LIBERTAS
4 subscribers
4 files
13 links
 Un collectif engagé pour la libération des otages d'Etat arméniens internés en Azerbaïdjan !
Download Telegram
Channel created
Channel photo updated
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼՌԵՑՆՈՒՄ Է ԲԱՔՎՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ
"LIBERTAS"-ը դատապարտումէԱդրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի իրավունքների ոտնահարումները, պահանջում նրա և Բաքվում պահվող մյուս հայ գերիների անհապաղ ազատումը։ Հաղորդագրությունը այստեղ` https://www.libertas2020.com/en/post/azerbaijan-silences-armenian-state-hostage-libertas
«ԼԻԲԵՐՏԱՍ»-ը ողջունում է փաստաբան Կարնիգ Քերքոնյանի՝ 2026 թվականի մարտի 16-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ունեցած ելույթը, որում նա դատապարտեց Արցախի վերջին հայերի վտարումը, մշակութային ժառանգության ոչնչացումը և Կարեն Ավանեսյանի ու Բաքվում պահվող մյուս 19 հայ գերիների ապօրինի կալանքը։ «ԼԻԲԵՐՏԱՍ»-ը պահանջում է Կարեն Ավանեսյանի և Բաքվում պահվող բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակում, ինչպես նաև տեղահանվածների անվտանգ վերադարձն իրենց հայրենիք։
🎥 Կարնիգ Քերքոնյանիելույթը(ամբողջականտեսանյութ)` https://www.youtube.com/watch?v=iVvzp9Ca6Rk 📄 «ԼԻԲԵՐՏԱՍ»-ի հաղորդագրություննայստեղ` https://www.libertas2020.com/en/post/the-internment-of-karen-avanesyan-in-azerbaijan-brings-the-total-number-of-armenian-state-hostages-t
📣🇪🇺🇦🇲 Օկամպոն կոչ է անում դուրս գալ փողոց մայիսի 4-ին և 5-ին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովի օրերին` պահանջելու, որ Եվրոպան դադարի խախտել իր իսկ կանոնադրությունը և Ցեղասպանության մասին կոնվենցիան, ու ճիշտ գնահատական տա ԼՂ ցեղասպանությանը։

#EuropeanPoliticalCommunity
#FreeArmenianHostages
#EUrespectEUcharter

https://www.facebook.com/reel/953535523880374
Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը նախազգուշացնում էր Լեռնային Ղարաբաղում «ցեղասպանության վտանգի» մասին՝ փորձելով գործի դնել 153 պետությունների պարտավորությունը՝ կանխելու գալիք վտանգը։ Օկամպոն բացատրում է, որ վտանգն դա բավական է, որ կոնվենցիայի կողմ ԵՄ երկրները գործեն.


https://x.com/morenoocampo1/status/2038302270975295510?s=46
Բաքվում պահվող հայ գերիների ընտանիքի անդամները ահազանգում են․ Ակտիվացրե՛ք «Հովանավոր տերություն» մեխանիզմը

Բաքվում կամայականորեն պահվող հայ գերիների լքվածության դեմ (առանց Կարմիր խաչի մուտքի, դատավճիռների չտրամադրման, լիակատար մեկուսացման)՝ նրանց հարազատները դիմել են Հայաստանի, Շվեյցարիայի իշխանություններին և ԿԽՄԿ-ին։ Նրանք պահանջում են, որ Շվեյցարիան ստանձնի «Հովանավոր տերություն» դերը, որը Ժնևի կոնվենցիաներով նախատեսված մեխանիզմ է՝ հակամարտության ժամանակ կալանավորների իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար:

LIBERTAS-ը սատարում է հայ գերիների ընտանիքներին և միանում է այս պահանջին Միջազգային մարդասիրական իրավունքը չպետք է մնա մեռյալ օրենք։

Ամբողջական նամակի հղումը՝ https://iclaw.am/media/announcement/5/details
#PuissanceProtectrice #ProtectingPower #OtagesDEtat #FreeArmenianHostages#LIBERTAS #DroitInternational #ConventionsDeGeneve #Suisse #Azerbaïdjan #Arménie #Artsakh #Urgence #CICR
Հետևե՛ք LIBERTAS-ին.
Facebook: https://www.libertas2020.com/
X (Twitter): https://twitter.com/FreeArmenianPOW
Instagram: https://www.instagram.com/libertas2020_?igsh=NWN6Z3BmM3U2dGYx
LinkedIn: https://www.linkedin.com/company/libertas2020/
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է հանդիպումները գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետ

Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանը շարունակել է հանդիպումները գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող ընթացիկ խնդիրները, Պաշտպանի մանդատի շրջանակում արդեն իսկ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև շարունակական աջակցության ապահովման և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հարցերը։

Ավելին`https://arminfo.info/full_news.php?id=99972&lang=1
🇪🇺🇫🇷 «Գերիների թեման մեզ համար ճռորոշ թեմա է (...) Եվրոպական խորհրդարանն այժմ արդեն հստակ դիրքորոշում ունի (...)։ Բայց մեր ողբերգությունն այն է, որ Եվրոպական հանձնաժողովը մեզ չի հետևում։ Եվ այսօր էլ սա ինձ համար լուրջ հիասթափության առարկա է։

Եվրոպական հանձնաժողովը շարունակում է իրականացնել Ադրբեջանի նկատմամբ իրականությունը մերժելու քաղաքականությունը։

Մենք տեսանք, թե ինչպես տիկին Կալլասը մեկնեց Ադրբեջան, ինչպես մինչ այդ դա արել էր Ուրսուլա ֆոն դեր Լայենը, կարծես ամեն ինչ նորմալ է, կարծես, Ադրբեջանին կարելի է վերաբերվել որպես վստահելի գործընկերոջ։ Սա մեզ համար բացարձակապես անընդունելի է, և կարծում եմ՝ մեր պարտականությունն այսօր այս իրավիճակից դուրս գալն է»։

https://armenpress.am/hy/article/1246942
Եվրոպան վերջապես պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ

«ԼԻԲԵՐՏԱՍ»-ը ողջունում և աջակցում է եվրոպացի 36 պատգամավորների*՝ ուղղված Կայա Կալասին հասցեագրված կոչը. ժամանակն է կիրառել եվրոպական բանաձևերը**՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից իրավունքի խախտումների։ Բոլոր քաղաքական խմբերի ներկայացուցիչ 36 պատգամավորները, ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին ուղղված նամակում, ըստ էության պահանջում են.

ԵՄ գլոբալ պատժամիջոցների ռեժիմի ակտիվացում՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների համար,

էներգետիկ համագործակցության կասեցում, քանի դեռ Բաքուն չի կատարում իր պարտավորությունները,

սահմանափակող միջոցներ կամայական կալանքների և անարդար դատավարությունների համար պատասխանատուների նկատմամբ։

«ԼԻԲԵՐՏԱՍ»-ը հավանություն է տալիս այս պահանջներին և համոզված է, որ Եվրոպայի ամուր դիրքորոշումը կնպաստի մասնավորապես Բաքվի բանտերում առանց արդար դատաքննության, առանց ԿԽՄԿ մուտքի և առանց դատավճիռների ծանուցման պահվող 20 հայ պատանդների ազատ արձակմանը։

«ԼԻԲԵՐՏԱՍ»-ը խրախուսում է եվրոպացի քաղաքացիներին ծանոթանալ տվյալ նամակին* և բանաձևերին** ու դիմել իրենց ազգային և եվրոպացի պատգամավորներին՝ պահանջելով, որ այդ պատժամիջոցները վերջապես կիրառվեն, և զանգվածաբար տարածել այս կոչը։

* 36 պատգամավորների կոչը (անգլերեն)՝
https://cba5a4cc-f0e0-4fc4-8ca4-28ca80f25e0f.usrfiles.com/ugd/cba5a4_e3f31951b7a54a77ba1fd2c424d0b931.pdf

** Նամակում հիշատակված եվրոպական բանաձևեր և կանոնակարգեր (անգլերեն)՝

Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական կոմիտեի 2025 թ. հոկտեմբերի 30-ի բանաձև.
https://www.europarl.europa.eu/cmsdata/300275/Resolution%20on%20the%20future%20of%20the%20Eastern%20Partnership%20and%20the%20new%20prospects%20of%20the%20EU%20enlargement%20policy.pdf
(հոդված 16-ից քաղվածք. «Ադրբեջանում հայ գերիների և Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզից տեղահանված հայերի չլուծված հարցերը լուծելու անհրաժեշտությունը»)

Եվրոպական խորհրդարանի 2025 թ. դեկտեմբերի 18-ի «Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների կալանավորումը» բանաձև (ընթացակարգ 2025/2596(RSP))՝
https://www.europarl.europa.eu/news/fr/press-room/20251211IPR32170/violations-des-droits-humains-en-azerbaidjan-au-nigeria-et-en-guinee-bissau

Խորհրդի իրականացման (ԵՄ) 2025/2588 կանոնակարգ՝ 2025 թ. դեկտեմբերի 15-ի.
https://eur-lex.europa.eu/eli/reg_impl/2025/2588/oj/eng

#LIBERTAS #SanctionsContreBakou #FreeArmenianPOWs #FreeArmenianHostages #20OtagesArméniens #KajaKallas #ParlementEuropéen #UE #DroitsHumains #Azerbaïdjan #Arménie #Artsakh #CICR #Justice #StopImpunity #HumanRights #europeanparliam