Իրանն այսօր
1.94K subscribers
327 photos
58 videos
241 links
Այն մասին, թե ինչ կա-չկա Իրանում📿

✍️Ալիքը վարում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։
📎www.linkedin.com/in/zhanna-vardanyan
Download Telegram
🇮🇷🇹🇷Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը Թուրքիա էր մեկնել: Այցը հակիրճ՝

📌Թուրքական կողմին են փոխանցվել երկարաժամկետ համագործակցության փաստաթղթի շուրջ աշխատելու Իրանի առաջարկները:

📌Ներկայացվել են Իսրայելի հետ կապված Իրանի մտահոգություններն ու դիտարկումները:

📌Անդրադարձել են ջրի ու փոշու խնդրին. առաջիկայում այդ խնդիրների շուրջ Թեհրանում նիստ է անցկացվելու, որին մասնակցելու են նաև Թուրքիայից:

📌Սիրիայի հարցով ընդգծվել է, որ Իրանը հասկանում է Թուրքիայի մտահոգությունները, բայց դրանք պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:

📌Անդրադարձ է եղել նաև Կովկասին, 3+3 ձևաչափին:

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
🇮🇷🇦🇿🇮🇱Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Աշխաբադում Կասպից ծովի առափնյա երկրների գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։

Ռայիսին ընդգծել է, որ տարածաշրջանում Իսրայելի ներկայությունը տարածաշրջանի օգտին չէ և միայն լարվածություն է ստեղծում։

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
👍1
Իրանն այսօր
📌Միջուկային համաձայնագրի վերականգնմանն ուղղված բանակցությունները վերսկսվում են այսօր, Դոհայում: #Արցախըչիլինելուադրբեջանիկազմում…
🔹Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունները համակարգող ,ԵՄ բանագնաց Էնրիկե Մորան ասում է՝ Դոհայի երկօրյա բանակցություններն ավարտվել են, բայց բանակցություններում չի գրանցվել այն առաջընթացը, որի հույսն ունեին:

🔹Մինչ այդ իրանական ԶԼՄ-ներն էլ գրել էին, որ բանակցություններն անարդյունավետ են եղել, քանի որ ԱՄՆ-ն Իրանի «տնտեսական շահը չի երաշխավորել»:
#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
Իրանն այսօր
🕋Շիայականությունն այն գործոնն է, որի միջոցով Իրանը փորձել և փորձում է իր ազդեցությունը տարածել Ադրբեջանում: Բայց Բաքվում այս հարցին լուրջ են մոտենում. երկրում ամենատարբեր կրոնական սահմանափակումներ մտցնելուց զատ՝ ճնշում են նաև հավատացյալներին, որոնց համար Իրանը…
📌Իրանական «Քայհան» օրաթերթը ծավալուն անդրադարձ է կատարել Ադրբեջանում շիա հավատացյալների նկատմամբ բռնաճնշումներին: Օրաթերթը մեկտեղել է վերջին ամիսներին թեմայի շուրջ իրանցի վերլուծաբանների դիտարկումները:

🟠Հիմնական շեշտադրումներն այն են, որ Ադրբեջանում շիաների նկատմամբ ճնշումները նոր թափ են հավաքել, և պատկերը խորհրդային տարիներն է հիշեցնում: Ընդգծվել է, որ Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանում իսլամի շիա ուղղությունից հրաժարվելու և սուննիականությանը հարելու միտում կա:

🔴Ուշադրության արժանին այստեղ այն է, որ խնդրին նման ծավալուն անդրադարձ է կատարել Իրանի հոգևոր առաջնորդի «խոսափողը» համարվող թերթը: Ի դեպ, օրեր առաջ էլ Հոգևոր առաջնորդի խորհրդականը մեկ այլ թերթին տված հարցազրույցում խոսել էր Իրանի համար Ադրբեջան-Իսրայել հարաբերություննների անընդունելի լինելու մասին:

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում @IRI2day
Иранские грузовики после определенной паузы возобновили движение по трассе Капан-Горис.

По сообщению местных жителей, где-то два месяца назад иранские грузовики перестали ездить по дороге. Но уже несколько недель, как движение возобновилось. Причем ездят чаще прежнего. Недавно проехала, например, колонна примерно из 10 машин.

Один из иранских водителей заявил также, что они перестали платить деньги за транзит на азербайджанском КПП, так как у них "есть необходимая бумага". О каких именно бумагах идет речь, непонятно.

N.B. Ездят через Капан-Горис в основном грузовики с прицепами и неповоротливые большегрузы. По моим оценкам, в начале 2022 года по этой дороге ездило около 5% иранских фур.

Но ездят не только иранские грузовики, по этой дороге проезжают и машины с грузинскими номерами.

@Arm_Aeternum7
🇮🇷🇦🇿 Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մեկօրյա պաշտոնական այցով Թեհրանում էր, որտեղ հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Աբդոլլահիանի, խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Աբդոլլահիանը՝

🔹 Ընդգծել է երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը։

🔹Աջակցություն է հայտնել «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»՝ ընդգծելով, որ այն պետք է հիմնված լինի կողմերի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պահպանման վրա։

🔹Հայտարարել է, որ Իրանը հյուրընկալելու է 3+3 (2) ձևաչափով հաջորդ հանդիպումը։

🔹Հայտնել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ քննարկում են Թեհրանում ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հարցը, բացի այդ՝ հստակեցվում են Իլհամ Ալիևի՝ Իրան այցի ժամկետները։

🔹 Հայտնել է, որ Իրանի էներգետիկայի նախարարը հաջորդ շաբաթ մեկնելու է Բաքու՝ քննարկելու Խոդաֆարին և Գըզ գալասը ամբարտակների շահագործման հարցը, որը քննարկվել է նաև այսօր:

Բայրամովը հայտարարել է՝

🔹Շուտով սկսվելու է Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի առաջին կամուրջի կառուցումը:

🔹Ադրբեջանը պատրաստ է կատարել Ռաշտ-Աստարա երկաթուղու և Աստարայի երկաթուղային տերմինալի կառուցման հարցում ստանձնած պարտավորությունները:
📍Ղալիբաֆի և Ռայիսիի հետ հանդիպումների մասին տեղեկություններն առայժմ հակիրճ են և այլ նորություն չեն պարունակում:
#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
👍1
🔴Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին վաղը գալիս է Հայաստան:

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
🇦🇿🇮🇷Օրեր առաջ ադրբեջանական դպրոցներից մեկում ուսուցչուհին աշակերտների հետ «Սալամ ֆարմանդե» (Բարև, հրամանատար) իրանական կրոնական երգն է կատարել, ինչը տեսագրվել է ու հայտնվել համացանցում:
⚔️Ադրբեջանական սոցցնացերում ու մամուլում ուսուցչուհու դեմ գրոհ է սկսվել: Դպրոցում նրան խիստ նկատողություն են տվել, դատապարտել արարքը՝ ասելով` «Էս ի՞նչ ես անում, Իրանը մեր թշնամին է»:

📌Այս միջադեպը հերթական անգամ փաստում է, որ ադրբեջանցիների մոտ տարածված խոսքը՝ «Rus, fars, erməni - bunlar türkün düşməni» (Ռուսը, պարսիկը, հայը՝ սրանք են թուրքի թշնամին) պարզապես լոզունգ չէ, և Ադրբեջանում հայերից հետո ամենաշատն ատում են իրանցիներին ու ռուսներին:

📌Իրանն ադրբեջանցիների մոտ ընկալվում է որպես թշնամի, հայերի դաշնակից: Իրանի դեմ քարոզչությունն այնքան ուժեղ է Ադրբեջանում, որ անգամ իրանական ծագման թաթերը հաճախ հրաժարվում են իրանական ինքնությունից ու ասում, որ Իրանի հետ իրենք ոչ մի կապ չունեն: Իսկ նրանք, ովքեր իրանամետ են, ենթարկվում են ճնշումների: Վառ օրինակ են շիա հավատացյալները, այդ թվում՝ տեսանյութի⬇️ հերոսուհին:

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
📿Երբ Արևելքում ուրախանում են Արևմուտքի խնդիրներով😇

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
😁1
🔴Հաջորդ շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելելու է Իրան:

Հ.Գ Հաջորդ շաբաթ Իրան է գնալու նաև Էրդողանը։

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
🤔1
🚊Ռուսաստանից Հնդկաստան ուղևորվող առաջին կոնտեյներական գնացքը Թուրքմենստանից մուտք է գործել Իրան: Այլ կերպ ասած՝ փորձարկվում է Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի արևելյան երթուղին (Ղազախաստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղով): Գնացքը մեկնելու է Բանդարաբբաս, որտեղից էլ բեռները նավերով փոխադրվելու են հնդկական Նավա Շիվա նավահանգիստ:

🚊Ղազախաստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղին պաշտոնապես բացվել է 2014-ին, բայց տեխնիկական մի շարք խնդիրների պատճառով գրեթե չի գործել։ Այդ պատճառներից էր, օրինակ, Իրանի և Թուրքմենստանի երկաթուղային գծերի ստանդարտների տարբերությունը, որին լուծում է տրվել միայն 2021թ․, և նույն տարվա նոյեմբերին երեք երկրները երթուղին զարգացնելու վերաբերյալ հուշագիր են ստորագրել:

🚊Այս երթուղին Հյուսիս-Հարավ միջանցքի երեք երթուղիներից միակ ամբողջովին պատրաստն է: Արևմտյան՝ Ադրբեջանով անցնող երթուղու դեպքում կառուցված չէ Ռաշտ-Աստարան, իսկ անդրկասպյան երթուղու դեպքում՝ Ռաշտ-Կասպյան նավահանգիստ երկաթուղին: Կասպից ծովով երթուղու դեպքում կան նաև իրանական նավահանգիստների ենթակառուցվածքային խնդիրներ, և ամենագլխավորը՝ նավերի պակաս: Չնայած դրան՝ նախորդ ամիս փորձարկվել է նաև այս երթուղին:

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
Իրանն այսօր
🔴«Զարիֆի գործով» առաջին հրաժարականը Իրանի նախագահի աշխատակազմի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հեսամեդդին Աշնան հրաժարական է տվել: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է կառավարության խոսնակ Ալի Ռաբիեին: Հրաժարականը պայմանավորված է կառավարության…
💣Իրանում նորից աղմուկ է բարձրացել նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի շուրջ։ Սփոյլեր՝ էլի արտահոսք է եղել։

💥Աղմուկի շարժառիթն այն է, որ միջուկային բանակցությունների ձգձգման ֆոնին դաշտում սկսել են նորից շրջանառել բանակցությունների մասին Զարիֆի հայտարարությունները, օրինակ` «պետք չէր բանակցությունները զոհել ընտրություններին», «բանակցությունների համար առկա պայմանները վեց ամիս անց չեն լինելու» և այլն:

😈Սրան պահպանողականների մամուլը հակադարձեց Զարիֆի՝ փակ հանդիպման ելույթի արտահոսքով։ Չնայած ելույթից ներկայացված պատառիկներն էլ (հիմնականում բանակցությունների մասին) առանձնապես գաղտնիք չէին կամ արտառոց չէին, միևնույն է՝ նախկին ԱԳ ղեկավարին էլի սկսեցին քննադատել: Ըստ մամուլի՝ Զարիֆը նաև ասել է, որ միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեն (սպանվեց 2020-ի դեկտեմբերին) ուշադրություն չէր դարձնում իր անվտանգության հարցին, ոչ մեկին չէր լսում, և Իսրայելը, երբ էլ ցանկանար, կարող էր նրա սպանությունը կազմակերպել։ Հենց այս հայտարարության շուրջ էլ հիմնական աղմուկը բարձրացավ:

💥Հետաքրքիր է, որ արտահոսքի օրը հրապարակվել է նաև Զարիֆի նոր ու ծավալուն հարցազրույցը, որտեղ նա խոսել է ամենատարբեր թեմաներից, մանրամասներ պատմել, թե ինչպես էին բարեփոխականները 2013 թվականից իրեն համոզում մասնակցել 2021թ․ նախագահական ընտրություններին: Հարցազրույցից ու ելույթի արտահոսքից հետո բարեփոխականների մամուլը Զարիֆին հիշեց «տեղդ զգացվում է, Զարիֆ ջան», «Զարիֆը բացառիկ դիվանագետ է» տիպի հրապարակումներով:
⬇️⬇️⬇️
2👍1
Իրանն այսօր
💣Իրանում նորից աղմուկ է բարձրացել նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի շուրջ։ Սփոյլեր՝ էլի արտահոսք է եղել։ 💥Աղմուկի շարժառիթն այն է, որ միջուկային բանակցությունների ձգձգման ֆոնին դաշտում սկսել են նորից շրջանառել բանակցությունների մասին Զարիֆի հա…
⬆️⬆️⬆️ 🔍Դաշտում Զարիֆի երևալուց, այդ թվում՝ պարզապես նրան մի քիչ շատ ցիտելուց հետո առաջացած աժիոտաժը մի բան ցույց տվեց՝ բարեփոխականները դեռ հույսեր են կապում Զարիֆի հետ, իսկ պահպանողականները դեռ անհանգստանում են հետագա ընտրություններին նրա հնարավոր մասնակցությունից ու ամեն կերպ փորձում են չեզոքացնել՝ այս անգամ ստեղծելով Զարիֆ-Ֆախրիզադե հակադրությունը, ինչպես որ անցյալ տարվա հարցազրույցի արտահոսքից հետո Զարիֆ-Սոլեյմանի հակադրությունն էր ստեղծվել։

📌Սոլեյմանին էլ, Ֆախրիզադեն էլ նահատակներ են (շահիդ), հերոսներ, և այս հակադրությունը ստեղծելով՝ Զարիֆին փորձում են դարձնել հակահերոս։

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
😁3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️Իրանից ասում են՝ Ուրմիա լճի 95 տոկոսը ցամաքել է:

❗️Վերջին 2 տասնամյակի ընթացքում ամեն տարի լճի մակարդակն իջել է միջինում 40 սմ-ով:

🎥Տեսանյութում Ուրմիան է 1984-2018թթ:
📌Տարածաշրջանում ջրի ճգնաժամի մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
😢2🤔1😱1
Իրանն այսօր
🔴Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ուրբաթ օրը մեկնելու է Ադրբեջան: #Արցախըչիլինելուադրբեջանիկազմում…
🔴Շամխանին Ադրբեջանում.«Մենք դեմ ենք ցանկացած քայլի, որը անկայունության և տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխության կհանգեցնի։ Մենք դիմակայելու ենք դրան»։

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
🇹🇷🇮🇷Էրդողանն արդեն Թեհրանում է։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպումից հետո, Թուրքիայի նախագահը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։

Հիշեցնենք, որ Թեհրան է մեկնելու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Տեղում կայանալու է Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։

@TurkeyFromArmenia