Levon Kocharyan
6.91K subscribers
146 photos
124 videos
121 links
Լևոն Քոչարյանի տելեգրամ ալիքը
Телеграм-канал Левона Кочаряна
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հատկանշական է, որ Ալիևի դիմացը կուռկուռի ձագ դառնողը «կառավարության գլուխ» արտահայտությունից նեղվել է, իսկ «Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ» բնորոշումից՝ ոչ:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ոստիկանների նման անմարդկային ու հակաօրինական ձևով Նարեկ Սամսոնյանին ձերբակալելը պարզապես սրիկայություն է:
Մեզ այսօր ո՛չ ոստիկանության բաժանմունքում և ո՛չ էլ քննչականում չթույլատրեցին տեսակցել Վազգեն Սաղաթելյանին:
Forwarded from Yerevan.Today
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հայաստանին հարկադրում են «խաղաղություն» հասկացությունը. Լևոն Քոչարյանը՝ Ժնևում

Խաղաղության հասնելը հնարավոր չէ, երբ ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանված է. ընդդիմադիր պատգամավորի ելույթը՝ Միջխորհրդարանական միության վեհաժողովին

@YerevanTodaynews
Միջազգային պաշտպանության և երաշխիքների ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայրենիք վերադարձին նպաստելը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության խթանման համար: [Լևոն Քոչարյան]

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը
ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Любые совпадения с реальными личностями и событиями неслучайны.⁠⁠
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում:
—Pashinyan's decision-making has been marked by irrationality. First, a rational leader should be free from personal biases and cognitive illusions. Pashinyan's deep animosity and hatred towards his predecessors and few external powers have clouded his judgment. Also his history as a journalist indicates a tendency to distort facts for personal and political gain, a habit that persisted into his political career, undermining his ability to make sound decisions.

https://news.am/eng/news/817182.html
Forwarded from Yerevan.Today
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Կարճ ասած»․ Զզվացրիք ձեր լոլոներով, հե՛ռացեք

Կլինի՞ պատասխանատվություն վերցնեք ձեզ վրա կյանքում մեկ անգամ, խոստովանեք, որ ոտքներիդ եք գցել ու գնաք՝ հնարավորություն տալով մարդիկ գան ու փորձեն փրկել այն, ինչ մնացել ա տակը

@YerevanTodaynews
Այս շաբաթ Վայոց Ձորի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում էի մեր խմբակցության հետ:
Այսօր՝ ժամը 19։30֊ին, տեղի կունենա մեր հերթական հանդիպումը քաղաքացիների հետ Երևանի Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում:
Հասցե՝ Ազատության պողոտա 24/4, «Վիվալդի Հոլ»:
Հայտարարություն

Հայաստանի Հանրապետությունում ակնհայտ է մարդու իրավունքների ոտնահարումն ու ժողովրդավարության հետընթացը: Հայաստանի գործող իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։

Հակառակ իշխանության փորձերի, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրում են Հայաստանում ժողովրդավարության անկումը կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, ընդդիմադիր համայնքապետերին պաշտոնանկ անելու արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով: Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի և հավաքների ազատության նկատմամբ ոտնձգությունները: Թեև Հայաստանի օրենսդրությունը կալանքը դիտում է որպես խափանման ծայրահեղ միջոց և նախապատվություն է տալիս խափանման այլընտրանքային միջոցներին, կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ։

Ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ընդդիմախոսներին շինծու քրեական գործերի հարուցմամբ հետապնդելը, ընդդիմախոսների նկատմամբ հնարավոր միջոցներով քաղաքական հաշվեհարդարներ տեսնելը դարձել են այս իշխանության գործելաոճն ու այցեքարտը։

Շինծու մեղադրանքներով տևական ժամանակ անազատության մեջ էին ընդդիմադիր պատգամավորներ, պատգամավորության ընդդիմադիր թեկնածուներ, ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ, մի շարք համայնքի ղեկավարներ և հանրային տասնյակ գործիչներ:

Հարյուրավոր անձինք ապօրինաբար ձերբակալվել, միայն ոստիկանների ցուցմունքներով տևական ժամանակ անազատության մեջ են պահվել իրենց ընդդիմադիր գործունեության համար:
Տասնյակ քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրված կամ հետապնդման են ենթարկվում հանրային, քաղաքական գործիչներ ու նրանց հարազատներ, զոհված զինծառայողների ծնողներ միայն այն պարզ պատճառով, որ քննադատում են Հայաստանի գործող իշխանությանը:

Կիրառելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սահմանած չափանիշները հստակ է, որ ինչպես վերը նշված բազմաթիվ դեպքերում, այնպես էլ ներկայումս անազատության մեջ գտնվող շատ անձինք քաղաքական բանտարկյալներ են:
Մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին խոսք չի կարող լինել մի երկրում, որտեղ այլակարծության դեմ պայքարի միջոց է կիրառվում կալանքը, ինչպես նաև նախաքննությամբ և դատական քննությամբ դրսևորած ռեպրեսիվ վերաբերմունքը, որն առանձին դեպքերում ընդհուպ հասցրել են «մեղադրյալ» հանրային գործիչների մահվան:
Հասարակական և քաղաքական գործիչների հանդեպ նման վերաբերմունքը հետապնդում է մեկ նպատակ՝ ստեղծել խոսքի ազատության խոչընդոտման միջավայր և մթնոլորտ։

Ելնելով վերոգրյալից հրավիրում ենք մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերի վրա: Կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին խստորեն դատապարտելու Հայաստանում ժողովրդավարության շարունակական հետընթացը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները:


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն
16.04.24թ.