Levon Kocharyan
6.9K subscribers
146 photos
124 videos
121 links
Լևոն Քոչարյանի տելեգրամ ալիքը
Телеграм-канал Левона Кочаряна
Download Telegram
Այսօր՝ ժամը 19։30֊ին, տեղի կունենա մեր հերթական հանդիպումը քաղաքացիների հետ Երևանի Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում:
Հասցե՝ Ազատության պողոտա 24/4, «Վիվալդի Հոլ»:
Հայտարարություն

Հայաստանի Հանրապետությունում ակնհայտ է մարդու իրավունքների ոտնահարումն ու ժողովրդավարության հետընթացը: Հայաստանի գործող իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։

Հակառակ իշխանության փորձերի, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրում են Հայաստանում ժողովրդավարության անկումը կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, ընդդիմադիր համայնքապետերին պաշտոնանկ անելու արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով: Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի և հավաքների ազատության նկատմամբ ոտնձգությունները: Թեև Հայաստանի օրենսդրությունը կալանքը դիտում է որպես խափանման ծայրահեղ միջոց և նախապատվություն է տալիս խափանման այլընտրանքային միջոցներին, կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ։

Ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ընդդիմախոսներին շինծու քրեական գործերի հարուցմամբ հետապնդելը, ընդդիմախոսների նկատմամբ հնարավոր միջոցներով քաղաքական հաշվեհարդարներ տեսնելը դարձել են այս իշխանության գործելաոճն ու այցեքարտը։

Շինծու մեղադրանքներով տևական ժամանակ անազատության մեջ էին ընդդիմադիր պատգամավորներ, պատգամավորության ընդդիմադիր թեկնածուներ, ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ, մի շարք համայնքի ղեկավարներ և հանրային տասնյակ գործիչներ:

Հարյուրավոր անձինք ապօրինաբար ձերբակալվել, միայն ոստիկանների ցուցմունքներով տևական ժամանակ անազատության մեջ են պահվել իրենց ընդդիմադիր գործունեության համար:
Տասնյակ քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրված կամ հետապնդման են ենթարկվում հանրային, քաղաքական գործիչներ ու նրանց հարազատներ, զոհված զինծառայողների ծնողներ միայն այն պարզ պատճառով, որ քննադատում են Հայաստանի գործող իշխանությանը:

Կիրառելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սահմանած չափանիշները հստակ է, որ ինչպես վերը նշված բազմաթիվ դեպքերում, այնպես էլ ներկայումս անազատության մեջ գտնվող շատ անձինք քաղաքական բանտարկյալներ են:
Մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին խոսք չի կարող լինել մի երկրում, որտեղ այլակարծության դեմ պայքարի միջոց է կիրառվում կալանքը, ինչպես նաև նախաքննությամբ և դատական քննությամբ դրսևորած ռեպրեսիվ վերաբերմունքը, որն առանձին դեպքերում ընդհուպ հասցրել են «մեղադրյալ» հանրային գործիչների մահվան:
Հասարակական և քաղաքական գործիչների հանդեպ նման վերաբերմունքը հետապնդում է մեկ նպատակ՝ ստեղծել խոսքի ազատության խոչընդոտման միջավայր և մթնոլորտ։

Ելնելով վերոգրյալից հրավիրում ենք մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերի վրա: Կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին խստորեն դատապարտելու Հայաստանում ժողովրդավարության շարունակական հետընթացը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները:


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն
16.04.24թ.
Forwarded from Yerevan.Today
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Նման բան հնարավոր է լսել Բաքվի բանտում գերություն վերապրած անձից՝ վերադառնալու հետո․ փաստաբանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին
@YerevanTodaynews
Այսօր՝ 18:00-ին, հանդիպում ենք Վանաձորում հետևյալ հասցեյով՝ «Լոռի» կենտրոն,
փ. Կարեն Դեմիրճյան 25/1: Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այսօր՝ 19:15, Ջահերով Երթ Հանրապետության Հրապարակից:✊🏻🇦🇲
Վեդիի ոստիկանության բաժնում եմ, որտեղ բերման են ենթարկվել Գերասիմ Վարդանյանն ու ևս 4 հուգի:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡️Պայքարը շարունակվում է․
Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից

ՀԵՏԵՎԵ՛Ք
⚡️Ժա’մն է, ընդվզե’ք բոլոր օրինական միջոցներով, բավակա’ն է խխունջացած ապրել.
Բագրատ Սրբազան
Forwarded from Yerevan.Today
Հայաստանին պետք է իշխանափոխություն, պետք են հմուտ, հեռատես, ազգային առաջնորդներ. Վարդան Օսկանյան

Ովքեր փորձում են համոզել, որ Արցախի հարցը բարձացնելով վտանգում ենք Հայաստանը՝ տգետ են ու դիվանագիտական անմեղսունակներ. ԱԳ նախկին նախարար

@YerevanTodaynews
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡️Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել։ Դահլիճում ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ

ՀԵՏԵՎԵ՛Ք
⚡️ «Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա:

Ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը:
Մեծաքանակ ոստիկանականներ լցվել են գյուղ: Ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել: Բերման ենթարկվածնեուի մեջ կան նաև անչափահասներ: Այս պահին գտնվում եմ Իջևանի ոստիկանության բաժնում, որտեղ բերման է ենթարկվել 2 տասնյակից ավել քաղաքացի»

Գառնիկ Դանիելյան
Forwarded from NEWS.am
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from NEWS.am
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։

Հայաստանն ու հայությունն ունեն մեկ հստակ թշնամի՝ Թուրքիան (իր կցորդ պետությամբ՝ Ադրբեջանով)։

Մնացած պետություններն իրենց շահերն են հետապնդում՝ դիրքավորվելով հայ-թյուրքական հակամարտության շուրջ։ Ու կախված, թե որ կողմն է պատրաստ պայքարելու ու հաղթելու, կառուցում են իրենց քաղաքականությունը կողմերից յուրաքանչյուրի հետ։

Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը ուղիղ և անուղղակի աջակցում են Թուրքիան և Ադրբեջանը։ 2020 թ. նոյեմբերից ի վեր պաշտոնական տասնյակ հայտարարությունները վկա։
Ինչո՞ւ։ Որովհետև այս իշխանության պահպանման պարագայում իրենք առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը՝ պատերազմով կամ առանց։

Այլ՝ դիմադրող իշխանության պարագայում Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակումը ոչ միայն չի երաշխավորում հաղթանակ, այլև կարող է հակառակ արդյունքը ունենալ։ Ուստի իրենց համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է։

Ի՞նչ պետք է անենք մենք։ Պատասխանում եմ կից կարճ տեսանյութում։ Խնդրում եմ տարածել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
ԴԵՄ ԵՍ ԽԱՎԱՐԻՆ՝ ԼՈՒՅՍ ՎԱՌԻՐ 🏮

Հարգելի հայրենակից,

Ստի, կեղծիքի և խավարի դեմ պայքարում մտել ենք ակտիվ փուլ, երբ բոլորս պարտավոր ենք մեր ջանքերը միատեղել հանուն հայկական պետության և հայ ժողովրդի:

Խավարի դեմ պայքարը խորհրդանշող երթը Բագրատ սրբազանի առաջնորդությամբ ժամանելու է Երևան մայիսի 9-ին՝ բոլորիս լույսի, հավատի և պայքարի շուրջ համախմբելու նպատակով:

Առաջարկում ենք

բոլոր համախոհներին, որոնք միանում են լույսի պայքարին, որպես իրենց աջակցության դրսևորում.

👉🏻 Օրվա լուսավոր ժամերին իրենց մեքենաները վարեն միացված լույսերով՝ մայիսի 6-ի կեսօրից սկսած՝ պայքարի ամբողջ ընթացքում:

👉🏻 Երեկոյան՝ 21:00 - 22:00 պատուհանների մոտ կամ բակում, մոմ կամ լապտեր վառեն:

Լույսը մարդկանց սրտերում բոցավառված ազատության խորհուրդն ունի և լույսն է, որ հաղթելու է խավարին:

Սա կխորհրդանշի մեր սպասումը լույսի գալստյան, մեր միատեղման և հանունի պայքարի:

✊🏻 Տարածեք և միացեք պայքարին ձեր լույսի շողով:
#լույսով

@armnationalfront
Forwarded from #LiveAra
👋Բարևներ բոլորին
Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած #ՏավուշըՀանունՀայրենիքի շարժմանը

😎Հարթակի նպատակն է Ֆեյսբուքում և այլ սոց․ հարթականներում իշխանական ֆեյքերի ոհմակի և տարածվող ապատեղեկատվության դեմ շիտակ և պարզ կոնտենտի տարածմամբ հակակշռի ստեղծումը 🙌

📱Առաջիկա օրերին #LiveAra-ն կփորձի նախաձեռնել մի շարք օնլայն և օֆֆլայն ակցիաներ և տարածել շարժման կողմից արվող ընդհանուր հաղորդագրությունները

🎙Այժմ խնդրում ենք հարթակը վերաակտիվացնելու և ֆեյքերի ոհմակին դիմակայելու նպատակով այստեղ հրավիրել շարժմանը միացած կամ միանալ ցանկացող ձեր ընկերներին

Facebook: Հավանել ՖԲ էջը և կիսվել վերջին նկարով
https://www.facebook.com/livearaarmenia/
Telegram: Ալիքի լինքը ուղարկել համակիր ընկերներին https://t.me/liveara

#LiveAra #ՀանունՀայրենիքի
#ՏավուշըՀանունՀայրենիքի
Forwarded from Yerevan.Today
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲 Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը

@YerevanTodaynews