InfoPort.am
1.94K subscribers
31.4K photos
4.57K videos
5 files
92.5K links
Channel of the InfoPort.am news website.
Download Telegram
Անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հայտնում է ՆԳ նախարարությունը:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Հայաստանում թրաֆիքինգի կամ շահագործման առավել հաճախ հանդիպող տեսակներից են աշխատանքային և սեռական շահագործումները։ Ոստիկանությունից հայտնում են, որ ընդ որում, արձանագրվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թրաֆիքինգի դեպքեր, երբ շահագործումը կատարվում է այլ երկրներում։

🔗Մանրամասներ
Վստահ եմ, որ Սպերցյանը կկարողանա փոխարինել Մխիթարյանին Ինտերում․ Կամոցի
‼️‼️‼️‼️Հայաստանի բժիշկները, միջազգային ուղեցույցներին հետևելով, բուժման համար երբեմն Հայաստանում չգրանցված դեղեր են նշանակում, հաճախ ուղղորդում` որտեղից գնել։
Պահանջված շատ դեղեր կա՛մ Հայաստանում գրանցված չեն, կա՛մ եթե գրանցված էլ են, այնքան թանկ են, որ բուժառուների մեծ մասին հասանելի չեն։
Բուժառուները հաճախ ստիպված են լինում անօրինական ճանապարհով ներմուծված դեղեր գնել։
Չգրանցված դեղեր վաճառում են դեղատներում և սոցիալական ցանցերում։
Դեղատներում դրանք վաճառվում են առանց դրոշմապիտակի կամ գրանցված այլ դեղի անվան տակ։
Անօրինական ճանապարհով Հայաստան են մտնում և՛ իրական, և՛ կեղծ դեղեր։
Սև շուկայից ձեռք բերված դեղերն անվտանգության ոչ մի երաշխիք չունեն։
Պետական մարմինների վերահսկողական մեխանիզմները թույլ են։
‼️‼️‼️‼️ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես բնակավայրերում
‼️‼️‼️‼️ՆԳՆ-ն հերքում է ոստիկանությանում մոբիլիզացիա հայտարարելու մասին տեղեկությունը
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Օրսկում շուրջ 2,4 հազար բնակելի տուն և 3 հազար տնամերձ տարածք է հեղեղվել
‼️‼️‼️‼️ԵՄ-ն և Հայաստանը համամիտ են՝ երբևէ այսքան դինամիկ գործընթաց չի եղել երկկողմ երկխոսության ու հարաբերությունների առավել զարգացման համար․ Մարագոս (տեսանյութ)
‼️‼️‼️‼️Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին՝ հուսադրող է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կարողանում է հերքել դրանք: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
‼️‼️‼️‼️Անդրադառնալով Հայաստանի՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի մեխանիզմից օգտվող երկրների ցանկում ներառելու հնարավորությանը՝ նա նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են բայց ԵՄ-ում գործընթացները դանդաղում են, քանի որ որոշումների կայացման համար անհրաժեշտ է 27 երկրի համաձայնությունը: Ստանոյի խոսքով՝ նույնը վերաբերում է վիզաների ազատականացման գործընթացին:
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է
‼️‼️‼️‼️Մենք չենք կարող կարգավորման գործընթացում գլխավոր դերը ստանձնել, մենք կարող ենք օժանդակ դեր խաղալ այլ գործընկերների հետ՝ ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի հետ, եթե կուզեք, քանի որ խոսքը միջազգային իրավունքի հարգման մասին է։ Մենք ոչ թե լծակ ենք գործադրում, ոչ թե պարտադրանք՝ ինչ-որ մեկին ստիպելու ինչ-որ բան անել, այլ առաջարկում ենք մեր ծառայությունները, մեր լավագույն փորձը և մեր լավ մտադրությունները՝ օգնելու կողմերին լուծում գտնել։ Վերջ ի վերջո, կրկին ընդգծեմ՝ Ադրբեջանն ու Հայաստանն է, որ պետք է պայմանավորվեն։ Եվրամիությունը նույն դիրքորոշումն ունի ամբողջ աշխարհում. Ստանո
‼️‼️‼️‼️Ստանոն հավելել է, որ ԵՄ-ն երբեք չի ասել, թե իր հետ աշխատելու համար պետք է հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից: «ԵՄ-ն այն դերակատարը չէ, որ ասի՝ եթե ուզում եք աշխատել մեզ հետ, պետք է հրաժարվեք բոլոր մյուս գործընկերներից: Մենք կողմ ենք ներառական համագործակցությանը։ Եթե կարծում եք, որ ձեր շահերից ելնելով կարևոր է կամ՝ լավ է, կամ ձեռնտու է Ռուսաստանի հետ ինչ-որ համագործակցություն ունենալը, կարող եք դա ունենալ, եթե այն չի հակասում ԵՄ քաղաքականությանը, օրինակ՝ մեր պատժամիջոցների քաղաքականությանը: Այսպիսով, եթե դուք ավելի սերտ կապեր եք զարգացնում ԵՄ-ի հետ, դա չի նշանակում, որ պետք է կրճատեք ձեր կապերը որևէ այլ գործընկերոջ հետ: Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դա ձեր ինքնիշխան որոշումն է: Մենք չենք ասում՝ եթե ուզում եք մեզնից ավելին ստանալ, պետք է ազատվեք ռուսներից։ ԵՄ-ն այդպես չի աշխատում»,- ասել է ԵՄ խոսնակը:
‼️‼️‼️‼️Ստանոն վստահեցնում է՝ արցախահայերի՝ իրենց հայրենիքում ապահով ու արժանապատիվ կյանք ունենալու իրավունքի հարցը «դեռ սեղանին է»
Media is too big
VIEW IN TELEGRAM
Երևանի մարդիկ. սրտային վիրաբույժը, որ հիվանդի փրկության համար կատարել է 21-ժամյա վիրահատություն (տեսանյութ)
Արևմուտքը Երևանը մղում է ուկրաինական ճանապարհով։ Եվ սա Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ֆորմատի զարգացմանը զուգահեռ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։ Այս մասին իր տելեգհրամյան ալիքում գրել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար և ԼԺՀ առաջնորդ Լեոնիդ Սլուցկին։
‼️‼️‼️‼️Հարցազրույց Արարատ Միրզոյանի հետ՝ ուղիղ