LIBERTAS
4 subscribers
4 files
13 links
 Un collectif engagé pour la libération des otages d'Etat arméniens internés en Azerbaïdjan !
Download Telegram
«ԼԻԲԵՐՏԱՍ»-ը ողջունում է փաստաբան Կարնիգ Քերքոնյանի՝ 2026 թվականի մարտի 16-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ունեցած ելույթը, որում նա դատապարտեց Արցախի վերջին հայերի վտարումը, մշակութային ժառանգության ոչնչացումը և Կարեն Ավանեսյանի ու Բաքվում պահվող մյուս 19 հայ գերիների ապօրինի կալանքը։ «ԼԻԲԵՐՏԱՍ»-ը պահանջում է Կարեն Ավանեսյանի և Բաքվում պահվող բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակում, ինչպես նաև տեղահանվածների անվտանգ վերադարձն իրենց հայրենիք։
🎥 Կարնիգ Քերքոնյանիելույթը(ամբողջականտեսանյութ)` https://www.youtube.com/watch?v=iVvzp9Ca6Rk 📄 «ԼԻԲԵՐՏԱՍ»-ի հաղորդագրություննայստեղ` https://www.libertas2020.com/en/post/the-internment-of-karen-avanesyan-in-azerbaijan-brings-the-total-number-of-armenian-state-hostages-t
📣🇪🇺🇦🇲 Օկամպոն կոչ է անում դուրս գալ փողոց մայիսի 4-ին և 5-ին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովի օրերին` պահանջելու, որ Եվրոպան դադարի խախտել իր իսկ կանոնադրությունը և Ցեղասպանության մասին կոնվենցիան, ու ճիշտ գնահատական տա ԼՂ ցեղասպանությանը։

#EuropeanPoliticalCommunity
#FreeArmenianHostages
#EUrespectEUcharter

https://www.facebook.com/reel/953535523880374
Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը նախազգուշացնում էր Լեռնային Ղարաբաղում «ցեղասպանության վտանգի» մասին՝ փորձելով գործի դնել 153 պետությունների պարտավորությունը՝ կանխելու գալիք վտանգը։ Օկամպոն բացատրում է, որ վտանգն դա բավական է, որ կոնվենցիայի կողմ ԵՄ երկրները գործեն.


https://x.com/morenoocampo1/status/2038302270975295510?s=46
Բաքվում պահվող հայ գերիների ընտանիքի անդամները ահազանգում են․ Ակտիվացրե՛ք «Հովանավոր տերություն» մեխանիզմը

Բաքվում կամայականորեն պահվող հայ գերիների լքվածության դեմ (առանց Կարմիր խաչի մուտքի, դատավճիռների չտրամադրման, լիակատար մեկուսացման)՝ նրանց հարազատները դիմել են Հայաստանի, Շվեյցարիայի իշխանություններին և ԿԽՄԿ-ին։ Նրանք պահանջում են, որ Շվեյցարիան ստանձնի «Հովանավոր տերություն» դերը, որը Ժնևի կոնվենցիաներով նախատեսված մեխանիզմ է՝ հակամարտության ժամանակ կալանավորների իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար:

LIBERTAS-ը սատարում է հայ գերիների ընտանիքներին և միանում է այս պահանջին Միջազգային մարդասիրական իրավունքը չպետք է մնա մեռյալ օրենք։

Ամբողջական նամակի հղումը՝ https://iclaw.am/media/announcement/5/details
#PuissanceProtectrice #ProtectingPower #OtagesDEtat #FreeArmenianHostages#LIBERTAS #DroitInternational #ConventionsDeGeneve #Suisse #Azerbaïdjan #Arménie #Artsakh #Urgence #CICR
Հետևե՛ք LIBERTAS-ին.
Facebook: https://www.libertas2020.com/
X (Twitter): https://twitter.com/FreeArmenianPOW
Instagram: https://www.instagram.com/libertas2020_?igsh=NWN6Z3BmM3U2dGYx
LinkedIn: https://www.linkedin.com/company/libertas2020/
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է հանդիպումները գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետ

Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանը շարունակել է հանդիպումները գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող ընթացիկ խնդիրները, Պաշտպանի մանդատի շրջանակում արդեն իսկ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև շարունակական աջակցության ապահովման և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հարցերը։

Ավելին`https://arminfo.info/full_news.php?id=99972&lang=1
🇪🇺🇫🇷 «Գերիների թեման մեզ համար ճռորոշ թեմա է (...) Եվրոպական խորհրդարանն այժմ արդեն հստակ դիրքորոշում ունի (...)։ Բայց մեր ողբերգությունն այն է, որ Եվրոպական հանձնաժողովը մեզ չի հետևում։ Եվ այսօր էլ սա ինձ համար լուրջ հիասթափության առարկա է։

Եվրոպական հանձնաժողովը շարունակում է իրականացնել Ադրբեջանի նկատմամբ իրականությունը մերժելու քաղաքականությունը։

Մենք տեսանք, թե ինչպես տիկին Կալլասը մեկնեց Ադրբեջան, ինչպես մինչ այդ դա արել էր Ուրսուլա ֆոն դեր Լայենը, կարծես ամեն ինչ նորմալ է, կարծես, Ադրբեջանին կարելի է վերաբերվել որպես վստահելի գործընկերոջ։ Սա մեզ համար բացարձակապես անընդունելի է, և կարծում եմ՝ մեր պարտականությունն այսօր այս իրավիճակից դուրս գալն է»։

https://armenpress.am/hy/article/1246942
Եվրոպան վերջապես պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ

«ԼԻԲԵՐՏԱՍ»-ը ողջունում և աջակցում է եվրոպացի 36 պատգամավորների*՝ ուղղված Կայա Կալասին հասցեագրված կոչը. ժամանակն է կիրառել եվրոպական բանաձևերը**՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից իրավունքի խախտումների։ Բոլոր քաղաքական խմբերի ներկայացուցիչ 36 պատգամավորները, ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին ուղղված նամակում, ըստ էության պահանջում են.

ԵՄ գլոբալ պատժամիջոցների ռեժիմի ակտիվացում՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների համար,

էներգետիկ համագործակցության կասեցում, քանի դեռ Բաքուն չի կատարում իր պարտավորությունները,

սահմանափակող միջոցներ կամայական կալանքների և անարդար դատավարությունների համար պատասխանատուների նկատմամբ։

«ԼԻԲԵՐՏԱՍ»-ը հավանություն է տալիս այս պահանջներին և համոզված է, որ Եվրոպայի ամուր դիրքորոշումը կնպաստի մասնավորապես Բաքվի բանտերում առանց արդար դատաքննության, առանց ԿԽՄԿ մուտքի և առանց դատավճիռների ծանուցման պահվող 20 հայ պատանդների ազատ արձակմանը։

«ԼԻԲԵՐՏԱՍ»-ը խրախուսում է եվրոպացի քաղաքացիներին ծանոթանալ տվյալ նամակին* և բանաձևերին** ու դիմել իրենց ազգային և եվրոպացի պատգամավորներին՝ պահանջելով, որ այդ պատժամիջոցները վերջապես կիրառվեն, և զանգվածաբար տարածել այս կոչը։

* 36 պատգամավորների կոչը (անգլերեն)՝
https://cba5a4cc-f0e0-4fc4-8ca4-28ca80f25e0f.usrfiles.com/ugd/cba5a4_e3f31951b7a54a77ba1fd2c424d0b931.pdf

** Նամակում հիշատակված եվրոպական բանաձևեր և կանոնակարգեր (անգլերեն)՝

Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական կոմիտեի 2025 թ. հոկտեմբերի 30-ի բանաձև.
https://www.europarl.europa.eu/cmsdata/300275/Resolution%20on%20the%20future%20of%20the%20Eastern%20Partnership%20and%20the%20new%20prospects%20of%20the%20EU%20enlargement%20policy.pdf
(հոդված 16-ից քաղվածք. «Ադրբեջանում հայ գերիների և Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզից տեղահանված հայերի չլուծված հարցերը լուծելու անհրաժեշտությունը»)

Եվրոպական խորհրդարանի 2025 թ. դեկտեմբերի 18-ի «Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների կալանավորումը» բանաձև (ընթացակարգ 2025/2596(RSP))՝
https://www.europarl.europa.eu/news/fr/press-room/20251211IPR32170/violations-des-droits-humains-en-azerbaidjan-au-nigeria-et-en-guinee-bissau

Խորհրդի իրականացման (ԵՄ) 2025/2588 կանոնակարգ՝ 2025 թ. դեկտեմբերի 15-ի.
https://eur-lex.europa.eu/eli/reg_impl/2025/2588/oj/eng

#LIBERTAS #SanctionsContreBakou #FreeArmenianPOWs #FreeArmenianHostages #20OtagesArméniens #KajaKallas #ParlementEuropéen #UE #DroitsHumains #Azerbaïdjan #Arménie #Artsakh #CICR #Justice #StopImpunity #HumanRights #europeanparliam
ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
«Հարգելի տիկին Մանասյան,
Ձեզ եմ դիմում բանտից՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, որոնք կարծում եմ պահանջում են Ձեր ղեկավարած հաստատության ակտիվ և հետևողական ներգրավվածությունը։
Վերջերս հանդիպել եմ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ։ Հանդիպման ընթացքում բարձրացրել եմ կենցաղային, բժշկական, իրավական, մարդասիրական և դիվանագիտական մի շարք կոնկրետ հարցեր, որոնք վերաբերել են իմ և մյուս հայ բանտարկյալների պահման պայմաններին։ Այդ հարցերն ուղիղ ազդում են կալանքի տակ գտնվողների անվտանգության, առողջության և արժանապատվության վրա։ Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։ Սակայն այս նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել։
ՀՀ քաղաքացիները երկար ժամանակ պահվում են ադրբեջանական բանտերում՝ առանց ընտանիքի անդամների հետ հանդիպումների և անկախ մոնիթորինգի, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից։ Այս պայմաններում, ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու հաստատությունը որևէ նախաձեռնողականություն չի ցուցաբերում։
Չնայած երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը` ընթանում են բանակցություններ տնտեսական հարցերի շուրջ՝ ՀՀ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ուստի ինչո՞ւ կալանավորների կյանքի, առողջության և իրավունքների հարցերը պաշտոնական Երևանի օրակարգում չեն, և ինչո՞ւ պատվիրակության անդամներից ոչ մեկը չի այցելել գերիներին։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ խնդրում եմ դիտարկել Ձեր, ինչպես նաև, համապատասխան պայմանների դեպքում, մյուս հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը։ Իմ կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը և այցելել Բաքու։ Հավանաբար մյուս բանտարկյալների ընտանիքների անդամները ևս պատրաստ կլինեն։ Այդպիսի պատվիրակությունը պետք է լինի ինստիտուցիոնալ և հետևողական՝ ունենալով ՀՀ վարչապետի քաղաքական աջակցությունը, որը հաշվետու է քաղաքացիների առջև։
Ադրբեջանի օմբուդսմենի առաջ իմ բարձրացրած հարցերը պահանջում են համակարգում երկու երկրների օմբուդսմենների միջև։ Նման համակարգման բացակայությունը փաստացի փակում է մարդասիրական միակ խողովակը։
Այս առումով խնդրում եմ Ձեզ հրապարակավ պատասխանել հետևյալ հարցերին.
1. Արդյո՞ք քննարկվում է Բաքու պաշտոնական պատվիրակության այց կազմակերպելու հնարավորությունը հայ գերիների հարազատների մասնակցությամբ։
2. Ինչպե՞ս է ձեր հաստատությունը պլանավորում համակարգել աշխատանքները Ադրբեջանի օմբուդսմենի հետ՝ ՀՀ քաղաքացիներին վերաբերող մարդասիրական հարցերի շուրջ։
3. Ձերբակալության պահից սկսած Ձեր ղեկավարած հաստատությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։
Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է անհապաղ գործարկել մարդասիրական և իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները։ Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված ՀՀ քաղաքացիների շահերի անտեսումը ՀՀ կառավարության կողմից անհամատեղելի է սեփական քաղաքացիների նկատմամբ պետության պարտավորությունների հետ։»
689474196_122295364904029287_8668758230755004814_n.jpg
75.6 KB
🇦🇲 ԼԻԲԵՐՏԱՍ-ի կոչը Եվրոպական քաղաքական համայնքին

Մայիսի 4-5-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում LIBERTAS-ը պահանջում է.

🔹 20 հայ պատանդների անհապաղ ազատ արձակում (նրանցից ոմանք ծանր հիվանդ են և զրկված են բժշկական օգնությունից, իսկ Կարմիր խաչը վտարվել է Ադրբեջանից 2025-ին):

🔹 Արցախից բռնի տեղահանված 150 000 հայերի վերադարձի իրավունք` միջազգային երաշխիքներով:

Եվրոպայի ղեկավարները չեն կարող լռել իրենց սահմանին կատարվող հանցագործությունների վերաբերյալ: Եվրախորհրդարանի բանաձևերը տարիներ շարունակ անտեսվել են:
LIBERTAS-ը կոչ է անում այս բանաձևերը դարձնել պարտադիր և Ադրբեջանից պահանջել ազատ արձակել պատանդներին` պատժամիջոցների սպառնալիքի ներքո:

📄 Ամբողջական ուղերձը հայերենով կից:
689474196_122295364904029287_8668758230755004814_n.jpg
75.6 KB
🇷🇺 Обращение LIBERTAS к Европейскому политическому сообществу

В преддверии саммита Европейского политического сообщества 4-5 мая в Ереване LIBERTAS заявляет:

🔹 Немедленное освобождение 20 армянских заложников (некоторые тяжело больны и лишены медпомощи; Красный Крест выслан из Азербайджана в 2025 г.);

🔹 Право на возвращение 150 000 армян, насильственно изгнанных из Арцаха, с международными гарантиями.

Европейские лидеры не могут молчать о преступлениях у своих границ. Резолюции Европарламента годами игнорируются.
LIBERTAS призывает сделать эти резолюции обязательными и под угрозой санкций потребовать от Баку освободить заложников.

📄 Полный текст обращения на русском прилагается.
ԱԼԻԵՎԸ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ


ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՇՐՋՈՒՄ Է ՀԱՅԱՑՔԸ
ԵԽ. 14 ԲԱՆԱՁԵՎ, ԹԱՂՄՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ

2026 թվականի մայիսի 4-ին, Երևանում, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ժամանակ, չափազանց կոպիտ ելույթում* նախագահ Ալիևը մեղադրեց Եվրոպական խորհրդարանին Ադրբեջանի մասին «Վիրավորանքներով ու ստերով լի» 14 բանաձև ընդունելու մեջ: Ապրիլի 30-ի վերջին բանաձևը** նա որակեց որպես «Սադրանք»՝ ուղղված «Տարածարջանը պատերազմի մեջ քաշելուն»:
Խոսքը վերաբերում է Եվրախորհրդարանի օրինական պահանջներին՝ ազատ արձակել հայ գերիներին, ապահովել Արցախից վտարված բնակիչների անվտանգ վերադարձի իրավունքը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել, ինչպես նաև ստեղծել միջազգային գնահատման առաքելություն:
Ալիևը շարունակեց հարձակումը՝ հայտարարելով, որ Ադրբեջանի խորհրդարանը դադարեցնում է ցանկացած համագործակցություն Եվրոպական խորհրդարանի հետ, ինչպես նաև դուրս է գալիս «Եվրոնեստ» խորհրդարանական վեհաժողովից:
Հայտարարության կոպտությունը սուր արձագանք առաջացրեց Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի*** կողմից, ով հիշեցրեց Բռնապետին Եվրոպական խորհրդարանի ժողովրդավարական բնույթի մասին, ընդգծելով, որ եվրոպացիները վճռական են անսասանորեն պաշտպանելու իրենց դիրքորոշումները:
«ԼԻԲԵՐՏԱՍ»-ը ցավում է, որ Եվրոպական խորհրդարանի նախագահը միակն էր ամբողջ հավաքի մեջ, ով պատասխանեց բաքվի բռնապետի բանավոր հարձակմանը:
Միգուցե պատճառը Իլհամ Ալիևին վիրավորելու վախն է՝ նրա հետ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի արտոնյալ հարաբերություններին չվնասելու համար, ով նրան անվանել էր Եվրոպայի «Վստահելի գործընկեր» 2020 թվականի ռազմական հանցագործություններից անմիջապես հետո, ինչը իրական նախաբանն էր 2023-ին Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման համար:
«ԼԻԲԵՐՏԱՍ»-ը համաչափություն է տեսնում ԵՄ ժողովուրդները ներկայացնող բարձրագույն ժողովրդավարական ինստիտուտի նվաստացման լռության և եվրոպական գործադիր իշխանության կողմից 14 խորհրդարանական բանաձևերի անտեսման միջև, որոնք վերաբերում են էթնիկ զտմանը, հայերի՝ իրենց հողերը վերադառնալու իրավունքին, 20 հայ գերիների ազատ արձակմանը, որոնք դատապարտվել են ծանր պատիժների դատավարությունների ապօրինությունների արդյունքում:
Մինչ օրս Հանձնաժողովը, հրաժարվելով կատարել իր պարտավորությունները, արդարացնում է Բռնապետին, ով անպատիժ մերժում է ԵՄ ժողովրդավարական գործունեության կանոնները:
«ԼԻԲԵՐՏԱՍ»-ը ողջունում է Եվրոպական խորհրդարանի օրինակելի նվիրվածությունը և կոչ է անում գործադիր իշխանությանը կիրառել եվրոպական ժողովրդավարական մարմնի բանաձևերը Ադրբեջանի հետ հարաբերություններում:
Առանց այդ ճշգրտման, եվրոպացիները չեն հասկանա, թե ինչու, ի տարբերություն Ուկրաինայի հակամարտության, Ադրբեջանի դեպքում շահադիտական հաշվարկները գերակայում են ժողովրդավարությունից և արդարադատությունից:
Մինչ օրս նրանք չեն հասկանում Եվրոպական հանձնաժողովի հրաժարումը պատժամիջոցներ կիրառել ցեղասպան ղեկավարի նկատմամբ, և առավել ևս՝ նրա լռությունը բռնապետի կողմից եվրոպական ժողովրդավարական համակարգի նվաստացման ու վիճարկման առջև:
«ԼԻԲԵՐՏԱՍ»-ը պայքարում է հայ պետական պատանդների ազատ արձակման և ազատված գերիների վերականգնման համար:
Հետևեք «ԼԻԲԵՐՏԱՍ»-ին.
Instagram: https://www.instagram.com/libertas2020_
X (Twitter): https://twitter.com/FreeArmenianPOW
LinkedIn: https://www.linkedin.com/company/libertas2020/
Telegram: https://t.me/LIBERTAS_2020
Կայք: https://www.libertas2020.com/


*https://fr.euronews.com/my-europe/2026/05/04/en-armenie-le-president-azerbaidjanais-regle-ses-comptes-avec-lue
** Եվրոպական խորհրդարանի 30.04.2026-ի բանաձևը (անգլերեն). https://www.europarl.europa.eu/doceo/document/RC-10-2026-0195_EN.html
*** Ռոբերտա Մեցոլայի պատասխանը Ալիևին (տեսանյութ). https://youtu.be/I63AYgQME0w?si=YN4bkZyJDcFePRQI
АЛИЕВ ОСКОРБЛЯЕТ ЕВРОПЕЙСКИЙ ПАРЛАМЕНТ
МОЛЧАНИЕ ЕВРОПЕЙСКОГО ПОЛИТИЧЕСКОГО СООБЩЕСТВА
КОМИССИЯ ОТВОДИТ ВЗГЛЯД
ЕП: 14 резолюций, погребённых Европейской комиссией

4 мая на Саммите Европейского политического сообщества в Ереване в крайне резкой речи* президент Алиев обвинил Европейский парламент в принятии 14 резолюций, «Наполненных оскорблениями и ложью об Азербайджане». Последнюю резолюцию** от 30 апреля он представил как «Провокацию», направленную на «Втягивание региона в войну».
Эти «оскорбления, ложь, провокации» относятся к законным требованиям Европарламента: освободить армянских заключённых, обеспечить право на безопасное возвращение изгнанных из Арцаха жителей, привлечь к ответственности виновных в уничтожении армянского культурного и религиозного наследия, а также создать международную оценочную миссию.


Алиев продолжил наступление, объявив о приостановке азербайджанским парламентом любого сотрудничества с Европарламентом и о выходе из Парламентской ассамблеи «Евронест».


Жёсткость высказываний вызвала острую реакцию председателя Европарламента Роберты Метсолы***, которая напомнила диктатору о демократической природе Европарламента, чьи позиции европейцы полны решимости непоколебимо защищать.
LIBERTAS сожалеет, что председатель Европарламента оказалась единственной среди всех участников, кто ответил на словесную агрессию бакинского деспота.
Не потому ли, что остальные побоялись обидеть Ильхама Алиева, чтобы не испортить привилегированные отношения с председателем Еврокомиссии Урсулой фон дер Ляйен, которая назвала его «надёжным партнёром» Европы сразу после военных преступлений 2020 года подлинного пролога к этнической чистке армян Нагорного Карабаха в 2023 году?
LIBERTAS усматривает параллель между молчанием под унизительным спектаклем оскорблений высшего демократического института, представляющего народы ЕС, и игнорированием европейским исполнительным органом 14 парламентских резолюций по этнической чистке, праву армян на возвращение на свои земли, необходимому освобождению 20 армянских узников, приговорённых к тяжёлым срокам после пародий на суд, которые все отмечены нарушениями основных прав государственных заложников.
На сегодняшний день своим отказом выполнять обязанности Комиссия даёт преимущество автократу, который безнаказанно отвергает демократические правила функционирования ЕС.


LIBERTAS приветствует образцовую приверженность Европарламента и призывает исполнительную власть применять резолюции европейского демократического органа в отношениях с Азербайджаном. Без такой корректировки европейцы не поймут, почему, в отличие от конфликта в Украине, в случае с Азербайджаном меркантильные расчёты ставятся выше демократии и справедливости. До сих пор они не понимают отказа Еврокомиссии ввести санкции против геноцидального лидера и, тем более, её молчания перед лицом унижения и подрыва европейской демократической системы со стороны деспота.


LIBERTAS борется за освобождение армянских государственных заложников и реабилитацию освобождённых узников.
Подписывайтесь на LIBERTAS:
Instagram: https://www.instagram.com/libertas2020_
X (Twitter): https://twitter.com/FreeArmenianPOW
LinkedIn: https://www.linkedin.com/company/libertas2020/
Telegram: https://t.me/LIBERTAS_2020
Website: https://www.libertas2020.com/
*https://fr.euronews.com/my-europe/2026/05/04/en-armenie-le-president-azerbaidjanais-regle-ses-comptes-avec-lue
** Резолюция Европарламента от 30.04.2026 (на англ.): https://www.europarl.europa.eu/doceo/document/RC-10-2026-0195_EN.html
*** Ответ Роберты Метсолы Алиеву (видео): https://youtu.be/I63AYgQME0w?si=YN4bkZyJDcFePRQI
#FreeArmenianHostages #FreeArmenianPOWs #EuropeanParliament #20Otages #FranceArménie #SanctionsContreBakou #CICR #DroitsHumains #Artsakh #RightToReturn #LIBERTAS