգստությունն» է հայտնել, որ Սամվել Կարապետյանը հնարավոր է դառնա բոմժ։ «Վախենում եմ, որ մինչև տարվա վերջ միլիարդատիրոջից դառնաս բոմժ»,- նշել է նա։ Պետք է փաստենք, որ մենք գտնվում ենք քաղաքական խորը ճգնաժամի մեջ ու այստեղ հարցն ամենևին էլ Սամվել Կարապետյանի անձը չէ, այլ իշխանական արժեհամակարգի աղետալի վիճակը։

Ընդ որում այդ ախտը իր մետաստազներն է տարածել գրեթե բոլոր ոլորտներում, լինի գործադիր, թե օրենսդիր։ Երկրի վարչապետ հանդիսացող անձը մարդուն սպառնում է դարձնել բոմժ ու դրանով արտահայտում իր վերաբերմունքը հասարակության մեջ առկա շերտավորումների նկատմամբ։ Բնականաբար խոսքը բառիս բուն իմաստով անտուն դառնալու մասին չէ, այլ սնանկացման։ Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ աղքատ կամ սնանկացած մարդիկ այլևս արժանի չեն որևէ հարգանքի ու կարող են ծառայել որպես օրինակ՝ ընդդիմադիր գործիչների համար։

Մանրամասները՝ հղմամբ
🔵Վարդան Ղուկասյանն ու Ստեփան Դեմիրճյանը կհամագործակցեն

Վարդան Ղուկասյանն ու Ստեփան Դեմիրճյանը կհամագործակցեն, հայտարարել է ԴՕԿ Կուսակցության շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

«Համագործակցության առաջարկությունն ընդունված է։ Կարևորվում է, որ բացառապես միասնական ջանքերով, անկախ կուսակցական պատկանելիությունից, պետք է վեր դասել պետական շահը։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր կերտել օրենքի դիկտատուրայի ուժով, իրավունքի գերակայությամբ, ազգային արժանապատվությամբ առաջնորդվող Արևային Հայաստան»,- նշված է Բաղդասարյանի հայտարարության մեջ։
3
🔵Ադրբեջանում վերջին 24 ժամում հինգ երկրաշարժ է գրանցվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ տեղի է ունեցել հինգ երկրաշարժ։

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից։

«Երեքշաբթի երեկոյան Կասպից ծովում 72 կիլոմետր խորության վրա տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ։ Ավելի ուշ՝ չորեքշաբթի առավոտյան 70 կիլոմետր խորության վրա տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Օրվա ընթացքում տեղի են ունեցել ևս երեք երկրաշարժեր՝ ժամը 13:05-ին, 14:21-ին և 18:11-ին», – գործակալությանը հայտնել են սեյսմիկ ծառայությունից։
4
🔴Իրանից հայտարարել են՝ ԱՄՆ-ի հետ հրադադարի հաստատման խախտված կետեր կան, անիմաստ է դառնում բանակցելը

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հրադադարի հաստատման 10 կետերից 3-ն արդեն խախտվել է, ինչն անիմաստ է դարձնում խաղաղության շուրջ բանակցությունները:

Այսպես, X-ի իր էջում իրանցի բարձրաստիճան պաշտոնյան գրել է, որ Իրանի պահանջած 10 կետերից առաջինը Լիբանանում նույնպես հրադադարի հաստատումն էր, ինչը խախտվել է Իսրայելի կողմից: 2-րդ կետով Իրանը պահանջել է չխախտել ոչ մի պարագայում իր օդային տարածքը, ինչն այսօր արդեն տեղի է ունեցել: 3-րդ կետով, ըստ Ղալիբաֆի, Իրանը պահանջում է հարգել ուրանի հարստացման իր իրավունքը, ինչն ԱՄՆ-ն համառորեն մերժում է:

«Այս իրավիճակում ո՛չ հրադադարի պահպանումը, ո՛չ խաղաղության բանակցություններն իմաստ չունեն», – նշել է նա:
Նկատենք, որ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում առաջիկա ժամերին սպասվում է իրանցի և ամերիկացի պաշտոնյաների բանակցությունները:
👍3
🔵Հայաստանի ավտոճանապարհներին սարսափ է տիրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Պարզվում է՝ մարտի 30-ից ապրիլի 6-ը հանրապետությունում իրականացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 20426 խախտում: Այդ թվում՝ հայտնաբերվել է ոչ սթափ 400 վարորդ, առանց վարորդական իրավունքի 600 վարորդ, չամրակապված երթևեկող 4447 անձ:

Ասել, որ սրանք սարսափելի թվեր են, նշանակում է՝ ոչինչ չասել: Ընդ որում, տվյալ շաբաթը բացառություն չէ. համանման պատկեր է գրեթե միշտ: Օրինակ՝ մարտի 23-ից 30-ը պարեկների կողմից արձանագրվել է ՃԵԿ 22649 խախտում, այդ թվում՝ 424 ոչ սթափ վարորդ, առանց վարորդական իրավունքի՝ 600 վարորդ, չամրակապված՝ 4632 անձ: Մարտի 16-ից 23-ը պարեկները հայտնաբերել են ՃԵԿ 5361 խախտում, մարզերում՝ 21783 խախտում, այդ թվում՝ 410 ոչ սթափ վարորդ, առանց վարորդական իրավունքի՝ 572 վարորդ, չամրակապված 4611 անձ: Նման մտահոգիչ թվեր են նաև այլ խախտումների պարագայում՝ վարելու ընթացքում ծխելու, վարելիս հեռախոսից օգտվելու, արագության գերազանցման և այլն: Ու այդպես՝ անընդհատ, բոլոր շաբաթներին:

Եվ եթե հաշվի ենք առնում, որ այս թվերի մեջ չկան տեսահսկող սարքերով արձանագրվող խախտումները, ապա պատկերն առավել ամբողջական է դառնում: Սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ հասկանալիորեն պարեկները ֆիզիկապես չեն կարող բոլոր իրավախախտներին «բռնել»: Ուրեմն, պատկերացրեք, թե իրականում ինչ քանակի խախտումների հետ գործ ունենք, որքան վարորդ է խմած նստում ղեկին, երթևեկում առանց ամրակապվելու, արագություն գերազանցում և այլն:

Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Բացի նրանից, որ, ցավոք, մեր վարորդների զգալի մասը կարգապահ չէ, ունենք նաև համակարգային խնդիր: Ոստիկանության համակարգում իրականացված «բարեփոխումները», փաստացի, էական արդյունք չեն տվել, պարեկները ֆիզիկապես չեն հասցնում լինել «ամեն տեղ», հաճախ ընդհանրապես ոչ մի տեղ չեն լինում, որովհետև զբաղված են իրենց անմիջական պարտականություններից չբխող հրամաններ կատարելով: Մյուս կողմից՝ առանձնակի վտանգ ներկայացնող խախտումների համար Հայաստանում գործող տուգանքները բավականին ցածր են: Դժվար թե եվրոպական որևէ երկրում նման մեղմ պատիժներ գործեն, օրինակ՝ ոչ սթափ վարելու, առանց վարորդական իրավունքի վարելու և այլ խախտումների համար: Դե, երևի իրական բարեփոխումների համար ժամանակ ու «հավես» չկա. կարևորը, որ իրավապահ ամբողջ համակարգը լինի իշխող ուժի և նրա ղեկավարի հրահանգները կատարողը:
🔵Վերաքննիչ դատարանը մերժել է Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Արա Բադոյանի մասով դատախազության բողոքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը և ԱԺ նախկին նախագահ, ներկայումս Արտգործնախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Արա Բադոյանի 3,5 տարվա ազատազրկման որոշումը թողել է անփոփոխ: Բադոյանը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի նախագահ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Դատախազությունը ՀՀ վերաքննիչ դատարանից պահանջել էր առավել խիստ պատիժ սահմանել, սակայն դատարանը մերժել է դատախազությանը և առաջին ատյանի դատարանի որոշումը թողել անփոփոխ։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2020 թ. նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո, երբ քա ղաքացիներն ինքնաբուխ հավաքվել են, մուտք գործել ԱԺ շենք։ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնությունը տեղի է ունեցել հենց այդ օրը՝ փողոցում։ Նշված դրվագով մի քանի քրեական գործ է ուղարկվել դատարան, մյուս դրվագներով դեռևս քննությունը շարունակվում է։

Ըստ այս դրվագի՝ Արա Միհրանի Բադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի և դրանով պայմանավորված՝ նույն օրը ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու և Արցախի Հանրապետոթյան վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվելուց հետո՝ համացանցի միջոցով տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության շենքի մոտ ամբոխ է հավաքվել և կատարվում են զանգվածային անկարգություններ, գնացել է նշված վայր և միացել զանգվածային անկարգությունների մասնակիցներին։

Նկատենք, 6 տարի է անցել Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքից, սակայն մինչ օրս բուն կատարողները հայտնաբերված չեն։

Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմ Ասատրյանը ազատազրկման դատապարտվեց 5,6 տարի ժամկետով։ Նրա փաստաբանը պնդում է՝ ոչ մի ապացույց չկա, որ իր պաշտպանյալը հարվածել է Միրզոյանին, տեսանյութերում էլ նա չի երևում։ Հիմնվել են բացառապես Արարատ Միրզոյանի ցուցմունքների վրա»։
3
🔵Ովքեր են համախմբվել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի շուրջ. «Ժողովուրդ»

Մանրամասները՝ հղմամբ
🔵Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Տարբեր առիթներով ոչ մեկ անգամ Ռուսաստանից ակնարկել են, թե Հայաստանի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ ԵԱՏՄ-ից դուրս գալը կամ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունների խզումը: Ու դա սպառնալիք չէ, ինչպես սիրում են մեկնաբանել կամ փորձում են ներկայացնել քպական կամ մերձիշխանական քարոզիչները: Դա առավելագույնը զգուշացում է, փաստերի պարզ շարադրանք, ըստ էության՝ ձևավորված առևտրատնտեսական, առևտրաքաղաքական, աշխարհաքաղաքական իրողությունների հստակ արձանագրում:

Փաշինյանի այս վերջին մոսկով յան հանդիպումից հետո Ռուսաստանից արդեն շատ ավելի հստակ ու բացորոշ, առանց դիվանագիտական բազմապաճույճ ձևակերպումների նշեցին, թե ինչ կոնկրետ հետևանքներ կլինեն: Ընդ որում, հետևանքներ, որոնք շոշափելիորեն իրենց վրա կզգա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

Խնդրեմ. բնական գազի գինը կարող է 2-4 անգամ թանկանալ (ԵՄ եք ուզո՞ւմ, վճարեք ԵՄ սակագներով), օդային հաղորդակցությունը կարող է դադարեցվել կամ էապես սահմանափակվել (դա արդեն կլինի ԵՄ պահանջը), կծագեն ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացման խնդիրներ (արդեն սկսվել են), հատկապես՝ գյուղմթերքի, գյուղատնտեսական արտադրանքի համար: Դեռ չենք խոսում Ռուսաստանում արտագնա աշխատանքին վերաբերող խնդիրների մասին:

Նշված ու նաև բազմաթիվ չնշված առանձին թեմաներին, դրանց հետևանքներին դեռ մանրամասն անդրադառնալու առիթներ կլինեն առաջիկայում:

Տվյալ պարագայում ավելի առաջնային է թվում հարցը, թե ի՞նչ է անում Փաշինյանը:

Կոնկրետ հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում Նիկոլ Փաշինյանը մտել է շատ վտանգավոր մի «խաղի» մեջ, որը երկիրն անխուսափելիորեն տանում է դեպի տնտեսական ու նաև սոցիալական կոլապսի:

Սարսափելի է միայն պատկերացնել, թե կոնկրետ գազի գնի թանկացումն ինչի կհանգեցնի: Շղթայական կապով կթանկանա ամեն ինչ՝ սկսած էլեկտրաէներգիայից, վերջացրած բոլոր տեսակի ապրանքների գներով: Դրա հետևանքներն անմիջականորեն կզգան բոլոր տնտեսվարողները, բոլոր քաղաքացիները, բոլորն՝ անխտիր, ընդհանրապես՝ ամբողջ պետությունը: Ոչ պակաս դաժան է պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվեն դեպի ռուսական շուկա կողմնորոշված գյուղմթերք, նաև ծաղիկներ արտադրողներն ու արտահանողները, այդ ոլորտներում զբաղված հազարավոր մեր հայրենակիցներ:

Ու այդ ամենը… հանուն ինչի՞: Հանուն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը լուռումունջ կատարի արտաքին որոշ դերակատարների պատվերն ու շարունակի իշխե՞լ: Մի քիչ շատ թանկ չեն արժենո՞ւմ Փաշինյանն ու նրա քմահաճույքները մեր բոլորիս կյանքի վրա: Չնայած, վաղուց արդեն շատ թանկ են արժեցել, ուղղակի այդ «թանկաբազարությունը» նորանոր վտանգավոր, կործանարար հեռանկարներ է ուրվագծում, որից խուսափել ոչ մեկին չի հաջողվելու, եթե այս իշխանությունը մնաց…
🤣1
🔵Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի փակվելուց շուրջ 2 տարի անց բժշկական հիմնարկի աշխատակազմը չի ստացել աշխատավարձերը․ քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք աշխատողներին:

Ծննդատան նախկին աշխատակից՝ անեսթեզիոլոգ Հայկանդուխտ Գրիգորյանը երեկ մեզ հայտնեց, որ քաղաքապետարանը թեպետ օրեր առաջ խոստացել է վճարել, բայց այնքան են խաբել, որ այլեւս չեն հավատում եւ պատրաստվում են առաջիկայում կառավարության շենքի մոտ բողոքի ձայն բարձրացնել։

Հիշեցնենք, որ ծննդատունը 2020 թվականից հանձնված է եղել հավատարմագրային կառավարչին: 2022-ից հավատարմագրային կառավարիչն իր պարտավորությունները չի կատարել, եւ Երեւանի քաղաքապետարանը սկսել է պայմանագրի խզման գործընթաց, ապա ընթացել է դատական գործընթաց, որն ավարտվել է 2024 թ. ապրիլի 29-ին:

Ծննդատան վերահսկողությունը 2024 թ. մայիսի 1-ից անցել է քաղաքապետարանին, իսկ հուլիսի 14-ին առողջապահության նախարարի հրամանով կասեցվել է դրա գործունեությունը: Ի դեպ, քաղաքապետարանից դեռ 2 տարի առաջ վստահեցնում էին, որ ծննդատունը ժամանակավոր է փակվել, եւ այն անպայման վերաբացվելու է։
🔵Որքա՞ն գումարով է ՔՊ-ն վարձակալել մարզահամերգային համալիրը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օրերս մարզահամերգային համալիրում Փաշինյանի մասնակցությամբ 2 միջոցառում էր անցկացվել։

Ապրիլի 4-ին մեծ դահլիճում տեղի ունեցավ ՔՊ համագումարը, երեկոյան, փոքր դահլիճում՝ Վարչաբենդի հանդեսը։

Մարզահամերգայինի տնօրեն Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկու դահլիճն էլ Փաշինյանի թիմին տրամադրվել է վարձակալությամբ։ «Փոքր դահլիճի համար վճարել են 3 մլն դրամ, մեծ դահլիճի համար՝ 5 մլն»,- ասաց նա։

Դիտարկմանը` բայց այլ քաղաքական ուժերին անհամեմատ ավելի բարձր գնով եք վարձակալության հանձնում, մեզ ասել են, որ մինչեւ 15 մլն դրամ է վարձավճարը, Ղազարյանն արձագանքեց․ «Չկա նման բան, մենք բոլոր քաղաքական ուժերին նույն պայմաններն ենք առաջարկել, «Ուժեղ Հայաստան»-ին էլ էինք նույն գնով տվել, մյուսներին էլ»։

«Հայաստան» դաշինքից մեզ ասացին, որ իրենք 6 միլիոն դրամ վճարել են փոքր դահլիճի համար, 15 միլիոն` մեծի: Նույն գներն են նշում նաեւ երաժիշտները:

Հայ երգիչներից մեկի պրոդյուսերը մեզ հայտնեց, որ փոքր դահլիճի վարձակալության գումարը կազմում է 5-6 միլիոն դրամ` կախված սեզոնից, մեծինը` 10-15 միլիոն, իսկ ֆոյեի` նախասրահի վարձակալության գները պարզել չհաջողվեց, քանի որ, բացի Փաշինյանից, այդ տարածքը ոչ մի քաղաքական ուժ չի վարձակալել:
🤣3
🔵Ոչ թե քաղաքական ճգնաժամ, այլ քաղաքական փակ շրջան. ինչ է սպասվում հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հունիսի 7-ը մոտենում է արագ, բայց քաղաքական դաշտը ոչ թե հստակվում, այլ ավելի է մթագնում։

Մոտ 60 օր է մնացել ընտրություններին, արդեն մոտ 8 քաղաքական ուժ հայտարարել է մասնակցության մասին, բայց իրական պայքարը կրկին սահմանափակվում է նույն երկու անուններով՝ Նիկոլ Փաշինյան և Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի։

Սա արդեն քաղաքական ճգնաժամ չէ․ սա քաղաքական փակ շրջան է։

Մի կողմից գործող իշխանությունն է՝ իր վարչական ռեսուրսով, կայուն, բայց հոգնած ընտրազանգվածով։ Սա նշանակում է միայն մեկ բան՝ ընտրողը կրկին ընտրում է ոչ թե «լավը», այլ «ավելի քիչ վատը»։

Ռոբերտ Քոչարյան, Արամ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Արման Թաթոյան, Լևոն Զուրաբյան և այլք փորձում են ձևավորել «երրորդ բևեռ», բայց իրականում բաժանված են այնքան, որ միասին էլ չեն կարողանում դառնալ իրական այլընտրանք։ Այսինքն՝ մենք ունենք ընտրություններ, որտեղ կան շատ մասնակիցներ, բայց քիչ ընտրություն։

Ամենահետաքրքիր հարցը նույնիսկ այն չէ, թե ով կհաղթի։ Ավելի կարևոր է՝ արդյոք որևէ ուժ կկարողանա ձևավորել սահմանադրական մեծամասնություն։ Եթե ոչ, Հայաստանը կանգնելու է կոալիցիոն բանակցությունների, քաղաքական առևտրի և անկայունության նոր փուլի առաջ։

Այս ընտրությունները կարող էին դառնալ վերափոխման հնարավորություն։ Բայց այս պահին ավելի շատ նման են հերթական վերահաստատման՝ նույն դեմքերի, նույն հակասությունների և նույն փակուղու։

Եվ ամենավտանգավորը սա է․ հասարակությունը աստիճանաբար հաշտվում է այն մտքի հետ, որ այլ տարբերակ պարզապես չկա»։