Yerevan Live!
2.89K subscribers
14.2K photos
5.78K videos
4.09K links
Մայրաքաղաքի ամենահետաքրքիր նորություններն ու ամենահետաքրքիր պատմությունները։ Միջոցառումներ, համերգներ, տոնակատարություններ։
Download Telegram
🔵Իրավապահները փնտրում են Անուշավան Դանիելյանի հասցեին «ամոթ, տիրադավ» բղաված անձին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ինչպես տեսանք, շաբաթ օրը ՔՊ էլիտան Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցեց զատկական պատարագին՝ փորձելով ցույց տալ, թե իբր հավատացյալ են, իրենց կռիվը ոչ թե Եկեղեցու, հոգեւոր արժեքների դեմ է, այլ՝ առանձին հոգեւորականների։

Մեր աղբյուրներն ասում են՝ եթե տարին չլիներ նախընտրական, ապա Փաշինյանը, նախորդ տարիների նման, այս տարի էլ կմերժեր զատկական պատարագը։ Այդ օրը նաեւ միջադեպ գրանցվեց, որը թեպետ աննկատ անցավ, բայց, մեր տեղեկություններով, իշխանությունն իրավապահ մարմինների միջոցով ողջ ռեսուրսը մոբիլիզացրել է՝ հայտնաբերելու այն քաղաքացուն, որը պատարագ մատուցող Անուշավան Դանիելյանի հասցեին եկեղեցու բակում գոռաց․ «Ամոթ, տիրադավ»։ Նա այն 10 եպիսկոպոսներից է, որն անցել էր Փաշինյանի կողմը` ընդդեմ կաթողիկոսի։

Բանն այն է, որ ո՛չ լրատվամիջոցները, ո՛չ էլ Փաշինյանին լուսաբանող օպերատորները չեն ֆիքսել խիզախ քաղաքացու դեմքը, եւ հիմա, մեր տեղեկություններով, արդեն քանի օր է՝ իրավապահները փորձում են տարբեր խմբագրություններից պարզել՝ նկարե՞լ են այդ համարձակ մարդուն եւ կտրամադրե՞ն իրենց կադրեր։
1
🔵Փաշինյանը հանձնարարել է պասիվ ՔՊ-ականներին պատժել, ակտիվներին՝ խրախուսել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շաբաթ օրը «Քաղպայմանագրի» համաժողովից եւ նախընտրական ցուցակի կազմավորումից հետո ՔՊ խմբակցության մի մասն անկումային տրամադրության մեջ է եղել․ գործող պատգամավորների մեծ մասը ցուցակի հետին հորիզոնականներում է հանգրվանել, եւ հույս չունեն, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո կհայտնվեն խորհրդարանում։

Այս տրամադրությունների մասին տեղյակ է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը, ըստ մեր աղբյուրի, վարչության անդամներին հորդորել է բացատրական աշխատանքներ տանել թիմակիցների հետ, հավաստիացնել, որ որեւէ մեկն անգործ չի մնա, եթե ընտրություններին ընդառաջ «վիզ դնեն» ու հասնեն նրան, որ ՔՊ-ն կրկին իշխանություն վերցնի։

Հանձնարարել է նաեւ ակտիվացնել աշխատանքներն ընդդիմության դեմ պայքարում, որեւէ ռեպլիկ, որեւէ հայտարարություն անպատասխան չթողնել: Ավելին` նախահարձակ լինել։ Ասել է, որ ինքն անձամբ հետեւելու է բոլորի պահվածքին, պասիվները կպատժվեն, ակտիվները կխրախուսվեն։
1
🔵Որքան գումար է ծախսվում «Կառավարական դաչաների» վրա. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վարչապետի աշխատակազմը «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին այս տարի հատկացրել է 621 մլն 340 հազար 100 դրամ՝ առանձնատների սպասարկման և կեցության ապահովման համար։

Գումարի մեջ ներառված է առանձնատների կահավորման, տեխնիկական վերազինման, տարածքների բարեկարգման ու խնամքի ծախսերը։

Կառավարական առանձնատների տարածքը ներառում է 15 հազար քմ (1.5 հա) ընդհանուր մակերեսով շենք-շինություններ, 22.4 հա հողատարածք և 290.8 քմ բնակտարածքով քոթեջներ։

Կառավարական առանձնատներում կարող են բնակվել ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետն` իրենց ընտանիքներով, պաշտոնավարման ժամանակահատվածում, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, օրինակ` ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը և ՀՀ վարչապետի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք` իրենց ընտանիքներով:
🔵ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը երեկ իր հայտարարություններով խաթարել է ողջ ՔՊ խմբակցության ու վերնախավի անդորրը։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի, այնուհետև ճեպազրույցի ժամանակ Հայկ Սարգսյանի հայտարարությունները սկսել են անհանգստացնել ՔՊ վերնախավին։

Բանն այն է, որ Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին, այնուհետև Սուրեն Պապիկյանին՝ բանակում առկա խնդիրների մասին բարձրաձայնելով։

Նրա հայտարարությունները, ըստ աղբյուրների, դուրս են եկել ներխմբակցական ընդունված սահմաններից և դարձել են քննարկման առարկա իշխանության տարբեր մակարդակներում։

Հայկ Սարգսյանն անուղղակի մեղադրեց նաև Ալեն Սիմոնյանին իր նախագծերի տապալման համար՝ հայտարարելով, թե ասում են՝ «վարչապետ եք բերում վրեքներս»։
Այսինքն՝ վարչապետը Հայկ Սարգսյանին սատարում է, բայց Ալեն Սիմոնյանին չի պատժում։

Այս թեմայով խմբակցությունը բաժանվել է մի քանի խմբերի. մի խումբը նրանք են, ովքեր ներքին քննարկումներում պաշտպանում են Սարգսյանին, մի հատվածի կարծիքով՝ չպետք էր այս նախընտրական փուլում Հայկ Սարգսյանը նման սկանդալային հայտարարություններով հանդես գար, մի մասն էլ համարում է, որ պետք է Քոչարյանն ու Սիմոնյանը պատժվեն ներկուսակցական ինտրիգների համար։

Ի դեպ, Հայկ Սարգսյանը իր ելույթներում բաց տեքստով հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանն իր «թիկունքին» է, ու իր ոտքի տակը ակնհայտորեն փորում են Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանը»։
1
🔵Մարզպետները կգնան արձակուրդ, որ քարոզարշավը ղեկավարեն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ի մարզային շտաբների պետերը մարզ­պետներն են։ Նրանք շուտով արձակուրդ են վերցնելու՝ իրենց հաշվին, որ կարողանան ողջ էությամբ նվիրվել մարզային շտաբների աշխատանքը համակարգելու գործին։ Համայնքային շտաբները ղեկավարելու են ՔՊ-ական համայնքապետերը։ Սյունիքի մարզային շտաբի պետ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է միայն, որ խառը կազմի հետ է աշխատելու՝ ՔՊ-ական համայնքապետերի՝ Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի ու Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի հետ։

Չնայած Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանն էլ իշխող ուժից է, բայց Սիսիանի շտաբի ղեկավարն ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանն է, Քաջարանինը՝ ՔՊ-ական ավագանի Արմեն Առաքելյանը, Գորիսինը` պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Կապանինը` ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը։ Փաստորեն, պատգամավորները, կառավարության ներկայացուցիչն ու ՔՊ-ական համայնքապետերը դե յուրե ու դե ֆակտո պիտի ենթարկվեն Ռոբերտ Ղուկասյանին:
1
🔵Իշխանությունը հիմա էլ կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի անվան դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխող խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստն իրականում բարերար Սամվել Կարապետյանի դեմ է, ավելի ճիշտ՝ կռիվ նրա անվան հետ: Բանն այն է,որ Ընտրկան օրենսգիրք սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխություններից մեկն այն է, որ արգելեն կուսակցություններին, դաշինքներին օգտագործել անձնանուններ. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ»:

Հիշեցնենք, որ Կարապետյանի հիմնադրած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վերջերս դաշինք կազմեց երկու ուժի հետ եւ մտադիր են ընտրություններին մասնակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանումով դաշինքով: Իսկզբանե էլ իշխանականները կռիվ էին տալիս Կարապետյանի լուսանկարների հետ, որտեղ փակցվում էին դրանք՝ տուգանում էին, հիմա էլ նրանց կռիվը Կարապետյանի անվան հետ է, հավանաբար հասկանում են, որ իրենց քարոզչությունը արդյունք չի տալիս, մարդիկ անձամբ Կարապետյանի հետ մեծ հույսեր են կապում, ուստի նման փոփոխություն են ընտրությունից հինգ պակաս ձեռնարկում։
1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔵Պաղեստինյան տեղական աղբյուրները հայտնել են, որ իսրայելական ռազմական նավակները կրակ են բացել Գազայի հատվածի ափերի վրա
🤬2
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔴ՔՊ՝ 24,3%, «Ուժեղ Հայաստան» 13,4%, ԲՀԿ՝ 7,9%, «Հայաստան»՝ 5,5%. պատկերն այս պահին․ «Gallup»
👍21
🔴Որո՞նք են 44-օրյա պատերազմի իրական պատճառները. կոնֆլիկտոլոգ

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=13NaT2ZHjX8
👍2
🔴Կա՛մ Փաշինյանն Անդրանիկ Քոչարյանին պետք է SMS ուղարկի, կա՛մ համաձայնի, որ վերջինիս տղան «բարձրակարգ» է, իսկ Աշոտ Փաշինյանը՝ ոչ. Mediahub

Յուրաքանչյուր ծնողի համար, եթե նույնիսկ իր երեխան ոճրագործ է, ամենալավն է, ամենախելացին ու ամենագեղեցիկը։ Դա նորմալ ծնողական բնազդ է, սակայն աննորմալ է, երբ այդ սուբյեկտիվ գնահատականի կողքին նսեմացվում ու արժեզրկվում են ուրիշների երեխաները։

Բայց եթե ինտելեկտուալ որոշակի ցածր աստիճանի վրա գտնվող մարդու կողմից սեփական երեխային նման մեծարանքը կարելի է պարզապես անտեսել, ապա աններելի է այն պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, հատկապես, երբ նա զբաղեցնում է այնպիսի պաշտոն, որն ուղղակիորեն առնչվում է այլոց երեխաներին։

Երբ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ իր տղան բարձրակարգ տղա է ու չպետք է ծառայի բանակում, ապա դա ոչ թե անզգույշ խոսք էր, այլ մտածելակերպ։

Մանրամասները՝ հղմամբ
2
🔵Կրակոցներ՝ Արմավիրի մարզի Շենիկ գյուղում. 1 անձ մահացել է

Ապրիլի 7-ին՝ ժամը 16․14-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Շենիկ գյուղի 48-ամյա մի բնակիչ, որը մահացել է։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, ըստ նախնական տվյալների, մեքենան անկանոն վարելու հետ կապված վիճաբանություն է ծագել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նույն համայնքի 41-ամյա բնակիչը իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղղությամբ։

«ՆԳՆ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների և ՆԳՆ համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի աշխատակիցների անհետաձգելի օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է 41-ամյա տղամարդու փախուստը հանրապետությունից։ Ոստիկանները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հայտնաբերել և ձերբակալել են Արմավիրի մարզի Շենիկ գյուղի 41-ամյա բնակչին։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Ձերբակալված անձն ու կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրությունում։
2
🔵Թրամփը հայտարարել է Իրանի ռմբակոծությունները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին։

Հրադադարը կլինի փոխադարձ։

«Հիմք ընդունելով Շարիֆի և Մունիրի հետ ունեցած զրույցները և նրանց խնդրանքը՝ հետաձգել Իրանի նկատմամբ ոչնչացնող ուժի կիրառումը՝ պայմանով, որ Իրանը պատրաստ է լիովին, անմիջապես և անվտանգ բացել Հորմուզի նեղուցը, համաձայն եմ 2 շաբաթով դադարեցնել Իրանի ռմբակոծությունը», - հայտարարել է Թրամփը:
🔵Իսրայելը աջակցում է Թրամփի՝ Իրանին հարվածները դադարեցնելու որոշումը, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով Նեթանյահուի հայտարարությանը։

ԱՄՆ-Իրան երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա, Հայտարարել է Նեթանյահուն։
🤬1
🔵Տիգրան Ավինյանի հոր բողոքը բավարարվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Անցած ամռանը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատարան էր դիմել եւ հաղթել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին:

Հիշեցնենք, որ Ավինյանի հայրը «համբալ» էր անվանել «Օպել» վարողներին, եւ ավագանու անդամ Իսկանդարյանը դիմել էր դատարան: Նրա հայցը դատարանը բավարարել էր մասնակիորեն՝ 500 հազար դրամի փոխհատուցման պահանջից 250 հազարն էր բավարարել։ Ապա Ավինյանի հայրն առաջին ատյանի որոշումը բողոքարկել էր վերաքննիչ քաղաքացիական դատարան:

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ամիսներ տեւած դատաքննությունից հետո, օրեր առաջ վերաքննիչը՝ դատավոր Նարեկ Գաբրիելյանի նախագահությամբ, ամբողջությամբ բավարարել է քաղաքապետի հոր բողոքը: Վճիռն ամբողջությամբ բեկանել է եւ ամբողջությամբ մերժել Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ Արմեն Ավինյանի։

Ստացվում է, որ «կարմիր գծերի գումարը պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ` իրա գեղի Opel-ով» արտահայտությունը վերաքննիչ դատարանը խրախուսում է եւ գտնում, որ այստեղ որեւէ վիրավորական արտահայտություն չկա։ Սա առաջին դեպքը չէ, որ առաջին ատյանի դատարանի որոշումները վերադաս դատարանները բեկանում են` հօգուտ իշխանությունների:
🔵Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, օրեր առաջ կալանքից ազատվել է քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Գեւորգ Մելիքյանը՝ Օշականցի Գեւորիկը։

Դատարանը նրա նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառել` տնային կալանքը, համակցված բացակայելու արգելքով եւ 13 միլիոն դրամ գրավով։ Քրեական գործով անցնում են Օշականցի Գեւորիկը եւ մեկ այլ օրենքով գող՝ Սամվել Հասանյանը՝ «Մանգո» մականվամբ։

Քրգործն այն մասին է, որ նշված անձինք, լինելով «օրենքով գողեր», օգտագործել են իրենց անունն ու կապերը՝ գումարի դիմաց կենցաղային հարցեր լուծելու համար։ Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ Արագածոտնի մարզի դատարանն այս եւ ամիսներ առաջ նախաձեռնված քրեական վարույթը, որով Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել Օշականում գտնվող իր տան բակում թմրանյութ աճեցնելու համար, միացրել է իրար եւ ընդդատության կարգով ուղարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Դատարանը գտել է՝ քանի որ նույն վարույթով անցնող Մանգոն վանաձորցի է, գործը պետք է քննվի այնտեղ։ Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումը բողոքարկելու են վերաքննիչ դատարան։
2
🔵ՔՊ-ականներին սկսել է հունից հանել Հայկ Սարգսյանի ինքնագոհ պահվածքը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ականներին սկսել է հունից հանել նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ինքնագոհ պահվածքը. «Հռոմի պապից ավելի կաթոլիկ ա իրեն պահում, իբր հա էլի…»,-վրդովված նշեց ՔՊ աղբյուրը:

Նաեւ դժգոհեց, թե նրա թեւերի տակ ձմերուկը հենց Նիկոլ Փաշինյանն է դրել. «Ավելին՝ եթե, իրոք, Փաշինյանից նեղված լիներ կամ հակառակը, Սարգսյան Հայկը հիմա խի նո՞ր էր ճաղերի հետեւում»:
🔵Պուտին-Փաշինյան կոշտ զրույցից հետո Մոսկվան անցել է գործնական քայլերի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան ապրիլմեկյան հանդիպումից եւ կոշտ զրույցից հետո, մեր տեղեկություններով, էլ ավելի կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետեւում:

Պաշտոնական Մոսկվան, ըստ մեզ հասած լուրերի, հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ որեւէ պայմանավորվածության հանգել հնարավոր չէ, եւ անցել է գործնական քայլերի։

Մասնավորապես, Կրեմլում որոշում են կայացրել արգելել փաշինյանական իշխանության հետ փոխկապակցված բոլոր բիզնեսների, ընկերությունների, անգամ մշակութային կազմակերպությունների մուտքը Ռուսաստան: Երեկ խոսում էին, որ դադարեցվել է Պռոշյանի կոնյակի գործարանի լիցենզիան, որով Ռուսաստան ալկոհոլային խմիչքներ էին արտահանում:

Անգամ ռուսների հետ բավականին ջերմ հարաբերություններ հաստատած Գուրգեն Արսենյանն ու նրա շրջապատն են հայտնվել «պերսոնա նոն գրատա» կարգավիճակում։
2
🔵ՔՊ-ի նախընտրական ցուցակը կազմվել է մեկ կենտրոնից. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ՔՊ-ի կուլիսներում շրջանառվող շշուկների, ամիսներ շարունակ գովազդված ներկուսակցական ընտրությունները՝ այսպես կոչված, փրայմերիզը, իրականում ընդամենը ձեւական ծես է եղել՝ հանրությանը ներկայացվող ժողովրդավարության պատրանք ստեղծելու համար։

Ասում են, թե ՔՊ-ի նախընտրական ցուցակը կազմելու գործում իրականում ներքին քվեարկությունն ազդեցություն չի ունեցել։ Ավելին՝ թեկնածուների վերջնական դասավորությունը կազմվել է մեկ կենտրոնից՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ՝ «հատիկ առ հատիկ» ընտրելով հավատարիմ եւ վերահսկելի գործիչների։
👍2
Ընտրական օրենսգրքի փոփոխության ժամանակ ՔՊ-ականներն ամբիոնին էին մոտենում «շպառգալկաներով». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում երեկ կատարված փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՔՊ-ականները, գրեթե առանց բացառության, ԱԺ ամբիոնին էին մոտենում «շպառգալկաներով» եւ թղթից էին կարդում իրենց ելույթները։

Մեր տեղեկություններով, ՔՊ-ական պատգամավորներին նախապես գրել տվել են իրենց տեքստերը, դերաբաշխում են արել, թե ով ինչ ելույթ պետք է ունենա, շատերը չեն հասցրել անգիր սերտել ելույթները կամ իրենց բառերով վերաշարադրել միտքը եւ որոշել են, որ ավելի ապահով է կարդալը։

66 ձայն էր հարկավոր՝ նախագիծն անցկացնելու համար, եւ 2 անգամ ընդմիջում վերցրին, որ կոճակ սեղմողներին բերման ենթարկեն: ՔՊ-ական 65 պատգամավորներից բացի, կողմ քվեարկեց նաեւ երբեմնի ընդդիմադիր Գեղամ Նազարյանը, որի քվեարկությունից րոպեներ առաջ մոտեցավ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ, հավանաբար, հրահանգավորեց։

ՔՊ-ում թերեւս մտավախություն ունեին, որ թիմում կարող են «տակից» դավաճանել իրենց` հաջորդ խորհրդարանից դուրս մնացողները, եւ չքվեարկել կողմ, ուստի ՔՊ-ի ռեզերվային խաղացողին էին ներգրավել։
1