📌Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայերեն ու ադրբեջաներեն գրառումներով շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու Ադրբեջանին։
Ավելի վաղ նա շնորհակալություն էր հայտնել նաև Իրաքին, Տաջիկստանին։
@IRI2day

👍16❤4
💣Իրանում կա նոր խոսույթ. դիտարկվում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (NPT) դուրս գալու հարցը
📍Առայժմ կոնկրետ որոշումներ չկան: Սկզբում թեզը դաշտ բերվեց ԶԼՄ-ների մակարդակում, հիմա արդեն պատգամավորները ևս խոսում են պայմանագրից դուրս գալու անհրաժեշտության մասին:
📍Դեռ պարզ չէ՝ սա կմնա սպառնալիքի մակարդակում, թե կվերածվի գործողության:

👍16🤔1
Իրանն այսօր
Տեսանյութը։ @IRI2day
😢12👎6❤2🤔2🕊2
🇵🇰Այս օրերին պատերազմի դադարեցման և բանակցությունների անցկացման համար ակտիվ ջանքեր է գործադրում Պակիստանը։
🇨🇳Այսօր այդ երկրի արտգործնախարարը մեկնել է Չինաստան։ Չինացի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո կողմերը հինգ կենտանոց նախաձեռնությամբ են հանդես եկել։ Նրանք առաջարկում են.
1)Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում,
2) Բանակցությունների անցկացում, ուժի կիրառումից հրաժարում,
3)Ոչ ռազմական օբյեկտների, այդ թվում՝ խաղաղ միջուկային ենթակառուցվածքների չթիրախավորում,
4)Հորմուզի նեղուցով բնականոն նավագնացության վերականգնում,
5)Խաղաղության համաձայնագրի կնքում՝ ՄԱԿ կանոնադրության, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։
📍Իրանից ու ԱՄՆ-ից առայժմ արձագանք չկա։

👍12👌2
📍Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ 15 կետանոց առաջարկներին Իրանը չի պատասխանել և պայմաններ չի ներկայացրել, իսկ հակառակը պնդող լուրերը «ԶԼՄ-ների ենթադրություններն են»:
📍Միաժամանակ Արաղչին վերահաստատել է այդ նույն լուրերի բովանդակությունն առ այն, որ Իրանը ոչ թե հրադադարի է ձգտում, այլ տարածաշրջանի բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման: Նա պնդել է, որ Իրանին պետք է փոխհատուցում տրվի և երաշխիքներ, որ պատերազմը չի կրկնվի:
«Փորձը ցույց է տվել, որ ոչ միայն մեկ կամ երկու երկրի, այլև ՄԱԿ ԱԽ երաշխիքները ևս բավարար չեն: Այս առումով մեր բարեկամները որոշ գաղափարներ են առաջ քաշել, որոնք մենք ուսումնասիրում ենք՝ հասկանալու, թե որ երաշխիքները կարող են արդյունավետ լինել, եթե մի օր պատերազմն ավարտվի Իրանի պայմաններով», - ասել է Արաղչին:
📍 Հորմուզի նեղուցի առնչությամբ նախարարը նշել է, որ նեղուցով երթևեկության և այլ հարցերը պետք է կարգավորվեն Իրանի ու Օմանի համատեղ մեխանիզմներով, քանի որ նեղուցը գտնվում է այդ երկու երկրի տարածքային ջրերում:
📍Նա նաև ընդգծել է, որ Իրանը նվազագույնը 6 ամիս դիմադրության է պատրաստ, և հավաստիացրել, որ ԱՄՆ հետ չեն բանակցում, այլ միայն ուղերձներ են փոխանակում:

👍15💯6
📢«Այսօր կարող եմ ասել, որ մենք ճիշտ ուղու վրա ենք՝ շուտով իրականացնելու Ամերիկայի բոլոր ռազմական նպատակները [Իրանում] ․․․ Մենք նրանց չափազանց ուժեղ հարվածներ ենք հասցնելու հաջորդ երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Մենք նրանց հետ ենք շպրտելու քարի դար, որտեղ նրանց տեղն է»,- ասել է Դոնալդ Թրամփն իր երեկոյան ուղերձում (Երևանի ժմնկով՝ 5:00)։
📍Նա հայտարարել է Իրանի պատերազմի մոտալուտ դադարեցման մասին։ Ասում է՝ իրենց հիմնական նպատակին արդեն գրեթե հասել են, և ինքը զոհվածների հարազատներին խոստացել է շուտով ավարտել գործողությունը։
📍Թրամփը խոստացել է հարվածել Իրանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքներին, եթե առաջիկա օրերին Իրանը համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ (այս ուղերձում որևէ բան չի ասել բանակցությունների մասին)։
📍Հորմուզի նեղուցի փակ լինելուց տուժող պետություններին էլ Թրամփը կոչ է արել գնալ ու բացել նեղուցը, քանի որ նրանք ԱՄՆ-ին չեն աջակցել, իսկ ԱՄՆ-ին նեղուցի փակ լինելը չի խանգարում։
📌Մի քանի թեզ ԱՄՆ նախագահի ուղերձից, ոչ բառացի։ Մի մասը նախկինում ասածի կրկնություն է։
1. «Մենք ոչնչացրել ենք Իրանի նավատորմը, ղեկավարությանը, և խիստ կրճատել ենք հրթիռային արձակման կայանները, զենքի արտադրության հնարավորությունները։
2. Եթե ես ժամանակին չսպանեի Ղասեմ Սոլեյմանիին, մենք հնարավոր է պատերազմի այլ վիճակում լինեինք հիմա։ Եվ եթե վերջ չտայի միջուկային գործարքին, Իրանը կհասներ միջուկային զենք ունենալուն։
3. Իրանը մասնակցել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի՝ Իսրայելի վրա հարձակմանը։
4. Իրանի իշխանությունները հունվարի ցույցերին 45 հազար ցուցարար են սպանել (այս թիվը գնալով մեծացնում են, նախկինում 20 հազար, հետո՝ 30 հազար էին ասում)։
5. Իրանի իշխանությունները փորձում էին միջուկային զենք ստանալ։ Հունիսին մենք թիրախավորեցինք նրանց միջուկային օբյեկտները։ Բայց նրանք այլ տեղերում վերսկսեցին միջուկային զենքի պատրաստման աշխատանքները։
6. Իրանի իշխանությունները արագորեն մեծացնում էին իրենց հրթիռային սպառազինությունը, և շուտով կարողանալու էին թիրախավորել ԱՄՆ տարածքը (չափազանցնում է, Իրանի ամենահեռահար հրթիռները 4000 կմ հեռահարություն ունեն)։
7. Մեր նպատակները հստակ էին՝ ոչնչացնել Իրանի կարողությունը իր տարածքից դուրս ռազմական գործողություններ ձեռնարկելու և միջուկային զենք ունենալու հարցում, և այդ նպատակին արդեն գրեթե հասել ենք։
8. Այն պետությունները, որոնք Հորմուզի նեղուցի միջոցով են նավթ ստանում, պետք է ստանձնեն առաջնորդությունը և բացեն Հորմուզի նեղուցը։ Դրանք այն երկրներն են, որոնք որոշեցին չմասնակցել Իրանի գլխատման գործողությանը, և մենք դա արեցինք միայնակ։
9. Երբ հակամարտությունը ավարտվի, Հորմուզի նեղուցն ինքնաբերաբար կբացվի։ Եվ այդ պետությունները պետք է գնան ու վերցնեն, պաշտպանեն այդ նեղուցը։ Մենք արել ենք ամենադժվարը, և իրենք կարող են վերականգնել նավթի հոսքը։
10․ Քիչ է մնացել մեր ռազմական նպատակներին հասնելուն։ Եվս 2-3 շաբաթ հարվածներ կհասցնենք։
11. Մենք երբեք չենք ասել, որ ռեժիմի փոփոխությունը մեր նպատակն է։ Բայց ռեժիմը փոխվել է, որովհետև նախկին ռեժիմի գրեթե բոլոր ներկայացուցիչները սպանված են։ Նոր ղեկավարությունն ավելի քիչ ռադիկալ է։
12. Եթե մոտ ժամանակներս պայմանավորվածության չհասանք, մենք խփելու ենք Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին ու նավթի ենթակառուցվածքներին։ Նրանց նավթի ենթակառուցվածքը ամենահեշտ թիրախներից է, բայց մենք դրան չենք խփել, որ Իրանին չզրկենք վերականգնվելու հնարավորությունից։
13. Իրանի ՀՕՊ կարողությունները և ռադարները ոչնչացված են։ Իրանի միջուկային կարողություններին այնպիսի հարվածներ ենք հասցրել, որ ամիսներ կպահանջվի վերականգնման համար։ Եվ մենք մեր արբանյակներով հետևելու ենք դրան։
14. 32 օրում մենք ոչնչացրինք Իրանի ռազմական կարողությունը, և այն այլևս չի կարող սպառնալ ԱՄՆ-ին և աշխարհին»։ (Համեմատում էր ԱՄՆ-ի՝ նախկինում ունեցած երկարատև պատերազմների հետ)։

👍9❤3👎3🕊2
📌Թրամփի ուղերձից հետո․
1. Նավթը մոտ 5 տոկոս թանկացել է։ Շուկայում հավանաբար ի գիտություն են ընդունել, որ պատերազմը առնվազն 2-3 շաբաթ էլ շարունակվելու է։
2. Արևմտյան շրջանակներում ֆիքսել են, որ Թրամփը գործնականում որևէ նոր կամ հստակ բան չասաց՝ ոչ ժամանակացույց, ոչ պլան, ոչ անելիքներ։ Ուղղակի մի ուղերձով կրկնեց այն ինչ, արդեն հասկանալի էր՝ պատերազմը շարունակվում է, ինքը դժգոհ է և՛ դաշնակիցներից, և՛ բանակցությունների չկայանալուց։
3. Մյուս կողմից, փորձագետներից մեկը հրաշալի ձևակերպել է, որ պետք է հավատալ ոչ թե Թրամփի խոսքերին, այլ զորքերի շարժին։
2025-ի հունիսին կողմերը բանակցում էին, և հարձակումը եղավ հանկարծակի։ Փետրվարի 28-ի հարձակումն էլ սկսվեց, երբ Թրամփն ասում էր, թե բանակցությունները շարունակվելու են։ Հնարավոր է՝ այս ուղերձը նույնպես փափուկ բարձ է՝ բանակցությունների հրավերի տեսքով։
4. Չմոռանանք նաև, որ Իսրայելն այս պատերազմը մղում է ԱՄՆ-ից անկախ։ Թրամփի ուղերձից հետո Իսրայելից հայտարարել են, թե ֆիքսել են Իրանի հրթիռների նոր, ինտենսիվ արձակումներ։ Հավանական է, որ Իսրայելը չի դադարելու, եթե նույնիսկ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմը։
5. Եվ Իրանը նույնպես միանգամից կանգ չի առնելու ու չի բացելու Հորմուզի նեղուցը, երբ ամերիկյան կողմը դադարեցնի գործողությունները կամ նվազեցնի դրանց ինտենսիվությունը։ Իրանը ստացել է լծակ և օգտագործելու է այն։

👍17❤4
📌Իսրայելի կողմից Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը հերթական անգամ ցույց է տալիս՝ Իսրայելի նպատակն իրանական պետությունը կոլապսի ենթարկելն է։
📍Եթե առաջին շաբաթվա ընթացքում հիմնականում թիրախավորում էին Իրանի ռազմական օբյեկտները (նաև ռազմաքաղաքական վերնախավին), ապա աստիճանաբար, դրանից բացի, Իսրայելն ինտենսիվացրել է քաղաքացիական կենսական ենթակառուցվածքների ու «ուղեղների» թիրախավորումը։
📍Այսինքն, Իսրայելն ուղղակի որոշել է՝ քանի դեռ պատերազմը շարունակվում է, հնարավորինս շարքից հանել Իրանը որպես պետություն։ Օրինակ, էլեկտրակայաններին, էներգետիկ ու արդյունաբերական ենթակառուցվածքներին հարվածելը գուցե ինչ-որ իմաստով ռազմական հեռահար նպատակներ ունի, բայց ջրի աղազրկման կայաններին ու դեղագործական ձեռնարկություններին, կրթական հաստատություններին հարվածելը չի տեղավորվում այդ համատեքստում։ Իսկ վերջին օրերին հենց նման ենթակառուցվածքներ է թիրախավորում Իսրայելը։
📍ԱՄՆ-ի ու նրա եվրոպական գործընկերների համար Իրանում ձախողված պետություն (failed state) ունենալը գուցե խնդիր է։ Նման դեպքում Իրանից փախստականների հոսք է լինելու, անկայունություն և հետագա անորոշություն, այդ թվում՝ բանակցությունների հարցում:
Իսրայելի համար հակառակն է՝ որքան վատ, այնքան լավ։ Իրանից փախստականների հոսքը, անկայունությունը, պետության ձախողումն ու այլ խնդիրները վերաբերելու են ոչ թե Իսրայելին, այլ Իրանի հարևաններին, ներառյալ՝ արաբական պետություններին, Թուրքիային, և դրա շահառուն նույնպես Իսրայելն է։
📍Իսրայելը հիմա էլ է շահում ռազմական գործողություններից։ Փաստացի, ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածում են Իրանին, իսկ Իրանը պատասխանում է ոչ միայն Իսրայելին, այլ նաև արաբական պետությունների տարածքներին հարվածներով։ Հաշվարկներ կան, որ Իրանն ԱՄԷ-ի ուղղությամբ ավելի շատ հրթիռներ ու ԱԹՍ-ներ է ուղարկել, քան Իսրայելի ուղղությամբ։
Սրանից Իսրայելը բնականաբար շահում է, քանի որ նրա «նախկին» ու ներկա հակառակորդները հակամարտում են իրար դեմ, ու նրանց հաշտեցումն ավելի է բարդանում։
📍Սրանից ինչ-որ իմաստով շահում է նաև ԱՄՆ-ն, որն արաբական երկրների զենքի հիմնական մատակարարն է։
Պատերազմի առաջին իսկ օրերից կային խոսակցությունները, որ Իրանի ինտենսիվ հարվածների հետևանքով արաբական երկրների ՀՕՊ հրթիռների պաշարները կարող են սպառվել։ Սա, բնականաբար, արաբական երկրներին մղում է և՛ ընթացիկ գնումներ անել, և՛ հետագայում ավելի մեծ քանակի ՀՕՊ սպառազինություն ամբարել։ Իսկ այդ ՀՕՊ-ը մատակարարելու է հենց ԱՄՆ-ն:

👍14⚡2
📌Իրանում վարչակարգի փոփոխության մասին Թրամփի հայտարարության հետքերով
Իրանում վարչակարգը չի փոխվել, բայց տեղի է ունենում ներքին տրանսֆորմացիա, ու դրանով համակարգը ոչ թե պակաս ռադիկալ է դառնում, ինչպես պնդում է Թրամփը, այլ հակառակը`ավելի կարծրանում:
1️⃣Նոր գերագույն առաջնորդն ընտրված է, ու չկան ցուցիչներ, որ նա ավելի մեղմ մոտեցումներ ունի: Բայց ավելի կարևոր է այն, որ երկրի կառավարմանը նրա մասնակցությունը չի էլ նկատվում (հավանական է, որ Մոջթաբա Խամենեին ծանր վիրավոր է կամ թաքնվում է՝ թիրախ չդառնալու համար)։ Թե ինչու է սա կարևոր՝ 5-րդ կետում:
2️⃣Առաջին ամսվա արդյունքներով ավելի ընդգծված է դերաբաշխումը։ Նախագահ Փեզեշքիանը, ինչպես և կարելի էր ենթադրել, գործնականում չունի իշխանություն պատերազմի վարման համատեքստում և զբաղված է քաղաքացիական ոլորտների համակարգմամբ։
Այս օրերին լուրեր կան նաև Փեզեշքիանի և ռազմական թևի միջև հակասությունների մասին։ Դրանց հավաստիությունը հնարավոր չէ պարզել, բայց առնվազն տեսանելի է, որ պատերազմի վերաբերյալ Փեզեշքիանի «անզգույշ» հայտարարությունները միագամից կտրուկ հակազդման են արժանանում: Վերջին նման դեպքը տեղի է ունեցել օրերս, ինչից հետո կառավարությունից սկսել են հավաստիացնել, որ որևէ խնդիր չկա ու պետական բոլոր մարմինները նույն գծի մեջ են։
3️⃣Ի հակադրություն Փեզեշքիանի՝ «ավելի հավաստի» պաշտոնական դիրքորոշմամբ է ներկայանում խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նա ԻՀՊԿ նախկին զինվորական է ու պատերազմի սկզբից հայտարարվել էր նաև, որ մասնակցում է ռազմական գործողությունների պլանավորմանը։ Հնարավոր է՝ Ղալիբաֆը համակարգում է ռազմական ոլորտը և քաղաքական դաշտում էլ ներկայացնում է ԻՀՊԿ/պետության շահերը (Այստեղ մեզ համար շարունակում է տեսանելի չլինել ԻՀՊԿ հրամանատարի պաշտոնակատարի դերակատարումը)։
4️⃣ԻՀՊԿ-ի կշիռն էականորեն ընդլայնվել է։ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնում ԻՀՊԿ ակունքներից սերող գործչի նշանակումն էլ դրա ցուցիչներից մեկն է։ Անվտանգության խորհուրդը առանցքային դեր ունի արտաքին քաղաքականության մշակման ու ԱԳՆ գործունեության վերահսկողության գործում, ինչը կարող է նշանակել, որ հավանական բանակցային ցանկացած գործընթացում ԻՀՊԿ-ն ունենալու է իր ուղղակի և անուղղակի ներգրավվածությունը։ Առհասարակ, պատերազմական իրավիճակն ԻՀՊԿ-ն օգտագործում է իր «կարգավորումները» պարտադրելու համար, ու եթե հավատանք լուրերին, ապա կորպուսն ընդհուպ մինչև փորձում է ինքն առաջադրել հետախուզության նոր նախարարին։
5️⃣ԻՀՊԿ քաղաքական կշիռը պատերազմից առաջ ևս մեծ էր (սրան առանձին կանդրադառնամ), բայց Ալի Խամենեին որոշ հարցերում կարողանում էր զսպող դեր կատարել։ Այդ կշիռը տարեցտարի աճում էր ու դա էր պատճառը, որ դեռ տարիներ առաջ կային գնահատականներ, որ ԻՀՊԿ-ն վճռորոշ դեր է խաղալու նոր առաջնորդի ընտրության հարցում։ Ըստ էության, հենց դա էլ տեղի է ունեցել, ու այս համատեքստում կարևորագույն հարցերից է մնում այն, թե Մոջթաբա Խամենեին իրապես ներգրավված է երկրի կառավարմանը, թե նա պարզապես արտաքին քող է, սիմվոլիկա։ Վերջինի դեպքում նշանակում է, որ պատերազմն ուղղակի ավարտին է հասցնում Իրանի պետական համակարգում ԻՀՊԿ ներծծման գործընթացը:
6️⃣Իրանի իշխող ապարատում այժմ չկան բարեփոխական կամ չափավորական գործիչներ, որոնք կշիռ ունեն (Իրանում բարեփոխականների ու չափավորականների մարգինալացման գործընթացը կուլմինացիայի է հասել 2020-21թթ., հետագա բացառությունները մեծ հաշվով իրավիճակը չեն փոխել), եթե կան, Իսրայելը նրանց չեզոքացնում է, քանի որ նրանք ԱՄՆ հետ լեզու գտնողներ են համարվում: Իսկ այն գործիչները, որոնք այժմ պաշտոն չեն զբաղեցնում, բայց Իրանի ներսում առանցքային դերակատարման պոտենցիալ ունեն, չեզոքացվում են հենց քաղաքական հակառակորդների կողմից: Այս առումով Իրանի համակարգն առայժմ անզիջում է թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս:

👍11❤8🔥1
📌Foreign Affairs ամսագրում հրապարակվել է Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հոդվածը պատերազմի դադարեցման և համաձայնության հասնելու հնարավորությունների վերաբերյալ:
Զարիֆն ասում է՝ այս պատերազմը 47-ամյա թշնամանքին վերջ տալու հնարավորություն է:
Հոդվածից հատվածներ (թարգմանությունը՝ ԱԲ-ի).
📍«Թեհրանը պետք է օգտագործի իր առավելությունը ոչ թե պայքարը շարունակելու, այլ հաղթանակ հայտարարելու և գործարք կնքելու համար, որը և՛ կդադարեցնի այս հակամարտությունը, և՛ կկանխի հաջորդը:
📍Այն պետք է առաջարկի սահմանափակումներ մտցնել իր միջուկային ծրագրում և վերաբացել Հորմուզի նեղուցը՝ բոլոր պատժամիջոցների դադարեցման դիմաց. մի գործարք, որին Վաշինգտոնը նախկինում չէր համաձայնի, բայց այժմ կարող է ընդունել: Իրանը նաև պետք է պատրաստ լինի Միացյալ Նահանգների հետ փոխադարձ չհարձակման պակտ ստորագրել, որով երկու երկրներն էլ պարտավորվում են ապագայում չհարվածել միմյանց:
📍Իսլամական Հանրապետությունն ի վերջո ավելի շահեկան վիճակում կլինի, եթե կարողանա ավարտել պատերազմը որքան հնարավոր է շուտ: Երկարատև թշնամանքը կհանգեցնի թանկարժեք կյանքերի և անփոխարինելի ռեսուրսների ավելի մեծ կորստի՝ առանց իրականում փոխելու առկա փակուղին, հատկապես, երբ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը շարունակում են թիրախավորել իրանական ենթակառուցվածքները:
📍Թեև Իրանն ի վիճակի է որպես պատասխան ոչնչացնել տարածաշրջանի ենթակառուցվածքները, դա հազիվ թե նշանակություն ունենա Միացյալ Նահանգների համար, որն իր բոլոր այսպես կոչված արաբ դաշնակիցներին տարածաշրջանում դիտարկում է սոսկ որպես վահաններ, որոնք նա կարող է օգտագործել ի պաշտպանություն Իսրայելի: Իսկ տարածաշրջանի ենթակառուցվածքների ոչնչացումը չի փոխհատուցի Իրանի կորուստները։ Պայքարի շարունակությունը կարող է նաև հանգեցնել ԱՄՆ ցամաքային ներխուժմանը: Թեև դա կլիներ հուսահատ քայլ, որը Վաշինգտոնին ավելի խորը ճահճի մեջ կգցեր, ցամաքային ներխուժումը հազիվ թե օգուտներ բերի Իրանին: Վերջապես, եթե Միացյալ Նահանգները հավաքվի և հեռանա նախքան կողմերի միջև գործարքի ձեռքբերումը, Իրանը չի կարողանա կապիտալիզացնել Վաշինգտոնի ագրեսիայի դեմ իր քաջարի դիմադրության բոլոր արդյունքները:
📍Ուստի պաշտոնյաները պետք է ձգտեն համապարփակ խաղաղության պայմանագրին: Այլ կերպ ասած, նրանք պետք է օգտագործեն այս աղետը որպես հնարավորություն՝ վերջ դնելու 47 տարվա թշնամությանը: Իրանն ու Միացյալ Նահանգները պետք է ստորագրեն մշտական չհարձակման պակտ։ Դրանով նրանք կպարտավորվեն միմյանց դեմ ուժ չկիրառել կամ ուժի կիրառման սպառնալիք չհնչեցնել։ Նրանք կքննարկեն հյուպատոսական ծառայությունների վերականգնումը և միմյանց քաղաքացիների նկատմամբ ճանապարհորդական սահմանափակումների վերացումը:
📍Այս համաձայնագիրը հեշտ չի լինի կնքել: Իրանցիները ողջ բանակցությունների ընթացքում խորապես թերահավատ կմնան Վաշինգտոնի մտադրությունների նկատմամբ: Թրամփն ու նրա պաշտոնյաները, միևնույն ժամանակ, կշարունակեն կասկածանքով նայել Թեհրանին։ Չինաստանը և Ռուսաստանը, հավանաբար որոշ տարածաշրջանային պետությունների հետ միասին, ստիպված կլինեն երաշխիքներ տրամադրել՝ փարատելու այս լուրջ փոխադարձ անհանգստությունները:
📍Այս համաձայնագրի մեծ մասը հավանաբար կվերաբերի միջուկային հարցերին: Իրանը, օրինակ, կպարտավորվի երբեք չձգտել միջուկային զենքի և իր հարստացված ուրանի ողջ պաշարը նվազեցնել մինչև համաձայնեցված մակարդակ՝ 3.67 տոկոսից ցածր: Միաժամանակ, Միացյալ Նահանգները քայլեր կձեռնարկի Իրանի դեմ Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերը դադարեցնելու, Իրանի դեմ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ և կխրախուսի իր գործընկերներին անել նույնը: Իրանին պետք է թույլ տրվի ակտիվորեն մասնակցել գլոբալ մատակարարման շղթաներին՝ առանց խոչընդոտների կամ խտրականության։
📍Միացյալ Նահանգները, իհարկե, ավելի խիստ պայմաններ է խնդրել, այն է՝ զրոյական հարստացում։ Սակայն ԱՄՆ պաշտոնյաները քաջ գիտակցում են, որ նման պահանջները երևակայական են: Միացյալ Նահանգները չի կարողանա Իրանից ստանալ այն, ինչ փորձեց և չհաջողվեց հասնել երկու չհրահրված ագրեսիվ պատերազմներում:
📍Չինաստանը և Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ միասին կարող են օգնել Իրանի և Պարսից ծոցի շահագրգիռ հարևանների հետ ստեղծել վառելիքի հարստացման կոնսորցիում, որն այնուհետև պետք է դառնա Արևմտյան Ասիայի վառելիքի հարստացման միակ օբյեկտը: Իրանը կտեղափոխի իր ողջ հարստացված նյութն ու սարքավորումները այդ տարածք։

👍14🕊1🥴1
📍Բայց այս պատերազմը, որքան էլ որ սարսափելի է, դուռ է բացել տևական կարգավորման համար: Իրանցիները կարող են զայրացած լինել, բայց նրանք կարող են առաջ շարժվել՝ գիտակցելով, որ իրենք հպարտ կանգնած են մնացել երկու միջուկային տերությունների կողմից զանգվածային և անօրինական ռազմական հարձակման պայմաններում: ԱՄՆ պաշտոնյաները կարող են դեռևս չսիրել Իսլամական Հանրապետությունը, բայց նրանք այժմ հասկանում են, որ իշխանությունը ոչ մի տեղ չի գնում, և որ իրենք ստիպված են լինելու ապրել նրա կողքին: Էմոցիաները կարող են բարձր լինել, և յուրաքանչյուր կողմ պարծենում է ռազմաճակատում իր հաղթանակներով: Բայց պատմությունը լավագույնս հիշում է նրանց, ովքեր խաղաղություն են հաստատում»:
📌Իրանի ներսում պահպանողական թևը Զարիֆին համարում է արևմտամետ, «ծախված», ու հավանական է, որ այս հոդվածում արտահայտած որոշ մտքերի համար Զարիֆի դեմ հերթական գրոհը լինի:

👍21❤3
Իրանն այսօր
❗️Հայաստանի ամերիկյան համալսարանը դասերն այսօր հեռավար է անցկացնելու՝ Արևմտյան Ասիայի ամերիկյան համալսարանները թիրախավորելու մասին ԻՀՊԿ սպառնալիքից հետո: «Սա պարզապես նախազգուշական միջոցառում է: Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի…
📌Իսրայելը/ԱՄՆ-ն շարունակում են հարվածներ հասցնել իրանական համալսարաններին:
📍Իրանում էլ դիտարկում են պատասխան գործողությունների տարբերակներ: ԻՀՊԿ-ին հարող ԶԼՄ-ներում նշում են, որ Թեհրանը կարող է թիրախավորել Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի ամերիկյան համալսարանները:
📍Այլ երկրներ չեն մատնանշվում:

👍8🕊4😢1
❗Իրանը Պակիստանի միջոցով պատասխանել է պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին։
📌Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Թեհրանի պատասխանը բաղկացած է տասը կետից, որոնցում Իրանը առաջ է քաշել իր պայմաններն ու նկատառումները, այդ թվում՝
🔹Պատերազմի դադարեցում ամբողջ տարածաշրջանում,
🔹Հորմուզի նեղուցով երթևեկության կարգավորում,
🔹Վերակառուցում,
🔹Պատժամիջոցների վերացում։
📍Ավելի վաղ Թրամփը դժոխքով էր սպառանցել Իրանին՝ հայտարարելով, որ երեքշաբթի օրը երեկոյան ( Հայաստանի ժամանակով՝ չորեքշաբթի վաղ առավոտյան) ԱՄՆ-ն կհարվածի Իրանի էլեկտրակայաններին ու կամուրջներին, եթե Թեհրանը չբացի Հորմուզի նեղուցը։
Իրանական կողմը շարունակում է պնդել, որ Հորմուզի նեղուցը չի վերադառնալու նախկին կարգավիճակին։
📍Այս ընթացքում Թեհրանին նաև կարճաժամկետ հրադադարի առաջարկներ են ներկայացվել, որոնք Իրանը մերժել է՝ հիմնավորելով, որ նման դադարները հակառակորդն օգտագործելու է վերադասավորման համար։

👍20🕊2❤1🤔1🤨1
📌Օրվա ուշագրավ լուրերից
❗Թրամփը հայտարարել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր»։
«Ես չեմ ուզում, որ դա պատահի, բայց հավանաբար կպատահի։ Այնուամենայնիվ, հիմա, երբ մենք ունենք ռեժիմի ամբողջական և լիակատար փոփոխություն, որտեղ գերակշռում են այլ, ավելի խելացի և պակաս ռադիկալացված մտքերը, գուցե ինչ-որ հեղափոխական հրաշալի բան պատահի, ով գիտի։ Մենք դա կպարզենք այս գիշեր՝ աշխարհի երկար ու բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկում։ 47 տարվա շորթումը, կոռուպցիան և մահը վերջապես կավարտվեն։ Աստված օրհնի Իրանի մեծ ժողովրդին»,-ասել է Թրամփը։
❗ԱՄՆ փոխնախագահ Վենսն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը հասել է Իրանում իր ռազմական նպատակներին, և պատերազմի ավարտը կախված է Իրանից։ Ըստ նրա՝ «կա՛մ Իրանը պետք է նորմալ երկիր դառնա, կա՛մ նրա տնտեսական վիճակն էլ ավելի կվատթարանա» (Իրանում սա ընկալում են՝ «Իրանը պետք է հրաժարվի իր անկախությունից, ԱՄՆ-ին հակադրվելուց ու նրա համար կաթնատու կով դառնա»)։
❗ ԱՄՆ-ն նաև հարվածներ է հասցրել Խարգ կղզու ռազմական ենթակառուցվածքներին։
❗Իսրայելը երկաթուղային կամուրջ է թիրախավորել Քաշան քաղաքում։
❗Թիրախավորվել է Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանը, Խորամաբադի օդանավակայանը (երեկ նաև Խոյինը):

👎8👍5😱3
Իրանն այսօր
📌Օրվա ուշագրավ լուրերից ❗Թրամփը հայտարարել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր»։ «Ես չեմ ուզում, որ դա պատահի, բայց հավանաբար կպատահի։ Այնուամենայնիվ, հիմա, երբ մենք ունենք ռեժիմի ամբողջական և լիակատար փոփոխություն, որտեղ գերակշռում են այլ…
❗ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ եթե ԱՄՆ բանակը «հատի կարմիր գծերը, ապա Իրանի պատասխանը կլինի տարածաշրջանի սահմաններից դուրս»։
📍«Քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակում սկսողը մենք չենք եղել ու չենք լինի, բայց չենք վարանի համարժեք պատասխան տալ քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ոտնձգություններին։
📍Մենք ԱՄՆ-ի ու նրա գործընկերների հետ այնպես կվարվենք, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները տարիներով կզրկվեն տարածաշրջանի նավթից ու գազից։ ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերները նույնպես պետք է իմանան, որ մինչ օրս, բարիդրացիության սկզբունքից ելնելով, մեծ զսպվածություն ենք ցուցաբերել պատասխան թիրախներ ընտրելիս, սակայն այսուհետ այդ բոլոր նկատառումները հանված են»,- ընդգծել է ԻՀՊԿ-ն։

👍17❤4🕊1😐1
📍Իրանից սպառնում են թիրախավորել Սաուդյան Արաբիան ու Բահրեյնը կապող կամուրջը, Էր Ռիադ-Ջեդդա և Աբուդ Դաբիի «Զայեդ» կամուրջները։
Այսօր հայտնի էր դարձել, որ անվտանգային նկատառումներից ելնելով՝ փակվել է Սաուդյան Արաբիա-Բահրեյն կամուրջը։
Լուսանկարում հենց այդ կամուրջն է։

❤18
⚡⚡⚡
Թրամփն ազդարարում է հրադադար և 2 շաբաթով հետաձգում է Իրանին հարվածելը՝ պնդելով, որ համաձայնության են հասել և կարող են երկու շաբաթում վերջնական համաձայնագիր ունենալ։ Միջնորդը Պակիստանն է եղել։ Կան որոշ պայմաններ, մեջբերումները՝ Թրամփի էջից․
1. «Ես համաձայն եմ 2 շաբաթով դադարեցնել Իրանի դեմ հարձակումները և ռմբակոծությունը՝ պայմանով, որ Իրանն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, ԱՆՄԻՋԱՊԵՍ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ բացում է Հորմուզի նեղուցը»:
2. «Մենք Իրանից ստացել ենք 10-կետանոց փաստաթուղթ, և կարծում ենք, որ այն գործածելի հիմք է բանակցությունների համար։ ԱՄՆ-ի և Իրանի միջև նախկինում եղած գրեթե բոլոր վիճելի հարցերը համաձայնեցված են, բայց երկու շաբաթ ժամանակը թույլ կտա ավարտին հասցնել համաձայնագիրը»։
📌Շատ կարևոր լուր է, որ տարածաշրջանն այսօր խուսափեց անկանխատեսելի էսկալացիայից։ Բայց եզրակացությունների հարցում չենք շտապում, քանի որ․
Ա․ Սա կարող է մանևրելու քայլ լինել երկու կողմերի համար էլ։ Փաստ չէ, որ Իրանը կբացի Հորմուզի նեղուցը, կամ որ դա բավարար կլինի ԱՄՆ-ի համար։
Բ․ Սա կարող է ժամանակ շահելու հարց լինի երկու կողմերի համար էլ՝ ուժերը վերականգնելու և վերախմբավորելու համար։
Գ․ Իսրայելը կարող է և չհամաձայնել պատերազմը դադարեցնելուն, շարունակել հարվածները Իրանի կրիտիկական ենթակառուցվածքներին և ի վերջո վիժեցնել ԱՄՆ-Իրան համաձայնությունը։
Չենք շտապում, սպասում ենք բոլոր դերակատարների գործողություններին։

👍16❤8
❗Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտնել է, որ ԱՄՆ հետ բանակցությունները մեկնարկելու են ուրբաթ օրը, Իսլամաբադում։
❗Խորհուրդն ընդգծել է, որ ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի ներկայացրած տասը կետերը ընդունել որպես բանակցությունների հիմք։ Այդ կետերն են՝
🔹Չհարձակվելու մասին երաշխիք ,
🔹Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության պահպանում,
🔹Ուրանի հարստացման իրավունքի ճանաչում,
🔹Առաջնային և երկրորդային բոլոր պատժամիջոցների չեղարկում,
🔹Արտերկրում Իրանի հաշիվների ապասառեցում,
🔹Իրանի դեմ Անվտանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում,
🔹Իրանի կրած վնասների փոխհատուցում,
🔹Տարածաշրջանից ԱՄՆ ռազմական ուժերի դուրսբերում։
🔹Պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
🔹ՄԱԿ ԱԽ բանաձևով այս կետերի ամրագրում։
❗Խորհուրդը նաև ընդգծել է. «Իրանի պատվարժան ժողովուրդը պետք է իմանա, որ թշնամին արդեն մեկ ամիս է՝ աղերսում է դադարեցնել կրակը, սակայն մեր պատասխանը եղել է բացասական, քանի դեռ մեր նպատակները լիարժեք չեն իրագործվել։ Այժմ մենք ավետում ենք ձեզ, որ պատերազմի գրեթե բոլոր նպատակներն իրականացված են (թվարկվում է ԱՄՆ-ին հասցված վնասները)։
Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի կարգադրությամբ՝ որոշվել է մանրամասները վերջնականացնելու համար բանակցություններ անցկացնել Իսլամաբադում։ Առավելագույնը 15 օրվա ընթացքում դաշտում ձեռք բերված հաղթանակը պետք է ամրագրվի նաև քաղաքական հարթակում։ Այս ժամկետը կողմերի համաձայնությամբ կարող է երկարաձգվել։ Սա չի նշանակում պատերազմի ավարտ, և Իրանը պատերազմի ավարտը կընդունի միայն այն ժամանակ, երբ, հաշվի առնելով 10 կետից բաղկացած ծրագրում Իրանի նկատի ունեցած սկզբունքների ընդունումը, դրանց մանրամասները նույնպես վերջնականացվեն բանակցություններում։ Եթե թշնամու անձնատվությունը վերածվեց վերջնական քաղաքական ձեռքբերման, մենք միասին կտոնենք այս պատմական հաղթանակը։ Հակառակ դեպքում, մենք կշարունակենք պայքարը ռազմի դաշտում՝ մինչև կհասնենք Իրանի ժողովրդի բոլոր պահանջների կատարմանը։ Մեր մատները ձգանի վրա են։ Թշնամու կողմից ամենափոքր սխալի դեպքում կտրվի ամենախիստ պատասխանը»։

❤18👍11🕊2😁1
❗Արաղչի. «Եթե Իրանի դեմ հարձակումները դադարեն, Իրանի ԶՈւ-ն ևս կդադարեցնի իր պաշտպանական գործողությունները։
Երկու շաբաթ Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի Իրանի զինված ուժերի հետ համակարգմամբ՝տեխնիկական սահմանափակումները հաշվի առնելով»։

👌12👍3