Yerevan Live!
2.87K subscribers
14.3K photos
5.8K videos
4.1K links
Մայրաքաղաքի ամենահետաքրքիր նորություններն ու ամենահետաքրքիր պատմությունները։ Միջոցառումներ, համերգներ, տոնակատարություններ։
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔵Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են իրանական Շիրազի ավիաբազայի վրա
🤬4😁1
🔵Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի կինը ողջ է, և նրա մահվան մասին նախնական հաղորդագրությունները սխալ էին. Fars
8
🔴Փաշինյանի ընտրվելու դեպքում ոչ ոքի չի հետաքրքրի, թե ով է լինելու ՀՀ իշխանությունը 5 տարի հետո

Եթե 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ապա այնքան կիմաստազրկի Հայաստան պետությունը, ամեն անգամ այնպիսի անդառնալի գործողություններ կանի, որ ինչ-որ շրջան հետո կարող է արդեն միևնույնը լինել, թե ով կլինի ՀՀ վարչապետը, որովհետև այն Հայաստանը՝ իր բովանդակությամբ, իր նպատակներով, իր իղձերով, 88-ի շարժումով, որ սիրել ու շարունակում ենք սիրել, ուղղակի չեն լինի, ուստի այս ընտրություններն ունեն գոյաբանական բնույթ։

Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար փողոցի գեներացումը, մթնոլորտի փոփոխությունը, հանրային տաքացումը, քաղաքական իրավիճակի հասունացումը պետք է տեղի ունենա մինչև ընտրություններ, իսկ ընտրությունները լինեն վերջնակետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=JYQY88jZi9Q
4
🔵Ինչպես ձկնգողն ու ֆուտբոլիստը ազատվեցին բանակից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ հարց ուղղեց ՀՀ վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին՝ բանակում չծառայած պաշտոնյաների և նրանց հարազատների թեմայով։

Շուրջ 15 տարի հրապարակումներ է անում «Ժողովուրդ»-ը բանակում չծառայած պաշտոնյաների և նրանց արտոնյալ որդիների մասին՝ և լրագրողը վարչապետի ուշադրությունը հրավիրեց ևս երկու դեպքի վրա։

Առաջինը վերաբերում է Արմեն Նիկողոսյանին, ով նախկինում աշխատել է վարչապետի ղեկավարած թերթում՝ որպես սպորտային լրագրող, իսկ այժմ զբաղեցնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը։ Լրագրողը նշեց, որ մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, թե Նիկողոսյանի որդին և եղբորորդին ազատվել են պարտադիր զինծառայությունից։ Ըստ հրապարակումների՝ որդին բանակից ազատվել է ֆուտբոլիստ լինելու հիմքով, ինչի վերաբերյալ թերթը հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն, սակայն պատասխան չի ստացել՝ անձնական տվյալների պահպանման պատճառաբանությամբ։

Լրագրողը վարչապետին խնդրեց աջակցել՝ պարզելու, թե ինչ հիմքերով է բանակից ազատվել Էդգար Արմենի Նիկողոսյանը, ինչպես նաև ինչու չի կանչվում վարժական հավաքների։

Երկրորդ հարցը վերաբերում էր Նարեկ Գրիգորյանին։ Լրագրողը նշեց, որ ըստ «Հետքի» հրապարակման՝ գործող պատգամավորը ժամանակին բանակից ազատվել է ինքնավնասման հիմքով։ Հիշեցնենք, որ այս պատգամավորը հայտնի է որպես «ձկնգող», քանի որ մինչ պատգամավոր դառնալը Նորատուսում ձկնորսությամբ է զբաղվել՝ այդ թվում նաև արգելված ժամանակներում, ինչի մասին մամուլը տարիներ շարունակ գրել է։

Լրագրողը վարչապետին դիմեց՝ խնդրելով իր ձևով միջամտել, որպեսզի իրավասու մարմինները պարզաբանեն նշված հանգամանքները, քանի որ լրատվամիջոցներին տվյալներ չեն տրամադրվում՝ հղում անելով անձնական տվյալների պաշտպանության պահանջներին։

Վարչապետը պատասխանեց, որ լրագրողի բարձրացրած հարցերը հնչել են հրապարակային հարթակում, և իրավապահ մարմինները կարող են դրանք դիտարկել օրենքով սահմանված կարգով»։
👎2
🔵Արթուր Հովհաննիսյանի 0.24 մգ թմրանյութի հաղորդումը դատախազությունն ուղարկել է Քննչական. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ օրաթերթի ներկայացրած ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է քննության։ Այս հաղորդման առիթը մարտի 5-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցն էր, որի ընթացքում թերթի լրագրողը հարց էր ուղղել ՀՀ վարչապետին՝ Նիկոլ Փաշինյան-ին։

Լրագրողը հիշեցրել էր, որ վերջին տարիներին տարբեր քրեական գործեր վերաբացվում են՝ նախկինում հնարավոր թաքցված հանցագործությունները բացահայտելու նպատակով, և այդ համատեքստում հետաքրքրվել էր, թե ինչու չի նախաձեռնվում վերաբացել 2017 թվականին հարուցված այն քրեական վարույթը, որը, ըստ հրապարակված տեղեկությունների, վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան-ին, ում մեքենայից 2017 թվականին հայտնաբերվել էր 0.24 մգ թմրանյութ, ինչից հետո վերջինս ձերբակալվել էր: Իսկ ո?վ էր եղել նախկին իշխանության տարիներին այ պաշտոնյան, որի միջամտությունից հետո գործը փակվել էր։

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ձեր հարցը հնչել է ուղիղ եթերում, և իրավապահ մարմինները պարտավոր են ձեր ասածը ընդունել որպես հանցանքի մասին հաղորդում և օրենքով սահմանված կարգով ընթացք տալ»։

Դրանից հետո Ժողովուրդ օրաթերթ–ը պաշտոնապես հաղորդում էր ներկայացրել դատախազություն՝ հղում անելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք–ի 173-րդ հոդվածի 3-րդ կետին և խնդրել էր իրավական գնահատական տալ ներկայացված հանգամանքներին։

Թերթը պահանջել էր պարզել, թե ինչ պայմաններում է փակվել 2017 թվականի քրեական գործը և արդյոք եղել են իրավապահ մարմինների գործունեությանը հնարավոր ապօրինի միջամտություններ։ Դատախազությունից ստացված պատասխանի համաձայն՝ հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով»։
1
🔵ՔՊ-ն Երևանում քարոզարշավին հատուկ է պատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ն այս շաբաթ ներկուսակցական քարոզարշավի անվան տակ կարշավի Վայոց Ձոր եւ Սյունիք, իսկ եզրափակիչ արշավը նախատեսում են իրականացնել գալիք շաբաթ, Երեւանում։ ՔՊ-ական աղբյուրները չեն թաքցնում իրենց թախիծը` որ Երեւանում անմխիթար վիճակում են եւ նոր հնարքներ են մտածում՝ ինչ անել, որ թաղերով, բակերով անցնելիս չխայտառակվեն։

Բանն այն է, որ Երեւանում ՔՊ-ի վարկանիշը մարզերի համեմատ շատ ավելի ցածր է: Եվ եթե մարզերում չկարողանան խուսափել տհաճ պահերից, պատկերացնում են, թե մայրաքաղաքում ինչ է կատարվելու: Իսկ Երեւանում է հիմա ընտրողների 2/3-ը, եւ երեւանցիների ձայնն է վճռորոշ լինելու այս ընտրություններում: Ուստի, եթե մարզերում Նիկոլ Փաշինյանը դեռ կարող էր մուննաթ գալ, գոռալ մարդկանց վրա, «կուկուռուզ ու պեռաշկի» ուտել, ապա Երեւանում նման պահվածքը կարող է թանկ նստել իրենց վրա։ ՔՊ-ից մեզ վստահեցրին, որ դեռ հայտնի չէ երեւանյան քարոզարշավի սցենարը։ Գիտենք, որ մարտի 27-28-ին ՔՊ ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլն է լինելու` 50 հոգու ցուցակն են դասավորելու` 1000 պատվիրակների քվեարկությամբ, իսկ ապրիլի 4-5-ին համաժողով կանեն եւ կհաստատեն արդեն կազմված 50-յակի ցանկը։
🔵Փաշինյանի այցի ժամանակ սունկը հավաքում են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Դիլիջանի Կամոյի փողոցում, միջպետական ճանապարհի եզրին սնկի վաճառքի կետ կա։ Ծառի սնկի սեզոնին այստեղ վաճառվում է անտառի ծառի սունկ, մյուս ժամանակները՝ շամպինիոն եւ աճեցրած ծառի սունկ։ Սնկի վաճառքի կետը պատկանում է մոտակայքում խանութ ունեցող դիլիջանցուն, որը ոչ թե իր խանութում է վաճառում սունկը կամ խանութի առաջ, այլ՝ փողոցի մյուս կողմում։ Համայնքապետարանը մի անգամ 100 հազար դրամով տուգանել է սնկի անօրինական վաճառքի համար, սակայն նա շարունակում է սնկի վաճառքը։

Դիլիջանի բնակիչները պատմեցին, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը Դիլիջան կամ Իջեւան է այցելում, այստեղ վաճառվող սունկը հավաքում են, իսկ նրա գնալուց հետո սնկի վաճառքը շարունակվում է։
🔵Եթե ՔՊ-ն վերարտադրվի, արտագաղթի ալիք կբարձրանա. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Տավուշի մարզի Բերդ համայնքից հայտնում են, որ թեեւ ոչ մեծ թափով, սակայն արտագաղթ է վերսկսվել, հիմնականում՝ դեպի Ռուսաստան։ Եթե նախկինում գնում էին աղքատ ընտանիքները, ապա հիմա արտագաղթում են կայացած, ֆինանսապես ապահովված մարդիկ։ Նրանք չեն հավատում Փաշինյանի իշխանության պարագայում Հայաստանի պայծառ ապագային, բայց մարդիկ վստահ են, որ արտագաղթի ալիքը մոլեգնելու է, եթե հունիսին ՔՊ-ն վերարտադրվի:
👍2
🔵Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախկին ՀՀԿ-ական, ներկայում Աննա Հակոբյանի ընկերուհի Աննա Դավթյանը, որ նախօրեին տիկնոջ հետ Արմավիրում խնջույքի է մասնակցել եւ պարելու լուսանկարներ հրապարակել, իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո իրեն են նշանակելու ԿԳՄՍ նախարար։ Դավթյանը ներկայում Երեւանի Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի տնօրենն է:

Նա Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» արշավի ակտիվ մասնակիցներից է: Նրա պաշտոնավարման ժամանակ էր Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում աշխատանքը կորցրել այդ ժամանակ պատմության ուսուցիչ աշխատող լրագրող Կարպիս Փաշոյանը: Ըստ լուրերի՝ նա տիկնոջ ընկերուհին է դարձել «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանի հետ մտերմության շնորհիվ, եւ վերջինս էլ լոբբինգ է անում Դավթյանի հարցում։ Այս ամենը նաեւ այն մասին է խոսում, որ տիկին Հակոբյանը չի կորցրել Փաշինյանի կադրային քաղաքականության վրա ազդելու լծակները:
2🤬1
🔵Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Օրեր առաջ Փաշինյանին հրապարակային լքած Աննա Հակոբյանն Արմավիրում, խնջույքի ժամանակ՝ ի զարմանս ներկաների, սեղանի շուրջ Նիկոլի լոբբինգն է արել։

Թե բա՝ անկախ ամեն ինչից, Փաշինյանը միակ մարդն է, ով երկիրը կփրկի:
Ըստ նույն լուրերի, նա այնպիսի դիրք է բռնել, թե իբր հեչ կապ չունի, որ ինքը լքել է Նիկոլին, միեւնույնն է, պատեհ առիթի՝ նա նրան պատրաստ է «պադերժկա» անելու։
🤬4👍2🤣1
🔵ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մինչ «Գեւորգ Պապոյան եւ մյուսներ» իշխանական անսամբլը վերջին շրջանում 24/7 ռեժիմով ագրեսիվ քարոզչություն է անում, թե եթե ՔՊ-ն չլինի, TRIPP-ը չի լինի, հետեւաբար, խաղաղություն չի լինի, Հայաստանը կդառնա ծայրագավառ, ու ընտրողին մոլորեցնում են, թե Հայաստանի անվտանգության հարցն առնվազն 99 տարով լուծված է, քանի որ ամերիկյան ընկերությունը 99 տարով վարձակալել է Հայաստանի 41 կիլոմետրանոց տարածքը, որտեղով պետք է անցնի Թրամփի ուղին, երեկ Նիկոլ Փաշինյանը սառը ցնցուղ լցրեց իր թիմի ու իրենց հավատացողների գլխին՝ ակնարկելով, որ TRIPP-ի աշխատանքները ժամանակավորապես կարող են հետաձգվել:

Ավելի պարզ ասած՝ այդ ճանապարհի կառուցումն իրենց ձեռքում չէ, ԱՄՆ-ն ոնց ուզի, այնպես էլ կլինի։ Իսկ Իրանի կոնֆլիկտը փոխել է իրավիճակը մեր տարածաշրջանում: Կառավարության երեկվա նիստից հետո՝ բրիֆինգում Փաշինյանը բառացի ասաց, որ «Թրամփի ուղին» ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունների մեջ չէ այս պահին` Իրանի շուրջ կատարվող իրադարձությունների պատճառով:

«Տեսնում եք` ինչ է կատարվում, ու ինչով են իրենք հիմա զբաղված։ Ցավոք, հավանականությունը մեծ է, որ պրոցեսների վրա ժամանակի առումով կազդի։ Հիմա ԱՄՆ կառավարությունը կենտրոնացած է այլ խնդրի վրա: Իհարկե, եթե պարզվի, որ չի ազդի, ավելի լավ»,- ասաց նա` գուժելով, որ խաղաղության փուչիկը պայթել է։ Թերեւս, նաեւ սա է պատճառը, որ ամբողջ ուժով հումանիտար միջանցք են առաջարկում Ադրբեջանին:
2🤬1
🔵«Կոմիտասյան պատվաստում»․ մեկնարկել է Կոմիտասյան հինգ երգերի համազգային նախագիծ

Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ
4👍2
🔵Ադրբեջանը դատապարտել է Իրանին «Թուրքիայի ուղղությամբ հրթիռ արձակելու» համար

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դատապարտել է Իրանին «Թուրքիայի տարածքի վրա հերթական հրթիռային հարձակման» համար։

Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն խստորեն դատապարտել է «Թուրքիայի տարածքի վրա հերթական հրթիռային հարձակումը»՝ այն համարելով ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նման գործողությունները համարել է «անընդունելի և ուղղակի սպառնալիք տարածաշրջանային կայունությանը»։
🤬2
🔵Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի. «Հրապարակ»

Կառավարությունը ողջ կազմով եկող շաբաթ կգրոհի Ազգային ժողովը։ ԱԺ մշտական հանձնաժողովների քննարկմանն է ներկայացվել ՀՀ կառավարության ծրագրի 2025-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, եւ քանի որ 3 ամսից ընտրություններ են, իշխանությունն այդ քննարկումները վերածելու է նախընտրական քարոզարշավի եւ համաշխարհային մասշտաբի լապշաներ է կախելու ընտրողների ականջներից։

Օրինակ, ԱԳՆ կատարողականի ներածությունում կարդում ենք․ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ 2025 թ. օգոստոսի 8-ին խաղաղություն է հաստատվել։ 2025 թվականն անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ Հայաստանի Հանրապետությունից ՀՀ քաղաքացիների արտագաղթը փոխարինվել է ներգաղթով։ 2025 թվականին արձանագրվել է բարձր տնտեսական աճ (7,2%), ինչի արդյունքում 2021-2025 թթ. ՀՆԱ միջին տարեկան աճը կազմել է 7,9%, իսկ 2017-2025 թթ. կտրվածքով՝ 5,8% (2017 թվականի համեմատ կուտակային աճը կազմել է 53,9%)»: Երկիրը 8 տարում 4 պատերազմի միջով անցկացրած, 5 հազար զոհ տված իշխանությունը Հայաստանը դրախտավայր է դարձրել։
4
🔵Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, առաջիկա շաբաթներին Հայաստանի մարզերում նախատեսվում է յուրահատուկ ձևաչափով հանրային հանդիպումների շարք, որի նախաձեռնողը հայտնի պրոդյուսեր, դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։

«Փաստի» տեղեկությունների համաձայն, այս հանդիպումները սովորական քաղաքական հանդիպումներ չեն լինելու։ Մարությանն ընտրել է բավական հետաքրքիր և ոչ ստանդարտ ձևաչափ. հանդիպումները սկսվելու են բեմականացված, հումորային կարճ դիալոգով, որից հետո հանդիպումը շարունակվելու է բաց հարցուպատասխանի ձևաչափով։ Ներկաները հնարավորություն կունենան ոչ միայն լսել Մարությանի պատմությունները, այլև անմիջապես հարցեր ուղղել նրան։

Հանդիպումների ընթացքում նա նախատեսում է խոսել իր անցած ճանապարհի, ստեղծագործական գործունեության, Երևանի քաղաքապետ եղած ժամանակահատվածի փորձի, ինչպես նաև ներկայիս քաղաքական և հասարակական գործընթացների մասին։ Միաժամանակ, ինչպես նշում են նախաձեռնությանը մոտ կանգնած աղբյուրները, Մարությանը չի խուսափելու նաև իր կյանքի հետաքրքիր դրվագներից ու կուլիսային պատմություններից՝ դրանք ներկայացնելով իրեն բնորոշ հումորային ոճով։

Ըստ կազմակերպիչների, այս շրջագայությունը կարելի է դիտարկել նաև որպես հանրային երկխոսության ձևավորում ընտրություններին ընդառաջ։ Մարությանը նախատեսում է այցելել Հայաստանի տարբեր մարզեր և անմիջական շփում ունենալ քաղաքացիների հետ։

Հանդիպումների շարքը կրում է «Հանդիպում Հայկ Մարությանի հետ» խորագիրը։ Մուտքը ազատ է, սակայն դահլիճների նստատեղերի քանակի պատճառով տեղերը սահմանափակ են։

Առաջիկա հանդիպումները նախատեսված են հետևյալ օրերին՝ Իջևան՝ մարտի 24-ին, Նոյեմբերյան՝ մարտի 25-ին, Չարենցավան՝ մարտի 27-ին, Սևան՝ մարտի 30-ին։
😁2
🔵Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Գործող իշխանությունները մտադիր են մաքսիմալ օգտագործել Արտաքին հետախուզության ծառայության վերջին հայտարարությունը։ Հիշեցնենք, որ Փաշինյանի օրոք ստեղծված ծառայությունը, չնշելով կոնկրետ երկրի անունը, օրերս հայտնել էր, թե իբր հետախուզական տեղեկություններ է ստանում, որ «այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով՝ տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերի աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»։

«Փաստի» տեղեկություններով, նախօրեին՝ կառավարության նիստից հետո, Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել մի քանի ուժայինների ու, այսպես կոչված, «սորոսական» կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, դժգոհել, որ միայն մեկ կազմակերպություն է դրանից հետո հայտարարություններ տարածում, դատախազություն նամակներ հղում, իսկ քաղհասարակության մյուս ներկայացուցիչներն առանձնապես ակտիվ չեն այդ առումով։ Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանն էր «ծավալվել», հայտարարել, թե Ռուսաստանից ավտոբուսներով մարդկանց են ուզում բերել Հայաստան, ընտրակաշառք են առաջարկում։ Նա նաև դիմել էր գլխավոր դատախազություն։

Փաշինյանը մյուս կազմակերպություններին էլ է կոչ արել ակտիվանալ, առաջիկա ամիսներին անխնա շահարկել քարոզչական այդ կեղծ թեզը՝ հանրության մեջ տպավորություն ստեղծելով իբր առկա վտանգների մասին։ Իրավապահ մարմիններին էլ հրահանգվել է առաջիկայում ավելի ակտիվ լինել, քրեական վարույթներ հարուցել, ցուցադրական ձերբակալություններ ու դատաքննություններ կազ մ ա կեր պել տար բեր ան ձ ա ն ց նկատմամբ։

Ի դեպ, պատահական չէ, որ նախօրեին ուշագրավ մի հայտարարություն էլ Պետեկամուտների կոմիտեն էր արել, թե ուժեղացնելու է սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ վերահսկողությունը՝ ֆինանսական թափանցիկության ապահովման և հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։ «2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին ֆիզիկական անձանց կողմից իրականացված կանխիկ դրամական միջոցների ներմուծման և արտահանման ավելի քան 450 դեպք է արձանագրվել կամ հայտարարագրվել՝ շուրջ 69 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով։ Դրանցից շուրջ 59.5 մլն ԱՄՆ դոլարի չափով կանխիկ դրամական միջոցները ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ կանխիկ դրամական միջոցների զգալի մասը տեղափոխվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից»,- նշել են ՊԵԿ-ից և հավելել, թե կանխիկ դրամական միջոցների մեծածավալ տեղափոխումը պարունակում է որոշակի ռիսկեր, այդ թվում՝ ստվերային շրջանառության, փողերի լվացման, ապօրինի ֆինանսական հոսքերի կամ այլ իրավախախտումների հնարավորության հետ կապված ռիսկեր։
1
🔵Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում. «Հրապարակ»

Որոշ տեղեկություններով, Սուրեն Պապիկյանը հրահանգել է ռազմական ոստիկանության պետին եւ ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավարությանը՝ «ռեյդ» իրականացնել զինվորականների շրջանում, պարզել՝ արդյոք բոլորն ունե՞ն վարորդական իրավունք, թե՞ կան մարդիկ, որ, օգտվելով իրենց կարգավիճակից, մեքենան վարում են առանց վարորդական իրավունքի։ Ասում են՝ մեկ-երկու նման դեպքի մասին են նախարարին զեկուցել, նա էլ որոշել է ստուգել, թե որքանով են ճիշտ այդ լուրերը:

Մեր աղբյուրն ասում է, որ զինվորական համազգեստով վարորդներին պարեկները կանգնեցնում են եւ, կատարելով Պապիկյանի հրահանգը, ստուգում վկայականի առկայությունը: Եվ այդ գործընթացը դժգոհության ալիք է բարձրացրել զինվորականների շրջանում, որոնք էլ ահազանգել են մեզ: Նրանք նոստալգիկ հիշողությունների մեջ են ընկել, թե անցյալում ինչ հարգանք ու սեր կար զինվորականների նկատմամբ, որ անգամ ԳԱԻ-ի տեսուչներն էին զինվորական համազգեստ տեսնելիս պատիվ տալիս ու ճանապարհում իրենց, որովհետեւ հայրենիքի պաշտպանների նկատմամբ հարգանք կար։
🔵Ինչ ձևաչափով «Ապրելու երկիր»-ը կմասնակցի ընտրություններին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապրելու երկիր» կուսակցությունն առաջիկայում կհայտնի ընտրություններին մասնակցության ձեւաչափի մասին՝ երեկ մեզ ասաց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Տեղեկություններ կային, որ նրանք վերջին ամիսներին ինտենսիվ բանակցում են Գագիկ Ծառուկյանի հետ եւ միանալու են «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը: Սակայն երեկ մեզ լուրեր հասան, որ համագործակցությունը գլուխ չի եկել:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, ԱԵ հիմնադիր, Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կողմ չի եղել դրան, սակայն Մեսրոպ Առաքելյանը երեկ մեզ ասաց, որ դրանք հեքիաթներ են՝ իրականությունից հեռու։ Մյուս թեւից մեզ ասացին, որ Ծառուկյանը հակված է եղել միայն Մանե Թանդիլյանին ընդգրկել, բայց դրան էլ «Ապրելու երկիրը» համաձայն չի եղել: Առաքելյանին հարցրինք` իսկ Արման Թաթոյանի հետ չե՞ն փորձել բանակցել: Ասաց․ «Տարբեր ուժերի հետ եղել են ու կան քննարկումներ, վերջնական որեւէ որոշում չունենք դեռ»
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔵Եթե առողջ եք, ձեզ համար հիվանդություն մի ստեղծեք. Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացուն
🤬6
🔵Եթե խաղաղության հետ կապված երկու կողմն էլ անկեղծ են, ապա երկու կողմին էլ պետք են երաշխիքներ, «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

«Դուք վստա՞հ եք, որ Ալիևը չի ուզում երաշխիքներ: Ես վստահ չեմ, որ ինքը չի ուզում: Իմ տպավորությամբ մերոնք այդ հարցը չեն էլ բարձրացնում: Եթե վաղը Ալիևը համաձայնվի երաշխիքների հետ, ես ունեմ տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը զանգելու է, ասելու է՝ ինչ ես անում, պետք չեն այդ երաշխիքները, որովհետև իրեն պետք է քարոզչական խաղաղություն»,- ասել է նա:
👍3👎2